+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Օրվա դասի պլանների արդյունավետությունը դասապրոցեսում

  1. #1
    Ավագ մասնակից gayane0803 is on a distinguished road gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    349
    Հեղինակության աստիճան
    7

    Օրվա դասի պլանների արդյունավետությունը դասապրոցեսում

    Հարգելի կոլեգաներ խնդրում եմ ակտիվորեն մասնակցել այս թեմայի քննարկմանը և անկեղծորեն գրել ձեր կարծիքները:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahitd (18.11.2016), Anush Avetisyan (22.11.2016), hasmikh (16.11.2016), Lilit Sahakyan (17.11.2016), marine8 (24.01.2017), MVXACH (16.11.2016), Գայանե Սիմոնյան (16.11.2016), Գևորգյան Աննա (19.11.2016), Լուսինէ Ավագյան (17.11.2016), Sofa (16.11.2016)

  3. #2
    Ավագ մասնակից gayane0803 is on a distinguished road gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    349
    Հեղինակության աստիճան
    7
    Թեման ստեղծելուց առաջ երկար եմ մտածել և բարձրաձայնում եմ ոչ միայն իմ, այլև իմ շատ ընկերների կարծիքները: Թեմատիկ պլանի անհրաժեշտությունն ակնառու է: Առանց դրա դասապրոցեսը դժվար կլինի, իսկ առանց օրվա պլանի՞...Ես գիտեմ, որ շատերը (նաև ես) գրում են տհաճությամբ ու գրում են գրելու համար, նրա համար, որ պարտադրում են: Երևի դասի ընթացքում չեն էլ բացում: Բաց դասերի համար ես կողմ եմ դասի պլանին, նույնիսկ հաճելի է ու պարտադիր: Իսկ ամենօրյա պլանները... Բոլորը գրում են ու տրտնջում, տրտնջում են ու գրում: Նպատակս մեր ձայնը նախարարությանը հասցնելն է: Առանց այդ էլ խեղդվում ենք գրագրության մեջ, գոնե սա հանվի: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը: Շնորհակալություն:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnnaBalyan (16.11.2016), Anush Avetisyan (22.11.2016), hasmikh (16.11.2016), Lilit Sahakyan (17.11.2016), marine8 (24.01.2017), MVXACH (16.11.2016), Աստղիկ Մարկոսյան (16.11.2016), Գայանե Սիմոնյան (16.11.2016), Գոհար Վարդանյան (16.11.2016), Գևորգյան Աննա (19.11.2016), Լուսինէ Ավագյան (17.11.2016), սուսան1965 (01.12.2016), Նարինե Պողոսյան (20.11.2016), Sofa (17.11.2016)

  5. #3
    Սկսնակ մասնակից armghukassyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2016
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Իմ կարծիքով ուսուցիչը դասը պլանավորում է իր ուղեղում, քանզի ամեն մի դասարան ունի իր առանձնահատկությունը: Բնական է որ ամենի մի դասարանի համար (հատկապես եթե դասավանդում ես նույն առարկան տարբեր դասարաններում) առանձին դասի պլան չես գրում: Հետո ուսուցիչը ստեղծագործ է: Կարող է մի դասարանում դասը անցկացնել օրվա պլանի համաձայն, մյուս դասարանում, ելնելով առանձնահատկությունից, աշակերտների տրամադրվածությունից, դասին պատրաստ լինելուց կամ այլ հանգամանքներից, կարող է անցկացնել մի այլ կերպ, ոչ օրվա պլանի համաձայն: Իսկ եթե գալիս են դասալսման օրվա պլան ձեռքներին այդ դեպքում............

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (22.11.2016), gayane0803 (16.11.2016), hasmikh (16.11.2016), Lilit Sahakyan (17.11.2016), marine8 (24.01.2017), MVXACH (18.11.2016), Աստղիկ Մարկոսյան (16.11.2016), Գայանե Սիմոնյան (16.11.2016), Գևորգյան Աննա (19.11.2016), Դավիթբեկի միջնակարգ դպրոց (16.11.2016), Թելունց (18.11.2016), Լուսինէ Ավագյան (17.11.2016)

  7. #4
    Մասնակից AnnaBalyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2016
    Հասցե
    ք.Չարենցավան
    Տարիք
    41
    Գրառումներ
    69
    Հեղինակության աստիճան
    1
    Իմ կարծիքով դասապրոցեսին պատրաստվում են բոլոր ուսուցիչները դասարան մտնելուց առաջ,լինի դա գրավոր թե բանավոր,այդ պատճառով այն ոչ թե պետք է լինի պարտադրվածությունից դրդված այլ անհրաժեշտությունից:Ուսուցիչը ինքը պետք է որոշի գրառի իր քայլերը,թե ոչ,կկարողանա այնպես կազմակերպել որ առանց պլանավորման դասը արդյունավետ անցնի,եթե այո, ուրեմն նա չպետք է պարտադրված աշխատանք կատարի,քանի որ հենց այդ պարտադրանքն է նրա մոտ դժգոհություն առաջացնում,եթե ոչ,ապա նա առանց պարտադրանքի դասը կպլանավորի և կապահովի դասի արդյունավետությունը:

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (22.11.2016), gayane0803 (16.11.2016), hasmikh (16.11.2016), Lilit Sahakyan (17.11.2016), MVXACH (18.11.2016), Աստղիկ Մարկոսյան (16.11.2016), Արմինե Մ (17.11.2016), Գայանե Սիմոնյան (16.11.2016), Գևորգյան Աննա (19.11.2016), Դավիթբեկի միջնակարգ դպրոց (16.11.2016), Լուսինէ Ավագյան (17.11.2016), Նարինե Պողոսյան (20.11.2016), Sofa (16.11.2016)

  9. #5
    Ավագ մասնակից gayane0803 is on a distinguished road gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    349
    Հեղինակության աստիճան
    7
    Հարգելի կոլեգաներ շնորհակալություն արձագանքների համար: Մի հատված մեջբերեմ 8-րդ դասարանի 15.11.2016թ. իմ դասի պլանից.
    Դասի թեման՝ § 2.4 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷԹԻԿԱՆ
    1. կարճ դասախոսություն` «Իմ դպրոց» կայքի օգնությամբ
    2. թեստային աշխատանք ` «Իմ դպրոց» կայք:
    Հոսանքներն անջատվեցին: 1-ը չարեցի, ավելի ճիշտ փոխեցի դասախոսության: Վերջին պահին հոսանքը տվեցին և 2-ը մի կերպ հասցրի: Սա մեկ օրինակ: Իսկ որքան այսպիսի օրինակներ կարող ենք թվարկել տարբեր պատճառներով...
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 17.11.2016, 01:44:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (22.11.2016), Lilit Sahakyan (17.11.2016), MVXACH (18.11.2016), Աստղիկ Մարկոսյան (16.11.2016), Գայանե Սիմոնյան (16.11.2016), Գևորգյան Աննա (19.11.2016), Լուսինէ Ավագյան (17.11.2016), Նարինե Պողոսյան (20.11.2016)

  11. #6
    Ավագ մասնակից gayane0803 is on a distinguished road gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    349
    Հեղինակության աստիճան
    7
    Խնդրում եմ դուք էլ նման օրինակներ բերեք, որ ապացուցենք դասը դոգմա չէ, այլ` ստեղծագործական աշխատանք, որ այն պատմվածք չի, որ գրվի ու չփոփոխվի:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (17.11.2016), MVXACH (18.11.2016), Աստղիկ Մարկոսյան (16.11.2016), Գայանե Սիմոնյան (16.11.2016), Գևորգյան Աննա (19.11.2016), Լուսինէ Ավագյան (17.11.2016), սուսան1965 (01.12.2016), Նարինե Պողոսյան (20.11.2016)

  13. #7
    Մասնակից Աստղիկ Մարկոսյան is on a distinguished road Աստղիկ Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2015
    Տարիք
    43
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Ուսուցչի դասին նախապատրաստվելը սկսվում է դասի թեմայի և նպատակի ձևակերպմամբ:
    Ընտրում ենք դասի տիպը, այն մեթոդը կամ մեթոդները, որոնք նպատակահարմար ենք գտնում կիրառել տվյալ թեմայի յուրացումը արդյունավետ դարձնելու համար և այլն… Պատկերացնենք, եթե օրվա դասի պլան չմշակենք: Կնմանվի նրան, որ երբ զորքը գնա ճակատամարտի՝ նախապես մշակված պլանով, այդ դեպքում հաղթելու հավանականությունը ավելի մեծ կլինի, քան առանց պլանի, հենց այնպես՝ ինչպես կստացվի, կստացվի: Օրվա դասի պլան միշտ կազմվում է՝ լինի դա գրավոր կամ մտքում: Ուղղակի մենք այդ շարադրանքը թղթին հանձնել չենք սիրում, համարում ենք ավելորդ գրագրություն:
    Վերջին խմբագրող՝ Աստղիկ Մարկոսյան: 16.11.2016, 22:08:
    Աստղիկ Կարապետյան

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (16.11.2016), Lilit Sahakyan (17.11.2016), MVXACH (18.11.2016), Արմինե Մ (17.11.2016), Գայանե Սիմոնյան (16.11.2016), Գոհար Վարդանյան (16.11.2016), Գևորգյան Աննա (19.11.2016), Թելունց (18.11.2016), Լուսինէ Ավագյան (17.11.2016), Նարինե Պողոսյան (17.11.2016), Sofa (17.11.2016)

  15. #8
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան is on a distinguished road Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման ստեղծելուց առաջ երկար եմ մտածել և բարձրաձայնում եմ ոչ միայն իմ, այլև իմ շատ ընկերների կարծիքները: Թեմատիկ պլանի անհրաժեշտությունն ակնառու է: Առանց դրա դասապրոցեսը դժվար կլինի, իսկ առանց օրվա պլանի՞...Ես գիտեմ, որ շատերը (նաև ես) գրում են տհաճությամբ ու գրում են գրելու համար, նրա համար, որ պարտադրում են: Երևի դասի ընթացքում չեն էլ բացում: Բաց դասերի համար ես կողմ եմ դասի պլանին, նույնիսկ հաճելի է ու պարտադիր: Իսկ ամենօրյա պլանները... Բոլորը գրում են ու տրտնջում, տրտնջում են ու գրում: Նպատակս մեր ձայնը նախարարությանը հասցնելն է: Առանց այդ էլ խեղդվում ենք գրագրության մեջ, գոնե սա հանվի: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը: Շնորհակալություն:
    Գայանե ջան, օրվա դասի պլան գրելու- չգրելու հարցը միշտ էլ եղել և մնում է վիճահարույց. մի կողմից ուսուցիչներն են, ովքեր տհաճությամբ են կատարում այդ աշխատանքը և պնդում, որ գրելը պարտադիր չէ(ես նույնպես այդ կարծիքին եմ), մյուս կողմից՝ դպրոցի տնօրինությունն ու կրթական ոլորտի գերատեսչությունները, որոնք գտնում են, որ գրելը պարտադիր է: Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, երբ դասն ունենում է լրիվ այլ ընթացք, և հնարավոր չի լինում իրականացնել այն, ինչ նախապես պլանավորել էիր: Անկասկած, մեզանից յուրաքանչյուրը հայտնվել է նման իրավիճակում: Դժվար թե այս դեպքում դասի պլանը ուսուցչին օգնի: Ասեմ ավելին, նման դեպքերում ուսուցիչը չպետք է դառնա իր գրած դասի պլանի «գերին», այլ պետք է ցուցաբերի ճկուն գործելակերպ և կարողանա սահուն կերպով փոխել դասի ընթացքը՝ ապավինելով սեփական փորձին ու հմտությանը:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (16.11.2016), Lilit Sahakyan (17.11.2016), MVXACH (18.11.2016), Սվետլանա Քոչինյան (17.11.2016), Աստղիկ Մարկոսյան (16.11.2016), Գոհար Վարդանյան (16.11.2016), Գևորգյան Աննա (19.11.2016), Լուսինէ Ավագյան (17.11.2016), Երիտասարդ մանկավարժ (17.11.2016), Նարինե Պողոսյան (17.11.2016), Sofa (17.11.2016)

  17. #9
    Ավագ մասնակից gayane0803 is on a distinguished road gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    349
    Հեղինակության աստիճան
    7
    Մեջբերում Աստղիկ Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրվա դասի պլան միշտ կազմվում է՝ լինի դա գրավոր կամ մտքում: Ուղղակի մենք այդ շարադրանքը թղթին հանձնել չենք սիրում, համարում ենք ավելորդ գրագրություն
    Իմ ասածն էլ հենց դա է, Աստղիկ ջան:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան is on a distinguished road Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ դուք էլ նման օրինակներ բերեք, որ ապացուցենք դասը դոգմա չէ, այլ` ստեղծագործական աշխատանք, որ այն պատմվածք չի, որ գրվի ու չփոփոխվի:
    Մասնակցում էի «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթին, և երկրորդ փուլում, որը կայացավ 2016 թ. մայիսի 19-ին Հրազդանի թիվ 13 հիմնական դպրոցում, հավակնորդ ուսուցիչները պետք է անցկացնեին վարպետաց դասեր՝ իրենց համար անծանոթ դասարանում: Նախատեսել էի անցկացնել «Բազմանկյան մակերեսը, զուգահեռագծի, եռանկյան և սեղանի մակերեսները, Պյութագորասի թեորեմը, առնչություններ ուղղանկյուն եռանկյան կողմերի և անկյունների միջև» թեմաների ամփոփման դաս 8-րդ դասարանում ( աշակերտների թիվը՝ 34): Դասն անցկացվում էր ցուցադրման կիրառմամբ, ունեի մանրամասն գրված դասի պլան (տես http://lib.armedu.am/resource/11210 ): Սակայն դասն սկսելուց մոտավորապես 15 րոպե անց հոսանքն անջատվեց: Հասկանալի է, որ լիովին փոխվեց դասի հետագա ընթացքը: Ինձ մնում էր միայն մի կողմ դնել պլանը և արագ կողմնորոշվել, թե ինչպես շարունակել դասը: Ամեն ինչ անցավ շատ լավ, բայց ոչ այնպես, ինչպես նախապես պլանավորված էր:
    «Տպավորությունն այնպիսին էր, ասես ծանոթ էիք այս դասարանին, իսկ դասն էլ պլանավորել էիք անցկացնել հենց այսպես»,- կարծիք հայտնեցին դասալսողները:
    Ի դեպ, այդ մրցույթին մասնակցում էին նաև մեր ակտիվ ֆորումցիներ Լիլիթ Սահակյանը և Երիտասարդ մանկավարժը, ովքեր նույնպես կանգնել էին նույն խնդրի առաջ, սակայն պատվով էին դուրս եկել ստեղծված իրավիճակից:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 17.11.2016, 02:25:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (17.11.2016), Lilit Sahakyan (17.11.2016), manush (21.11.2016), MVXACH (18.11.2016), Սվետլանա Քոչինյան (17.11.2016), Աստղիկ Մարկոսյան (17.11.2016), Թելունց (18.11.2016), Լուսինէ Ավագյան (17.11.2016), Երիտասարդ մանկավարժ (17.11.2016), Նարինե Պողոսյան (20.11.2016)

+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները