Մինչև երբ պետք է կրկնվի այս ճակատագրական կարուսելը:
Մեր ամուսինները, եղբայները և որդիներն են միշտ տուժում ամեն մի դիվերսիայից:
Դատապարտենք այն մեր հայտարարություններով:
Մինչև երբ պետք է կրկնվի այս ճակատագրական կարուսելը:
Մեր ամուսինները, եղբայները և որդիներն են միշտ տուժում ամեն մի դիվերսիայից:
Դատապարտենք այն մեր հայտարարություններով:
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Լիլիթ (23.06.2010), Մանոն (23.06.2010), Rita-Vanadzor28 (24.06.2010)
ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն` ս.թ հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված:
ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ:
Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Մանոն (23.06.2010)
ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է ԽԻԶԱԽ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵՆ
(հատված)
...Հայերի կրավորականության ամենաթարմ օրինակը նրանց թույլ պատասխանն էր` անցյալ շաբաթ Արցախի վրա ադրբեջանական զինված ուժերի կատարած գիշերային հարձակմանը, որի արդյունքում չորս հայ զինծառայող զոհվեց, նույնքանն էլ` վիրավորվեց: Զոհվածներին ցավակցություն հայտնելուց և հարձակումը դատապարտելուց բացի, Հայաստանի իշխանությունները որևէ գործնական քայլի չդիմեցին:
Ի պատասխան այս լկտի և առանց դրդապատճառների հարձակման, Հայաստանը պետք է չեղյալ հայտարարեր իր մասնակցությունն Արցախի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հաջորդ փուլին: Բացարձակապես անընդունելի է խաղաղ բանակցությունների վարումը, երբ Ադրբեջանը ռազմական միջոցների է դիմում: Այս իրավիճակում հայերն իրավունք ունեն ձեռնարկել բոլոր հնարավոր գործողությունները հետագա հարձակումներից պաշտպանվելու համար: Միայն դատապարտող հայտարարություն անելու փոխարեն, հայկական կողմը պետք է այնպիսի պատժիչ կանխարգելիչ հարվածներ հասցներ, որ ադրբեջանցիները հաջորդ հարձակումը ծրագրելուց առաջ շատ երկար ու խորը մտածեն: Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ցանկացած հետագա ագրեսիա իր հերթին.
1. հանգեցնելու է խաղաղ բանակցությունների ժամանակավոր կասեցման և ոչ թե արագացման, հետաձգելով հակամարտության լուծումը:
2. ի վերջո դրդելու է Հայաստանին հրաժարվել խաղաղ կարգավորման բոլոր բանակցություններից, քանզի Հայաստանը դրանցից ոչինչ չի շահում: Ադրբեջանը ինքը կարիք ունի այդ բանակցությունների` Հայաստանից զիջումներ կորզելու համար:
3. ազդարարելու է աշխարհին, որ Ադրբեջանի կառավարությունը շահագրգռված չէ հակամարտության խաղաղ բանակցություններով կարգավորմանը և պատասխանատու է դրանց ձախողման համար:
4. վարկաբեկելու է միջնորդ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բարեխիղճ ջանքերը:
5. ստիպելու է Հայաստանին ռազմական գործողություններ ձեռնարկել, ինչի հետևանքով կորուստներն անհամեմատ ավելի մեծ կլինեն, անգամ կվնասվեն նավթամուղերը` Ադրբեջանին հետագա հարձակումներից հետ պահելու համար:
Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ինքն այլևս Օսմանյան կայսրությունում չի ապրում և ոչ մեկի ստրուկը չէ: Հայերը պետք է թոթափեն իրենց հոգեբանական կապանքներն և անհրաժեշտ բոլոր միջոցներով պաշտպանեն իրենց ազգային շահերը:
ՀԱՐՈւԹ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի
www.report.am
norhayastan (09.07.2010), Ազատանի միջնակարգ դպրոց (13.09.2011), Արեգ (07.07.2010), Rita-Vanadzor28 (24.06.2010)
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Քյուրդլար, Կորգան, Աշաղը Վեյսալի, Քարվենդ, Չեյիլ, Կուրապատկինո, Բաշ-Քարվենդ, Ջրաբերդ, Սեյսուլան, Շխլար և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Արեգ (07.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ