+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 83 հատից

Թեմա: Գործնական աշխատանքներ ինֆորմատիկայի դասերին

  1. #1
    Մոդերատոր Anushka is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    8

    Գործնական աշխատանքներ ինֆորմատիկայի դասերին

    Ինֆորմատիկայի դասընթացի համար պատրաստած գործնական առաջադրանքներ:
    Վերջին խմբագրող՝ manush: 07.08.2014, 17:19:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    g- narine (04.11.2014), gayane0803 (08.06.2014), manush (10.06.2014), marialis (03.04.2017), Աստղիկ Մարկոսյան (22.09.2017), Գայանե Սիմոնյան (22.09.2017), Ruben (28.05.2014)

  3. #2
    Մոդերատոր Anushka is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    8

    AdobePhotoshop1, 9-րդ դասարան

    Աշխատանք պատկերի շերտերի հետ, պատկերի հատվածի նշում

    1. Բացել նկարը: Կարող եք պահպանել հետևյալ նկարը և գործողությեւններն իրականացնել այս նկարով:
    https://www.facebook.com/photo.php?f...6&l=2452c254db

    2.Layers պատուհանի վրա սեղմել New Layer կոճակը՝ նոր շերտ ավելացնելու համար:
    3.Շերտը ներկել: Դրա համար այն նշել, ապա Edit->Fill: Contents բաժնում ընտրել white և սեղմել ok:
    4. Թաքցնել առաջացած սպիտակ շերտը: Դրա համար սեղմել շերտի ձախ կողմում գտնվող Layer Visibility կոճակը: Նորից նկարը կերևա:
    5 Գործիքների վահանակից ընտրել Elliptical Tool -ը(Ուղղանկյուն գործիքից օվալ գործիքին անցնելու համար կարելի է սեղմել Shift+M և նկարել օվալ նկարի տարածքում:
    6. Նշված եզրագծերը կոպիտ են ստացվում, դրանք մեղմացնելու համար՝ Select->Modify->Feather: Feather Radius-ում գրել 30:
    7. Նորից տեսանելի դարձնել Layer1--ը՝ սեղմելով Visibility կոճակին:
    8. Սեղմել Delete:
    Կցված նկարներ
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրող՝ Anushka: 13.07.2014, 00:55:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    g- narine (04.11.2014), gayane0803 (08.06.2014), Աստղիկ Մարկոսյան (22.09.2017), Գայանե Սիմոնյան (22.09.2017), Հասմիկ Հակոբյան (12.09.2017), Ruben (28.05.2014), Siran (22.09.2017)

  5. #3
    Մոդերատոր Anushka is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    8

    Microsoft Word1, 7-րդ դասարան

    Տեքստի ձևաչափի սահմանում (տեքստի ֆորմատավորում)
    1. Մուտքագրել հետևյալ տեքստը.

    Я изучаю Microsoft Office Word 2007!
    2.Նշել Microsoft և Word բառերը.
    Я изучаю Office 2007!
    3.Կրկնօրինակել այն.

    Я изучаю Microsoft Office Word 2007!
    Я изучаю Microsoft Office Word 2007!
    Я изучаю Microsoft Office Word 2007!
    Я изучаю Microsoft Office Word 2007!
    4. Հեռացնել առաջին 2 տողերը` պահպանելով փոխանակման բուֆերում
    5. Ձևավորել
    6.Փոփոխել տառերի չափսերը.
    https://www.facebook.com/photo.php?f...7&l=4b348ac90d

    7. Կիրառել ոճեր.
    https://www.facebook.com/photo.php?f...2&l=030f785200


    8. 1-ին տողի ոճը տարածել մնացածի վրա:
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրող՝ Anushka: 13.07.2014, 01:19:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    g- narine (04.11.2014), gayane0803 (08.06.2014), Աստղիկ Մարկոսյան (22.09.2017), Գայանե Սիմոնյան (22.09.2017), Հասմիկ Հակոբյան (12.09.2017), Ruben (09.06.2014)

  7. #4
    Մոդերատոր Anushka is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    8

    Microsoft Word2, 10-րդ դասարան

    Աշխատանք աղյուսակի հետ

    Աշակերտներին առաջարկել ստեղծել հետևյալ տիպի աղյուսակ.
    https://www.facebook.com/photo.php?f...6&l=69da0b9532
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրող՝ Anushka: 13.07.2014, 13:22:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    g- narine (04.11.2014), Աստղիկ Մարկոսյան (22.09.2017), Գայանե Սիմոնյան (22.09.2017), Հասմիկ Հակոբյան (12.09.2017), Ruben (09.06.2014)

  9. #5
    Մոդերատոր Anushka is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    8

    Paint1, 6-րդ դասարան

    Աշխատանք օվալ, բազմանկյուն, ուղիղ գիծ գործիքներով, աշխատանք պատկերի նշված հատվածի հետ
    1. Առաջարկել աշակերտներին մաս-մաս նկարել տվյալ նկարում բերված ճուտիկներից մեկը
    Դրա համար անհրաժեշտ է նախ ստանալ հետևյալ մասերը.
    https://www.facebook.com/photo.php?f...2&l=1a2cb6dcb9
    2. Առաջարկել տեղաշարժել այդ կտորները՝ նախապես նշելով և տեղակայելով անհրաժեշտ մասում
    3.Նշել պատրաստի մեկ ճուտիկը և պատճենել
    https://www.facebook.com/photo.php?f...6&l=91dd582b59
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրող՝ Anushka: 13.07.2014, 13:42:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    g- narine (04.11.2014), Աստղիկ Մարկոսյան (22.09.2017), Գայանե Սիմոնյան (22.09.2017), Հասմիկ Հակոբյան (12.09.2017), Ruben (23.06.2014)

  11. #6
    Մոդերատոր Anushka is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    8

    MicrosoftExcel1, 10-րդ դասարան

    Թվային հաջորդականությունների ստեղծում, տվյալների որոնում և փոխարինում
    1.Ստեղծել Excel1 անունով նոր էլեկտրոնային աղյուսակ D սկավառակի կամ Documents-ում ձեր դասարանի համար նախատեսված թղթապանակի մեջ:
    2. Փոխել էլեկտրոնային աղյուսակի դիտման մասշտաբը 120%:
    3. A1 վանդակում մուտքագրել 15 թիվը: A1 վանդակի պարունակությամբ լցնել A2-ից մինչև A10 վանդակները:
    4. B1 վանդակում մուտքագրել 154 թիվը: 10 քայլ ունեցող թվաբանական պրոգրեսիայով լցնել B2-ից մինչև B10 վանդակները (որպես սկզբնական արժեք վերցնել B1 վանդակի պարունակությունը):
    5. C1 վանդակում մուտքագրել 23 թիվը: 3 քայլ ունեցող երկրաչափական պրոգրեսիայով լցնել C2-ից C10 վանդակները (որպես սկզբնական արժեք ընտրել C1 վանդակի պարունակությունը):
    6. D1 վանդակում մուտքագրել 67 թիվը: -4 քայլ ունեցող թվաբանական պրոգրեսիայով լցնել D2-ից մինչև D10 վանդակները(որպես սկզբնական արժեք ընտրել D1 վանդակի պարունակությունը):
    7. D20 վանդակում մուտքագրել բանաձև, որը հաշվում է հետևյալ արտահայտության արժեքը` 15*8+54/2-4*9+128/4:
    8. E1 վանդակում մուտքագրել բանաձև, որը C1 վանդակի պարունակությանը գումարում է 10 թիվը: Այդ բանաձևը տարածել E2-ից E10 վանդակների վրա:
    9. Առաջին տողից վեր ավելացնել նոր տող, C սյունից առաջ ավելացնել երեք նոր սյուն:
    10. B1 վանդակում մուտքագրել <<Աշխատավարձի չափ>> արտահայտությունը և հաստատել: C1 վանդակում` <<Կենսաթոշակային ֆոնդ>>, D1 վանդակում` <<Մնացորդ>>:
    11. B1, C1 և D1 վանդակների լայնությւոնները փոխել այնպես, որ ամբողջովին երևան նրանց պարունակությունները:
    12. Էլեկտրոնային էջում փնտրել 15 թիվը և այն փոխարինել 24-ով:
    13. <<Աշխատավարձի չափ>>, <<Կենսաթոշակային ֆոնդ>> և <<Մնացորդ>> սյուները պատճենել Sheet2-ի E սյունից սկսած:
    14. F2 վանդակում մուտքագրել բանաձև, որը հաշվում է E2 վանդակի պարունակության 10%-ը և այն տարածել F3-ից մինչև F11 վանդակների վրա:
    15. G2 վանդակում մուտքագրել բանաձև, որը E2 վանդակից հանում է F2, այն տարածել G3-ից մինչև G11 վանդակների վրա:
    16. D1 վանդակում մուտքագրել <<Ազգանուն>> բառը: D2-ից D11 վանդակները լրացնել ազգանուններով:
    17. Էլեկտրոնային աղյուսակի էջի վերևում որպես գլխաբառ (Header) ավելացնել <<Աշխատավարձի ցուցակ>> արտահայտությունը (կենտրոնում): Էջի ներքևի ձախ անկյունում տեղադրել ընթացիկ օրվա ամսաթիվը:
    18. Փոխել էլեկտրոնային աղյուսակի տպելու մասշտաբն այնպես, որ գրված ինֆորմացիան տեղավորվի մեկ էջի վրա:
    19. Ընտրել Sheet2-ի E1 –ից մինչև G11 վանդակները և սահմանել այն որպես տպելու տիրույթ (Print Area):
    20. Փոխել էլեկտրոնային աղյուսակի լուսանցքների չափերը. վերևից և ներքևից` 3սմ, ձախից և աջից` 2.4սմ:
    21. Էլեկտրոնային աղյուսակը դարձնել լայնակի (Landscape):
    22. Sheet3-ի F5 վանդակում մուտքագրել ընթացիկ ամսաթիվը:
    23. Պահպանել և փակել էլեկտրոնային աղյուսակը:
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրող՝ Anushka: 13.07.2014, 09:40:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    g- narine (04.11.2014), Գայանե Սիմոնյան (22.09.2017), Հասմիկ Հակոբյան (12.09.2017), Ruben (23.06.2014)

  13. #7
    Մոդերատոր Anushka is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    8

    MicrosoftExcel2, 9-րդ դասարան

    Տրամաբանական և մաթեմատիկական ֆունկցիաներ,
    աղյուսակների ձևավորում


    1. Ստեղծել Laborator1.xls անունով նոր էլեկտրոնային աղյուսակ D սկավառակի ձեր թղթապանակի մեջ:
    2. Sheet1-ի A2 վանդակից սկսած մուտքագրել հետևյալ ինֆորմացիան 12 pt տառաչափով Armenian Phonetic Unicode-ով.
    Ազգանուն Անուն Ծննդյան օրը, ամիսը, տարին Հասակ(սմ) Թույլտվություն(այո / ոչ )

    3. Լրացնել 10 տող (միայն հետևյալ վանդակները. ազգանուն, անուն, ծննդյան թիվ, հասակ):
    4. Sheet1 էջը վերանվանել Data, առաջին տողի բարձրությունը դարձնել 30, տառաչափը` 12pt, ոճը` շեղ:
    5. Միավորել A1-ից F1 վանդակները և մուտքագրել Աշակերտների ցուցակ արտահայտությունը, տառաչափը դարձնել 14pt:
    6. A2, B2 վանդակներում գրված տեքստը հավասարեցնել ըստ կենտրոնի և հորիզոնական, և ուղղահայաց, C2, D2, E2 վանդակներում գրված տեքստը տողադարձել և հավասարեցնել ըստ վերին եզրի:
    7. Հասակ սյունից առաջ ավելացնել Տարիք սյունը: D3 վանդակում հաշվել աշակերտների տարիքը: Այդ բանաձևը տարածել D4-ից D7 վանդակների վրա:
    8. F3 վանդակում ներդնել IF ֆունկցիան հետևյալ պայմանով. եթե աշակերտի հասակը մեծ է 160սմ-ից, ապա նա ստանում է թույլտվություն բասկետբոլի խմբակին մասնակցելու համար, հակառակ դեպքում` ոչ: Այդ ֆունկցիան տարածել F4-ից F7 վանդակների վրա:
    9. G2 վանդակում ներդնել ֆունկցիա, որը հաշվում է այն աշակերտների քանակը, ովքեր ունեն բասկետբոլի խմբակին մասնակցելու թույլտվություն:
    10. E8 վանդակում հաշվել Հասակ դաշտի ամենամեծ արժեքը, D8-ում` Տարիք դաշտի փոքրագույն արժեքը:
    11. D9 վանդակում հաշվել աշակերտների միջին տարիքը:
    12. A1-ից G9 տիրույթը եզրագծել 2.5pt հաստություն ունեցող գծով: Աղյուսակի առաջին և երկրորդ տողերը գունավորել բաց կանաչ գույնով:
    13. A1-ից G9 տիրույթը սահմանել որպես տպման տիրույթ:
    14. Փաստաթուղթը պահպանել և փակել:
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրող՝ Anushka: 13.07.2014, 09:58:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    g- narine (04.11.2014), Գայանե Սիմոնյան (22.09.2017), Հասմիկ Հակոբյան (12.09.2017), Ruben (23.06.2014)

  15. #8
    Մոդերատոր Anushka is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    8

    MicrosoftExcel3, 9-րդ դասարան

    Տրամաբանական և մաթեմատիկական ֆունկցիաներ,
    աղյուսակների ձևավորում


    1. Ստեղծել Excel2 անունով նոր էլեկտրոնային աղյուսակ D սկավառակի ձեր դասարանի թղթապանակի մեջ:
    2. Sheet1-ի A1 վանդակից սկսած Armenian Phonetic Unicode-ով մուտքագրել հետևյալ ինֆորմացիան`

    Ուսանող Քննություններ Միջին Թոշակի չափ Հավելում Ընդամենը
    (2 քնն.)
    Օրինակը կարող եք գտնել այստեղից:

    3. D3 վանդակում ներդնել ֆունկցիա, որը հաշվում է երկու քննությունների արդյունքների միջին թվաբանականը: Տարածել այդ ֆունկցիան D4-ից D7 վանդակների վրա:
    4. Կլորացնել D3-ից D7 վանդակների արժեքները մինչև միավորներ:
    5. F3 վանդակում ներդնել ֆունկցիա, որը հաշվում է թոշակի 20%-ը, եթե երկու քննությունների արդյունքների միջին թվաբանականը գերազանցում է 14 միավորը, և թոշակի 10%-ը հակառակ դեպքում: Տարածել այդ ֆունկցիան F4-ից F7 վանդակների վրա:
    6. G3 վանդակում մուտքագրել բանաձև, որը հաշվում է E3 և F3 վանդակների արժեքների գումարը: Տարածել այդ բանաձևը G4-ից G7 վանդակների վրա:
    7. B8 վանդակում ներդնել ֆունկցիա, որը գտնում է B3-ից B7 վանդակների արժեքներից մեծագույնը: Այդ ֆունկցիան տարածել C8 և D8 վանդակների վրա:
    8. Sheet1-ում ստեղծված աղյուսակը ձևավորումը կատարել ըստ օրինակի, իսկ վերնագրի տողի վանդակները գունավորել բաց կապույտ գույնով:
    9. Վերնագրի տողը դարձնել թավ: Աղյուսակում գրված ինֆորմացիան հավասարեցնել ըստ կենտրոնի ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով:
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրող՝ Anushka: 13.07.2014, 10:10:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    g- narine (04.11.2014), Գայանե Սիմոնյան (22.09.2017), Ruben (25.06.2014)

  17. #9
    Մոդերատոր Anushka is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    8

    MicrosoftExcel4, 9-րդ դասարան

    Տրամաբանական և մաթեմատիկական ֆունկցիաներ,
    աղյուսակների ձևավորում


    1. Ստեղծել Excel3.xls էլեկտրոնային աղյուսակը Documents թղթապանակում ստեղծված ձեր դասարանի թղթապանակի մեջ:
    2. Sheet1-ի A1 վանդակից սկսած Armenian Phonetic Unicode-ով մուտքագրել հետևյալ ինֆորմացիան`

    Ազգանուն Աշխատավարձ 1 օրվա աշխատավարձ Բացակայություններ Պահումներ Մնացորդ

    3. Sheet1 էջը վերանվանել Salary, առաջին տողի բարձրությունը դարձնել 30, տառատեսակի ոճը` շեղ:
    4. A1, B1 վանդակներում գրված տեքստը հավասարեցնել ըստ կենտրոնի. C1 վանդակում գրված տեքստը տողադարձել, D1-ից F1 վանդակների տեքստը հավասարեցնել ըստ ձախ եզրի:
    5. Մուտքագրված տեքստը դարձնել 10pt, թավ, հավասարեցված ըստ կենտրոնի հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով:
    6. Մուտքագրել 5 տող (միայն հետևյալ վանդակները. ազգանուն, աշխատավարձ, բացակայություններ):
    7. Առաջին տողից աջ ավելացնել մեկ տող, միավորել A1-ից F1 վանդակները և մուտքագրել հետևյալ վերնագիրը. Աշխատավարձի ցուցակ:
    8. C3 վանդակում հաշվել 1 օրվա աշխատավարձը, ընդունել, որ ամիսն ունի 30 օր: Բանաձևը տարածել C4-ից C7 վանդակների վրա:
    9. E3 վանդակում հաշվել պահումները (բացակայությունների և 1 օրվա աշխատավարձի արտադրյալը): Բանաձևը տարածել E4-ից E7 վանդակների վրա:
    10. Մնացորդ սյունից առաջ ավելացնել նոր սյուն, F2 վանդակում մուտքագրել Նպաստ բառը: F3 վանդակում հաշվել նպաստը. այն հավասար է2000, եթե աշխատավարձը փոքր է 25000-ից, և 0` հակառակ դեպքում: Բանաձևը տարածել F4-ից F7 վանդակների վրա:
    11. G3 վանդակում հաշվել մնացորդը. աշխատավարձից հանել պահումները, ավելացնել նպաստը: Արդյունքը կլորացնել ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:
    12. G8 վանդակում հաշվել մնացորդների գումարը և վանդակը եզրագծել կետագծերով:
    13. B8 վանդակում հաշվել մեծագույն աշխատավարձը, E8 վանդակում ամենափոքր պահումը:
    14. Եզրագծել A1:G7 վանդակները (արտաքին եզրագիծը կրկնակի, ներքին եզրագծերը` կետաgծեր):
    15. Էլեկտրոնային աղյուսակի էջի վերևում որպես gլխաբառ (Header) ավելացնել վերջնահաշվարկ բառը (կենտրոնում): Էջի ներքևում որպես որպես էջատակ (Footer) աջ անկյունում ավելացնել Ձեր անունը, ազgանունը, ընթացիկ ամսաթիվը:
    16. Փոխել տպելու մասշտաբն այնպես, որ ամբողջ ինֆորմացիան տեղավորվի մեկ էջում: Էջի ուղղվածությունը դարձնել լակնակի (Landscape):
    17. Պահպանել էլեկտրոնային աղյուսակը և փակել այն:
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրող՝ Anushka: 13.07.2014, 10:23:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    g- narine (04.11.2014), Գայանե Սիմոնյան (22.09.2017), Հասմիկ Հակոբյան (12.09.2017), Ruben (25.06.2014)

  19. #10
    Մոդերատոր Anushka is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Գրառումներ
    116
    Հեղինակության աստիճան
    8

    MicrosoftExcel5, 10-րդ դասարան

    Դիագրամները MsExcel-ում

    1. Ստեղծել Excel2.xls էլեկտրոնային աղյուսակը D սկավառակի ձեր դասարանի թղթապանակի մեջ:
    2. Sheet1-ի B100 վանդակից սկսած Arial Armenian տառատեսակով 11pt տառաչափով մուտքագրել հետևյալ ինֆորմացիան `

    Քաղաքը Բնակչությունը
    (1991թ.-ի դրությամբ)
    Rome 2800000
    Moscow 8667000
    Yerevan 1283000
    New-York 17600000
    London 6800000

    3. Աղյուսակը եզրաgծել 3pt հաստություն մուգ կապույտ գույնի գծով: Նույն ձևի գծով եզրագծել առաջին տողը: Աղյուսակում գրված ինֆորմացիան հավասարեցնել ըստ կենտրոնի ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով:
    4. Աղյուսակի տողերը գունավորել տարբեր գույներով:
    5. B100:G101 տիրույթը սահմանել որպես տպման տիրույթ:
    6. Կառուցել երեք տարբեր տիպի դիագրամներ ըստ մուտքագրված աղյուսակի: Դիագրամներից առաջինը ստեղծել Sheet1-ի վրա, մնացած երկուսից յուրաքանչյուրը պահել որպես առանձին աշխատանքային էջ: Դիագրամների վրա ցույց տալ արժեքները և քաղաքների անունները: Դիագրամները վերնագրել համապատասխանաբար <<Դիագրամ 1>>, <<Դիագրամ 2>> և <<Դիագրամ 3>>:
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրող՝ Anushka: 13.07.2014, 10:39:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    g- narine (04.11.2014), Գայանե Սիմոնյան (22.09.2017), Հասմիկ Հակոբյան (12.09.2017), Ruben (25.06.2014), Siran (22.09.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները