+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ և ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

  1. #1
    Ադմինիստրատոր manush will become famous soon enough manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    774
    Հեղինակության աստիճան
    8

    ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ և ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

    Հանրային քննարկման են ներկայացվել
    «Կրթության բարելավում» ծրագրի «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում մշակված

    ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԵՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

    և

    ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ


    փաստաթղթերի նախագծերը:

    Աշխատանքային խումբը խնդրում է դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել մինչև 21.10.2016թ.:
    Վերջին խմբագրող՝ manush: 22.12.2016, 13:18:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anjhela (01.10.2016), gayane0803 (01.10.2016), Karine M (07.10.2016), Lilit Sahakyan (01.10.2016), Սվետլանա Քոչինյան (11.10.2016), Աստղիկ Մարկոսյան (05.10.2016), Արեգ (03.10.2016), Արմինե Մ (03.10.2016), Գ.Սաքունց (24.10.2016), Գայանե Սիմոնյան (01.10.2016), Լուսինէ Ավագյան (01.10.2016), Մարիետա (12.10.2016), Մարինե Ասատրյան (14.10.2016), Մարինե Խաչատրյան (04.10.2016)

  3. #2
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան will become famous soon enough Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    157
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում manush-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրային քննարկման են ներկայացվել
    «Կրթության բարելավում» ծրագրի «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում մշակված

    ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԵՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

    և

    ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ


    փաստաթղթերի նախագծերը:

    Աշխատանքային խումբը խնդրում է դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել մինչև 21.10.2016թ.:
    Հարգելի գործընկերներ, անչափ կարևորելով նշված փոփոխությունները, ուզում եմ քննարկել հայեցակարգի 17-րդ կետի դրութները: Այն է՝ ,,Ուսուցման ավանդական հարացույցի փոխարեն պետք է ամրագրվի ,,կրթություն կյանքի համար ,, հարացույցը նկատի ունենալով, որ մարդու էությունը մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, հոգևոր-մշակութային և սոցիալական որակների միասնությունն է, և սովորողը չի կարող դիտվել որպես կրթության օբյեկտ, այլ հանդիսանում է կրթության սուբյեկտ, ինչը ենթադրում է երեխայի՝ համակողմանի, ներդաշնակ և շարունակական զարգացում, ինչպես նաև ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու, զարգանալու ձգտում և հնարավորություն,,:
    Իսկ ինչ ենք տեսնում այսօր շատ դպրոցներում: ՈՒսուցիչների ճնշող մեծամասնությունը չի ցանկանում և ի վիճակի չէ հրաժարվել ուսուցման ավանդական աղավաղված հարացույցից՝ որդեգրելով երեխաների հետ աշխատելու այնպիսի մեթոդներ, որի հիմքում երեխային՝ որպես անհատականություն ոչնչացնելն է, հպատակի դերում տեսնելը, որտեղ խստությունը համարժեք է նվաստացնող վերաբերմունքին, ուսուցիչներ, որոնք պարզապես չեն ժպտում՝ վախենալով կորցնել իրենց՝ ,,խիստ ուսուցչի համբավը,,, նրանք չեն կարևորում ,,մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, հոգևոր-մշակութային և սոցիալական որակների միասնություն,,-ը, երեխայի՝ իրենց հանդեպ ունեցած զգացմունքները: Այսպիսի ուսուցիչներից պարզապես անհնար է ակնկալել ,,երեխայի՝ համակողմանի, ներդաշնակ և շարունակական զարգացում, ինչպես նաև ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու, զարգանալու ձգտում և հնարավորություն,,...:
    Ինչպես ազատվել նման ,,ուսուցիչներից,,: Ժամանակն է անցնել լուրջ կադրային փոփոխությունների: Այլապես մեր կորուստներն անդառնալի են:
    Վերջին խմբագրող՝ Լուսինէ Ավագյան: 01.10.2016, 19:03:
    Լուսինե Ավագյան

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anjhela (01.10.2016), gayane0803 (06.10.2016), Karine M (07.10.2016), Lilit Sahakyan (01.10.2016), manush (03.10.2016), Սվետլանա Քոչինյան (11.10.2016), Աստղիկ Մարկոսյան (05.10.2016), Գայանե Սիմոնյան (01.10.2016), Մարինե Խաչատրյան (04.10.2016)

  5. #3
    Ավագ մասնակից Lilit Sahakyan will become famous soon enough Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում manush-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրային քննարկման են ներկայացվել
    «Կրթության բարելավում» ծրագրի «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում մշակված

    ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԵՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

    և

    ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ


    փաստաթղթերի նախագծերը:

    Աշխատանքային խումբը խնդրում է դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել մինչև 21.10.2016թ.:


    «Հանրակրթության բոլոր աստիճաններում չափորոշիչները և ծրագրերը ծանրաբեռնված են գիտելիքի բաղադրիչով՝ հիմնականում փաստական և հայեցակարգային»
    Ես կարծում եմ , որ սովորողների ուսումնական բեռնվածությունը մեծ է, կրթության բովանդակային պահանջները բարդ են, մեծամասամբ գործնական իրադրություններում չկիրառվող։ Հատկապես ուշադրություն պետք է դարձնել այնպիսի թեմաների վրա, որոնք կօգնեն կյանքի տարբեր իրավիճակներում հանդիպող կիրառական խնդիրներ լուծելու, առօրյա իրադրություններում կողմնորոշվելու և գործնական աշխատանքներ կատարելու համար։ Երկրաչափություն առարկայի ուսուցման կազմակերպման մեջ կարևորել գործնական և կիրառական ուղղվածությունը, այլ ոչ թե փաստականը։
    Եվ վերջապես գերագույն նպատակը աշակերտի ունակությունները զարգացնելն է, այլ ոչ թե առարկայի փաստական գիտելիքներով ծանրաբեռնելը։

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (06.10.2016), manush (03.10.2016), Սվետլանա Քոչինյան (11.10.2016), Տաթևիկ Հովսեփյան (20.10.2016), Աստղիկ Մարկոսյան (05.10.2016), Գ.Սաքունց (05.10.2016), Գայանե Սիմոնյան (02.10.2016), Գևորգյան Աննա (03.10.2016), Լուսինէ Ավագյան (01.10.2016), սուսան1965 (12.10.2016), Մելքոնյան Կարեն (12.10.2016)

  7. #4
    Ավագ մասնակից Արմինե Մ is on a distinguished road Արմինե Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, Վահրամաբերդ
    Գրառումներ
    282
    Հեղինակության աստիճան
    8
    Եթե խոսքը ազգային կրթակարգի մասին է, ինչո՞ւ են ուսպլանում հայոց լեզվի և գրականության ժամերը ավելացնելու փոխարեն պակասեցրել։

    Հաշվի առնելով հիմնական դպրոցի առարկայական ծրագրերի, դասագրքերի ծանրաբեռնվածությունը՝ ավելի լավ կլիներ տարրական դպրոցում ուսումնառությունը լիներ 3 տարի, ինչպես առաջ էր, 1 տարին տրվեր հիմնական դպրոցին։

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (11.10.2016), manush (06.10.2016), Սվետլանա Քոչինյան (11.10.2016), Աստղիկ Մարկոսյան (13.10.2016), Գայանե Սիմոնյան (12.10.2016), Մելքոնյան Կարեն (12.10.2016)

  9. #5
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան will become famous soon enough Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    191
    Հեղինակության աստիճան
    4
    Մեջբերում Լուսինէ Ավագյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ, անչափ կարևորելով նշված փոփոխությունները, ուզում եմ քննարկել հայեցակարգի 17-րդ կետի դրութները: Այն է՝ ,,Ուսուցման ավանդական հարացույցի փոխարեն պետք է ամրագրվի ,,կրթություն կյանքի համար ,, հարացույցը նկատի ունենալով, որ մարդու էությունը մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, հոգևոր-մշակութային և սոցիալական որակների միասնությունն է, և սովորողը չի կարող դիտվել որպես կրթության օբյեկտ, այլ հանդիսանում է կրթության սուբյեկտ, ինչը ենթադրում է երեխայի՝ համակողմանի, ներդաշնակ և շարունակական զարգացում, ինչպես նաև ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու, զարգանալու ձգտում և հնարավորություն,,:
    Իսկ ինչ ենք տեսնում այսօր շատ դպրոցներում: ՈՒսուցիչների ճնշող մեծամասնությունը չի ցանկանում և ի վիճակի չէ հրաժարվել ուսուցման ավանդական աղավաղված հարացույցից՝ որդեգրելով երեխաների հետ աշխատելու այնպիսի մեթոդներ, որի հիմքում երեխային՝ որպես անհատականություն ոչնչացնելն է, հպատակի դերում տեսնելը, որտեղ խստությունը համարժեք է նվաստացնող վերաբերմունքին, ուսուցիչներ, որոնք պարզապես չեն ժպտում՝ վախենալով կորցնել իրենց՝ ,,խիստ ուսուցչի համբավը,,, նրանք չեն կարևորում ,,մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, հոգևոր-մշակութային և սոցիալական որակների միասնություն,,-ը, երեխայի՝ իրենց հանդեպ ունեցած զգացմունքները: Այսպիսի ուսուցիչներից պարզապես անհնար է ակնկալել ,,երեխայի՝ համակողմանի, ներդաշնակ և շարունակական զարգացում, ինչպես նաև ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու, զարգանալու ձգտում և հնարավորություն,,...:
    Ինչպես ազատվել նման ,,ուսուցիչներից,,: Ժամանակն է անցնել լուրջ կադրային փոփոխությունների: Այլապես մեր կորուստներն անդառնալի են:
    Այո, հարգելի Լուսինե, շատ մեծ կարևորություն պետք է տալ «կրթություն կյանքի համար» հարացույցին, որովհետև սոսկ տեսական գիտելիքը դեռևս գիտելիք չէ, եթե այն պետք չէ կիրառել կյանքում անիմաստ է։««Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել» ասույթը երիցս ճիշտ է։
    Լավ ուսուցիչը երեխայի լավ, վստահելի ընկերն է և ոչ թե նրա ահաբեկիչն ու քննիչը,պետք է փոխել վերաբերմունքը երեխայի շփման գործում և նորովի ու առավել հոգեբանորեն նվաճել երեխայի սիրտը, ոչ թե վախեցնել գնահատականով կամ...
    Վերջին խմբագրող՝ Սվետլանա Քոչինյան: 11.10.2016, 23:33:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (13.10.2016), Lilit Sahakyan (12.10.2016), manush (12.10.2016), Աստղիկ Մարկոսյան (13.10.2016), Գայանե Սիմոնյան (12.10.2016), Լուսինէ Ավագյան (12.10.2016)

  11. #6
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան will become famous soon enough Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    191
    Հեղինակության աստիճան
    4
    Մեջբերում Արմինե Մ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հաշվի առնելով հիմնական դպրոցի առարկայական ծրագրերի, դասագրքերի ծանրաբեռնվածությունը՝ ավելի լավ կլիներ տարրական դպրոցում ուսումնառությունը լիներ 3 տարի, ինչպես առաջ էր, 1 տարին տրվեր հիմնական դպրոցին։
    Այդ դեպքում ճիշտ կլիներ ուսումնառությունն սկսվեր 7 տարեկանից ինչպես առաջ էր և շատ հարցեր կլուծվեր այլ կերպ։

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (13.10.2016), Lilit Sahakyan (12.10.2016), manush (12.10.2016), Աստղիկ Մարկոսյան (13.10.2016), Արմինե Մ (12.10.2016), Գայանե Սիմոնյան (12.10.2016), Լուսինէ Ավագյան (12.10.2016)

  13. #7
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան will become famous soon enough Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    191
    Հեղինակության աստիճան
    4
    Հատկապես շատ եմ կարևորում ազգային կրթություն հասկացությունը մեր համարՙ։Կրթության բովանդակային միջուկում պետք է ավելի շատ ներառել մեր ազգային մշակութային գործիչների ստեղծագործությունները, սովորեցնել ճանաչել դրանք և անպայման համաշխարհային կապիտալը, բայց ոչ բոլորը դնել մի հարթության վրա և բոլորին մոտենալ շատ թռուցիկ ձևով։
    Ուիլյամ Չենինգն ասել է. << Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետության կառավարման համար>>: Այսինքն` պիտի ունենանք հոգածու և մտահոգ պետական մտածողություն, որի շնորհիվ կկերտենք վաղվա օրը կառուցող ապագայի քաղաքացու ներդաշնակ կերպարը:
    Իսկ Ջ. Դյուին գրել է.<< Յուրաքանչյուր հասարակություն պետք է իր երեխաների համար ցանկանա այն, ինչ կցանկանա լավագույն և խելամիտ ծնողն իր երեխային>>: Կարծում եմ, որ այս երկու հանճարեղ մտքերը մեկ անգամ ևս հավաստում են, որ կրթության գործը շատ մեծ առաքելություն է, և միանշանակ բոլորի գործն է, որի համար պիտի անմնացորդ օգտագործել պետության ու հասարակության մարդկային և ֆինանսական բոլոր գործոնները, որպեսզի մեր<<ցանքսը>> հասկավորվի հուռթի պտղավորումով և շռայլ բերքով:
    Վերջին խմբագրող՝ Սվետլանա Քոչինյան: 12.10.2016, 09:38:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (13.10.2016), manush (12.10.2016), Աստղիկ Մարկոսյան (13.10.2016), Գայանե Սիմոնյան (12.10.2016), Լուսինէ Ավագյան (12.10.2016), Մելքոնյան Կարեն (12.10.2016)

  15. #8
    Սկսնակ մասնակից Մելքոնյան Կարեն is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    12.10.2016
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Արմինե Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե խոսքը ազգային կրթակարգի մասին է, ինչո՞ւ են ուսպլանում հայոց լեզվի և գրականության ժամերը ավելացնելու փոխարեն պակասեցրել։

    Հաշվի առնելով հիմնական դպրոցի առարկայական ծրագրերի, դասագրքերի ծանրաբեռնվածությունը՝ ավելի լավ կլիներ տարրական դպրոցում ուսումնառությունը լիներ 3 տարի, ինչպես առաջ էր, 1 տարին տրվեր հիմնական դպրոցին։
    Հարգելի Արմինե, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժամաքանակն ավելացնելով կրթության որակի և բարելավման խնդիրը չի լուծվում: Եթե նայեք նախորդ տարիների ուսումնական պլանները, կտեսնեք, որ մի շարք առարկաների, այդ թվում հայոց պատմության. ընդհանուր ժամաքանակն անընդհատ ավելացել է, ինչը, սակայն, ցանկալի արդյունք չի տվել: Մի մոռացեք նաև, որ բոլոր առարկաները սովորում են հայերենով:Տարրական դպրոցը չորս տարի է, քանի որ ընդունելությունը վեց տարեկանից է: Կան երկրներ, օրինակ` Վրաստանը, որտեղ տարրական դպրոցը 6-ամյա է:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (13.10.2016), Lilit Sahakyan (13.10.2016), manush (13.10.2016), Արմինե Մ (13.10.2016), Լուսինէ Ավագյան (12.10.2016)

  17. #9
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան will become famous soon enough Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    157
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, հարգելի Լուսինե, շատ մեծ կարևորություն պետք է տալ «կրթություն կյանքի համար» հարացույցին, որովհետև սոսկ տեսական գիտելիքը դեռևս գիտելիք չէ, եթե այն պետք չէ կիրառել կյանքում անիմաստ է։««Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել» ասույթը երիցս ճիշտ է։
    Լավ ուսուցիչը երեխայի լավ, վստահելի ընկերն է և ոչ թե նրա ահաբեկիչն ու քննիչը,պետք է փոխել վերաբերմունքը երեխայի շփման գործում և նորովի ու առավել հոգեբանորեն նվաճել երեխայի սիրտը, ոչ թե վախեցնել գնահատականով կամ...
    Հարգելի գործընկերներ, բազմիցս լսելով ,,աշակերտը վախենում է կամ չի վախենում ուսուցչից,, արտահայտությունը, խորապես վիրավորվում եմ: Միթե կարելի է ապրել 21-րդ դարում և փորձել աշխատել երեխաների հետ նման սկզբունքներով: Խնդրանքս է՝ մի աղավաղեք երեխաների հոգին, միտքը: Նման ուսուցիչներից հետո դասարան մտնելը և երեխաներին ,,ուշքի բերելը,, պարզապես ծանրագույն և, ցավալիերեն, երբեմն անհաջող աշխատանք է:
    Լուսինե Ավագյան

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Angela Ma8garyan (13.10.2016), gayane0803 (13.10.2016), Lilit Sahakyan (13.10.2016), manush (13.10.2016), Սվետլանա Քոչինյան (13.10.2016), Աստղիկ Մարկոսյան (13.10.2016), Գայանե Սիմոնյան (12.10.2016)

  19. #10
    Ավագ մասնակից Արմինե Մ is on a distinguished road Արմինե Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, Վահրամաբերդ
    Գրառումներ
    282
    Հեղինակության աստիճան
    8
    Հարգելի Կարեն Մելքոնյան, կրթության որակի և բարելավման խնդիրը շատ այլ պատճառներով չի լուծվում, շատ բան կախված է ուսումնական ծրագրերից, դասագրքերից, դասավանդողի մասնագիտական որակից և այլն։ Սակայն, իմ կարծիքով/և, հուսով եմ, ոչ միայն իմ/ ազգային կրթակարգ ունենալու համար հանրակրթական դպրոցում շատ լավ պետք է ուսումնասիրեն հայագիտական առարկաները։ Հայոց լեզվին լավ տիրապետելու համար շաբաթական 2 դասաժամը բավարար չէ։ Տարիներ առաջ հայոց լեզվի դասաժամերից կրճատեցին, տվեցին <<ֆիզկուլտուրա>> առարկային, հիմա էլ երևի՝ <<տեխնոլոգիա>> առարկային։ Ի՞նչ պետք է սովորեն այդ ժամերին, որ մայրենի լեզվից առավել կարևոր է․․․
    Ավարտական քննությունների համար նախատեսված շտեմարանները պահանջում են հայոց լեզվի գերազանց իմացություն, իսկ դա միայն 12-րդ դասարանում չպետք է սովորեն կամ էլ կրկնուսույցի մոտ։
    Էլ չեմ խոսում այն մասին, որ թելադրություն, շարադրություն, փոխադրություն գրելը աստիճանաբար դուրս է մղվում։

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (20.10.2016), Lilit Sahakyan (13.10.2016), Սվետլանա Քոչինյան (13.10.2016), Գայանե Սիմոնյան (13.10.2016)

+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 11.05.2016, 18:39
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 07.02.2014, 12:00
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2011, 12:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները