Բարև ֆորումի հարգելի մասնակիցներ, ես նույնպես ուշացած եմ կարդում Ձեր գրածները և ուզում եմ ասել, որ շատ տեղին է օպերատորի աշխատավարձի մասին հարց բարձրացրելը: Ասեմ, որ շատ ճիշտ եք նշում, որ օպերատորը անում է գործավարի, հաշվապահի աշխատանքները, ինչպես նաև կատարում է դպրոցի բոլոր ուսուցիչների պահանջները, օգնում է դասերից հետո համակարգչային կենտրոն մտած բոլոր աշակերտներին բավարարելու նրանց պահանջները համակարգիչներից օգտվելու հետ կապված (որոնց քանակը հիմա շատ է շատացել) և կատարում է օպերատորին հանձհարարված բոլոր աշխատանքները:
Մ'ի մոռացեք նշել նաև, որ օպերատորը դպրոցում աշխատում է, որպես ցանցային ադմինիստրատոր: Անփորձ աշակերտների ձեռքով անընդհատ համակարգիչների մոտ խնդիրներ են առաջանում, լոկալ ցանցերը անընդհան շտկելու կարիք ունեն: Էլ չեմ խոսում այն մասին, որ ստացվում է այնպես, որ հաճախ ուշ ենք տուն գնում, որ կենտրոնը կարողանանք հաջորդ օրվա դասերի համար պատրաստ պահենք: Առողջական Խնդիրների մասին էլ չեմ խոսում: Մնում է համեմատել դպրոցի վարչական աշխատողների, հաշվապահի և այլ աշխատակիցների աշխատանքն ու աշխատավարձը, օպերատորի կատարած աշխատանքի ու աշխատավարձի հետ և տեսնել 80 000 դրամից ավելի տարբերություն: Ուսի ուզում եմ, որ վերանայեն և համապատասխան աշխատավարձի չափ որոշեն:
Շնորհակալություն:


Մեջբերել
Էջանիշներ