+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ճանաչենք մեր հերոսներին

  1. #1
    Ադմինիստրատոր manush will become famous soon enough manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    774
    Հեղինակության աստիճան
    8

    Ճանաչենք մեր հերոսներին

    Համացանցում՝ https://www.youtube.com/channel/UCqz...AFusmFUWPq5q1Q հասցեում տեղադրված են «Ճանաչենք մեր հերոսներին» ծրագրի շրջանակներում ստեղծված 30 սոցիալական հոլովակներ, որոնցում անդրադարձ է կատարվել Արցախյան ազատամարտի հերոսներից նրանց, ովքեր զոհվել են պատերազմի դաշտում և հետմահու պարգևատրվել են ՀՀ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:
    «Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպություն
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (04.02.2017), Anjhela (01.10.2016), arbaka (01.03.2017), AsyaY (25.03.2017), Gayane Tamazyan (09.09.2016), Արմինե Մ (15.07.2014), Լուսինէ Ավագյան (10.09.2016), սուսան1965 (28.10.2014), Մարինե Հ. (25.03.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.05.2017), Parandzem (14.07.2014), Ruzan_#105 (31.10.2014)

  3. #2
    Մոդերատոր Parandzem is on a distinguished road Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    4
    ՈՒ ԳԼԽԻԿՈՐ ՆԵՏՎԵՑ ՀՈՍԱՆՔԻ ՄԵՋ...
    Վիտյա Այվազյան
    Հեղինակ` ԱՐՓԻ ՍԱՀԱԿՅԱՆ
    Ես դագաղում տեսա նրանց ուաչքերս փակեցի:
    Եվ հետո ամբողջ գիշեր անքնության մեջ ժողովրդի ծովի ալիքների վրայով երկու դագաղ էին լողում, ու նրանց մեջ` ասպետորեն գեղեցիկ, գեղեցկորեն հպարտ ու հպարտորեն ազնիվ մե՛ր զավակները, ձե՛ր զավակները, ի՛մ զավակներն էին...
    Վահագն Դավթյան

    Իր երազանքի իրագործման համար ժողովրդի` դարեր կուտակած էներգիան երբեմն դուրս է հորդում, ու պատմության ալարկոտ, դանդաղ ընթացքը կտրուկ փոխվում է: Այդ ժամանակ է, որ ի հայտ են գալիս մարդիկ, երբեմն մի ամբողջ սերունդ, ում միջոցով կատարվում է ի վերուստ սահմանվածը, ում շնորհիվ
    երազանքը դառնում է իրականություն, ներքին փափագն առարկայանում է, իսկ օդում սավառնող անուրջը` նյութականանում: Մի ողջ սերունդ իր ուսերին տանում է երազի բեռը, սայթաքում, ընկնում, բայց կրկին բարձրանում ու շարունակում ընթացքը: Այդ ոսկե սերունդն է, որ ազգին պարգևում է զարթոնք, վերածնունդ, նոր սկիզբ ու երթ:
    Մի քիչ խենթ, ըմբոստ ու սեփական ինքնությունը վերագտած մի ամբողջ ժողովուրդ մեկեն ոտքի կանգնեց, հաղթահարեց երևութական ու աներևույթ հազար ու մի խոչընդոտ, անցավ բազում արգելքներ, կորցրեց ու գտավ, նահանջեց, բայց չընկրկեց, զոհեց, բայց հաղթեց ու բռնեց ճամփան մաքառումի, որ տարավ դեպի հաղթանակ, որ պարգևեց անկախություն:
    Բայց ժողովրդի միջից պատմությունն առանձնացնում է անհատների, նրանց վերապահում առանցքային դեր: 88-ի շարժումն այս առումով արգասաբեր էր: Պատմության բեմահարթակին հայտնվեցին բազմաթիվ անձինք, ում անձնուրաց ու խելամիտ վարքի, բազկի ուժի ու աներեր քաջության շնորհիվ ձեռք բերեցինք անկախություն, շահեցինք պատերազմ: Բայց նրանցից մի քանիսին միայն բախտ վիճակվեց դառնալու հիրավի Ազգային հերոս:

    Ու գլխիկոր նետվեց հոսանքի մեջ...
    Զարթոնքի ոգին համակեց ողջ ժողովրդին, մեծ ու փոքրին: Բայց ոչինչ հենց այնպես չի լինում ու հեշտ չի տրվում: Յուրաքանչյուր փոքր նվաճում ահռելի աշխատանք է: Մինչ հարյուր հազարավոր մարդիկ կկանգնեին այն ժամանակ Թատերական, իսկ հիմա` Ազատության հրապարակում ու բռունցքները վեր պարզած« Միացում» կվանկարկեին, նախ անհրաժեշտ էր այդ նույն մարդկանց հոգում վառել կրակը, նրանց տալ լույսը: Իսկ դա արդեն պետք է անեին ընտրյալները: Ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն: Դրան զուգահեռ յուրաքանչյուր հիմնարկում, գործարանում ի հայտ եկան սեփական «Ղարաբաղ» կոմիտեներ: Հենց այդպիսի մի կոմիտե Երևանի էլեկտրալամպերի գործարանում ստեղծեց Վիտյա Այվազյանը:
    Բնավորությամբ ակտիվ, ըմբոստ Վիտյան չէր կարող անմասն մնալ թափ հավաքող շարժմանը: Ընդամենը 33-ամյա երիտասարդը մեծ հարգանք ու համակրանք էր վայելում թե՛ Էլեկտրալամպերի գործարանում, թե՛ Շենգավիթի շրջանի մյուս գործարանների բանվորների շրջանում: Իր հեղինակության շնորհիվ ստեղծեց «Սոլիդարնոստ» շարժումը, որին օրեցօր միանում էին ավելի շատ բանվորներ:
    Մարդու իր տեսակով, իր խստապահանջ ու սկզբունքային վարքով Վիտյա Այվազյանը դարձավ ժողովրդի սիրելին: Հայտնվեց Ազատության հրապարակի հարթակի առաջին շարքերում: Միաժամանակ «Ղարաբաղ» կոմիտեն, այնուհետ Հայոց համազգային շարժումը նրան վստահեցին կարևոր հանձնարարություններ: Պատահական չէ` 1988 թ. դեկտեմբերի 11-ին` կոմիտեի ձերբակալությունից հետո, անմիջապես գործի անցավ կոմիտեի «ստվերային» կազմը, որի 6 անդամներից մեկը Վիտյա Այվազյանն էր: Այդ օրը Վիտյան և էլի մի քանի տղաներ աղետի գոտում էին: Երկրաշարժը նոր էր եղել: Կոմիտեի ղեկավար կազմի ձերբակալության լուրն առնելուն պես տղաները վերադարձան Երևան և որոշեցին ամեն գնով վառ պահել շարժման ոգին: Նույն օրը ցույց կազմակերպեցին: Երևանի փողոցներում հայտնված խորհրդային զինվորները ցուցում ստացան ցրել այն: Հավաքվածներին քշեցին մինչև «Ռոսիա» կինոթատրոն: Խորհրդային զորքերի առաջին գծում զինվորներ էին, ովքեր զինված էին ռետինե փամփուշտներով: Երկրորդ գծում սպաներ էին, ովքեր հայ ցուցարարների վրա կրակում էին արդեն մարտական գնդակներով: Այդ օրը մի քանի վիրավոր էր եղել: Բայց մերոնք հաջողեցին «ավար»ունենալ: Մի քանի երիտասարդներ, այդ թվում` Վիտյան, ռուս զինվորներին ստիպեցին վազել իրենց հետևից, նրանց տարան մի«ապահով» տեղ ու «զինաթափեցին»: Հետո ընկերները հիշում էին, թե Վիտյան ինչպես էր պարծենում ավար դարձած մոտ 50 մահակով:
    Ցույցեր կազմակերպվեցին նաև փետրվարի 23-ին, մարտի 8-ին, ապա` ապրիլի 24-ին: Նրանք շարժումը վառ պահեցին մինչ ավագ ընկերների վերադարձը` հունիսի 1-ը:

    Պաշտպանը
    Վիտյա Այվազյանը եղել է շարժման ամենաակտիվ մասնակիցներից: Իր անհանգիստ բնավորության շնորհիվ հայտնվել է ամենաթեժ կետերում, կատարել ամենաբարդ ու պատասխանատու առաջադրանքներ: 1988 թ. «Զվարթնոց» օդանավակայանում հայ երիտասարդի սպանությունը ցնցեց ողջ հասարակությանը: Սկսվեց գործի հասարակական քննություն: Վիտյա Այվազյանը կազմակերպեց դեպքի առնչությամբ նյութերի հավաքումը, հանդես եկավ որպես հասարակական պաշտպան: Այդ ողջ գործընթացը կատարվում էր նրա տանը: Խորհրդային հատուկ ծառայությունները, որ այդ ընթացքում հետևում էին նրան, այդպես էլ չկարողացան «ձեռք գցել» Վիտյայի հավաքած նյութերը:
    Ի դեպ, խորհրդային հատուկ ծառայությունները նրան հետևում և գաղտնալսում էին ոչ միայն այդ օրերին: Հիշում է տիկին Կարինեն` Վիտյա Այվազյանի այրին. «Մի օր Վիտյայի ընկերներն ու նրանց կանայք հյուր էին եկել: Թեյ էինք ըմպում: Զանգեցի Վիտյային, ասացի` տղերքը հավաքվել են, արի: Մի ժամ հետո Խթը-ն դուռը թակեց: Մտածել էին` «Ղարաբաղ» կոմիտեն է եկել»:

    Ինքնապաշտպանություն
    Իր կարճատև գործունեության ընթացքում Վիտյա Այվազյանը կատարեց ահռելի աշխատանք: Թեև 88-89 թվականներին լայնածավալ պատերազմ դեռ չկար, բայց սահմանային գոտում բախումները գնալով շատանում էին: Անհրաժեշտ էր կազմակերպել ինքնապաշտպանություն: Վիտյա Այվազյանն ստանձնում է ջոկատների ստեղծման բարդ աշխատանքը: Ջոկատներ է ստեղծում Շենգավիթի շրջանում (բանվորական այս թաղամասում նրա հեղինակությունն աներեր էր), հայրենի Արթիկում (ծնվել է Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում), նաև` Երևանի Արաբկիրի շրջանում: Սակայն Վիտյա Ավազյանի ու մի քանի ընկերների հիմնական պարտականությունը զենք-զինամթերքի հայթայթումն էր ու զենքի արտադրության կազմակերպումը: Բացի այդ, նրանք զբաղվել են նաև վառելիքի ու սննդամթերքի մատակարարմամբ:

    Իշխանությունը ենթարկել ժողովրդին
    «Անհրաժեշտ է ստեղծել անկախ դեմոկրատական պետություն: Հանրապետության տարածքում ողջ իշխանությունը ենթարկել ժողովրդին», - իր հարցազրույցներից մեկում ասել է Վիտյա Այվազյանը:
    1990թ. մայիսին Գերագույն խորհրդի ընտրություններ էին: Վիտյա Այվազյանը պատգամավոր ընտրվեց Շենգավիթի շրջանից` ստանալով ընտրողների ձայների շուրջ 80 տոկոսը` պարտության մատնելով Կոմկուսից իր մրցակցին` այն ժամանակվա կառավարության նախագահի տեղակալին:
    Ժողովրդից ստացած վստահության քվեն պատահական չէր: Նա իր գործով էր ապացուցել, որ արժանի է դրան: Իսկ որ իր քայլերում իսկապես անկեղծ էր, վկայում է հետևյալ փոքրիկ դրվագը: Պատմում է նրա այրին «1990թ. դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերն էր: Ազատության հրապարակում միջոցառում էր կազմակերպվել: Որոշեցինք գնալ: Վիտյային վերջապես լավ վերարկու էինք գնել: Հագավ, դուրս եկանք: Երբ տեղ հասանք, ահագին մարդ էր հավաքվել: Երբեք չեմ մոռանա Վիտյայի հայացքը: Չեք պատկերացնի, թե ինչ ուրախությամբ էր նայում ժողովրդի ոգևորությանը, ժողովուրդ, որն արդեն բռնել էր անկախության ճանապարհը»:

    Գնաց` չհասկացվելու պատրաստ
    Պետության ծնունդն ու անկախության նվաճումը երբեք հեշտ չեն լինում: Հաճախ ստիպված ես լինում պայքարել ոչ միայն արտաքին թշնամու դեմ: Բախտորոշ պահերին գրեթե միշտ որտեղից որտեղ հայտնվում են արկածախնդիրներ, ազգի «փրկիչներ», որոնցից Աստված հեռու պահի: Ու դրսի թշնամուն թողած` ստիպված ես լինում կռիվ տալ նաև երկրիդ ներսում:
    Սկսվեց Արցախյան պատերազմը: Մի ամբողջ ժողովուրդ ոտքի ելավ` պաշտպանելու, ազատագրելու իր հողը: Երկրով մեկ ստեղծվեցին ինքնապաշտպանական ջոկատներ: Որքան էլ դրանք գործեին առանձին-առանձին, անհրաժեշտ էր համակարգված գործունեություն. միայն մեկ կենտրոնից ղեկավարվելու դեպքում էր հնարավոր հասնել առավել արդյունքի: Գրեթե բոլորը դա հասկանում էին: Բայց Հայ ազգային բանակը` ՀԱԲ-ը, այդպես էլ չէր ցանկանում «զենքը» վայր դնել: Արդեն 1990թ. օգոստոսին երկրում ստեղծվեց խիստ լարված վիճակ: Թվում էր` քաղաքացիական պատերազմն անխուսափելի է: Անհրաժեշտ էր արագ գործել: Ու մի քանի հոգի որոշում են գնալ, խոսել ՀԱԲ-ի ղեկավարների հետ, համոզել նրանց:
    Օգոստոսի 29-ն էր: «Այդ օրը բավականին ուշ եկավ տուն: Սիրտս անհանգիստ էր, վատ կանխազգացում ունեի: Ասացի` Վիտյա, զգույշ մնա, մի քայլ հետ մնա, չի կարելի էդպես, դու գիտես, որ բացի քեզնից, ոչ ոք չունեմ, գոնե ընտանիքիդ մասին մտածիր: Նա էլ թե` ես դա անում եմ բոլոր երեխաների համար, դու մի անհանգստացիր` իմ երեխեքի մասին մտածող շատ կլինի: Նրա խոսքերից տրամադրությունս ընկավ: Ախր, դա ասելու բան չէր: Ոչ ոք ոչ մեկի երեխային հայր չի դառնա: Պառկեցինք քնելու: Հնչեց հեռախոսի զանգը: Վանոն էր: Ասաց` մեքենա ենք ուղարկում, դուրս արի: Վիտյան թռավ-գնաց` ու վերջ»,- հիշում է տիկին Կարինեն:
    Վիտյա Այվազյանը, Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշը), Վանո Սիրադեղյանն ու էլի մի քանի տղաներ որոշել էին գնալ ՀԱԲ-ի շտաբ` բանակցությունների:
    «Գնաց խոսելու` իր մանկական բնույթին վայել միամտությամբ կարծելով, թե դեմը լսելու ընդունակ մարդ, այնուամենայնիվ, կա: Բայց գնաց նաև չհասկացվելու պատրաստ: Եվ իր կյանքով, իր ու Չաուշի կյանքով վճռվեց ամենքիս անելիքը:...Երկու անզուգական կյանքի գնով ցրվեց քաղաքական բախտախնդիրների, ընդամենը հարյուրի չափ անհամբեր-խաբված տղաների, հիմնականում հանցագործների ու կրկնահանցագործների այդ փոքրաթիվ խմբի միֆը...», - Վիտյա Այվազյանի ու Գեղազնիկ Միքայելյանի (Չաուշի) սպանությունից հետո կգրի Վանո Սիրադեղյանը:
    Այդ ժամանակ Վիտյա Այվազյանն ընդամենը 35 տարեկան էր:

    Հ. Գ. 1996թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ազատամարտիկ Վիտյա Այվազյանին հետմահու շնորհվեց «Ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչումը:
    Այս տարի լրացավ Ազգային հերոսի մահվան 20-րդ տարելիցը: Բայց պետությունն այդ մասին մոռացել էր:

    ՏԵՍ ՆԱԵՎ
    http://www.armrugby.am/vitya-eng.htm
    https://www.facebook.com/Vitya.Ayvazyan
    http://www.armrugby.am/vitya-eng.htm
    աղբնուրը՝ http://nakhshkaryan.blogspot.com/201...l#.VADJDNJ_snB

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anjhela (01.10.2016), Gayane Tamazyan (09.09.2016), manush (01.09.2014), Գոհար Վարդանյան (20.10.2016), Լուսինէ Ավագյան (10.09.2016), սուսան1965 (28.10.2014), Մարինե Հ. (25.03.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.05.2017)

  5. #3
    Մոդերատոր Parandzem is on a distinguished road Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    4
    Արցախի հերոս, <<Շահումյանի արծիվ>> Շահեն Մեղրյան
    http://www.youtube.com/watch?v=F8LxqC75c_8

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Angela Ma8garyan (10.10.2016), arbaka (01.03.2017), Gayane Tamazyan (09.09.2016), manush (28.10.2014), Լուսինէ Ավագյան (10.09.2016), սուսան1965 (28.10.2014), Մարինե Հ. (25.03.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.05.2017)

  7. #4
    Ավագ մասնակից սուսան1965 is on a distinguished road սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    6
    Մեր երիտասարդ սերունդը պետք է ճանաչի այն փառահեղ անունները, որոնք դարձան Արցախյան ազատամարտի պատմության կենդանի վկաները:Աչք չփակենք նրանց կատարած սխրագործությունների վրա ու այդ սխրանքները հպարտորեն պահենք մեր սրտերում ` ի լուր աշխարհի ,մեր հարատևման ու գոյության:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anjhela (01.10.2016), Gayane Tamazyan (09.09.2016), Գայանե Սիմոնյան (10.10.2016), Լուսինէ Ավագյան (10.09.2016), Մարինե Հ. (25.03.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.05.2017), Parandzem (29.10.2014)

  9. #5
    Սկսնակ մասնակից Gayane Tamazyan is on a distinguished road Gayane Tamazyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2016
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0

    Ապրիլյան պատերազմի մի էջ, որ չգրվել չէր կարող

    Սոս Նալղռանյանի հիշատակը, նրա գերեզմանը… ամբողջ կյանքում ինձ հետ է եղել, անդադար ուղեղումս էր, ու անընդհատ խմորվում էր, հասունանում… Սոսի մասին չեմ կարողանում առանց հուզվելու խոսել»,- ասում է Անդրանիկ Հարությունյանն ու սրբում խոնավ աչքերը: Սոս Նալղռանյանը Վանաձորի առաջին զոհն էր, որ ընկավ Ոսկեպարում 1990 թվականին: Մանկության ընկերներ են եղել Սոսն ու Անդրանիկը, միասին դպրոց գնացել ու 1990 թվականին բաժանվել ընդմիշտ: Հիմա Վանաձորի 13-րդ դպրոցը նրա անվամբ է կոչվում, որտեղ կրթություն ենք ստացել շատերս, որտեղ մայրենիի խորհրդավոր դռները մեր առջև բացեց Անդրանիկի մայրը՝ Սաթենիկ Մխիթարյանը: Ապրիլյան պատերազմը ամենօրյա ռեժիմով ներխուժեց մեր կյանք, մեր առօրյա, լրագրողներիս գերկարևոր թեման դարձավ Հայրենյաց սահմանի պաշտպանությունը՝ հարակից տագնապներով, հույսերով՝ զոհեր, վիրավորներ, օգնություն բանակին… «Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում ականանետից ծանր վիրավորում է ստացել Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը: Նա կամավորական ջոկատի մարտիկների եւ զինվորների հետ զենքը ձեռքին պաշտպանում էր սահմանը թշնամուց» (Ն. Ա. 06.05.16):
    Ինձ համար մեծ համարձակություն էր գրել մի մարդու մասին, որի համեստությանն ու զսպվածությանն անձամբ էի տեղյակ, իսկ հայրենասիրության մասին արդեն ավելորդ էր խոսել: Կնոջից՝ Շահանդուխտից իմացա, որ իսկապես կամավորական ջոկատի հետ գնացել է դիրքեր, որ 1-ին գծում է, խեղճը բան չգիտեր, և ես ակամայից դարձա ամուսնու վիրավորվելու բոթը հայտնողը: Ա. Հարությունյանի վիրավորվելու դառը լուրը սրընթաց տարածվեց, իսկ Վանաձորում անսպասելի իրարանցում էր: 17 տարի առաջ ընդամենը երեք տարի քաղաքապետ աշխատած մարդուն ի՜նչ սիրով ու գորովանքով, մեծարման ու գորովալից ի՜նչ խոսքերով էին հիշում վանաձորցիները, որքա՜ն ափսոսանք կար, որ ծանր վիրավորվել է, որքա՜ն հավատ՝ մոտ անցյալում ապագայի նկատմամբ եղած վստահության նկատմամբ: Ա. Հարությունյանը լրացրեց իր կյանքի այն բաց էջը, որ ընկերոջ՝ Սոսի նահատակվելուց հետո փափագել էր գրել: Գնացել էի տեսակցության. արդեն տանն էր. նույն ուժեղ ու հպարտ պարոն Հարությունյանը, նույն բարի ու հայրենասեր մարդը, որ անդամալույծ անգամ՝ պատրաստ է անցնել նույն ճանապարհով. – Էլի կգնամ, բայց արդեն զգույշ կլինեմ,- կատակում է ու պատմում ընկերոջ՝ Սոս Նալղռանյանի մասին։- Նրա զոհվելուց հետո ես ինչ-որ բան էի փնտրում, իմ մեջ ինչ-որ բան էր կուտակվում, զգում էի, որ մի օր մի բան պիտի անեմ, անընդհատ փնտրում էի, փորձում էի հասկանալ, սպասել հարմար առիթի, ու եղավ առիթը՝ պիտի գնայի։ Դեռ շարժման տարիներին ընկերներով ջոկատ կազմեցինք, գնացինք Մայմեխ սար, կրակել ու նռնակ նետել սովորեցինք, մի շաբաթ մնացինք ձյան ու սառնամանիքի մեջ ու պատրաստվեցինք. գիտեինք, որ պիտի գնանք ու պատրաստ պիտի լինենք: Ես նույնիսկ խոր ծերության տարիքում, մահվան շեմին էլ լինեի, ու առիթ լիներ, էլի պիտի գնայի. եթե չգնայի, գերեզմանում անգամ հանգիստ չէի լինի։ Հիմա գոնե հանգիստ եմ: Հարցրի՝ սպասո՞ւմ էիք նման արձագանքի։ Նախ՝ բարեկամաբար աչքերը ոլորեց վրաս, որ իրազեկողը ես եմ եղել, որը պիտի չանեի, որովհետև ինքը անաղմուկ, առանց նկարահանվելու էր գնացել, և ես, իրեն ճանաչելով, պիտի չանեի նման բան, ապա՝ ժպտալով պատասխանեց. – Ես չէի սպասում այդպիսի արձագանքի. կարծում էի՝ մոռացվել է ամենը, անիմաստ կորել են այն տարիները, այն ժամանակաշրջանը… Էպոպեան իզուր չի անցել։
    Մտածում էի՝ անփառունակ վախճան է, բայց ժողովրդի մեջ ինչ-որ բան մնացել է։ Ցանկացած փորձության կարելի էր գնալ, մանավանդ որ այս օրերին բոլորը պատրաստակամ են, բոլորը՝ մեկը մյուսից առյուծացած ու հայրենասեր, մեկը մեկին հարեհաս, ինչպես մեր ջոկատի յուրաքանչյուր մարտիկ էր: Շնորհակալ եմ, որ արձագանքել են: Ես հիմա այնքա՜ն եմ շնորհակալ բոլորին, ես նույնիսկ զարմացած եմ՝ որքա՜ն վանաձորցիներ են զանգահարել ու հետաքրքրվել. ուրեմն իզուր չեն անցել այդ տարիները, ուրեմն մի բան մնացել է… Իսկ մնացել է շա՜տ բան, մնացել է քաղաքը երկրաշարժից հետո իր նախկին տեսքին բերելը, փոքր բյուջեով մեծ գործեր անելը, շատ բան է մնացել, իսկ ամենակարևորը՝ մնացել է արդարամիտ ու բարի առաջին քաղաքապետի լուսավոր կերպարը:

    Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/06/21/706375/

    © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
    Կցված նկարներ
    Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի դասվար
    Ներառական կրթության վերապատրաստող

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Angela Ma8garyan (10.10.2016), Anjhela (01.10.2016), manush (15.09.2016), Սվետլանա Քոչինյան (29.09.2016), Աստղիկ Մարկոսյան (09.09.2016), Արեգ (10.09.2016), Գայանե Սիմոնյան (10.09.2016), Լուսինէ Ավագյան (10.09.2016), Մարինե Հ. (25.03.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.05.2017), Parandzem (10.06.2017)

  11. #6
    Մոդերատոր Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    289
    Հեղինակության աստիճան
    8

    Նրանց կորուստով կողոպտվեց և աղքատացավ մեր հայրենիքը

    Հիշո՞ւմ եք Փարաջանովի ֆիլմը.
    -Սուրամի ամրոցը նորից քանդվել է,- գուժում է սուրհանդակը:
    -Կանգուն կմնա մի պայմանով,- եթե կենդանի-կենդանի նրա պատերի մեջ դնեք երկրի ամենագեղեցիկին, ամենաքաջին, ամենալավին,- հայտնում է գուշակուհի Վարդոն և... ընտրյալը դառնում է նրա իսկ միակ որդին- լուսավոր, կապուտաչ պատանի Զուրաբը, չանսալով մոր ողբուկոծին, ժպիտը դեմքին գնում է դեպի մահ, վարդապետների հետ միասին փութով ինքն իր շուրջը շարելով քար ու ցեխ:
    Վերջին պատկերն անընդհատ աչքիս առաջ էր դեկտեմբերյան այն մղձավանջային գիշերը, երբ Մերուժանի մահվան բոթից սկսած գյուղը լուռ ալեկոծվում էր, և միայն բանից անտեղյակ մայրն էր լուսաբացին նոր տարվա հաց թխում: Ոչ ոք չհամարձակվեց բան ասել տիկին Մարուսյային: Հենց այնպես միամիտ, փռան առաջ կանգնած էր, երբ ֆիդայիներն ուսերին դրած բերեցին նրա որդուն ...
    Դա սոսկ զինվորի կորուստ չէր: Ինձ համար գոնե Մերուժան Եղինյանը մտավորականի այն տեսակն էր, որը պահպանում է ազգի ազնվական դիմագիծը: Նման կորուստներով պարզապես կողոպտվում, աղքատանում է մեր հայրենիքը:
    Մերուժի ծնունդը նվեր եղավ այս աշխարհին, քանի որ արարիչը բան չէր խնայել, առատ-առատ նրան էր շնորհել նախնիների լավագույն գծերը' Արշանուշ տատի նրբամտությունն ու խելքը, հոր' Ժորայի գեղեցիկ արտաքինն ու ասելիք դարձած սրամտությունը, մոր աշխատասիրությունը:
    Ամբողջական նկարագրի տեր էր, ոչինչ չեղավ նրա կյանքում հենց այնպես, ամեն ինչը հիմնավոր էր ու խորը:
    Յուրահատուկ էր նրա գորովը կնոջ հանդեպ, ծննդավայրում ութամյակը գերազանց ավարտելուց հետո Ալավերդու թիվ 2 միջնակարգ դպրոցում ճակատագրական էր հանդիպումը համադասարանցի Արեգի հետ, որը եղավ նրա մեծ սերը: Տասներկու տարվա համատեղ կյանքում ապրեցին ներդաշնակ, դասական սիրահարների նման, մինչև վերջ իրարով հիացած, իրար լրացնելով:
    Յուրահատուկ էր հոգատարությունը մոր, եղբոր ու քրոջ նկատմամբ: Նոր էր ընդունվել Երևանի պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ծանր հիվանդությունից մահացավ հայրը: Իրար ետևից, ինչպես ասում են' անկոպեկ ու անթիկունք համալսարանի ուսանողներ դարձան նաև եղբայրն ու քույրը: Բոլոր արձակուրդներին ամռան կիզիչ արևի տակ խոտհունձ ու խոտհարք էին անում երեքով, օգնում տատուպապին, մորը, իրենք իրենց ապրուստը հոգում: Առհասարակ, ինչպես Սարոյանը կասեր, գութ ուներ մարդկանց վրա և աստծո ստեղծած ամեն արարածի վրա: Նրա շռայլ բարությունը ողորմության նման չէր և չէր ճնշում դիմացինին:
    Առավել յուրահատուկ էր նվիրվածությունն իր գործին ու մասնագիտությանը: Ինչի էլ հասավ. ինքն իրեն էր պարտական: Փնտրված դասախոս էր Վանաձորի մանկավարժական, պոլիտեխնիկական, ուսուցիչների կատարելագործման ինստիտուտների ուսանողների, ունկնդիրների շրջանում և հեղինակավոր ինժեներ "Ավտոմատիկա" գիտահետազոտական ինստիտուտում, ճշտգրիտ հաստոցների գործարանում, Շահումյանի անվան կարի արտադրական միավորումում: Իսկ համագյուղացիների համար մնաց նույն Մերուժը իր նախնական պարզությամբ: Շատերից գուցե մի քիչ էլ լավ էր ճանաչում չարն ու բարին, բայց ոչ մի առիթով չաղարտվեց նրա ազնիվ, անխարդախ կերպարը:
    Ասում են' վտանգի պահին է երևում, թե ով' ով է, առավել ևս, երբ հայրենիքն է օրհասի մեջ:
    -Որ օրը լսեցի Ղարաբաղ բառը, սիրտս ահ ընկավ, ասի երեխես ձեռքիցս ընկնելու է,- ականջումս է սգավոր մոր ձայնը,- հոկտեմբերին "Վանաձոր" կամավորական ջոկատի հետ գնաց Լաչին: Եկավ գյուղ հրաժեշտի, մինչև ճանապարհի կեսը ետևից գնացի, լաց եղա-աղաչեցի, ոտները գրկեցի, հնար չեղավ, չլսեց: Կյանքումս այդ մի անգամն ինձ մերժեց տղաս:
    Փարաջանովի հերոսի նման Մերուժը լավ գիտեր, թե ուր է գնում, գիտեր, որ կքանդվի հայրենյաց բերդը, եթե նրա պարիսպների շաղախի մեջ ողջ-ողջ չկանգնեն մեր հող ու ջրի ամենապայծառ, ինքնապահ զավակները:
    Եվ գնաց:
    Լաչինում կապի պետ էր, անմիջապես կարգի բերեց սարքավորումները, ամբողջ կռվի ընթացքում հուսալի կապ ապահովեց: Ով կռվել է, գիտի, թե դա ինչ է.- պատմում է զինակից ընկերներից Բագրատ Աղաբեկյանը:
    -Մերուժը ավագ լեյտենանտ էր դեռ համալսարանից, կադրային սպա և լավ հնարավորություն ուներ ծառայության անցնելու նոր կազմավորվող պայմանագրային բանակում, որպես գումարտակի կապի պետ: Բայց փառասիրություն չուներ, հրամանատարական ցավով չէր տառապում: Հասարակ էր, մի կողքին կապավորի գործիքն էր, մյուսին' ավտոմատը,- ավելացնում է ջոկատի հրամանատար Կամո Հովհաննիսյանը:
    Ով ինչպես, բայց Մերուժի համար բարոյական չէր բարձր աշխատավարձով մնալ ապահով թիկունքում, երբ տղերքն առաջավոր գծում են: Ամանորի նախօրյակին մեկնեց Կապան, թեժ մարտեր էին սահմանամերձ գյուղերում:
    -Դեկտեմբերի 24-ի գիշերը մեզ տագնապով վեր կացրին, որ ուժեղացնենք պոստերը, թշնամու կուտակում կար Ագարակ գյուղի մոտ,- վերհիշում է բրիգադի հրամանատարը,-երեք հարյուր թուրքի մեքենա և մոտ յոթ հարյուր հետևակ կուտակված էր դեմի գյուղում: Երբ մտանք Ագարակ, հրետակոծումն սկսվել էր, բայց գյուղի ներքևում հինգ հոգի դրեցինք, բոլորս, Մերուժանն էլ մեզ հետ, բարձրացանք մյուս, ավելի կարևոր դիրքերը, որտեղից հարձակում սպասվում էր: Մինչև դիրքերը հասնելը թշնամու հարայ-հրոցից պարզ դարձավ, որ գյուղը շրջապատված է, թիկունքից կտրել են մեզ, երբ տեղի ինքնապաշտպանական ուժերը պոստում չեն եղել, մեզ ուղեկցող գյուղխորհրդի նախագահը նույնիսկ տեղյակ չէր: Առաջ գնալն անիմաստ էր: Նույն ճանապարհով, մեծ դժվարությամբ ետ դարձանք, մի կերպ դուրս եկանք շրջապատումից, կապի միջոցով լրացուցիչ ուժեր խնդրեցինք: Օգնություն ստացանք: Հատկապես աչքի ընկան Քաջարանի քաջերը: Թուրքերը խուճապահար փախան: Ագարակը հազիվ կես ժամ մնաց թշնամու ձեռքին: Ցերեկվա ժամը 13-14-ին մարտը լրիվ դադարել էր, մեր ձեռքին էին նաև կողքի Եղվարդ, Ուժանիս գյուղերը: Մենք էինք դրության տերը և հանգիստ շրջում էինք գյուղում: Ժամը 16-ի կողմերը ես ու Տիգրանը գնացինք վերևի պոստերը: Հեռվից ձայնեցի, որ ես եմ, չկրակեն: Մերուժը կանգնեց տեղից և ընդառաջ եկավ մեզ: Անզեն էր, միայն կապավորի գործիքով: Հաղթանակից ոգևորված գրկախառնվեցինք, ուրախացանք և երեքով ետ դարձանք: Քայլում էինք իրար ետևից, մոտ երեք մետր հեռավորությամբ: Ես առջևից էի, անցա մի մեծ քարի մոտով, հանկարծ կրակոցներ լսվեցին: Մինչև շուռ եկա, Մերուժն արդեն ընկած էր ... Ով գիտի, ինչպես էր ծնկները ջարդված, վիրավոր թուրքը սողալով մտել գյուղ, թաքնվել քարի ետևում և դիրքավորվել, երբ շրջակա ճանապարհներին երթևեկում էին մեր զրահամեքենաները: Երևի լավ զինվոր էր, ու ուզում էր մահից առաջ հայ սպանել:Մերուժը սպայական համազգեստով էր, հավանաբար, դրա համար էր նրան թիրախ ընտրել: Մերուժի վրեժը լուծեցինք, իհարկե թուրքն իր պատիժն ստացավ, չնայած կենդանի վերցնելու իմ հրամանին Տիգրանը նույն վայրկյանին մի ամբողջ կրակահերթ ուղղեց նրա վրա:
    ... Ներող եղիր, հրամանատար, բայց այս դեպքում հարյուր թուրքի մահն էլ չնչին հատուցում է: Երիցս իրավացի է բանաստեղծը.
    Թե կռվի անգամ հարյուր հազար լեռ
    Գորշ գայլի ու շան,
    Կծնվի կրկին և աշխարհ կգա
    Մի նոր ... Վարուժան ...
    Զեմֆիրա Պետրոսյան
    Թոշակառու մանկավարժ
    գ. Քարինջ
    Հ. Գ.
    2002 թ.-ին "Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար Մերուժան Ժորայի Եղինյանին (Վանաձորի երկրապահ ջոկատ, ավագ լեյտենանտ) հետմահու պարգևատրել Արիության մեդալով" - Քաղվածք ՀՀ նախագահի ՆՀ-1106 հրամանագրից - 2002թ, Հունիսի 1:
    2009թ.-ին Հետմահու պարգևատրվել է Հայաստանի 5-րդ բրիգադի հուշամեդալով: Ղափանում կանգնեցրել են խաչքար , այդ ազատամարտի զոհերի պատվին, այնտեղ գրված է նաև Վանաձորցի ազատամարտիկ Մերուժանի անունը:
    "Ու ասես մահն աշխարհում փոխվեց անմահ զրույցի...":
    Կցված նկարներ
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Angela Ma8garyan (10.10.2016), manush (10.10.2016), Գայանե Սիմոնյան (10.10.2016), Գոհար Վարդանյան (20.10.2016), Մարինե Հ. (25.03.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.05.2017), Parandzem (10.06.2017)

  13. #7
    Ավագ մասնակից սուսան1965 is on a distinguished road սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    6
    ]Հիշո՞ւմ եք Փարաջանովի ֆիլմը.
    -Սուրամի ամրոցը նորից քանդվել է,- գուժում է սուրհանդակը:
    -Կանգուն կմնա մի պայմանով,- եթե կենդանի-կենդանի նրա պատերի մեջ դնեք երկրի ամենագեղեցիկին, ամենաքաջին, ամենալավին,- հայտնում է գուշակուհի Վարդոն և... ընտրյալը դառնում է նրա իսկ միակ որդին- լուսավոր, կապուտաչ պատանի Զուրաբը, չանսալով մոր ողբուկոծին, ժպիտը դեմքին գնում է դեպի մահ, վարդապետների հետ միասին փութով ինքն իր շուրջը շարելով քար ու ցեխ://

    Նրանք բոլորն էլ մեր հայրենիքի արժանի զավակներն են:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (27.03.2017), Արեգ (13.10.2016), Գայանե Սիմոնյան (12.10.2016), Գոհար Վարդանյան (20.10.2016), Մարինե Հ. (25.03.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.05.2017), Parandzem (10.06.2017)

  15. #8
    Մոդերատոր anahitgeorgyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2016
    Հասցե
    քաղաք Աբովյան
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Մանուշ անչափ շնոհակալ են այս նյութերի համար,հենց այդպիսի նյութ ել փնտրում էի :Դասղեկի ժամեր անցկացնելու համար:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (27.03.2017), Մարինե Հ. (25.03.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.05.2017), Parandzem (10.06.2017)

  17. #9
    Ավագ մասնակից AsyaY is on a distinguished road AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    165
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Մանուշակ Ավետիսյան ազգանվեր գործ եք կատարել այս թեմայի գրառմամբ:Ցավն ու վիշտը բոլորինս է,իսկ կորուստը անդառնալի:Մեծ պատիվ,հարգանք և խոնարհում առյուծածին հայոց մայրերի առաջ:Նրանց,և ինչու չէ, նաև մեր աչքերից թափված արցունքները ԳՈՀԱՐՆԵՐ են նրանց գերեզմանին:Թող ոչ մի հայ մայր չսգա,հայոց սահմանը ԱՍՏՎԱԾ պահպանի,մոր խոցված սիրտը ԱՍՏՎԱԾ մխիթարի,առյուծ ՏՂԵՐՔԻ հոգին երկնքում տեղ գտնի...

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (27.03.2017), Մարինե Հ. (25.03.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.05.2017), Parandzem (10.06.2017)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները