+ Կատարել գրառում
Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4 5 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Հետաքրքրությունների սնդուկ

  1. #31
    Ավագ մասնակից Susanna37 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Հասցե
    ք. Երևան,
    Գրառումներ
    186
    Հեղինակության աստիճան
    2
    Բազմազավակ հայ թագուհին

    Բազմազավակ հայ թագուհու անունը Կեռան է /Կիռ Աննա/: Ծննդյան թիվը անհայտ է, մահացել է 1285 թվականին: Եղել է Կիլիկիայի հայոց Լևոն Գ թագավորի կինը, Լամբրոնի Հեթում իշխանի դուստրը: Ղևոնդ Ալիշանի վկայությամբ ունեցել է 15 կամ 16 զավակ: Հայկական ձեռագիր հիշատակարաններում նա մեծարանքով ու գովասանքով է հիշվում, հովանավորել է մշակույթն ու արվեստը, պատվիրելձեռագրեր: Երևանի Մատենադարանում պահվում է Կեռան թագուհու պատվիրած ձեռագրերից մեկը, որը նա պատվիրել է իր ավագ որդի Հեթումի ասպետության հայկական զինվորական աստիճան ստանալու առթիվ: Նա հայոց միակ հայ թագուհին է, որն ունի լավ պահպանված երկու դիմանկար. մեկը նկարված է Թորոս Ռոսլինի ձեռքով 1262 թվականին և պահվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարանում, մյուսը նկարվել է 1272 թվականին անհայտ նկարչի ձեռքով , ներկայացնում է Լևոն Գ-ին և Կեռանին՝ իրենց հինգ զավակների հետ: Այս վերջինը նույնպես պահվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարանում:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lus (06.08.2011), manush (09.01.2012), Դեղձանիկ (07.02.2012), Լիլիթ (20.01.2012)

  3. #32
    Ավագ մասնակից Թերեզա is on a distinguished road Թերեզա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2011
    Հասցե
    Շիրակի մարզ
    Տարիք
    16
    Գրառումներ
    219
    Հեղինակության աստիճան
    1

    Ամենաերկար……

    Ամենաերկար ճառն արտասանել է ամերիկյան սենատոր Ջ. Ռաալֆ Ջեկսին:Նա ճառը սկսել է 1968թ.ապրիլի 3-ի կեսօրին և վերջացրել է ապրիլի 5-ի առավոտյան ժ. 3-ին:Ելույթի թեման այն նախագծի քննադատությունն էր, որը վերաբերվում էր ակնոցների համար վճարելու կարգին:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լիլիթ (20.01.2012)

  5. #33
    Ավագ մասնակից Թերեզա is on a distinguished road Թերեզա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2011
    Հասցե
    Շիրակի մարզ
    Տարիք
    16
    Գրառումներ
    219
    Հեղինակության աստիճան
    1

    Հետաքրքիր է

    Ճապոնիայի բնակիչները մեկ սեզոնի ընթացքում ուտում են 15 հազար տոննա ելակ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    NelliGM (08.02.2012), Լիլիթ (20.01.2012)

  7. #34
    Ավագ մասնակից Իրինա is on a distinguished road Իրինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    ԼՂՀ ք. Ստեփանակերտ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    3
    Աշխարհի մեծագույն ծույլիկների թոփ 10-ը

    Ուինսթոն Չերչիլը վաղ հասակից թշնամական վերաբերմունք ուներ դպրոցի նկատմամբ։ Այնպես չէ, որ նրա մոտ ոչինչ չէր ստացվում, սակայն Չերչիլը կտրականապես հրաժարվում էր անել տնայինները կամ լսել ուսուցիչներին։ Չերչիլին համարում էին դպրոցի ամենաթույլ աշակերտներից մեկը. նրան եւ մի քանի այլ ծույլիկների հեռացրել էին լատիներենի եւ հին հունարենի դասընթացներից, փոխարենը նշանակելով մայրենի լեզվի լրացուցիչ պարապմունքներ։

    Անդրեյ Տարկովսկու բախտն այնքան էլ չէր բերում. երբ նա գնաց դպրոց, սկսվեց պատերազմը։ Մայրը միայնակ էր մեծացնում որդուն (հայրը հեռացել էր, երբ Անդրեյը հինգ տարեկան էր), եւ չէր կարողանում կառավարել նրան։ Ավագ դասարաններում Տարկովսկին դպրոցի այլ ծույլիկների հետ դարձավ «ստիլյագա»։ Եթե նայենք Տարկովսկու ավարտական վկայականին, նրա ամենաբարձր գնահատականը 4-ն էր գրականությունից։ Պատմությունից, ինչպես նաեւ մի շարք ճշգրիտ գիտություններից Տարկովսկին հազիվ 3 էր վաստակել, իսկ քիմիայից եւ գծագրությունից՝ 2։ 1951 թվականին ապագա ռեժիսորը բացառապես իներցիայով ընդունվեց Մոսկվայի արեւելագիտական համալսարան, սակայն մեկ տարի չանցած թողեց ուսումը։

    Վլադիմիր Մայակովսկին իր «Я сам»ինքնակենսագրականում գրել է, որ առաջին երեք դասարաններում միայն 5-եր էր ստանում։ Իսկ հետո եկավ 1905 թվականը, եւ Քութայիսին, որտեղ սովորում էր Մայակովսկին, հայտնվեց հեղափոխության էպիկենտրոնում։ Մայակովսկին իր առույգության եւ մեծ քույրերի շնորհիվ հայտնվեց բարձր դասարանցիների հեղափոխական խմբակում եւ մոռացավ ուսման մասին։ 5-րդ դասարանը չավարտած, Մայակովսկին հեռացավ դպրոցից, եւ ամբողջ կյանքում պահպանեց «մարդկության մշակութային գանձերի» հանդեպ ունեցած անթաքույց ատելությունը, ինչն էլ յուրատեսակ թարմություն էր հաղորդում ռուսական ֆուտուրիզմին։



    Օնորե դե Բալզակի կենսագիրները եւ հենց գրողը նշում էին, որ փոքրիկ Օնորեի հիմնական խնդիրը մոր հանդեպ ունեցած վատ վերաբերմունքն էր։ Երբ տղային հանձնեցին գիշերօթիկ դպրոց, Օնորեն զգաց մենաստան-բանտի ողջ «ուրախությունը»։ 7 տարիների ընթացքում Բալզակը 2-ներից մի կերպ անցնում էր 3-ների, իսկ քահանա-ուսուցիչները որպես պատիժ տղային ուղարկում էին ցուրտ խորդանոց, մինչեւ որ նրա առողջությունը կտրուկ չվատթարացավ։ Հետագայում Բալզակն այցելել է երկու այլ ուսումնական հաստատություններ, սակայն այնտեղ էլ աչքի չի ընկել իր առաջադիմությամբ։

    Virgin Group ընկերության եւ մասնավոր տիեզերական զբոսաշրջության հիմնադիր մուլտիմիլիոնատեր Ռիչարդ Բրենսոնը դպրոցում չէր կարողանում երկու բառ կապել իրար։ Հետագայում Բրենսոնը հայտարարել է, որ փոքր հասակում նյարդային խնդիրներ ուներ, որոնց պատճառով չէր կարողանում ճանաչել գրավոր խոսքը։ Սակայն երբ Ռիչարդը փոքր էր, այդպիսի հիվանդության մասին ոչ ոք չէր լսել, այդ իսկ պատճառով Բրիտանիայի ապագա պատվավոր ասպետին պարզապես դեբիլ էին համարում։






    Կոնստանտին Ցիոլկովսկին՝ ժամանակակից տիեզերագնացության հիմնադիրը, 10 տարեկան հասակում հիվանդացել է քութեշով, ինչի արդյունքում մասամբ կորցրել է լսողությունը։ Տղան, ով ուսուցչի բառերի միայն մի մասն էր լսում, դատապարտված էր անբավարար առաջադիմության։ Սակայն դրա հետ մեկտեղ նա նաեւ վատ վարք էր ցուցաբերում։ 2-րդ դասարանում 13-ամյա Ցիոլկովսկին մնաց նույն դասարանում, իսկ 3-րդում դուրս մնաց ցածր առաջադիմության պատճառով։ Դրանից հետո Ցիոլկովսկին այլեւս չի սովորել, սակայն 6 տարի հետո բարեհաջող հանձնել է քննությունները եւ դարձել ուսուցիչ։

    Թոմաս Էդիսոնը 7 տարեկան հասակում ընդունվել է իր բնակավայրի միակ դպրոցը, որտեղ շատ խիստ բարքեր էին տիրում։ Առաջին ամսվա վերջին Էդիսոնը արդեն ծույլիկ էր, իսկ երեք ամիս հետո, գալով դպրոցից տուն, տղան լացելով հայտարարել է, որ ուսուցիչն իրեն դեբիլ է անվանել եւ ծնողներին դպրոց կանչել։ Էդիսոնի ուսուցիչը նրա մորն ասել է, որ երեխան մտավոր հետամնաց է, եւ լավագույն բանը, որ կարելի է անել, նրան դպրոցից հանելն է։ Տիկին Էդիսոնը հենց այդպես էլ վարվել է, եւ Թոմաս Էդիսոնը այլեւս երբեք մուտք չի գործել որեւէ ուսումնական հաստատություն։ General Electric-ի հիմնադիրն իր գիտելիքները ստացել է տանը։ Մայրը նրան կարդալ է սովորեցրել, իսկ գրելու հետ խնդիրներ Էդիսոնն ունեցել է ողջ կյանքի ընթացքում։ Վերջնական արդյունքում «մտավոր հետամնացը» դարձել է Ամերիկայի պատմության մեջ ամենաարդյունավետ գյուտարարներից մեկը։

    Իոսիֆ Բրոդսկին ամենաիսկական ծույլիկ էր։ Նա ատում էր սովետական դպրոցը, ատում էր ամբողջ սրտով։ Նա հրաժարվում էր պատասխանել դասերը, անթաքույց ցույց տալով իր արհամարհանքը ուսուցիչների նկատմամբ, ինչի համար էլ նրան տանել չէին կարողանում դպրոցում։ 6-րդ դասարանում Բրոդսկին սկսեց պարզապես չհաճախել դասերին։ Նա թափառում էր փողոցներով, եւ «լենինգրադյան տների ճակատները պատմում էին եգիպտացիների, հույների եւ հռոմեացիների մասին ավելին, քան ցանկացած դասագիրք»։ 7-րդ դասարանում՝ 1954 թվականին, Բրոդսկին 4 առարկաներից՝ քիմիայից, ֆիզիկայից, մաթեմատիկայից եւ անգլերենից, տարեկան 2 ուներ։ Նա մնաց նույն դասարանում, ապա ընդհանրապես թողեց դպրոցը։ Ընդունվելով որպես աշակերտ գործարանում, նա սկսեց վարել հակախորհրդայինի եւ ձրիակերի կյանք, ինչը նրան դարձրեց ցինիկ, կոսմոպոլիտ եւ մեծագույն գրող, ինչպես նաեւ, Նոբելյան մրցանակակիր։

    Անտոն Չեխովի մանկության մեծ մասն անց է կացել հոր կրպակում։ Ենթադրվում էր, որ կրպակում անցկացրած ժամերին տղան պետք է պատրաստի տնայինները։ Սակայն սարսափելի ցրտի եւ աղմուկի պայմաններում դասը վերջին բանն էր, որ կարող էր անցնել Չեխովի մտքով։ Արդյունքում դպրոցում նա բացարձակ չէր փայլում։ Երկու անգամ Չեխովը մնացել է նույն դասարանում. երրորդում՝ աշխարհագրության եւ հանրահաշվի պատճառով, հինգերորդում՝ հունարեն լեզվի։ Ռուսերենից նույնպես ապագա գրողը 4-ից ավել չէր ստանում. նրա հիմնական գնահատականը 3-ն էր։ Եվ միայն մեծ տարիքում, երբ հայրը զրկվեց իր ունեցվածքից ,եւ ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա, Չեխովն ընդունվեց բժշկական ինստիտուտ եւ սկսեց գրել պատմվածքներ։

    Լեւ Տոլստոյի մայրը մահացավ, երբ ապագա գրողը դեռ 2 տարեկան չկար, իսկ 9 տարեկանում Տոլստոյը կորցրեց հորը։ Նրա դաստիարակությամբ զբաղվում էին ազգականները։ Մինչեւ 16 տարեկանը Տոլստոյը տանն էր ուսում ստանում։ Հետագայում ընդունվում է Կայսերական համալսարան, եւ հենց առաջին տարում մնում նույն կուրսում ռուսական պատմությունից եւ գերմաներենից ունեցած ոչ բավարար գնահատականների պատճառով։ Գործը մինչեւ երրորդ կուրս չի հասնում, քանի որ, ինչպես հենց Տոլստոյն է գրում հետագայում, ամառային արձակուրդներին, մեկնելով տոհմական կալվածք, «սկսում է կարդալ Մոնտեսքյո»։ Տոլստոյը ցանկացել է արտահերթ հանձնել գիտությունների թեկնածուի քննությունները, սակայն տնային ընթերցանությունները նույնպես ընդհատվում էին ընկերական հավաքներով եւ որսով։ Այդպիսով, Տոլստոյը ոչ մի դիպլոմ չունեցավ, փոխարենը կյանքի ընթացքում այնքան պարտք հավաքեց, որ մարել կարողացավ միայն հասուն տարիքում:
    Աղբյուր . http://top-news.am
    Վերջին խմբագրող՝ Իրինա: 08.01.2012, 09:40:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (22.01.2012), manush (09.01.2012), Լիլիթ (20.01.2012)

  9. #35
    Սկսնակ մասնակից Լիլիթիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2012
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0
    Շատ հետաքրքիր նյութ է

  10. #36
    Ավագ մասնակից Թերեզա is on a distinguished road Թերեզա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2011
    Հասցե
    Շիրակի մարզ
    Տարիք
    16
    Գրառումներ
    219
    Հեղինակության աստիճան
    1
    Ամերիկացի միլիոնատեր Ռոնդի Լաքասթերը վախճանվելուց առաջ մի կտակ է թողել, համաձայն որի 14 միլիոն դոլար, 27 սենյականոց շքեղ առանձնատուն ժառանգություն է թողնում ոչ թե հարազատներից որևէ մեկին, այլ.......Աֆրիկայից 4 տարի առաջ բերված և իր տան անդամ դարձած արագիլ Գրամփսին:Չնայած ահռելի հարստությանը, Գրամփսը տխուր է, և Լանքասթերի երբեմնի փաստաբանը մտադիր է նրա համար ընկերուհի գնել :Եթե հարկ լինի ՝ նույնիսկ մի քանիսին:
    Անցյալը երբեք չես կարող ջնջել,
    Ինչպես չես կարող տեսնել ապագան:
    Շատ ենք ետ նայում, ու նայում առաջ,
    ՈՒ մոռանում ենք ապրել մեր ներկան:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (28.01.2012), Դեղձանիկ (07.02.2012)

  12. #37
    Սկսնակ մասնակից Լիլիթիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2012
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0
    ես լսել եմ, որ 10-րդ դասարանի աշակերտները դպրոցն ավարտում են 1 տարի ավելի շուտ: Ինչքանո՞վ է դա ճիշտ

  13. #38
    Մասնակից marieta is on a distinguished road marieta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2011
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Ձյան փաթիլի 95%-ը օդ է..այդ է պատճառը որ այն իջնում է շատ դանդաղ 0,9կմ/ժ արագությամբ..

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (08.02.2012), Ավրորա (25.03.2012), Դեղձանիկ (07.02.2012), Լիլիթ (18.03.2012)

  15. #39
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3
    Սալվադոր Դալին 1961 թ.-ին ձևավորել է «Չուպս» կարամելի ձեռնարկության կոնֆետի թուղթը՝ «Չուպա-չուպս» երիցուկով, որն այժմ էլ ամբողջ աշխարհում ճանաչված է որպես այդ կարամելի լոգոտիպ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (19.03.2012), Ավրորա (25.03.2012), Թերեզա (22.03.2012)

  17. #40
    Ավագ մասնակից Թերեզա is on a distinguished road Թերեզա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2011
    Հասցե
    Շիրակի մարզ
    Տարիք
    16
    Գրառումներ
    219
    Հեղինակության աստիճան
    1
    Մարդը տարեկան միջին հաշվով 1400 երազ է տեսնում։

    Փռշտոցը դուրս է թռչում 100 կմ/ժամ արագությամբ։
    Անցյալը երբեք չես կարող ջնջել,
    Ինչպես չես կարող տեսնել ապագան:
    Շատ ենք ետ նայում, ու նայում առաջ,
    ՈՒ մոռանում ենք ապրել մեր ներկան:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ավրորա (23.03.2012)

+ Կատարել գրառում
Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4 5 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները