+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Դասագիրքը որպես առաջին օգնական

  1. #1
    Մասնակից Աստղիկ Մարկոսյան is on a distinguished road Աստղիկ Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2015
    Տարիք
    43
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    2

    Դասագիրքը որպես առաջին օգնական

    Հարգելի գործընկերներ, առաջարկում են «Դասագիրքը որպես առաջին օգնական» վերնագրով թեմայի քննարկում կազմակերպել: Այս թեմայի բացելու նպատակն այն է, որ մենք, մանկավարժներս կիսվենք մեր մտքերով, առաջարկներով, արդեն փորձված մեթոդներով ու հնարներով, թե ինչպես ենք աշակերտին «կապում» դասագրքին: Ինչպես ենք զարգացնում սկսած տարրական դասարաններից դասագրքից օգտվելու կուլտուրան, որպեսզի երեխան իր չիմացածը, իրեն հուզող հարցերի պատասխանը փնտրի դասագրքում՝ համարի այն իր առաջին օգնականը:
    Աստղիկ Կարապետյան

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (18.05.2017), Asya1 (17.05.2017), gayane0803 (19.11.2016), Karine M (16.05.2017), Larisa0504 (01.04.2017), Lilit Sahakyan (10.11.2016), manush (10.11.2016), MVXACH (12.11.2016), Narine1 (10.05.2017), Սվետլանա Քոչինյան (11.11.2016), ԱննաԱվետյան (06.02.2017), Գայանե Սիմոնյան (10.11.2016), Գոհար Վարդանյան (11.11.2016), Գևորգյան Աննա (10.11.2016), Լուսինէ Ավագյան (10.11.2016), Ռուզաննա Խաչատրյան (04.02.2017), Նարինե Պողոսյան (17.11.2016), Sofa (14.11.2016), tehmine1 (12.05.2017)

  3. #2
    Մասնակից Աստղիկ Մարկոսյան is on a distinguished road Աստղիկ Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2015
    Տարիք
    43
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    2
    Դասագիրքը որպես առաջին օգնական

    Մենք, ուսուցիչներս ամեն դասարան մտնելուց առաջ մեր առջև նպատակ ենք դնում, թե ինչ պետք է սովորեցնենք այսօր: Եվ աշակերտը լսում է այն նյութը կամ ինֆորմացիան, ինչ նախատեսել է սովորեցնել ուսուցիչը՝ իհարկե առաջնորդվելով առարկայական չափորոշիչներով և ծրագրերով: Պատկերը բոլորովին այլ է լինում, երբ աշակերտը նախօրոք գիտի ինչ է սովորելու տվյալ դասին:
    Ես աշակերտներին հանձնարարում եմ սովորել այն դասը, որը հաջորդ դասաժամին պիտի բացատրեմ: Նրանք տանը փորձում են սովորել անծանոթ նյութը: Դե բնականաբար հասկանում են այնքան, ինչքան կարողանում են: Հաջորդ օրը նրանք հաճախում են դպրոց՝ հստակ պատկերացնելով թե ինչ հարցեր կամ չյուրացված նյութ ունեն պարզաբանելու ուսուցչի հետ: Այս կերպ նրանք կապվում են դասագրքին և բարձրանում է դասի արդյունավետությունը: Այս մոտեցումը ես վերջերս եմ սկսել կիրառել: Եվ հավատացեք տվել է ցանկալի և դրական արդյունք: Բերեմ օրինակ նախորդ տարվա իմ փորձից: 10-րդ դասարանում հանրահաշիվ առարկայից հանձնարարել էի տանն ուսումնասիրել և սովորել(եթե կարող են) «Երկու անկյունների գումարի և տարբերության եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը» թեման: Հանրանաշվի հաջորդ դասին աշակերտներին հարցրի, թե կարդացել ե՞ք արդյոք հանձնարարված թեման, մի բան հասկացե՞լ եք:
    Գիտեք ինչ պատասխանեց աշակերտներից մեկը.
    -Կարելի՞ է, ես նոր նյութը բացատրեմ:
    Զարմանքս և ուրախությունս շատ մեծ էր: Ասացի, որ իհարկե կարելի է:
    Նա անչափ ոգևորություն ապրեց ու ինքնավստահ, համարձակ սկսեց գրել բանաձևերը, մեկ-մեկ տվեց դրանց բացատրությունները և դուրս բերումը: Դասընկերները շատ ուշադիր լսում և հետևում էին Արգինեին:
    Արգինեն էլ ոչ ավել, ոչ պակաս «իրեն դրել էր իմ տեղը»: Նոր նյութը հասկացան նաև մյուս աշակերտները: Այս մոտեցման կիրառման մեջ ամենակարևորն այն էր, որ Անին և Ալինան ցանկություն հայտնեցին մյուս թեման իրենք բացատրեն: Աշխույժ, գործնական մթնոլորտում ամփոփեցինք այդ օրվա դասը:
    Հ. գ.
    Աշակերտները նոր նյութին կծանոթանան, թե ոչ, մեծապես կախված է ուսուցչից:
    Վերջին խմբագրող՝ Աստղիկ Մարկոսյան: 10.11.2016, 23:37:
    Աստղիկ Կարապետյան

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (18.05.2017), Asya1 (17.05.2017), gayane0803 (19.11.2016), Larisa0504 (01.04.2017), MVXACH (22.11.2016), Narine1 (10.05.2017), Սվետլանա Քոչինյան (11.11.2016), ԱննաԱվետյան (06.02.2017), Գայանե Սիմոնյան (10.11.2016), Գոհար Վարդանյան (11.11.2016), Գևորգյան Աննա (11.11.2016), Լուսինէ Ավագյան (10.11.2016), Ռուզաննա Խաչատրյան (04.02.2017), Երիտասարդ մանկավարժ (14.11.2016), Նարինե Պողոսյան (17.11.2016), Sofa (14.11.2016), tehmine1 (12.05.2017)

  5. #3
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան will become famous soon enough Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    118
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Աստղիկ Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դասագիրքը որպես առաջին օգնական

    Մենք, ուսուցիչներս ամեն դասարան մտնելուց առաջ մեր առջև նպատակ ենք դնում, թե ինչ պետք է սովորեցնենք այսօր: Եվ աշակերտը լսում է այն նյութը կամ ինֆորմացիան, ինչ նախատեսել է սովորեցնել ուսուցիչը՝ իհարկե առաջնորդվելով առարկայական չափորոշիչներով և ծրագրերով: Պատկերը բոլորովին այլ է լինում, երբ աշակերտը նախօրոք գիտի ինչ է սովորելու տվյալ դասին:
    Ես աշակերտներին հանձնարարում եմ սովորել այն դասը, որը հաջորդ դասաժամին պիտի բացատրեմ: Նրանք տանը փորձում են սովորել անծանոթ նյութը: Դե բնականաբար հասկանում են այնքան, ինչքան կարողանում են: Հաջորդ օրը նրանք հաճախում են դպրոց՝ հստակ պատկերացնելով թե ինչ հարցեր կամ չյուրացված նյութ ունեն պարզաբանելու ուսուցչի հետ: Այս կերպ նրանք կապվում են դասագրքին և բարձրանում է դասի արդյունավետությունը: Այս մոտեցումը ես վերջերս եմ սկսել կիրառել: Եվ հավատացեք տվել է ցանկալի և դրական արդյունք: Բերեմ օրինակ նախորդ տարվա իմ փորձից: 10-րդ դասարանում հանրահաշիվ առարկայից հանձնարարել էի տանն ուսումնասիրել և սովորել(եթե կարող են) «Երկու անկյունների գումարի և տարբերության եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը» թեման: Հանրանաշվի հաջորդ դասին աշակերտներին հարցրի, թե կարդացել ե՞ք արդյոք հանձնարարված թեման, մի բան հասկացե՞լ եք:
    Գիտեք ինչ պատասխանեց աշակերտներից մեկը.
    -Կարելի՞ է, ես նոր նյութը բացատրեմ:
    Զարմանքս և ուրախությունս շատ մեծ էր: Ասացի, որ իհարկե կարելի է:
    Նա անչափ ոգևորություն ապրեց ու ինքնավստահ, համարձակ սկսեց գրել բանաձևերը, մեկ-մեկ տվեց դրանց բացատրությունները և դուրս բերումը: Դասընկերները շատ ուշադիր լսում և հետևում էին Արգինեին:
    Արգինեն էլ ոչ ավել, ոչ պակաս «իրեն դրել էր իմ տեղը»: Նոր նյութը հասկացան նաև մյուս աշակերտները: Այս մոտեցման կիրառման մեջ ամենակարևորն այն էր, որ Անին և Ալինան ցանկություն հայտնեցին մյուս թեման իրենք բացատրեն: Աշխույժ, գործնական մթնոլորտում ամփոփեցինք այդ օրվա դասը:
    Հ. գ.
    Աշակերտները նոր նյութին կծանոթանան, թե ոչ, մեծապես կախված է ուսուցչից:
    Աստղիկ ջան, իրավացի ես. դասագիրքը պետք է լինի երեխայի առաջին օգնականը: Եթե երեխան կարողանում է օգտվել դասագրքից, այնտեղ գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները, ուրեմն գործի կեսն արված է: Եվ սա վերաբերում է բոլոր առարկաներին: Դասագրքով ինքնուրույն աշխատանքը նվիրում է երեխային ամենակարևորը՝ հայտանագործության բերկրանքը: Ես նույնպես կողմնակիցն եմ այս մեթոդի: Վերջիվերջո, ուսուցչի ամենօրյա գլխավոր նպատակը պետք է լինի երեխային ինքնուրույն սովորել սովորեցնելը:
    Լուսինե Ավագյան

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (18.05.2017), Asya1 (17.05.2017), gayane0803 (19.11.2016), Larisa0504 (06.05.2017), Lilit Sahakyan (14.11.2016), MVXACH (22.11.2016), ԱննաԱվետյան (06.02.2017), Աստղիկ Մարկոսյան (14.11.2016), Գայանե Սիմոնյան (14.11.2016), Գոհար Վարդանյան (15.11.2016), Երիտասարդ մանկավարժ (14.11.2016), Նարինե Պողոսյան (17.11.2016), Sofa (14.11.2016), tehmine1 (16.05.2017)

  7. #4
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան will become famous soon enough Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Լուսինէ Ավագյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղիկ ջան, իրավացի ես. դասագիրքը պետք է լինի երեխայի առաջին օգնականը: Եթե երեխան կարողանում է օգտվել դասագրքից, այնտեղ գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները, ուրեմն գործի կեսն արված է: Եվ սա վերաբերում է բոլոր առարկաներին: Դասագրքով ինքնուրույն աշխատանքը նվիրում է երեխային ամենակարևորը՝ հայտանագործության բերկրանքը: Ես նույնպես կողմնակիցն եմ այս մեթոդի: Վերջիվերջո, ուսուցչի ամենօրյա գլխավոր նպատակը պետք է լինի երեխային ինքնուրույն սովորել սովորեցնելը:
    Սիրելի Աստղիկ և Լուսինե, համամիտ եմ ձեզ հետ:
    Այսօր ուսուցման գործընթացն արդյունավետ դարձնելու համար կիրառվող ժամանակակից միջոցները շատ են. ցուցադրումներ, ինտերակտիվ մոդելներ, վիրտուալ լաբորատորիաներ, տեսադասեր, առցանց դասընթացներ և այլն: Սակայն սովորողի համար դասագիրքը եղել և մնում է կարևոր ու անփոխարինելի միջոց:
    Օրինակ՝ համացանցում տեղադրված ցուցադրումները, տեսադասերը, որոնք հասանելի են աշակերտներին, հիմնականում չեն ենթարկվում մասնագիտական վերլուծության, չի ստուգվում դրանց համապատասխանությունը չափորոշչային պահանջներին, երբեմն էլ դրանք զուրկ են լինում գիտականությունից և դիդակտիկական այլ սկզբունքներից, և հաճախ դրանցում հաշվի չեն առնվում սովորողի տարիքային առանձնահատկությունները: Այսինքն նման բազմազանության մեջ աշակերտը չի կարող կողմնորոշվել, թե հատկապես որ նյութից օգտվի: Մինչդեռ դասագրքերը հիմնականում զերծ են նշված թերություններից, քանի որ կազմվում են մասնագետների կողմից, և, մինչև աշակերտին հասնելը, ենթարկվում են լուրջ փորձագիտական վերլուծության: Դասագրքերն ունեն դիդակտիկայի սկզբունքներին համապատասխան սիստեմատիկ շարադրանք, նրանցում հաշվի են առնված աշակերտների տարիքային առանձնահատկությունները և այլն: Ուստի թե՛ աշակերտի և թե՛ ուսուցչի համար դասագիրքը այն վստահելի ու հուսալի «օգնականն» է, առանց որի ուսուցման գործընթացը դժվար է պատկերացնել:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 14.11.2016, 21:51:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  8. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (18.05.2017), Asya1 (17.05.2017), gayane0803 (19.11.2016), Lilit Sahakyan (14.11.2016), MVXACH (16.11.2016), ԱննաԱվետյան (06.02.2017), Աստղիկ Մարկոսյան (14.11.2016), Գոհար Վարդանյան (15.11.2016), Լուսինէ Ավագյան (15.11.2016), Ռուզաննա Խաչատրյան (04.02.2017), Երիտասարդ մանկավարժ (14.11.2016), Նարինե Պողոսյան (17.11.2016), Sofa (15.11.2016), tehmine1 (12.05.2017)

  9. #5
    Ավագ մասնակից Lilit Sahakyan will become famous soon enough Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    135
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Աստղիկ և Լուսինե, համամիտ եմ ձեզ հետ:
    Այսօր ուսուցման գործընթացն արդյունավետ դարձնելու համար կիրառվող ժամանակակից միջոցները շատ են. ցուցադրումներ, ինտերակտիվ մոդելներ, վիրտուալ լաբորատորիաներ, տեսադասեր, առցանց դասընթացներ և այլն: Սակայն սովորողի համար դասագիրքը եղել և մնում է կարևոր ու անփոխարինելի միջոց:
    Օրինակ՝ համացանցում տեղադրված ցուցադրումները, տեսադասերը, որոնք հասանելի են աշակերտներին, հիմնականում չեն ենթարկվում մասնագիտական վերլուծության, չի ստուգվում դրանց համապատասխանությունը չափորոշչային պահանջներին, երբեմն էլ դրանք զուրկ են լինում գիտականությունից և դիդակտիկական այլ սկզբունքներից, և հաճախ դրանցում հաշվի չեն առնվում սովորողի տարիքային առանձնահատկությունները: Այսինքն նման բազմազանության մեջ աշակերտը չի կարող կողմնորոշվել, թե հատկապես որ նյութից օգտվի: Մինչդեռ դասագրքերը հիմնականում զերծ են նշված թերություններից, քանի որ կազմվում են մասնագետների կողմից, և, մինչև աշակերտին հասնելը, ենթարկվում են լուրջ փորձագիտական վերլուծության: Դասագրքերն ունեն դիդակտիկայի սկզբունքներին համապատասխան սիստեմատիկ շարադրանք, նրանցում հաշվի են առնված աշակերտների տարիքային առանձնահատկությունները և այլն: Ուստի թե՛ աշակերտի և թե՛ ուսուցչի համար դասագիրքը այն վստահելի ու հուսալի «օգնականն» է, առանց որի ուսուցման գործընթացը դժվար է պատկերացնել:


    Որքան էլ փորձենք ինքներս մեզ համոզել, որ դասագիրքը աշակերտի առաջին օգնականն է, միևնույնն է ներքուստ գիտենք, որ դա այդպես չէ։ Համենայնդեպս, առաջին օգնականը չէ։ Դասագրքում պետք շարադրանքը լինի պարզ, մատչելի, պատշաճ կերպով ծառայի իր նպատակներին։ Ինչպե̉ս եք կարծում, եթե աշակերտը բացակայի դասից արդյո̉ք կկարողանա միայն դասագրքի օգնությամբ յուրացնել դասը, իհարկե ոչ։ Փորձե́ք 8, 9 գնահատականներ ստացող բացակայած աշակերտին հանձնարարել ինքնուրույն սովորել և հասկանալ թեման։ Կտեսնեք, որ արդյունք չկա։ Իսկ դրանում մեղավոր չէ ո́չ աշակերտը և ո́չ էլ դուք։ Ուղղակի այնտեղ թեմաները ներկայացված չեն պարզ և հասանելի շարադրանքով։Դասագրքաստեղծման գործընթացը կարևոր և շատ լուրջ գործընթաց է։ Դասագրքի վերաբերյալ պետք է հարցումներ կատարվեն թե́ ուսուցիչների, թե́ աշակերտների և թե́ ծնողների շրջանում, հաշվի առնվեն նաև նրանց կարծիքները։Դասագրքաստեղծման գործընթացում բարեփոխում չեմ տեսնում։ Գայանե ջան, ես դասագիրքը տեսնում եմ որպես օգնական միայն լավ ուսուցչից հետո։

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (18.05.2017), Asya1 (17.05.2017), gayane0803 (19.11.2016), MVXACH (16.11.2016), ԱննաԱվետյան (06.02.2017), Աստղիկ Մարկոսյան (15.11.2016), Գայանե Սիմոնյան (15.11.2016), Լուսինէ Ավագյան (15.11.2016), Երիտասարդ մանկավարժ (14.11.2016), Նարինե Պողոսյան (17.11.2016), Sofa (15.11.2016), tehmine1 (16.05.2017)

  11. #6
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան will become famous soon enough Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան էլ փորձենք ինքներս մեզ համոզել, որ դասագիրքը աշակերտի առաջին օգնականն է, միևնույնն է ներքուստ գիտենք, որ դա այդպես չէ։ Համենայնդեպս, առաջին օգնականը չէ։ Դասագրքում պետք շարադրանքը լինի պարզ, մատչելի, պատշաճ կերպով ծառայի իր նպատակներին։ Ինչպե̉ս եք կարծում, եթե աշակերտը բացակայի դասից արդյո̉ք կկարողանա միայն դասագրքի օգնությամբ յուրացնել դասը, իհարկե ոչ։ Փորձե́ք 8, 9 գնահատականներ ստացող բացակայած աշակերտին հանձնարարել ինքնուրույն սովորել և հասկանալ թեման։ Կտեսնեք, որ արդյունք չկա։ Իսկ դրանում մեղավոր չէ ո́չ աշակերտը և ո́չ էլ դուք։ Ուղղակի այնտեղ թեմաները ներկայացված չեն պարզ և հասանելի շարադրանքով։Դասագրքաստեղծման գործընթացը կարևոր և շատ լուրջ գործընթաց է։ Դասագրքի վերաբերյալ պետք է հարցումներ կատարվեն թե́ ուսուցիչների, թե́ աշակերտների և թե́ ծնողների շրջանում, հաշվի առնվեն նաև նրանց կարծիքները։Դասագրքաստեղծման գործընթացում բարեփոխում չեմ տեսնում։ Գայանե ջան, ես դասագիրքը տեսնում եմ որպես օգնական միայն լավ ուսուցչից հետո։
    Լիլիթ ջան, իմ գրառման մեջ ես խոսել եմ ուսուցման գործընթացում օգտագործվող միջոցների մասին և դասագիրքն անվանել եմ վստահելի ու հուսալի օգնական ինչպես աշակերտի, այնպես էլ ուսուցչի համար: Սա ամենևին էլ չի նշանակում, որ դասագիրքը կարող է փոխարինել ուսուցչին կամ հավակնել առաջինը լինելուն: Իսկ ուսուցման միջոցների մեջ, ըստ իս, դասագիրքն առաջին տեղում է: Մի պահ պատկերացնենք, որ ուսումնական տարին սկսվել է, և դասագրքեր չկան ու չեն լինելու: Որքան էլ հմուտ և փորձառու լինի ուսուցիչը, առանց դասագրքի կդժվարանա ուսումնական գործընթացը կազմակերպել: Ինչ վերաբերվում է «Մաթեմատիկա» բնագավառի առարկաների դասագրքերին, ապա պիտի ասեմ, որ դրանք բավականին լավն են:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 15.11.2016, 00:09:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (18.05.2017), Asya1 (17.05.2017), gayane0803 (19.11.2016), Lilit Sahakyan (15.11.2016), MVXACH (16.11.2016), ԱննաԱվետյան (06.02.2017), Աստղիկ Մարկոսյան (15.11.2016), Գոհար Վարդանյան (15.11.2016), Լուսինէ Ավագյան (15.11.2016), Ռուզաննա Խաչատրյան (04.02.2017), Նարինե Պողոսյան (17.11.2016), Sofa (15.11.2016), tehmine1 (12.05.2017)

  13. #7
    Մասնակից Աստղիկ Մարկոսյան is on a distinguished road Աստղիկ Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2015
    Տարիք
    43
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան էլ փորձենք ինքներս մեզ համոզել, որ դասագիրքը աշակերտի առաջին օգնականն է, միևնույնն է ներքուստ գիտենք, որ դա այդպես չէ։ Համենայնդեպս, առաջին օգնականը չէ։ Դասագրքում պետք շարադրանքը լինի պարզ, մատչելի, պատշաճ կերպով ծառայի իր նպատակներին։ Ինչպե̉ս եք կարծում, եթե աշակերտը բացակայի դասից արդյո̉ք կկարողանա միայն դասագրքի օգնությամբ յուրացնել դասը, իհարկե ոչ։ Փորձե́ք 8, 9 գնահատականներ ստացող բացակայած աշակերտին հանձնարարել ինքնուրույն սովորել և հասկանալ թեման։ Կտեսնեք, որ արդյունք չկա։ Իսկ դրանում մեղավոր չէ ո́չ աշակերտը և ո́չ էլ դուք։ Ուղղակի այնտեղ թեմաները ներկայացված չեն պարզ և հասանելի շարադրանքով։Դասագրքաստեղծման գործընթացը կարևոր և շատ լուրջ գործընթաց է։ Դասագրքի վերաբերյալ պետք է հարցումներ կատարվեն թե́ ուսուցիչների, թե́ աշակերտների և թե́ ծնողների շրջանում, հաշվի առնվեն նաև նրանց կարծիքները։Դասագրքաստեղծման գործընթացում բարեփոխում չեմ տեսնում։ Գայանե ջան, ես դասագիրքը տեսնում եմ որպես օգնական միայն լավ ուսուցչից հետո։
    Լիլիթ ջան շնորհակալություն քո կարծիքն արտահայտելու համար, սակայն թույլ տուր որոշ մտքերի հետ չհամաձայնել: Բազմաթիվ օրինականեր կարող եմ բերել, երբ բացակայած աշակերտը (8, 9 ստացող) ինքնուրույն յուրացրել է նոր դասը: Դու փորձիր հանձնարարել աշակերտին ուսումնասիրել նյութը, ուղղորդել, վստահել նրան և անպայման կտեսնես արդյունքը: Ես դա ասում եմ իմ սեփական փորձից: Իհարկե ոչ բոլոր թեմաների ուսուցման գործընթացը կարելի է կազմակերպել այդ եղանակով, բայց, որ գերազանց սովորող աշակերտը կարողանում է ինքնուրույն ըմբռնել նոր նյութը, նաև այն բացատրում է իր դասընկերներին, անժխտելի փաստ է:
    Եթե աշակերտը երբևէ չի փորձել ինքնուրույն որևէ թեմա սովորել, ապա նա ինչպես կարող է դասագրքաստեղծման գործընթացի վերաբերյալ կարծիք հայտնել, էլ չեմ ասում ծնողի մասին:
    Եվ վերջապես եթե դասագրքով աշխատելը արդյունք չտար, ապա «Խճանկար», «Աշխատանք դասագրքով» ու էլի շատ մեթոդներ ուղղակի գործածությունից դուրս կգային:
    Վերջին խմբագրող՝ Աստղիկ Մարկոսյան: 15.11.2016, 01:40:
    Աստղիկ Կարապետյան

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (18.05.2017), Asya1 (17.05.2017), gayane0803 (19.11.2016), Larisa0504 (06.05.2017), Lilit Sahakyan (15.11.2016), MVXACH (16.11.2016), ԱննաԱվետյան (06.02.2017), Գայանե Սիմոնյան (15.11.2016), Գոհար Վարդանյան (15.11.2016), Լուսինէ Ավագյան (15.11.2016), Նարինե Պողոսյան (17.11.2016), Sofa (15.11.2016), tehmine1 (06.05.2017)

  15. #8
    Ավագ մասնակից Lilit Sahakyan will become famous soon enough Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    135
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Աստղիկ Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլիթ ջան շնորհակալություն քո կարծիքն արտահայտելու համար, սակայն թույլ տուր որոշ մտքերի հետ չհամաձայնել: Բազմաթիվ օրինականեր կարող եմ բերել, երբ բացակայած աշակերտը (8, 9 ստացող) ինքնուրույն յուրացրել է նոր դասը: Դու փորձիր հանձնարարել աշակերտին ուսումնասիրել նյութը, ուղղորդել, վստահել նրան և անպայման կտեսնես արդյունքը: Ես դա ասում եմ իմ սեփական փորձից: Իհարկե ոչ բոլոր թեմաների ուսուցման գործընթացը կարելի է կազմակերպել այդ եղանակով, բայց, որ գերազանց սովորող աշակերտը կարողանում է ինքնուրույն ըմբռնել նոր նյութը, նաև այն բացատրում է իր դասընկերներին, անժխտելի փաստ է:
    Եթե աշակերտը երբևէ չի փորձել ինքնուրույն որևէ թեմա սովորել, ապա նա ինչպես կարող է դասագրքաստեղծման գործընթացի վերաբերյալ կարծիք հայտնել, էլ չեմ ասում ծնողի մասին:


    Եվ վերջապես եթե դասագրքով աշխատելը արդյունք չտար, ապա «Խճանկար», «Աշխատանք դասագրքով» ու էլի շատ մեթոդներ ուղղակի գործածությունից դուրս կգային:

    Աստղիկ ջան, մասամբ համաձայն եմ քեզ հետ, որ ոչ բոլոր թեմաների ուսուցման գործընթացը կարելի է կազմակերպել այդ եղանակով, օրինակ՝ 8-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի «Թվային անհավասարությունների հատկությունները», 11-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի «Անվերջ փոքրեր» և շատ ու շատ այլ թեմաների ուսումնառությունը առանց ուսուցչի միջամտության չի ստացվի, անգամ պետք է վախենանք, որ ինքնուրույն յուրացնելու ընթացքում աշակերտի մոտ ոչ ճիշտ «նստվածք» կունենանք։ Իսկ դու գիտես, որ մեզ բավականին երկար ժամանակ անհրաժեշտ կլինի ուղղել կամ ճշտել արդեն ձեռք բերված և ամրապնդված գիտելիքը։ Յուրաքանչյուր դասարանում սովորող գերազանցիկ աշակերտների թիվը՝ 10-15 % է, ովքեր ըստ քեզ կարողանում են ինքնուրույն ըմբռնել նյութը, սակայն չե̉ս կարծում, որ մեծամասնությանը պետք այն հասանելի լինի։ Այսինքն ՝ եկանք այն կարծիքին, որ թեմաները ներկայացված չեն պարզ և հասանելի շարադրանքով։Ասեմ ավելին՝ Կրթության պետական տեսչության ստուգումների վերլուծության և մշտադիտարկման արդյունքներից պարզ դարձավ, որ «ամենաչստացված» և ոչ արդյուավետ մեթոդր՝ աշխատանք դասագրքով մեթոդն է։ Միգուցե այդ մեթոդն իրեն արդարացնում է եվրոպական կամ ամերիկյան կրթական համակարգում (Դասագրքերում նյութը շարադրված է պարզ և հասկանալի), իսկ մենք փորձում են կրկնօրինակել և արդյուքում՝ ձախողում մեր կրթական համակարգը։

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (18.05.2017), Asya1 (17.05.2017), gayane0803 (19.11.2016), Larisa0504 (06.05.2017), MVXACH (16.11.2016), Աստղիկ Մարկոսյան (16.11.2016), Գայանե Սիմոնյան (15.11.2016), Գոհար Վարդանյան (17.11.2016), Լուսինէ Ավագյան (15.11.2016), Նարինե Պողոսյան (17.11.2016)

  17. #9
    Մասնակից Աստղիկ Մարկոսյան is on a distinguished road Աստղիկ Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2015
    Տարիք
    43
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    2
    Եթե կրթության պետական տեսչության ստուգումների վերլուծության և մշտադիտարկման արդյունքներից պարզ է դարձել, որ ամենաչստացված և ոչ արդյուավետ մեթոդը «Աշխատանք դասագրքով» մեթոդն է, ապա նույն կրթության պետական տեսչությունը շատ հետաքրքիր է, պարզե՞լ է, թե որ մեթոդն է առավել արդյունավետ: Ուսուցման գործընթացում կրթության, դաստիարակության և զարգացման խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ մեթոդներ, հնարներ ու մոտեցումներ կան: Իմ կարծիքով, եթե որևէ մեթոդի կիրառման շնորհիվ ուսուցիչը արձանագրում է առաջընթաց, եթե այդ ուղին նպաստում է դասի նպատակին հասնելուն, ուրեմն չստացված համարել այդ մեթոդը ճիշտ չէ: Միգուցե շատ ուսուցիչներ բոլորովին չեն կիրառում նմանատիպ մեթոդներ, աշակերտին ինքնուրույն դրսևորվելու հնարավորություն չեն տալիս, չեն բացահայտում նրանց կարողությունները, այսինքն ուսուցչակենտրոն դասեր են անցկացնում, դրա համար էլ պնդում են, որ այս կամ այն մեթոդը արդյունավետ չէ:
    Լիլիթ ջան, չե՞ս կարծում, որ դասագրքի նյութը, եթե լինի չափազանց պարզ, մատչելի, այնքան, որ դասարանի բոլոր աշակերտների համար հասանելի լինի, ուղղակի մենք կգնանք դեպի միջակություն: Ցանկացած նյութ, ինչքան էլ այն մատչելի լինի, նույն դասարանում սովորող աշակերտները յուրացնում են տարբեր մակարդակներով (այլ կերպ հնարավոր էլ չէ): Պետք է խոստովանել, որ մաթեմատիկան այն առարկան է, որ բացի լիարժեք ուսուցման պայմաններց, երեխայի գենի գործոնը շատ մեծ է:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 16.11.2016, 08:46:
    Աստղիկ Կարապետյան

  18. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (23.03.2017), anahitgeorgyan (16.05.2017), Asya1 (17.05.2017), gayane0803 (19.11.2016), Larisa0504 (06.05.2017), MVXACH (16.11.2016), Narine1 (10.05.2017), ԱննաԱվետյան (06.02.2017), Գայանե Սիմոնյան (16.11.2016), Գոհար Վարդանյան (16.11.2016), Լուսինէ Ավագյան (17.11.2016), Նարինե Պողոսյան (17.11.2016), Sofa (16.11.2016), tehmine1 (12.05.2017)

  19. #10
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան will become famous soon enough Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    118
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելիներս, ցանկացած մեթոդ ունի կիրառելիության սահմանափակումներ՝ իր առանձնահատկություններով պայմանավորված, հետևաբար վերոհիշյալ մեթոդը նույնպես: Իհարկե այս մեթոդով չի կարելի աշխատել ցանկացած թեմայի դասավանդման ժամանակ, բայց դա բոլորովին էլ չի նշանակում, որ այս մեթոդը պակաս արդյունավետ է: Իմ խորին համոզմամբ, դասագրքով ինքնուրույն աշխատանքի ձախողման գլխավոր պատճառը սովորողի՝ համապատասխան հմտությունների և կարողությունների, և, ինչպես Աստղիկն է շատ տեղին նշել՝ ,,սկսած տարրական դասարաններից դասագրքից օգտվելու կուլտուրա,,յի բացակայությունն է, և դրանում մեղավոր ենք առաջին հերթին մենք՝ ուսուցիչներս: Մեկ այլ պատճառ ևս՝ ուսուչի մտավախությունը, թե երեխան դասագրքով ինքնուրույն չի կարող սովորել: Օրինակ՝ ,,Պատահույթ,, և ՙՙՊատահույթի հավանականություն,, թեմաները երեխաները մեծ հաջողությամբ կարողանում են ինքնուրույն յուրացնել (որոնք զարմանալիորեն շատ մասնագետներ կարծում են, թե ,,անիմաստ ,, է սովորեցնել 6-րդ դասարանցուն, իսկ իմ կարծիքով դրանք ավելի կարևոր գործնական նշանակություն և կիրառելիություն ունեն, քան բազում այլ թեմաներ):
    Իսկ ինչ վերաբերում է դասագրքի վերաբերյալ ծնողների և աշակերտների կարծիքի կարևորությանը. որոևէ դասագրքի մասին կարծիք հայտնողը պետք է նախևառաջ լինի դրա մասնագետը:
    Լուսինե Ավագյան

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (23.03.2017), Asya1 (17.05.2017), gayane0803 (19.11.2016), Larisa0504 (01.04.2017), MVXACH (19.11.2016), Narine1 (10.05.2017), ԱննաԱվետյան (06.02.2017), Աստղիկ Մարկոսյան (18.11.2016), Գայանե Սիմոնյան (19.11.2016), Գոհար Վարդանյան (21.11.2016), Ռուզաննա Խաչատրյան (04.02.2017), Նարինե Պողոսյան (19.11.2016)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները