+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Օգնություն մաթեմատիկայի ուսուցչին /10-12-րդ դասարաններ/

  1. #21
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան will become famous soon enough Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    302
    Հեղինակության աստիճան
    5
    Մարինե ջան, շատ շնորհակալ եմ գնահատանքի խոսքերի համար: «Պաշարների շտեմարանում» որևէ նյութ տեղադրելիս միշտ մտածում եմ այն մասին, թե այն որքանով օգտակար կլինի ուսուցիչների և աշակերտների համար, և ակնկալում եմ լսել օգտագործողների կարծիքը: Ուրախ եմ, որ «Հանրահաշիվ, 12-րդ դասարան (ընդհանուր հոսք), թեմատիկ գրավոր աշխատանքներ, 2-րդ կիսամյակ» պաշարը /Ձեր խոսքերից ենթադրում եմ, որ նաև մյուս պաշարներս/ ծառայել է նպատակին:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road Գագիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    8

    Ինտերակտիվ մոդելներ

    Մաթեմատիկայի հարգելի ուսուցիչներ և աշակերտներ
    շուտով կարող եք օգտվել 120-ից ավել ինտերակտիվ մոդելներից:

    Ներկայացնում եմ դրանցից մեկը՝ բուրգի եռաչափ մոդել՝ հատույթի կառուցմամբ:

    http://mathnet.am/interact/kompas/bu...gi_hatuyt.html

    Որոշ բացատրություններ.

    Հերթով սեղմեք էկրանին հայտնվող կոճակները՝ նախապես կարդալով դրանց վրա գրվածները:
    Հատույթի կառուցումն ավարտելուց հետո, այն տարբեր կողմերից դիտելու համար, թեքեք, պտտեք մոդելը:

    Դրա համար մկնիկի ցուցիչը պահելով ներքևի մուգ կապույտ տիրույթում՝ սեղմեք ու սեղմած պահեք մկնիկի ձախ կոճակն ու շարժեք մկնիկը: Շարժման ուղղությունից կախված մոդելը կթեքվի կամ կպտտվի:

    Եթե մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով շարժեք մկնիկն ու շարժման ընթացքում բաց թողնեք կոճակը, ապա մկնիկի շարժման ուղղությամբ անընդհատ պտույտ կհաղորդեք մոդելին: Պտույտի արագությունը կախված է կոճակը բաց թողնելու պահին մկնիկի շարժման արագությունից: Մի քանի փորձից հետո արդեն կկարողանք Ձեր ուզած ուղղությամբ ու արագությամբ անընդհատ պտույտ հաղորդել մոդելին: Պտույտը դադարեցնելու համար մկնիկով սեղմեք մուգ կապույտ տիրույթում:

    Շարժեք M, N, K կետերը և նորից սկսեք հատույթի կառուցումը:
    Քանի որ M, N, K կետերի դիրքից կախված փոխվում է հատույթի կառուցման տրամաբանությունն ու քայլերը, ապա էապես տարբեր դիրքերի համար փոխվում են հայտնվող կոճակները:

    Մի բավարարվեք M, N, K կետերի մի քանի տարբեր դիրքեր դիտարկելով, աշխատեք գտնել կառուցման ընթացքով էապես տարբեր վիճակները: Դրանք հինգն են:
    Գ.Աղեկյան
    www.MathNet.am

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (30.07.2017), izabet (25.10.2015), Աստղիկ Մարկոսյան (02.09.2016), Գայանե Սիմոնյան (22.10.2015), Լուսինէ Ավագյան (02.09.2016), Մարինե Խաչատրյան (24.10.2015)

  5. #23
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան will become famous soon enough Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    302
    Հեղինակության աստիճան
    5
    Հարգելի պարոն Աղեկյան
    2012-ին ձեռք եմ բերել Ձեր «GeoGebra դինամիկ մաթեմատիկա բոլորի համար» գիրքը, որին կից կար նաև լազերային սկավառակ: Այդ սկավառակում պարունակվող տարբեր թեմաներով ինտերակտիվ մոդելներից շատերն օգտագործել և օգտագործում եմ դասապրոցեսում: Դրանք անհամեմատ ավելի դիտողական ու հետաքրքիր են դարձնում մատուցվող նյութը: Օգտագործելով ինտերակտիվ մոդելները, կարելի է ուսուցանվող նյութը ներկայացնել այնպես, ինչը հնարավոր չէ անել գրատախտակին կավիճով: Շատ լավ է, որ դրանց քանակը հասցրել եք 120-ի: Շնորհակալություն:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road Գագիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    8
    Հարգելի Գայանե, հարցը մենակ քանակը չէ: Չնայած, որ քանակի մասով էլ էական տարբերություն կա՝ սկավառակի վրա և հարրահաշվի, և երկրաչափության, և ուսուցողական մոդելներ էին: Հիմա միայն երկրաչափությունը 120-ից ավել է:
    Իսկ որակական առումով, օրինակ, վերևում ներկայացրածս մոդելը "զգում է" կետերի դիրքերի առանձնահատկությունն ու դրան համապատասխան կոճակներ ու հետևաբար նաև քայլեր է առաջարկում: Ավելի շատ ուշադրություն է դարձված մոդելների տեսքերին և այն:
    Բայց ինչ էլ լինի ամենակարևորը էն է, որ դրանք օգտագործողներ լինեն: Դուք էլ ահագին աշխատանք եք անում ու հրամցնում կոլեգաներին: Բայց թե քանի հոգի է դրանցից օգտվում, հայտնի չէ:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 23.10.2015, 01:14:
    Գ.Աղեկյան
    www.MathNet.am

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան will become famous soon enough Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    302
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Գագիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկայի հարգելի ուսուցիչներ և աշակերտներ
    շուտով կարող եք օգտվել 120-ից ավել ինտերակտիվ մոդելներից:

    Ներկայացնում եմ դրանցից մեկը՝ բուրգի եռաչափ մոդել՝ հատույթի կառուցմամբ:

    http://mathnet.am/interact/kompas/bu...gi_hatuyt.html

    Որոշ բացատրություններ.

    Հերթով սեղմեք էկրանին հայտնվող կոճակները՝ նախապես կարդալով դրանց վրա գրվածները:
    Հատույթի կառուցումն ավարտելուց հետո, այն տարբեր կողմերից դիտելու համար, թեքեք, պտտեք մոդելը:

    Դրա համար մկնիկի ցուցիչը պահելով ներքևի մուգ կապույտ տիրույթում՝ սեղմեք ու սեղմած պահեք մկնիկի ձախ կոճակն ու շարժեք մկնիկը: Շարժման ուղղությունից կախված մոդելը կթեքվի կամ կպտտվի:

    Եթե մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով շարժեք մկնիկն ու շարժման ընթացքում բաց թողնեք կոճակը, ապա մկնիկի շարժման ուղղությամբ անընդհատ պտույտ կհաղորդեք մոդելին: Պտույտի արագությունը կախված է կոճակը բաց թողնելու պահին մկնիկի շարժման արագությունից: Մի քանի փորձից հետո արդեն կկարողանք Ձեր ուզած ուղղությամբ ու արագությամբ անընդհատ պտույտ հաղորդել մոդելին: Պտույտը դադարեցնելու համար մկնիկով սեղմեք մուգ կապույտ տիրույթում:

    Շարժեք M, N, K կետերը և նորից սկսեք հատույթի կառուցումը:
    Քանի որ M, N, K կետերի դիրքից կախված փոխվում է հատույթի կառուցման տրամաբանությունն ու քայլերը, ապա էապես տարբեր դիրքերի համար փոխվում են հայտնվող կոճակները:

    Մի բավարարվեք M, N, K կետերի մի քանի տարբեր դիրքեր դիտարկելով, աշխատեք գտնել կառուցման ընթացքով էապես տարբեր վիճակները: Դրանք հինգն են:
    Հարգելի պարոն Աղեկյան, ինձ չհաջողվեց գործարկել բուրգի հատույթի ինտերակտիվ մոդելը. գլխի չեմ ընկնում, թե ինչու չի ստացվում: Այնպիսի տպավորություն է՝ ասես այն ակտիվ չէ: MVXACH-ը՝ Մարինե Խաչատրյանը նույնպես փորձել է և չի ստացվել: Խնդրում եմ օգնեք մեզ: Նախապես շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 24.10.2015, 20:17:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան will become famous soon enough Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    302
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում Գագիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գայանե, հարցը մենակ քանակը չէ: Չնայած, որ քանակի մասով էլ էական տարբերություն կա՝ սկավառակի վրա և հարրահաշվի, և երկրաչափության, և ուսուցողական մոդելներ էին: Հիմա միայն երկրաչափությունը 120-ից ավել է:
    Իսկ որակական առումով, օրինակ, վերևում ներկայացրածս մոդելը "զգում է" կետերի դիրքերի առանձնահատկությունն ու դրան համապատասխան կոճակներ ու հետևաբար նաև քայլեր է առաջարկում: Ավելի շատ ուշադրություն է դարձված մոդելների տեսքերին և այն:
    Բայց ինչ էլ լինի ամենակարևորը էն է, որ դրանք օգտագործողներ լինեն: Դուք էլ ահագին աշխատանք եք անում ու հրամցնում կոլեգաներին: Բայց թե քանի հոգի է դրանցից օգտվում, հայտնի չէ:
    Հարգելի պարոն Աղեկյան
    Շնորհակալ եմ իմ աշխատանքներին տված Ձեր գնահատականի համար: Հավատացնում եմ եմ Ձեզ, որ կան ուսուցիչներ, որոնք սիրով օգտվում են թե Ձեր, թե իմ, թե այլ ուսուցիչների ստեղծած հետաքրքիր նյութերից: Սակայն կան մի շարք օբյեկտիվ պատճառներ, որոնք դժվարացնում են դասապրոցեսում դրանցից օգտվելը: Օրինակ՝ դպրոցում համապատասխան տեխնիկական միջոցների բացակայությունը, կամ, ինչու չէ, ուսուցիչների տեղեկացված չլինելը: Կարծում եմ, որ միայն քչերն են, որ մերժում են ուսուցման գործընթացում նորարարական մոտեցումները: Այնպես որ, պետք է շարունակենք հարստացնել ՏՀՏ-ների կիրառմամբ ուսումնական նյութերի շտեմարանը:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան will become famous soon enough Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    109
    Հեղինակության աստիճան
    7
    Գայանե ջան, ես նորից փորձեցի և ստացվեց: Փաստորեն ուշ է ակտիվանում:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #28
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան will become famous soon enough Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    109
    Հեղինակության աստիճան
    7
    Հարգելի Գագիկ Աղեկյան, մի փոքր դժվարությամբ, բայց ինձ հաջողվեց տեսնել հատույթը. այն ինձ շատ դուր եկավ: Ես ակտիվ հետևում եմ Ձեր կայքին և անհրաժեշտության դեպքում օգտագործում ինտերակտիվ մոդելները, սակայն , այն առցանց լինելու պատճառով, երբեմն հնարավոր չի լինում: Համոզված եմ` շուտով բոլոր դպրոցները կզինվեն ժամանակակից էլեկտրոնային գրադարաններով և մաթեմատիկայի դասերը հնարավոր չի լինի անցկացնել առանց նման ցուցադրումների, չէ՞ որ կավճով գրատախտակին հնարավոր է միայն մի դիրքից տարածական մարմինը պատկերել, այլ ոչ թե պտտեցնել կամ կառուցել բոլոր հնարավոր հատույթները՝ փոփոխելով կետերի դիրքերը: Շնորհակալություն:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գագիկ (25.10.2015), Գայանե Սիմոնյան (25.10.2015), Լուսինէ Ավագյան (02.09.2016)

  17. #29
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road Գագիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    8
    Հարգելի կոլեգաներ, մոդելը փորձարկվել է տարբեր համակարգիչների վրա և նորմալ աշխատում է: Այո, մի փոքր սպասել պետք է, բայց եթե դրանից հետո էլ չի բացվում, ապա փոխեք ձեր բրոուզերը կամ թարմացրեք ու անպայման java տեղադրեք:

    Տեխնիկական դժվարությունների հետ կապված նման նյութերը չօգտագործելը հասկանալի է, բայց ուրախացնեմ ձեզ՝ ասածս նյութերը շուտով բոլորին հասանելի է լինելու և կկարողանաք ներբեռնել ու հետո օգտագործել:
    Գ.Աղեկյան
    www.MathNet.am

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #30
    Ավագ մասնակից izabet is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2013
    Հասցե
    Արարատի մարզ գ.Փոքր Վեդի
    Գրառումներ
    168
    Հեղինակության աստիճան
    4
    Հիանալի է պարոն Աղեկյան,ափսոս հիմա դպրոցում չեմ աշխատում,շատ լավ է,շնորհակալություն

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները