Նայել հարցման արդյունքները: Ու՞մ համար է անհրաժեշտ դասի պլան գրելը

Քվեարկողներ
6. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Աշակերտի

    0 0%
  • Ուսուցչի

    5 83.33%
  • Տնօրինության

    0 0%
  • Ղեկավար մարմինների

    0 0%
  • Ընդհանրապես անհրաժեշտ չէ

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
+ Կատարել գրառում
Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 2 10 11 12
Ցույց են տրվում 111 համարից մինչև 118 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: Օրվա դասի պլանների արդյունավետությունը դասապրոցեսում

  1. #111
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan will become famous soon enough Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    193
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Գայանե, ես ևս վերապատրաստող ուսուցիչ եմ եղել տարբեր ծրագրերով, այդ հարցը մենք ևս շատ ենք քննարկել, խոսքս ամենևին ,,այդքան մանրամասն գրելուն, տարբեր մեթոդներ խզբզելուն ու չիրականացնելուն ,, չեն վերաբերում կամ դասապլանների համար վաճառքում դրված տետրերը չեմ գովազդում, ընդհակառակն, այն կարծիքին եմ, որ դրանք միանգամայն ավելորդ տետրեր են, որոնք կարծես հենց նախատեսված են մի քանի խզբզոցի համար: Ընդհանրապես իմ խոսքը վերաբերում է ուսուցչի աշխատանքի հստակեցմանը. դասարան է մտնում ուսուցիչը, հստակ պատկերացնի իր անելիքները, նախապես լուծած լինի խնդիրները, վարժությունները, իր ձեռքի տակ ունենա լավագույն օրինակներ, այլ ոչ թե տվյալ պահին ինչ կհիշի, այն էլ կասի և այլն... Չմոռանանք, որ պետք է ձգտենք՝ ապահովելու որակյալ կրթություն

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (18.07.2017), Lilit Sahakyan (17.07.2017), manush (07.08.2017), Կարինե Մարգարյան (19.07.2017)

  3. #112
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան will become famous soon enough Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    323
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ, կներեք, սա միայն իմ կարծիքը չէ: Ես խորհրդակցել եմ բազմաթիվ ուսուցիչների հետ, լսել նրանց կարծիքները և նրանց խնդրանքով բացել թեման:
    Գայանե ջան, լիովին կիսում եմ կարծիքդ: Ես ամեն օր պարտադիր դասի պլան գրելու կողմնակից չեմ: Նախ, ֆորումցիներին կխնդրեմ պատասխանել հետևյալ հարցին. «Ու՞մ համար է անհրաժեշտ դասի պլան գրելը»: Ամեն ինչ կախված է այս հարցին տված յուրաքանչյուրիս պատասխանից:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 17.07.2017, 00:52:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (18.07.2017), Lilit Sahakyan (17.07.2017), Լուսինէ Ավագյան (18.07.2017), Կարինե Մարգարյան (19.07.2017)

  5. #113
    Մոդերատոր gaya71 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գայա, իմ կարծիքով ինչ էլ որ գրելու լինի փորձառու ուսուցիչը, նա անպայման պետք է հստակեցնի նպատակները, անելիքները՝ կապված նպատակների հետ:
    Բնական է , հենց այդ նպատակներն էլ պիտի նշի , անպայման առանձնացնելով դաստիարակչական բաղադիչը, պարզապես շատ մանրամասներ գրելու կարիք չեմ տեսնում:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (18.07.2017), Lilit Sahakyan (17.07.2017), Գայանե Սիմոնյան (17.07.2017), Լուսինէ Ավագյան (18.07.2017), Կարինե Մարգարյան (19.07.2017)

  7. #114
    Ադմինիստրատոր manush will become famous soon enough manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    791
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայանե ջան, լիովին կիսում եմ կարծիքդ: Ես ամեն օր պարտադիր դասի պլան գրելու կողմնակից չեմ: Նախ, ֆորումցիներին կխնդրեմ պատասխանել հետևյալ հարցին. «Ու՞մ համար է անհրաժեշտ դասի պլան գրելը»: Ամեն ինչ կախված է այս հարցին տված յուրաքանչյուրիս պատասխանից:
    Գայանե ջան, ֆորումում նախատեսված է հարցում կազմակերպելու հնարավորություն՝ «Թեմայի գործիքներում» կա «Այս թեմային ավելացնել հարցում» հնարավորությունը:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (18.07.2017), Lilit Sahakyan (17.07.2017), Գայանե Սիմոնյան (17.07.2017), Լիլիթ (18.07.2017), Լուսինէ Ավագյան (18.07.2017), Կարինե Մարգարյան (19.07.2017)

  9. #115
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան will become famous soon enough Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    323
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում manush-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայանե ջան, ֆորումում նախատեսված է հարցում կազմակերպելու հնարավորություն՝ «Թեմայի գործիքներում» կա «Այս թեմային ավելացնել հարցում» հնարավորությունը:
    Շնորհակալություն, Մանուշ ջան, անպայման կփորձեմ:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (18.07.2017), manush (18.07.2017), Լուսինէ Ավագյան (18.07.2017), Կարինե Մարգարյան (19.07.2017)

  11. #116
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան will become famous soon enough Լուսինէ Ավագյան will become famous soon enough Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի գործընկերներ,եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, թե բոլոր ուսուցիչները ամեն օր կներկայացնեն հանգամանալի գրված դասի պլան, դրա արդյունքը բոլորովին էլ չի լինի այն,թե նրանք կունենան համարժեք դասեր։
    Ասելիքս այն է, թե դասի պլան գրելը համարժեք չէ դասին պատրաստվելուն։ Եվ հակառակը` դասի պլան չունենալը չի նշանակում դասին պատրաստ չլինել
    Լուսինե Ավագյան

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (19.07.2017), Գայանե Սիմոնյան (19.07.2017), Կարինե Մարգարյան (19.07.2017), ՌուՍաՆա (19.07.2017)

  13. #117
    Մասնակից ՌուՍաՆա is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2016
    Գրառումներ
    33
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Լուսինէ Ավագյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ,եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, թե բոլոր ուսուցիչները ամեն օր կներկայացնեն հանգամանալի գրված դասի պլան, դրա արդյունքը բոլորովին էլ չի լինի այն,թե նրանք կունենան համարժեք դասեր։
    Ասելիքս այն է, թե դասի պլան գրելը համարժեք չէ դասին պատրաստվելուն։ Եվ հակառակը` դասի պլան չունենալը չի նշանակում դասին պատրաստ չլինել
    Համամիտ եմ , կարելի է դասին լիարժեք նախապատրաստվել առանց պահանջված դասի պլան (որոնք միայն ստորագրելու համար են) գրելու:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (19.07.2017), Գայանե Սիմոնյան (19.07.2017), Լուսինէ Ավագյան (19.07.2017)

  15. #118
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan will become famous soon enough Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    193
    Հեղինակության աստիճան
    1
    Իմ կարծիքով հարցման մեջ պետք է նշվեր նաև աշակերտը, առաջին հերթին նրա համար է այդ ամենը:

+ Կատարել գրառում
Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 2 10 11 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները