+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Ուսուցիչները շուտով ստիպված չեն լինի մատյանը լրացնելու գործընթացը կրկնակի կատարել

  1. #1
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան is on a distinguished road Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    5

    Ուսուցիչները շուտով ստիպված չեն լինի մատյանը լրացնելու գործընթացը կրկնակի կատարել

    Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ dasaran.am ծրագրից միակ դժգոհությունը ուսուցիչներինն է, որոնք ստիպված են մի քանի անգամ նույն աշխատանքը կատարել՝ մատյանի տվյալները փոխանցել dasaran.am կայք: Շուտով կլուծվի նաեւ այս խնդիրը:
    «Շատ հնարավոր է, որ մոտ ապագայում առաջին աղբյուրը դառնա էլեկտրոնայինը, դրանից հետո արխիվացումը կլինի ոչ միայն pdf էլեկտրոնային տարբերակով, այլեւ դպրոցը կարող է ուղղակի տպել, ենթադրենք շաբաթը մեկ անգամ, եւ պահել արխիվի տեսքով»,- նշել է Սուրեն Սլոյանը:
    «Հիմա մենք կարող ենք ուսուցչի աշխատանքը հեշտացնելու համար հետ ու առաջ տալ, այսինքն՝ էլեկտրոնային դարձնել, որից հետո ձեւը գտնենք, որ ավտոմատ գնա արխիվացում, դառնա թուղթ, կնիք»,-նշեց նախարարը:

    Աղբյուրը՝ http://yerkirmedia.am/social/levon-m...ran-am-matyan/
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (06.11.2016), Lilit Sahakyan (05.11.2016), MVXACH (05.11.2016), Աստղիկ Մարկոսյան (08.11.2016), Լուսինէ Ավագյան (05.11.2016), Երիտասարդ մանկավարժ (11.11.2016), Մարինե Հ. (28.02.2017), Մկրտչյան Արփենիկ (08.11.2016)

  3. #2
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան is on a distinguished road Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    5

    Իմ մտահոգությունը

    Արդյո՞ք ուսուցչի աշխատանքը կհեշտանա... Այս ամենը հնարավոր կլինի այն դեպքում, եթե բոլոր դասասենյակներում լինի համակարգիչ և հասանելի ինտերնետ կապ /հասկանալի է, որ մոտ ապագայում նման բան դժվար թե լինի/: Այլապես ուսուցիչը դարձյալ ինչ-որ տեղ պետք է գրառում կատարի, որպեսզի հետո կարողանա այդ տվյալները ներմուծել Dasaran.am: Իսկ սա ուսուցչի աշխատանքի թեթևացում չի նշանակում:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (06.11.2016), hasmikh (05.11.2016), Lilit Sahakyan (05.11.2016), MVXACH (05.11.2016), Աստղիկ Մարկոսյան (08.11.2016), Լուսինէ Ավագյան (05.11.2016), սուսան1965 (01.12.2016), Երիտասարդ մանկավարժ (11.11.2016), Մարինե Հ. (28.02.2017), Մկրտչյան Արփենիկ (08.11.2016)

  5. #3
    Սկսնակ մասնակից hasmikh is on a distinguished road hasmikh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2015
    Հասցե
    Արարատի մարզ Ջրաշեն
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Այս ամենը իրոք իրականություն կդառանա, երբ դպրոցները կունենան աշակերտների քանակին համապատասխան համակարգիչներ և յուրաքանչյուր դասարանին հատկացված համակարգիչ իր ինտերնետ կապով , կարծում եմ մոտ տարիներին այն իրագործելի չէ, հաշվի առնելով դպրոցների իրական վիճակը, ֆինանսավորման ցածր մակարդակը:
    Հասմիկ Հակոբյան

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (06.11.2016), Lilit Sahakyan (06.11.2016), MVXACH (05.11.2016), Գայանե Սիմոնյան (05.11.2016), Լուսինէ Ավագյան (05.11.2016), Մարինե Հ. (28.02.2017), Մկրտչյան Արփենիկ (08.11.2016)

  7. #4
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան is on a distinguished road Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    5
    Լեւոն Մկրտչյանը հավելեց, որ գտել են ձեւը՝ ուսուցչի աշխատանքը հեշտացնելու.
    «Հիմա մենք կարող ենք ուսուցչի աշխատանքը հեշտացնելու համար հետ ու առաջ տալ, այսինքն՝ էլեկտրոնային դարձնել, որից հետո ձեւը գտնենք, որ ավտոմատ գնա արխիվացում, դառնա թուղթ, կնիք»,-նշեց նախարարը:
    Տես http://yerkirmedia.am/social/levon-m...ran-am-matyan/

    Այժմ խոսենք dasaran.am ծրագրի կողմից կիսամյակային և տարեկան գնահատականների հաշվարկման եղանակի մասին: Պատկերացնենք հետևյալ իրավիճակը. ենթադրենք աշակերտը առաջին կիսամյակում երկրաչափությունից ստացել է հետևյալ գնահատականները.
    • բանավոր հարցում՝ 7, 6, 7, 7,
    • թեմատիկ աշխատանք՝ 7, 6,
    • գործնական աշխատանք՝ 6, 7,
    • կիսամյակային ամփոփիչ աշխատանք՝ 7:

    Այս դեպքում կիսամյակային գնահատականը լինում է «7»: Այդպես է հաշվում նաև dasaran.am-ը:
    Ենթադրենք նույն աշակերտը երկրորդ կիսամյակում ստացել է հետևյալ գնահատականները.
    • բանավոր հարցում՝ 7, 6, 6, 7
    • թեմատիկ աշխատանք՝ 7, 6,
    • գործնական աշխատանք՝ 7, 7,
    • կիսամյակային ամփոփիչ աշխատանք՝ 8:
    Այս դեպքում կիսամյակային գնահատականը dasaran.am-ը հաշվում է հետևյալ կերպ՝ առաջին երեք բաղադրիչների միջինը՝ «7»: Կիսամյակային գնահատականը հաշվարկելիս ստացվում է (7+8):2=7,5, որը կլորացվում և դառնում է «8»: Մինչդեռ ուսուցիչը նման դեպքում կգնահատի «7», ինչն ավելի արդարացի է:
    Տարեկան գնահատականն ըստ dasaran.am-ի նույնպես կլինի «8»:
    Այսինքն՝ աշակերտը ողջ ուսումնական տարվա ընթացքում ունենալով 7, 6, 7, 7, 7, 6, 6, 7, 7, 7, 6, 6, 7, 7, 6, 7, 7, 8 գնահատականները /ընդամենը 1 հատ «8» գնահատական/, երկրորդ կիսանյակում և տարեկանում ստանում է «8»:
    Այսպիսով նախարարի առաջարկած «ավտոմատ արխիվացման, թուղթ ու կնիք դարձնելու» արդյունքում հաճախ կունենանանք այսպիսի անիրական պատկեր: Մնում է հուսալ, որ ավտոմատ հաշվարկման համակարգը մասնագետներն այնքան կկատարալագործեն, որ հնարավոր լինի խուսափել նման իրավիճակներից, և ուսուցիչը ստիպված չլինի կատարել կրկնակի աշխատանք և դեռ աշակերտին ու նրա ծնողին էլ բացատրի իր դրած գնահատականի և dasaran.am-ի հաշվարկած գնահատականի անհամապատասխանության պատճառը:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 06.11.2016, 14:56:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    hasmikh (06.11.2016), Lilit Sahakyan (06.11.2016), MVXACH (06.11.2016), Սվետլանա Քոչինյան (06.11.2016), Աստղիկ Մարկոսյան (08.11.2016), Լուսինէ Ավագյան (09.11.2016), Երիտասարդ մանկավարժ (11.11.2016), Մարինե Հ. (28.02.2017), Մկրտչյան Արփենիկ (08.11.2016), Sofa (15.11.2016)

  9. #5
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան will become famous soon enough Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    3
    Ենթադրենք, որ բոլոր դասասենյակներում լինի ցանցին միացած ինտերնետ կապ, որը շատ անհավանական է։Ինչ եք կարծում, որքանով կարող եք պահպանել գնահատման նորմաները,եթե դասարանում 35 և ավելի աշակերտ կա և էջը բացվում է ոչ լրիվ՝ երկու մասով,չես տեսնում նախորդ ամսվա գնահատանիշերը, չգիտես ում գնահատես, քանի գնահատական ունի աշակերտը և սկսում ես էջերը ետ ու առաջ տանել։Եվ դարձյալ առանց թղթի չես կարող տեսնել ամբողջական պատկերը...մի խոսքով այս ամենը միայն խանգարում են ուսուցչին և նրա թանկ ժամանակը վատնում ոչ էական պրոցեսների շուրջ։

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (07.11.2016), MVXACH (01.12.2016), ԱՍՏՂԻԿ85 (11.11.2016), Ալվարդ_Մ (28.02.2017), Աստղիկ Մարկոսյան (20.11.2016), Գայանե Սիմոնյան (07.11.2016), Լուսինէ Ավագյան (09.11.2016), Մարինե Հ. (28.02.2017), Մկրտչյան Արփենիկ (08.11.2016), Sofa (15.11.2016)

  11. #6
    Սկսնակ մասնակից armghukassyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2016
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Դրան հասնելու համար առաջնահերթ պետք է յուրաքանչյուր դասարանում տեղադրել համակարգիչ`միացված համացանցին, թե չէ ուսուցիչը նորից պետք է ինչ որ տեղ գրառում կատարի և փոխանցի դասարան. ամ կայք:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    MVXACH (01.12.2016), Սվետլանա Քոչինյան (11.11.2016), Աստղիկ Մարկոսյան (10.11.2016), Գայանե Սիմոնյան (09.11.2016), Լուսինէ Ավագյան (10.11.2016), սուսան1965 (01.12.2016), Մարինե Հ. (28.02.2017)

  13. #7
    Ավագ մասնակից սուսան1965 is on a distinguished road սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ dasaran.am ծրագրից միակ դժգոհությունը ուսուցիչներինն է, որոնք ստիպված են մի քանի անգամ նույն աշխատանքը կատարել՝ մատյանի տվյալները փոխանցել dasaran.am կայք: Շուտով կլուծվի նաեւ այս խնդիրը:
    «Շատ հնարավոր է, որ մոտ ապագայում առաջին աղբյուրը դառնա էլեկտրոնայինը, դրանից հետո արխիվացումը կլինի ոչ միայն pdf էլեկտրոնային տարբերակով, այլեւ դպրոցը կարող է ուղղակի տպել, ենթադրենք շաբաթը մեկ անգամ, եւ պահել արխիվի տեսքով»,- նշել է Սուրեն Սլոյանը:
    «Հիմա մենք կարող ենք ուսուցչի աշխատանքը հեշտացնելու համար հետ ու առաջ տալ, այսինքն՝ էլեկտրոնային դարձնել, որից հետո ձեւը գտնենք, որ ավտոմատ գնա արխիվացում, դառնա թուղթ, կնիք»,-նշեց նախարարը:

    Աղբյուրը՝ http://yerkirmedia.am/social/levon-m...ran-am-matyan/
    Իսկ գուցե ավելի ճիշտ կլինի ընդհանրապես գնահատում չկատարելը:Աշակերտին գիտելիք է անհրաժեշտ և ոչ թե գնահատական:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (02.12.2016), Lilit Sahakyan (01.12.2016), MVXACH (01.12.2016), Աստղիկ Մարկոսյան (02.12.2016), Գայանե Սիմոնյան (01.12.2016), Լուսինէ Ավագյան (05.03.2017), Մարինե Հ. (28.02.2017)

  15. #8
    Սկսնակ մասնակից Մարինե Հ. is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2017
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0

    Dasaran.am

    Dasaran.am կայքում ոչ միայն ծնողը պետք է տեսնի իր երեխայի գնահատականն ու դասի թեման,այլ նաև դասղեկը։Դասղեկը պետք է տեսնի նաև իր դասարանի աշակերտների բացակայությունները,խրախուսի իր դասարանում սովորող աշակերտներին ոչ միայն հաղորդագրությունների,այլ նաև dasaran.am-ի՝ծնողներին և դասընկերներին,ուսուցիչներին տեսանելի էջում։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (18.02.2017), Գայանե Սիմոնյան (04.03.2017), Լուսինէ Ավագյան (05.03.2017)

  17. #9
    Սկսնակ մասնակից Մարինե Հ. is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2017
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    Ենթադրենք դպրոցն ու աշակերտներն ապահովվեցին անհրաժեշտ համակարգիչներով ու համացանցով,մենք չենք կարող խուսափել տհաճ անակնկալներից։Հնարավոր է 1շաբաթով կաթվածահար լինի համացանը կամ էլի նման բաներ...Ընդունում ենք,որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը պետք է դպրոցը չշրջանցի,բայց եկեք աշակերտի և ուսուցչի համար թուղթն ու գրիչը միշտ առաջնայինը համարենք։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան is on a distinguished road Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    5
    Համամիտ եմ, հարգելի Մարինե, միանգամայն իրավացի եք: Հատակապես գյուղական վայրերում, ուր հաճախ են խափանումներ լինում, կարող են խնդիրներ առաջանալ: Բացի այդ, ծնողի հետ կապը պետք է լինի ոչ թե վիրտուալ, այլ կենդանի շփման միջոցով: Սա ունի կարևոր սոցիալական նշանակություն:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսինէ Ավագյան (05.03.2017), Մարինե Հ. (05.03.2017)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 4
    Վերջինը: 11.03.2015, 17:47
  2. Հարցեր կապված ավագ դպրոցի հետ
    Հեղինակ՝ Համլետ, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.06.2014, 13:34
  3. Հարցի լուծում` կապված նոր դասագրքերի հետ
    Հեղինակ՝ Ruzan_#105, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.01.2012, 10:23
  4. Վեբ կայքերի պատրաստման հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Կրթական ոլորտ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 06.06.2011, 15:46
  5. Ֆորումի օգտագործման հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ admin, բաժին` Հայկական կրթական միջավայր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 30.07.2010, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները