Գրում ենք հետաքրքրաշարժ պատմություններ, հետաքրքիր տեղեկություններ, որոնք ուսուցողական կլինեն և ուշագրավ:
Ցանկալի կլինի նաև հնարավորության դեպքում նշել աղբյուրը:
Գրում ենք հետաքրքրաշարժ պատմություններ, հետաքրքիր տեղեկություններ, որոնք ուսուցողական կլինեն և ուշագրավ:
Ցանկալի կլինի նաև հնարավորության դեպքում նշել աղբյուրը:
Վերջին խմբագրող՝ Լիլիթ: 05.06.2010, 11:04:
Նոր Գվինեայում ապրում են հսկայական թիթեռներ: Նրանց թևերի բացվածքը հասնում է 25 սանտիմետրի: Բնիկները բարձր են գնահատում նրանց միսը:
* * *
Շների ամենափոքր ցեղը մեքսիկական Չիխուախուսան է: Չափահաս էգն ունի մոտ 400 գրամ քաշ, իսկ հասակը չի անցնում իրար վրա դրված 3 լուցկու տուփից:
***
Լոնդոնյան աճուրդներից մեկում վաճառվել է աշխարհի ամենամեծ ձուն, որը ածել էր 3 մետր բարձրություն ունեցող մի թռչուն: Ձուն վաճառվել է 2400 դոլարով:
Վերջին խմբագրող՝ Լիլիթ: 05.06.2010, 11:06:
ՍԱՐԳԻՍ ՊԻԾԱԿ
Սարգիս Պիծակը հայ հանճարեղ մանրանկարիչ է: Նա ապրել է 14-րդ դարում Կիլիկյան Հայաստանում: Դեռ մանկուց նա մարդկանց զարմացնում էր նկարելու իր ձիրքով ու քանքարով:
Մի անգամ տանը շատ հյուրեր կային: Սարգիսը նկատում է պատուհանագոգին նստած մի պիծակ և արագ նկարում, հետո` նկարը մեկնում հյուրերին: Գինով հյուրերը կարծում են, թե մագաղաթին պիծակ է նստել և փորձում են ձեռքով քշել-հեռացնել միջատը: Սթափվելով` հասկանում են կատարվածը ու քահ-քահ ծիծաղում: Նրա մականունը դառնում է <<Պիծակ>>:
Բայց իզուր չէ, որ նրան կնքել էին այդ անունով: Նա պիծակի պես խայթել գիտեր այս աշխարհի զորեղներին և անարդարներին:
Մի անգամ հարուստ մի իշխան գալիս է Սարգսի մոտ և ասում.
-Ես ուզում եմ գնել քո բոլոր նկարները: Ես պատրաստ եմ քո ամեն նկարի դիմաց մի ընտիր նժույգ տալ: Իմ նժույգներով մի հզոր հեծելախումբ կկազմես:
Սարգիս Պիծակը քմծիծաղ է տալիս և պատասխանում.
- Ցավում եմ, բայց իմ նկարները նժույգներով փոխանակել չեմ կարող:
- Ինչու՞,- խոժոռվում է իշխանը:
- Որովհետև մի քանի տասնամյակ հետո քո նժույգներն այևս չեն խրխնջա, իսկ իմ նկարների գույները կթրթռան և մարդկանց հոգիները կջերմացնեն նույնիսկ հազար տարի հետո:
Ըստ Հայկ Խաչատրյանի
Չինացի գիտնականները պարզել են Չինական պարսպի ամրության և «երկարակեցության» գաղտնիքը։ Քիմիկոսները պարզել են, որ կառույցի քարե սալիկներն ամրացնող լուծույթի բաղադրության մեջ ներառված է եղել բրնձի մածուցիկ շիլա։
Չժեցզյան շրջանի համալսարանի պրոֆեսորի խոսքով՝ մոտ 600 տարի առաջ Չինական պարիսպը կառուցող բանվորները սալիկներն ամրացնող լուծույթը պատրաստել են եփած բրնձից և թույլ կիրից. այդ ժամանակ բրնձի շիլայի օգտագործումը բավական առաջադեմ և նորարար քայլ էր։
«Լուծույթի գաղտնիքը օրգանական և անօրգանական նյութերի հատուկ համադրման մեջ է, որի արդյունքում ստացվում է բարձր մեխանիկական ամրությամբ օժտված մի նյութ»,- պարզաբանել է գիտնականը. հողի այն հատվածներում, որտեղ այդ լուծույթից մեկ-երկու կաթիլ է թափվել, մինչև հիմա բույս չի աճում։
Հետաքրքրական է, որ բրնձի այն տեսակը, որից ամուր սոսինձն էր պատրաստվում, բանվորներն օգտագործել են նաև սննդի մեջ։
Աղբյուր՝ Թերթ.ամ
Մարիետա Դումիկյան
ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
1241 թ. Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում հիմնադրվել է հիվանդանոց, որտեղ առանց խտրականության բուժվում էին բոլորը` շինականն ու զորականը, արհեստավորն ու պալատականը:
Հիվանդանոցի հիմնադիրն էր Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Բ Մեծագործ արքայի դուստր Զապել թագուհին: Նա եզակի գթասրտության ու մարդասիրության տիպար էր բարբարոսություններով առլեցուն մռայլ միջնադարում: Զապել թագուհին իր զավակների հետ հերթապահում էր հիվանդանոցում, խնամում հիվանդներին` զրկվելով թագուհուն պատշաճ վայելքներից:
Աղբյուրը` <<Ցոլքեր>> հանդես
manush (10.06.2010)
Եգիպտական թագուհիներից ամենահայտնի Կլեոպատրան օգտագործել է վառ կարմիր գույն ունեցող փոշիացված բզեզներից խարնուրդ, որպեսզի շրթունքներին տար գայթակղող կարմիր երանգ:
Աշխարհում ամենամեծ զգեստը կարվել է Եկատերինա Երկրորդի համար:Զգեստի քղանցքի երկարությունը 70 մետր է, լայնությունը 7 մետր, սպասարկելեն 50 մանկլավիկներ
Գերմանիայի Պանիկհայմ քաղաքի մի բնակչուհի ունեցել է 42 տղա և 11 աղջիկ:
Lusnyak (24.08.2010)
ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ
Նոբելյան մրցանակը կրում է շվեդ ճարտարագետ-քիմիկոս Ալֆրեդ Նոբելի անունը, ով գյուտարար էր, դինամիտի` ուժանակի ստեղծողը: Հանքարդյունաբերության համար ստեղծված այդ պայթուցիկ նյութը` որպես հրազենի շարժիչ ուժ, սկսեց լայնորեն օգտագործվել պատերազմների և ահաբեկչության ժամանակ:
Ալֆրեդ Նոբելն իր կտակով մի խոշոր գումար է հատկացրել ամենաականավոր մարդկանց` արվեստագետներ, գրողներ, քնարերգուներ, գիտնականներ, խաղաղության համար մարտնչողներ:
Նոբելյան մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1901 թվականի դեկտեմբերի 10-ին` մրցանակը սահմանողի մահվան տարելիցի օրը, և դարձել ամենամյա: Այդ գործը տնօրինում է Նոբելի հայրենիքի` Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան:
Նշանակված օրը` հանդիսավոր արարողության ընթացքում, Նոբելյան մրցանակը և դրամական պարգևը` մի քանի տասնյակ հազար ամերիկյան դոլար, սահմանված ծիսակարգով հանձնում են նորընծա դափնեկրին:
Նոբելյան մրցանակը շնորհվում է Օսլոյում` Նորվեգիայի մայրաքաղաքում` համաձայն խորհրդարանի կողմից ընտրված Նոբելյան կոմիտեի որոշման:
Արարողությանը ներկա են լինում 2 երկրների` Շվեդիայի և Նորվեգիայի արքաները:
Շոգի դեմ լավագույն միջոցը թեյն է
Ամառվա տապին լավագույն զովացուցիչ ըմպելիքը սովորական սառույցով թեյն է։ Ինչպես պնդում են բժիշկ–դիետոլոգները, քիմիական բաղադրությամբ ու կոնսերվանտներով ըմպելիքների լավագույն այլընտրանքը ծարավի դեմ պայքարում կարելի է համարել թեյը։
Ուսումնասիրությունների համաձայն՝ սև թեյը պարունակում է ֆլավոնիդներ, որոնք հակաօքսիդանտային հատկանիշներ ունեն և օգնում են պահպանել երիտասարդությունը, ինչպես նաև պաշտպանում են սրտանոթային հիվանդություններից։ Թեյը կարող է բարձրացնել ինքնազգացողությունը անգամ շատ շոգ ժամանակ։
Գիտնականների վերջին փորձերը ցույց են տվել, որ թեյը կարող է իջեցնել օրգանիզմում վնասակար խոլեստերինի մակարդակը, իսկ, օրինակ, կիտրոնով թեյը կարգավորում է ճնշումը։
Աղբյուր՝ Թերթ.ամ
Վերջին խմբագրող՝ Մարիետա: 15.06.2010, 11:49:
Մարիետա Դումիկյան
ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Ճապոնիայում հուլիսին վաճառքի կհանվի լուսանկարչական սարք, որը կարող է 3D ֆորմատով լուսանկարներ անել։
Սարքը կայծակնային արագությամբ մի շարք պատկերներ է նկարում, որոնք այնուհետև մեխանիկորեն տեղադրում է իրար վրա։ Պատկերն ամբողջ ծավալով դիտելու համար անհրաժեշտ կլինի 3D ֆորմատով աշխատող նոր սերնդի հեռուստացույց։
Նորամուծության արժեքը մոտ 1000 դոլար է։
Աղբյուր՝ Թերթ.ամ
Մարիետա Դումիկյան
ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Chuk (15.06.2010), Freeman (13.11.2010), Lusnyak (24.08.2010), Լիլիթ (16.06.2010), Vanadzor10***Ani (17.06.2010)
ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐ
Անգլիացի Վիլյամ Հերշելը ապրում և աշխատում էր Հնդկաստանում` որպես գանձապահ և աշխատավարձ էր բաժանում հնդիկ զինվորներին: Եվրոպացու համար այդ բոլոր զինվորներն արտաքուստ շատ նման էին իրար, և նրան թվում էր, թե չեն տարբերվում միմյանցից: Լրջորեն մտածելուց հետո նա գտավ ինքնօրինակ ելք: Հերշելը սկսեց հավաքել զինվորների մատնահետքերը և ուշիուշով սկսեց զննել դրանք:
Նա դրանով զբաղվեց 20 տարի անընդմեջ: Ապշեցուցիչն այն էր, որ 20 տարի հետո էլ, որքան էլ մարդը փոխվեր, մատնահետքերը նույնն էին և միաժամանակ չափազանց տարբեր մյուս մարդկանց մատնահետքերից:
Վիլյամն իր հայտանգործության մասին անկեղծորեն պատմեց բանտերի գլխավոր տնօրենին, սակայն այդ ժամանակ այդ գյուտն ընդամենը բարբաջանք թվաց:
Chuk (17.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ