+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2
Ցույց են տրվում 11 համարից մինչև 16 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Առողջ ապրելակերպ և բուսաբուժություն

  1. #11
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3
    Կարտոֆիլային դիմակներ

    Դիմակ դեմքի չոր մաշկի համար

    Վերցրեք 2 հատ միջին մեծության կարտոֆիլ և կեղևով խաշեք: Երբ կարտոֆիլները պատրաստ կլինեն, դրանք կրակից վերցրեք, կեղևը մաքրեք և պատառաքաղով տրորեք: Կարտոֆիլի խյուսին հարկավոր է ավելացնել 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ գոլ կաթ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Բաղադրիչները լավ խառնեք և ստացված զանգվածը քսեք դեմքին: Դիմակը դեմքի վրա պետք է մնա 15-20 րոպե, որից հետո այն հարկավոր է լվանալ այնպես, ինչպես նկարագրվեց վերևում:

    Դիմակ յուղոտ մաշկի համար

    Վերցրեք միջին մեծության 1 կարտոֆիլ, կեղևը մաքրեք, միջուկն անցկացրեք քերիչով: Ավելացրեք 1 ճաշի գդալ չոր կաթ, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, մի պտղունց կերակրի աղ և 1/2 թեյի գդալ գարեջուր: Վերցրեք 1 ձու, դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից, սպիտակուցը հարեք, մինչև փրփրի, ու աստիճանաբար լցրեք կարտոֆիլային զանգվածի մեջ: Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, պատրաստի դիմակը քսեք դեմքին և 25 րոպե թողնելուց հետո լվացեք:

    Այս դիմակը կօգնի նեղացնել մաշկի ծակոտիները, կմաքրի մաշկը և նրան թարմ տեսք կհաղորդի:

    Հակատարիքային դիմակ

    Վերցրեք միջին մեծության 1 կարտոֆիլ, կեղևը մաքրեք, եփեք ջրում և պատառաքաղով խյուս պատրաստեք: Զանգվածին ավելացրեք 1 թեյի գդալ թթվասեր, 1 թեյի գդալ կաթ և նույնքան ձիթապտղի յուղ: Լավ խառնեք: Պատրաստի դիմակը քսեք դեմքին, վրայից ծածկեք մաքուր անձեռոցիկով և թողեք 15-20 րոպե: Ժամանակը լրանալուց հետո դեմքը լվացեք:

    Հակատարիքային սպիտակեցնող դիմակ

    Ցանկացած կին գիտի, որ տարիքի հետ դեմքի մաշկի հետ կատարվում է ևս մի տհաճ երևույթ` խախտվում է պիգմենտացիան, որի արդյունքում դեմքի գույնը դառնում է անհավասար, և նույնիսկ կարող են պիգմենտային լաքաներ առաջանալ: Ահա մի միջոց, որից օգտվել են մեր տատիկները: Վերցրեք հավասար քանակությամբ կարտոֆիլի կրախմալ և կիտրոնի հյութ, խառնեք և ստացված զանգվածը քսեք դեմքին: 10-15 րոպե թողնելուց հետո կարող եք լվանալ:

    Կարտոֆիլով դիմակներ անելիս նախ և առաջ կարևոր է իմանալ, թե ինչպես է հարկավոր դրանք ճիշտ լվանալ: Դրա համար նախ հարկավոր է դեմքը լվանալ տաք, ապա` սառը ջրով: Ընդ որում, չի կարելի ուժեղ տրորել մաշկը
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Իրինա (23.09.2010)

  3. #12
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3

    Կավաբուժություն

    Կավաբուժություն
    Կավը հարուստ է հանքային աղերով եւ միկրոէլեմենտներով, որոնք խիստ անհրաժեշտ են մարդու օրգանիզմին: Կավի գույնը կախված է նրա հանքային բաղադրությունից (երկաթի, պղնձի քանակից եւ այլն) եւ ծագումից: Կավը լինում է կապույտ, կանաչ, սպիտակ, սեւ, կարմիր, դեղին եւ մոխրագույն: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ բաղադրությունը եւ բժշկության, կոսմետոլոգիայի մեջ օգտագործվում է տարբեր նպատակներով: Կավն իր մեջ պարունակում է մագնիում, կալցիում, կալիում, ազոտ, երկաթ, կվարց, ֆոսֆատ, կայծքար եւ այլն: Կավը ներծծում է թունավոր նյութերը եւ հեռացնում օրգանիզմից` ամբողջությամբ մաքրելով այն: Հաստատված է, որ կավը հակաբակտերիալ, հակաուռուցքային (բարորակ եւ չարորակ ուռուցքների դեպքում) ուժեղ միջոց է: Շատերը դա պայմանավորում են կավի մեջ առկա շատ հազվագյուտ ռադիոակտիվ ռադիում էլեմենտով, որը, որոշակի քանակության դեպքում, մարդու համար դրական դերակատարում ունի: Կավը մաքրող եւ պարուրապատող շատ արդյունավետ բնական միջոց է, որը կարգավորում է նյութափոխանակությունը: Նույնիսկ կարծիք կա, թե կավն ունակ է մարդու բիոդաշտը կարգավորել:

    Կապույտ կավ

    Այս կավն իր մեջ պարունակում է բոլոր հանքային աղերն ու միկրոէլեմենտները, որոնց կարիքն ունի մեր օրգանիզմը (վերեւում թվարկված է): Հրաշալի հակաբորբոքային միջոց է: Կապույտ կավը մաքրում, ախտահանում է մաշկը, ակտիվացնում է արյան շրջանառությունը եւ մաշկաբջիջների գործունեությունը: Կապույտ կավը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է նաեւ որպես ճաղատանալու, մազաթափության դեմ արդյունավետ միջոց: Կապույտ կավը հաճախակի օգտագործելով` կազատվեք մի շարք հիվանդություններից: Կապույտ կավը` կավի տեսակների մեջ հնագույնն է: Հրաշալի կոսմետիկ միջոց է: Այն օգտագործվում է որպես դիմակ` դեմքի եւ ամբողջ մարմնի մաշկի համար: Առհասարակ, կապույտ կավը նաեւ ակտիվացնում է արյան կարմիր գնդիկների` էրիտրոցիտների առաջացումը, ինչն էլ իր հերթին կանխում է անեմիան` սակավարյունությունը: Այս կավի միջոցով բուժում են միգրենը, գլխացավերը, հոդային հիվանդությունները, աղեստամոքսային խնդիրները, եւ այլն: Կավն ակտիվացնում է իմունային համակարգը, նյութափոխանակությունը, արագացնում է վերքերի եւ խոցերի ապաքինումը: Հնուց հայտնի է, որ կավի ջրով լվացումները դեմքի մաշկը լավացնում են, առողջացնում: Կավը կանխում է թարախային պրոցեսները: Օրինակ, Հին Եգիպտոսում, Չինաստանում եւ Բաբելոնում մսամթերքը, միրգը, բանջարեղենը երկար ժամանակով պահպանում էին կավի տարբեր տեսակների փոշին օգտագործելով: Թրջում էին կավաջրի մեջ եւ երկար պահպանում:

    Կապույտ կավը բժշկության մեջ շատ է օգտագործվում: Կապույտ կավը օգտագործում էին ճարպակալման, հոդերի հիվանդությունների, մկանային թուլությունների, վահանագեղձի հիպոֆունկցիայի դեպքում: Կապույտ կավը հակացուցումներ չունի: Իսկ միներալների քանակով այն գերազանցում է մրգերին եւ բանջարեղենին: Այն նաեւ օգտակար է ռադիացիայի հետեւանքով առաջացած օնկոլոգիական հիվանդությունների դեպքում:

    Կանաչ կավ

    Այս կավատեսակը ներկված է երկաթի օքսիդով: Բացի վերոնշյալ բոլոր հանքային նյութերից, միկրոէլեմենտներից եւ վիտամիններից, նաեւ պոտաշ (կալիումի կարբոնատ K2CO3) է պարունակում, որն անգույն բյուրեղներ է առաջացնում, որոնք շատ լավ լուծվում են ջրի մեջ: Մոտ 50% կրեմնիումի (սիլիցիումի) դիօքսիդ, 13% ալյումինիում եւ 15% այլ նյութեր է պարունակում` ոսկի, արծաթ, ծանր մետաղներ, պղինձ եւ այլն:

    Սպիտակ կավ կամ կաոլին (ճենակավ)


    Սպիտակ կավի բաղադրությունը նման է կանաչ կավին: Տարբերվում է միկրոէլեմենտների քանակությամբ: Կաոլինի հատկությունները դեռեւս մ.թ.ա. 4-րդ դարում` Հիպոկրատի կողմից են նկարագրվել: Այդ ժամանակներից սկսած սպիտակ կավը գեղեցիկ կանայք օգտագործել են դիմակների մեջ: Կաոլինը հարուստ է կայծքարով, ցինկով եւ մագնիումով: Կանխում է մազաթափությունը, եւ ամրացնում է վնասված-կոտրվող եւ հիվանդ մազերը: Վերականգնողական հատկություն ունի: Շատ օգտակար է հատկապես թառամած, հոգնած եւ բարակ մաշկի համար: Անփոխարինելի անտիսեպտիկ միջոց է: Սպիտակ կավը եւս հնում օգտագործել են ճարպակալման, մազաթափության դեմ, աղիների քրոնիկ հիվանդությունների բուժման, եղունգների ամրացման, մարսողական տրակտից թունավոր նյութերի հեռացման համար:

    Կարմիր, դեղին եւ մոխրագույն կավ

    Սրանք կավի հազվագյուտ տեսակներ են, որոնք հիմնականում օգտագործվում են կոսմետոլոգիայի մեջ: Կարմիր կավի գույնը պայմանավորված է երկաթի օքսիդի եւ պղնձի, մարգանեցի, գեմատիտի պարունակությամբ: Օգտագործվում է որպես օրգանիզմում երկաթի պակասը լրացնող միջոց: Կարմիր կավն օգտագործվում է նաեւ սրտանոթային հիվանդությունների, ոտքերի վարիկոզային, էնդոկրին հիվանդությունների, զարկերակային թերլարման (արտերիալնայա գեպոտոնիա) դեպքում: Դեղին կավը թոշնած մաշկի համար խիստ օգտակար է, հեռացնում է թունավոր նյութերը եւ հատկապես չոր մաշկը հարստացնում է թթվածնով: Դեղին կավն իր բաղադրության մեջ նատրիումի միասնություն ունի, ծծումբ, եւ օգտագործվում է գլխուղեղի արյան շրջանառության խախտման` ինսուլտի, գլխացավերի, օստեոխոնդրոզի դեպքում: Մոխրագույն կավը թարմացնող եւ տոնուսը բարձրացնող հատկություն ունի: Այս կավն օգտագործում են հատկապես տաքության` մարմնի ջերմաստիճանն իջեցնելու, մաշկի բորբոքային հիվանդությունների, որոշ ներքին օրգանների բուժման նպատակով: Մոխրագույն-սեւ կավը շատ օգտակար է արտրոզի եւ արտրիտի դեպքում, այն նաեւ երիտասարդացնում է մաշկը:

    Կավով դեղատոմսեր


    Կավի փոշին 1:1 հարաբերակցությամբ բացեք ջրի հետ, որպեսզի թթվասերի պես զանգված դառնա: Կավը չի կարելի մետաղյա տարայի մեջ պահել կամ մետաղյա գդալով խառնել: Ստացված զանգվածը կարող եք պահել սառնարանում եւ ժամանակ առ ժամանակ օգտագործել: Չորանալու դեպքում այն կարող եք կրկին ջրով բացել: Արտրիտի, արտրոզի, օստեոխոնդրոզի եւ հոդատապի (պոդագրա) դեպքում 40-45 ջերմաստիճան տաքության ջրով բացված կավը լցրեք 4 տակ ծալված անձեռոցիկի մեջ (1,5-2 սմ հաստության), սպիրտով կամ օղիով մաքրեք ցավող հատվածները եւ դրեք այդ հատվածների վրա: Փաթաթեք բինտով եւ տաք կտորով: 2-3 ժամ պահելուց հետո հանեք կավը, տաք ջրով մաքրեք այդ հատվածները, չորացրեք եւ կրկին փաթաթեք տաք շորով:

    Վնասվածքների (եւ մկանի ձգումների) դեպքում օրը 2 անգամ 2-3 ժամով վնասված հատվածին սառը ջրով բացված կավով թրջոցներ դրեք:

    Հարբուխի դեպքում օրը 3-4 անգամ 20 րոպեանոց թրջոցներ դրեք կավով: Ջրով բացված կավը պետք է 40 աստիճան տաքության լինի: Թրջոցը դրեք ճակատային եւ քթի հատվածներում: Հայմորիտի դեպքում նույն թրջոցը դրեք քթանցքի աջ եւ ձախ կողմերում:

    Ատամնացավի դեպքում օգտակար է կավով եւ ջրով պատրաստված փոքրիկ գնդիկը (մարմնի ջերմաստիճանի) տեղադրել ցավող ատամի կողմից` լնդի վրա: Միաժամանակ կարող եք տաք կավը ծոծրակի վրա քսել:

    Կավով դիմակներ

    Կավը ջրի հետ բացեք` 1:2 հարաբերակցությամբ, փայտե կամ ապակե գդալով լավ խառնեք, որպեսզի միասեռ զանգված դառնա, եւ 10-12 ժամ տեղադրեք լույսի տակ: Այնուհետեւ այդ զանգվածը 0,5-0,7 սմ հաստությամբ քսեք նախապես լվացված-մաքուր մաշկի վրա` դեմքին, պարանոցին, մարմնին: Պետք չէ դիմակը դնել աչքերի շուրջ եւ քթի հատվածում: 20 րոպե պահելուց հետո գոլ ջրով լվացեք դեմքը եւ սնուցող կրեմ քսեք:

    Պզուկների դեպքում շաբաթը 1-2 անգամ սպիտակ կավով դիմակ պատրաստեք. այն մաքրում է մաշկի ծակոտիները, հեռացնում է պզուկները, բշտիկները, եւ լավացնում է մաշկի գույնը:

    Ի դեպ, դիմակների դեպքում կավը նաեւ կարող եք բացել վարունգի հյութով: Այդպես նաեւ կազատվեք պեպեններից:

    Չոր մազերի վրա կավով պատրաստված դիմակը քսեք, ցելոֆանե գլխարկով փակեք մազերը, ապա սրբիչով փաթաթեք գլուխը: Կես ժամից կավը լվացեք մազերից, ապա մազերը սովորականի պես լվացեք:

    - Կավով կոմպրեսները եւ թրջոցները օգտակար են հոդերի եւ ողնաշարային հիվանդությունների դեպքում: Ի դեպ, հարգի առողջարաններում կավը մշտապես օգտագործվում է բուժումների նպատակով: Նաեւ կավով լոգանքներ են կազմակերպվում: Տնային պայմաններում դուք եւս կարող եք կավն իր բոլոր հնարավորություններով օգտագործել:

    - Պոլիարտրիտի դեպքում եզնալեզվի (պոդորոժնիկ) 1-2 ճաշի գդալ տերեւները 1 թեյի բաժակ եռացրած ջրի մեջ լցրեք, ավելացրեք 0,5 թեյի բաժակ կավ, լավ խառնեք (ապակե կամ փայտյա տարայի մեջ, ապակե կամ փայտյա գդալով), որպեսզի թթվասերի պես զանգված դառնա: Դանդաղ եւ զգուշորեն ցավող հատվածներին քսեք այդ զանգվածը, օրվա ընթացքում եւս մեկ անգամ կրկնեք պրոցեսը: Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ կրկնեք սա:

    - Օստեոխոնդրոզի դեպքում վերցրեք 1 թեյի գդալ մեղրը, եւ նույնքան ալոէի հյութը: Խառնեք իրար, ավելացրեք 3 ճաշի գդալ գոլ ջուր, ապա ավելացրեք կավը: Հաստ շերտով ստացված զանգվածը քսեք մեջքին` ողնաշարի հատվածներում: Ծածկեք մեջքը պոլիէթիլենե կտորով, ապա` հաստ սրբիչով կամ բրդյա կտորով: 1-2 ժամ պառկեք, ապա մաքրեք կավը եւ մաշկը մաքրեք տաք ջրով: Այս պրոցեդուրայից հետո չպետք է մրսացնեք ձեզ: 2-3 շաբաթ անընդմեջ եւ շաբաթը 2-3 անգամ կրկնեք այս պրոցեդուրան:

    - Օստեոխոնդրոզի դեպքում 1 ճ/գ ալոէի հյութը, 1թ/գ կիտրոնի հյութը 2 թեյի բաժակ գոլ ջրի մեջ խառնեք եւ վրան ավելացրեք կավը, այնքան, որ ոչ շատ թանձր զանգված ստացվի: Թանզիֆե կտորը թրջեք ստացված զանգվածի մեջ եւ գոտկատեղը ժամանակ առ ժամանակ մաքրեք դրանով: Մեկ շաբաթվա ընթացքում օրը 2-3 անգամ կրկնեք պրոցեսը:

    Աղբյուր՝ 168 ժամ
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  4. #13
    Ավագ մոդերատոր Մարիետա is on a distinguished road Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    3
    Սոխն օգնում է պայքարել ուղեղի ծերացման դեմ


    Ճապոնացի մասնագետները վստահեցնում են, որ սոխի մեջ առկա ակտիվ և օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող ծծմբի միացությունները մաքրում են ուղեղը՝դանդաղեցնելով դրա ծերացումը։ Այս մասին հաղորդում է MIGnews–ը։

    Գիտնականների կարծիքով, արյան հետ ուղեղ մտնելով՝ այդ միացությունները երիտասարդացնում են ուղեղի բջիջները և խթանում աշխատանքը, ինչի արդյունքում վերականգնվում է հիշողությունը, ինչպես նաև բարձրանում է դրական էմոցիաների ընկալունակությունը։

    Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել քերած սոխի և մեղրի խառնուրդ՝ 1–1 հարաբերակցությամբ։ Դա օգնում է սկլերոզի նկատմամբ նախատրամադրվածություն ունեցող ծերերին։

    Աղբյուր՝ Թերթ.ամ
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  5. #14
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3
    Խուրման խնձորից օգտակար է

    Իսրայելցի գիտնականները խնձորի և խուրմայի միջև համեմատություն են անցկացրել և եկել այն եզրահանգման, որ խուրման օժտված է ավելի շատ դրական հատկություններով, քան խնձորը, քանի որ պարունակում է ավելի շատ կալիում, նատրիում, մագնեզիում, կալցիում, երկաթ, հակաօքսիդանտ, մանգան։ Այս մասին հայտնում է Врач.TV–ն։

    Բացի այդ, խուրման կանխում է սրտանոթային հիվանդությունները և ավելի էֆեկտիվ է մաքրում աղիքները։ Գիտնականները որպես աթերոսկլերոզի դեմ պրոֆիլակտիկ միջոց խորհուրդ են տալիս օգտագործել օրական 100գ խուրմա։

    Աղբյորը` Tert.am

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (29.11.2010), Սահակյան Սահականուշ (29.11.2010), Նունե21 (29.11.2010)

  7. #15
    Ավագ մասնակից Susanna37 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Հասցե
    ք. Երևան,
    Գրառումներ
    186
    Հեղինակության աստիճան
    2
    Քարավուզը ամրացնում է սրտամկանը, կարգավորում է նյութափոխանակությունը, բուժում է միզափամփուշտի հետ կապված հիվանդությունները: Նրանում պարունակվող ապիինի, լիմոնենի, ասպարագինի, կալիումի շնորհիվ` պրոֆիլակտիկ դերակատարում ունի օրգանիզմի համար: Սերմերը լայնորեն օգտագործվում են դեղագործության եւ օծանելիքի արտադրության մեջ: Քարավուզի արմատներից ստացվող աղը օրգանական նատրիումի մեծ աղբյուր է: Բուժիչ հատկություն ունի առաջին հերթին թարմ քարավուզը. սա պետք է հիշել: Քարավուզի ընդամենը 2 բարակ ցողունները բավարարում է օրվա մեջ մեզ անհրաժեշտ վիտամին A-ի 15% և վիտամին C-ի 15% քանակությունը: 2 ճաշի գդալ քարավուզի հյութն ընդամենը 2,7 կալորիա է պարունակում` ապահովելով մեզ օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամինների 150%-ը: 100 գրամ հյութն ունի 16 կալորիականություն: Միզամուղ հատկության շնորհիվ քարավուզն օգնում է միզասեռական համակարգի ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը: Մեծ քանակությամբ ջուր է պարունակում, այն կանխում է քաղցի զգացողությունը: Լավ միջոց է տեսողության համար, իսկ հյութը օգտակար է մազարմատների ամրացման համար: Քարավուզի հյութը հրաշալի մաքրում է արյունը, բուժում է մաշկային նույնիսկ «ամենահամառ» հիվանդությունները: Քարավուզի հյութը մեղրի հետ խառնեք եւ առավոտյան քաղցած ստամոքսին խմեք 1 սուրճի բաժակի չափով: Վերացնում է քաղցի զգացումը, լավացնում է մարսողականությունը, ամրացնում է դիմադրողականությունը: Տերեւները եւ ցողունը օրգանիզմը մաքրում են շլակներից եւ թունավոր նյութերից: Մսակերներին խորհուրդ է տրվում անպայման քարավուզ օգտագործել, քանի որ այն օգնում է սպիտակուցների յուրացմանը, խթանում է ստամոքսահյութի առաջացմանը, կանխում է գազերի եւ թարախային պրոցեսների հնարավոր առաջացումը: Ի դեպ, քարավուզը հնում հատկապես խորհուրդ է տրվել տղամարդկանց. հետագայում գիտականորեն ապացուցվել է, որ քարավուզի մեջ առկա նյութերը նպաստում են սեռական պոտենցիայի բարձրացմանը: Ճարպակալման դեմ պայքարելու եւ նաեւ նյութափոխանակությունը կարգավորելու համար խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ հնարավորինս շատ ընդգրկել քարավուզի տերևները, ցողունը եւ արմատները: Քարավուզի հյութը` էսենցիան, կլանիչ հատկություն ունի և օրգանիզմից արագորեն կլանում է վնասակար նյութերը, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտակար և վնասակար նյութերը: Այդ պատճառով վտանգավոր է քարավուզի հյութ օգտագործել կարիճի կամ օձի խայթոցից հետո:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարիետա (22.02.2011)

  9. #16
    Մասնակից Դեղձանիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2
    Լավ է հիշողության համար…
    Երեկոյան մեկ ճաշի գդալ մեղրին ավելացնել կես բաժակ սառը ջուր,առավոտյան արդեն լուծված մեղրաջուրը խառնել և խմել:Օգնում է նաև կենտրոնանալուն:

+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները