Առաջարկում եմ այստեղ գրառենք առողջ ապրելակերպի մեր տեսակետները:
Ինչպես նաև` տարբեր հիվանդություններ ինչպես կարելի է բուժել բնամթերքով:
Առաջարկում եմ այստեղ գրառենք առողջ ապրելակերպի մեր տեսակետները:
Ինչպես նաև` տարբեր հիվանդություններ ինչպես կարելի է բուժել բնամթերքով:
Վերջին խմբագրող՝ Արեգ: 18.06.2010, 22:50:
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
manush (18.06.2010)
Ինչպես ազատվենք ավելորդ քաշից: Կանաչեղենը խիստ օգտակար է և շատ ցածր կալորիականություն ունի: Այնպես որ, ժամանակն է անցնել աղցանների, քանի որ օրգանիզմը կանաչեղենի, բջջանյութի, բանջարեղենի մարսման վրա, որոնք տաք մշակման չեն ենթարկվել, շատ էներգիա է ծախսում: Ամեն ինչ կերեք, բայց շատ քիչ:
Խորհուրդ տրվող սնդամթերքներն են .
վարունգ-100 գրամում 15կկալ
լոլիկ-20 կկալ
բողկ-16 կկալ
հազար-11 կկալ
սպանախ-16 կկալ:
Հազարը, որը ցողված է 1 թ.գ. բուսական յուղով, կկշտացնի, ինչպես մեկ բաժին ճացը:
Ախորժակի թշնամին է սխտորը: Կարելի է օրը 1 պճեղ սխտոր կուլ տալ առանց ծամելու:
Եթե ուտելուց առաջ խմեք 1 բաժակ տոմատի հյութ կամ հանքային ջուր, կարելի է կրճատել ընդունվող չափաբաժնի 1/3 –ը:
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Մրսելու կամ թոքային հիվանդությունների դեպքում օգտակար է ուտել եփած կամ խորոված սոխ։ Լավ է ինհալացիա անել, ջրի մեջ գցելով 4 մասի բաժանած գլուխ սոխ։
Քթի արյունահոսությունը կանխելու համար բավական է ներշնչել սոխի հոտը կամ կամ սոխի հյութը քաշել քթանցքերը։
Anush Avetisyan (23.09.2010), manush (20.06.2010), Արեգ (19.06.2010), Լիլիթ (21.06.2010), Մանոն (22.06.2010)
ՀԱՂԱՐՋ
Սամոքսի հիվանդությունների դեպքում օրական 2 անգամ ուտելուց առաջ խմեք կես բաժակ սև հաղարջի հյութ:
Հոդատապի և ռևմատիզմի դեպքում սև հաղարջի 2 գդալ չոր տերևների վրա լցրեք 2 բաժակ եռջուր, թրմեք, հովացրեք: Խմեք օրական 3 անգամ կես բաժակ:
Ցանի և մաշկային տարբեր հիվանդությունների ժամանակ սև հաղարջի տերևների թուրմով լոգանք ընդունեք:
Եղունգներն ամրացնելու համար եղունգներին սև հաղարջի հյութ քսեք:
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Հազի համար1 բաժակ եփած ջրի մեջ լցնել 50 գրամ լվացած մաքուր ռեհանի տերևներ:
Ռեհան
Փաթաթել ու թրմել 2-3 ժամ: 200գրամանոց բաժակի մեջ լցնել 1 ճաշի գդալ մեղր, խառնել ռեհանի հյութի հետ և ուտելուց 15 րոպե առաջ խմել: 1 բաժակը օրը 3 անգամից:
Մեխակ7 հատ մեխակ, 7 թեյի գդալ շաքարավազ, 1 բաժակ ջուր եռացնել այնքան, որ դառնա 1 սուրճի բաժակ: Կեսը խմել առավոտյան ուտելուց 15 րոպե առաջ, իսկ երեկոյան` քնելիս:
Օգտակար է նաև 1 տարին լրացած երեխաների համար:
Վերջին խմբագրող՝ n1vau: 19.06.2010, 23:15:
Վանաձորի N1 արհեստագործական ուսումնարանի ինֆորմատիկայի ուսուցիչ
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ
Կաղամբ
Կաղամբի հյութն օժտված է ճարպերը ճեղքելու և մարսողությունը բարելավելու հատկությամբ: Սննդաբաժնում մեծ քանակությամբ հում կաղամբ օգտագործող երեխաներն աճում են արագ, նորմալ, առանց հիվանդությունների: Հում կաղամբը լավացնում է ընդհանուր նյութափոխանակությունը: Կաղամբի թարմ հյութ օգտագործելը վերականգնում է ատամների էմալը և դեմքի գույնը: Կաղամբի թարմ հյութը նպաստում է խոցերի արագ փակմանը, բարձրացնում ստամոքսահյութի թթվայնությունը: Սերմերը ոչնչացնում են ճիճուներին: Կաղամբի արմատի մոխիրը սննդի մեջ օգտագործելու դեպքում հալեցնում է քարերը: Կաղամբը սրում է տեսողությունը, օգնում գլխի ցնցումների բուժմանը:
Մարգարիտ Զարգարյան
ք. Ստեփանավանի N6 միջն. դպրոցի օպ./ տեխնիկ
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ
ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲ
Ծաղկակաղամբի հայրենիքը համարվում է Կիպրոսը, այդ իսկ պատճառով այն երբեմն անվանվում է նաև կիպրոսյան կաղամբ:
Այս բանջարեղենային տեսակն արդեն շուրջ 2500 տարեկան է: Այն աճեցնում էին դեռևս հին Եգիպտոսում եվ Պարսկաստանում: Հետագայում այն բերվել է Իտալիա, որտեղից էլ 16-րդ դարում տարածվել է ողջ Եվրոպայով:
Օգտակար հատկանիշները
Իր ժամանակին Մարկ Տվենն ասել է. «Ծաղկակաղամբը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական կաղամբ` բարձրագույն կրթությամբ»:
Այն գնահատվում է իր համային, դիետիկ եվ օգտակար հատկությունների համար: Ընդ որում, բոլոր առումներով էլ այն գերազանցում է կաղամբի մյուս տեսակներին: Ծաղկակաղամբը, որպես օրինակ, պարունակում է 1,5 անգամ ավելի շատ սպիտակուցներ և 2-3 անգամ ավելի շատ ասկորբինաթթու, քան սովորական կաղամբը: Բացի այդ, այն ավելի քան հարուստ է C, B1, B6, B2, PP, A և այլ վիտամիններով: Նրա գլխիկներում առկա են այնպիսի օգտակար հանքանյութեր, ինչպիսիք են կալիումը, կալցիումը, նատրիումը, ֆոսֆորը, երկաթը, մագնիումը: Ծաղկակաղամբը հարուստ է նաեվ պեկտիններով, խնձորի եվ կիտրոնի թթուներով եվ այլն:
Ծաղկակաղամբի բաղադրության մեջ մտնում են հանքային աղեր, սպիտակուցներ, ածխաջրեր: Ընդ որում, ծաղկակաղամբի սպիտակուցները հարուստ են շատ արժեքավոր ամինաթթուներով (արգինինով, լիզինով): Այն պարունակում է քիչ քանակությամբ ցելյուլոզա, որը շնորհիվ իր նուրբ կառուցվածքի բավականին հեշտ է մարսվում օրգանիզմի կողմից: Ընդհանրապես, ծաղկակաղամբում առկա ազոտային նյութերի մեծ մասն իրենցից ներկայացնում են հեշտ յուրացվող սպիտակուցային միացություններ, որոնք նպաստում են, որպեսզի ծաղկակաղամբը կաղամբի բոլոր մյուս տեսակների համեմատությամբ առավել հեշտ յուրացվի մեր օրգանիզմի կողմից:
Արդյունքում, ծաղկակաղամբը.
- բարելավում է իմունիտետը,
- նպաստում է մարսողությանը,
- օգնում է մաշկի, մազերի, եղունգների ռեգեներացիային:
Սննդակարգում ծաղկակաղամբի պարբերաբար գործածումը օգնում է կանխարգելել քաղցկեղը (հատկապես` հաստ աղիքի): Օրգանիզմից ժամանակին դուրս չմղված թունային միացությունները վնասում են բջիջները, որի հետեվանքով առաջանում են ուռուցքային գոյացություններ: Իսկ ծաղկակաղամբի բաղադրության մեջ առկա էնզիմները բազմաթիվ վիտամինների եվ հանքանյութերի հետ միասին նպաստում են օրգանիզմից տոքսինների դուրս մղմանը` այդպիսով ապահովելով ծաղկակաղամբի հակաքաղցկեղային հատկությունը:
Ծաղկակաղամբը հիանալի տարր է մանկական սննդակարգի համար:
Ծաղկակաղամբի հյութը խորհուրդ է տրվում գաստրիտի, շաքարախտի, բրոնխիտի, երիկամային հիվանդությունների, փայծախի հիվանդությունների դեպքում:
Այս ամենին գումարած, ծաղկակաղամբը շատ ցածր կալորիականություն ունի (ընդամենը 21 կկալ), սակայն միեվնույն ժամանակ շատ հագեցնող է, հետեվաբար այն կարելի է ուտել` առանց վախենալու ավելորդ կիլոգրամներից:
Զարմանալի դիտարկում
Ծաղկակաղամբն այն բնական օբյեկտներից մեկն է, որոնք թույլ են տալիս մեկնաբանել ֆրակտալների հասկացությունը:
Այն մաթեմատիկա է ներմուծվել 70-ական թվականներին ֆրանսիացի գիտնական Բենուա Մանդելբորի կողմից: Ֆրակտալի բնութագրիչը նրա ինքնանմանությունն է, երբ օբյեկտի մասը հանդիսանում է ամբողջի փոքրացված կրկնօրինակը:
Ճիշտ այդպես, ծաղկակաղամբի յուրաքանչյուր փոքր գլխիկը նույնությամբ կրկնում է նրա ամբողջական տեսքը:
Ֆրակտալները գործածվում են շատ տարբեր ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունը, հիդրոլոգիան, ֆինանսները և այլն:
hayuhi.am
ԱՓՍԵԻ ՄՈԴԵԼԸ
Դիետոլոգները առաջարկում են.
ամեն անգամ, երբ նստում եք սեղանի մոտ, ափսեն մտովի բաժանեք մասերի, ափսեի կեսը պետք է զբաղեցնի բանջարեղենը: Ափսեի մյուս կեսը կրկին բաժանեք երկու մասի: Մի կեսը պետք է զբաղեցնեն բարդ աշխաջրատները` մակարոնեղեն, կարտոֆիլ, ձավարեղեն, մյուս կեսը` կենդանական ճարպերը` միս, ձուկ, կաթնաշոռ, ձու:
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Մայրական համբույրները նորածնին իմունիտետ են տալիս
Մայրական համբույրները նորածիններին տալիս են ցմահ իմունիտետ որոշ հիվանդությունների դեմ։ Այս մասին են վկայում նորզելանդացի գիտնականների խմբի անցկացրած հետազոտության արդյունքները։
Գիտնականները պարզել են, որ համբույրի ժամանակ մորից երեխային են անցնում որոշակի մանրէներ։ Դրանք երեխաների մոտ ստեղծում են իմունիտետ՝ ընդդեմ մի շարք հիվանդությունների, ինչպիսիք են, օրինակ, անգինան և ականջի ինֆեկցիաները։
Աղբյուր՝ Թերթ.ամ
Մարիետա Դումիկյան
ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Rita-Vanadzor28 (24.06.2010), Susanna55 (28.07.2010)
Երկարատև քունը վնասակար է առողջությանը
Քնի ոչ բավարար քանակն ազդում է առողջության վրա, սակայն 9 ժամից ավելի տևող քունը ևս կարող է ծանր ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա և արտահայտվել այնպիսի հիվանդությունների տեսքով, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, հավաստում են ամերիկացի հետազոտողները:
Մասնագետներն ուսումնասիրել են այն ամերիկացիների տվյալները, ովքեր մասնակցել էին բժշկական հարցմանը: Բացահայտվել է, որ 7-8 ժամ տևող քունը լիարժեք բավարար է օրգանիզմի վերականգնման համար և նվազագույնի է հասցնում սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Պարզվել է, որ այն մասնակիցները, ովքեր 9 ժամից ավել են քնում , մեծ վտանգի են ենթարկում իրենց առողջությունը: Խոսքը քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականության մասին է` ներառյալ ճարպակալումը, շաքարախտը և արյան բարձր ճնշումը:
Անի Համբարձումյան
Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի օպերատոր
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ