+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Հոգեբանի դերն ու նշանակությունը հանրակրթական դպրոցում

  1. #21
    Մասնակից Նարինե is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Հասցե
    ք. Գյումրի
    Գրառումներ
    45
    Հեղինակության աստիճան
    0

    Ուշադրություն

    Մեջբերում Ավրորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ առարկում,բայց,որպեսզի այդ «եռման ջերմաստիճանը այնքան չբարձրանա,որ հասնի գոլորշիացման մակարդակի»,դպրոցներում հարկավոր է հոգեբան:
    Ավրորա ջան, իրոք շատ խելացի մտքեր և առաջարկություններ ես անում: ՇԱՏ ԱՊՐԵՍ:
    Կարող եմ հավաստիացնել քեզ, որ <գոլորշիացման> մակարդակի չհասնելուն կնպաստի ոչ միայն հոգեբանի ներկայաությունը, այլ նաև քո նման աշակերտների, որոնք ունեն մտածելու և տրամաբանելու, համեմատելու և համեմատվելու, քննադատելու և քննադատվելու կարողություններ, ինչպես նաև բոլոր դժվարություններին նայում են լավատեսորեն, և վստահ են իրենց ուժերի վրա:
    Նարինե Վարդանյան
    Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
    Շիրակի մարզի համակարգող

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GRGH (07.10.2011), LEVON (07.04.2011), Ավրորա (07.04.2011), Մանոն (27.02.2012)

  3. #22
    Senior Member LEVON is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2010
    Գրառումներ
    121
    Հեղինակության աստիճան
    2
    Ավրորա ջան ամեն ինչ լավ կլինի: Մի մտածի, թե դու չես կարող ազդել այդ իրավիճակում: Ինչպես Նարինեն նկատեց, դուք աշակերտներդ անգամ շատ բան կարող եք անել: Փորձեք ինքներդ լուծումներ գտնել: Ես համոզված եմ, դա ձեզ մոտ կստացվի:
    Իրավիճակը <գոլորշացման> չի հասնի, եթե իրենց բարձրության վրա գտնվեն նաև դպրոցի տնօրենը, դասարանի դասղեկը, դասավանդող ուսուցիչները:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ավրորա (07.04.2011), Մանոն (27.02.2012)

  5. #23
    Ավագ մասնակից Ավրորա is on a distinguished road Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Հասցե
    Շիրակի մարզ
    Տարիք
    16
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Նարինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավրորա ջան, իրոք շատ խելացի մտքեր և առաջարկություններ ես անում: ՇԱՏ ԱՊՐԵՍ:
    Կարող եմ հավաստիացնել քեզ, որ <գոլորշիացման> մակարդակի չհասնելուն կնպաստի ոչ միայն հոգեբանի ներկայաությունը, այլ նաև քո նման աշակերտների, որոնք ունեն մտածելու և տրամաբանելու, համեմատելու և համեմատվելու, քննադատելու և քննադատվելու կարողություններ, ինչպես նաև բոլոր դժվարություններին նայում են լավատեսորեն, և վստահ են իրենց ուժերի վրա:
    Հոգաչափ շնորհակալ եմ նման կարծիքի համար,ինձ համար մեծ պատիվ է նման խոսքերի արժանանալը:Իրոք ես երբեք չեմ երկնչում դժվարություններից և,եթե արտահայտում եմ իմ դժգոհությունը,ապա պատրաստ եմ կրել դրա հետևանքները,ինչպես Դուք եք նշել.«քննադատելու և քննադատվելու» պատրաստակամություն ունեմ և շատ լավատես եմ,կարծում եմ բացարձակապես իրավացի եք.մենք աշակերտներս էլ,մյուսների հետ,պետք է ձեռնամուխ լինենք դժվարությունների հաղթահարմանը:
    Մենք ծնվել ենք,աշխարհ եկել,
    ոչ թե թվալ-երևալու խաբեությամբ,
    այլ լինելու,այն լինելու,
    ԻՆՉ ԿԱՆՔ ԻՐՈՔ...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (27.02.2012)

  7. #24
    Junior Member Թամարա Սարգսյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2011
    Տարիք
    23
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Ինքս հոգեբանական կրթություն ունեմ, այս տարի ավարտել եմ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հոգեբանություն և մանկավարժություն բաժնի մագիստրատուրան: Կարծում եմ ԲՈՒՀ-ը բավարար գիտելիք տալիս է դպրոց մուտք գործելու համար, իսկ հաջողությունն արդեն աշխատասիրության ու պրակտիկայի խնդիր է: Մենք էլ մի ուրիշ խնդրի ենք բախվում: Ինքս դպրոցական հոգեբանի աշխատանք եմ որոնում, ու առայժմ անհաջողությամբ: Իսկ դպրոցում էնքան անելիք կա, որ երևի 4-5 մասնագետ պիտի աշխատի ջանասիրաբար, որ դպրոցական կյանքի բոլոր ոլորտները վերահսկողության տակ լիննեն...

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GRGH (07.10.2011), lus (30.07.2011), manush (13.06.2011), Ավրորա (14.06.2011), Արեգ Գրիգորյան (05.07.2011), Մանոն (13.07.2011)

  9. #25
    Ավագ մասնակից Anush Avetisyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    2
    Տարիներ շարունակ աշխատելով դպրոցում, շփվելով տարբեր ուսուցիչների, աշակերտների, ծնողների հետ յուրաքանչյուր ուսուցիչ հոգեբանական մեծ փորձ է ձեռք բերում:Կարելի է գոնե այդպիսի փորձառու ուսուցիչների օգնությանը դիմել, մինչև վերոհիշյալ հարցը լուծում կստանա: Յուրաքանչյուր մանկավարժ պետք է նաև հոգեբան լինի:
    Այս բնագավառում էլ պետք է ինքնակրթությամբ զբաղվենք:
    Վերջին խմբագրող՝ Anush Avetisyan: 05.07.2011, 11:56:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արեգ Գրիգորյան (05.07.2011), Մանոն (13.07.2011), Ruben (05.07.2011), Ruzan_#105 (07.07.2011)

  11. #26
    Ավագ մասնակից Susanna37 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Հասցե
    ք. Երևան,
    Գրառումներ
    186
    Հեղինակության աստիճան
    2
    ՛Ես չեմ կարծում, թե կարելի է մանկավարժությունն ու հոգեբանությունը տարանջատել: Ուսուցիչը, իմ կարծիքով, նախ և առաջ պետք է հոգեբան լինի, հետո՝մանկավարժ, ապա ոսուցիչ: Մենք անհատականության հետ գործ ունենք: Կոտրենք երեխայի անհատականությունը, չհասկանանք նրա հոգեբանությունը, երեխային կհիասթափեցնենք և՛ առարկայից, և՛ մեզանից, և՛ դպրոցից: Կներեք խոսքս մի քիչ դասախոսության նման հնչեց, բայց դա իմ կարծիքն է…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (04.08.2011)

  13. #27
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Ես նույնպես այն կարծիքին եմ, որ մանկավարժը պետք է ունենա և հոգեբանական, և «դերասանական», և կազմակերպչական,և.....բազմաթիվ ընդունակություններ: Սակայն չե՞ք կարծում, որ շատ դժվար է այս ընդունակությունները կիրառել 35 աշակերտից բաղկացած դասարանում՝ յուրաքանչյուրի նկատմամբ: Դրա հետ միասին դասավանդել,դաստիարակել զբաղվել մատենավարությամբ՝ պահպանելով իրար շատ հակասող կանոնները,թվաբանությամբ՝կապված գնահատականների հետ և այլն: Հմուտ հոգեբանի կարիքը դպրոցում միանշանակ անհրաժեշտություն է՝հատկապես դեռահասության տարիքի երեխաներին, դժվար դաստիարակվող երեխաներին և այլ սոց. խմբերի երեխաներին օգնություն ցույց տալու համար: Հոգեբան- մանկավարժը պետք է հենց առաջին դասարանից սկսած:Տարատեսակ խաղերի, զրույցների միջոցով , համագործակցելով առարկայական ուսուցիչների հետ, հուսով եմ, կարելի է հասնել ցանկալի արդյունքի:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (31.07.2011), marieta (10.12.2011)

  15. #28
    Ավագ մոդերատոր Մանոն is on a distinguished road Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում lus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նույնպես այն կարծիքին եմ, որ մանկավարժը պետք է ունենա և հոգեբանական, և «դերասանական», և կազմակերպչական,և.....բազմաթիվ ընդունակություններ: Սակայն չե՞ք կարծում, որ շատ դժվար է այս ընդունակությունները կիրառել 35 աշակերտից բաղկացած դասարանում՝ յուրաքանչյուրի նկատմամբ: Դրա հետ միասին դասավանդել,դաստիարակել զբաղվել մատենավարությամբ՝ պահպանելով իրար շատ հակասող կանոնները,թվաբանությամբ՝կապված գնահատականների հետ և այլն: Հմուտ հոգեբանի կարիքը դպրոցում միանշանակ անհրաժեշտություն է՝հատկապես դեռահասության տարիքի երեխաներին, դժվար դաստիարակվող երեխաներին և այլ սոց. խմբերի երեխաներին օգնություն ցույց տալու համար: Հոգեբան- մանկավարժը պետք է հենց առաջին դասարանից սկսած:Տարատեսակ խաղերի, զրույցների միջոցով , համագործակցելով առարկայական ուսուցիչների հետ, հուսով եմ, կարելի է հասնել ցանկալի արդյունքի:
    Հարգելի lus, շնորհակալություն գրառման համար։ Իսկ չէի՞ք ասի Ձեր դպրոցում հոգեբան կա՞, եթե այո, ապա ի՞նչ գործունեություն է նա ծավալում։ Այս թեման բացելիս ակնկալում էի, որ արդեն աշխատող հոգեբանների կլսենք։ Բայց ափսոսանքով նկատում եմ, որ մեծամասնությունս պարզապես գրում ենք, որ իսկապես հոգեբանի կարիք դպրոցն ունի
    Մ. Արզումանյան
    Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
    Լոռու մարզի համակարգող

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    lus (04.08.2011)

  17. #29
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Մանոն ջան, ցավոք, մեր դպրոցն էլ չունի հոգեբան: Ես հոգեբանի գործունեությանը ծանոթացել եմ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի դպրոցներից մեկում, որտեղ իմ երեխան առաջին դասարանում էր սովորում: Նա անում էր համարյա այն, ինչ մեր ուսուցիչներին են պարտավորեցնում դասաժամի ընթացքում անել:
    Նախ՝ ծնողական ժողով էր գումարում, ծանոթանում ընտանիքի անդամների հետ, նրանց սոցիալական կարգավիճակին, թեստեր էր տալիս ծնողներին, որոնք լրացնում էինք և հանձնում իրեն: Ըստ այդ թեստերի արդյունքների՝ որոշ ծնողների հրավիրում էր դպրոց՝անհատական զրույցի: Այսինքն՝ ընտանիքի հետ կապը պահպանելու հիմնական բաժինը հոգեբանինն էր: Իհարկե, դասվարը ևս այս հարցում խիստ հետևողական էր: Կար հատուկ դասաժամ, որը վարում էր բավականին հմուտ այս հոգեբանը: Նա խաղերի, զրույցների միջոցով ծանոթանում էր յուրաքանչյուր երեխայի հետ: Հեքիաթներ էին պատմում, բեմականացումներ էին կազմակերպում: Այնտեղ շատ էին խմիչքի հետ սեր ունեցող ծնողների երեխաներ,որոնց նկատմամբ հատուկ հետևողականություն էր ցուցաբերում: Եվ ամենակարևորը՝ այս ամենը աննպատակ չէր արվում: Զրույց, թե խաղ, հեքիաթ, թե երգ...ծառայում էին միայն նրան, որ բացահայտվի երեխայի անհատականությունը: Եվ նա իսկապես կարողանում էր որոշել, թե երեխան ինչպիսի հոգեբանություն ունի: Տեղյակ էր, որ երեխան որ օրը դաս չի սովորել, ինչպես է իրեն դրսևորել և երեխայի հետ զրուցելով՝անպայման իմանում էր պատճառը:
    Այսպես, մի օրինակ բերեմ. 2-րդ, թե 3-րդ հոգեբանական դասից հետո ինձ ժպտալով ասաց, որ գնդակով խաղի ժամանակ նկատել է, որ իմ տղան մանկական հրապուրանք ունի Տանյա անունով մի աղջկա նկատմամբ/ասաց ոչ տղայի ներկայությամբ/: Նաև ավելացրեց, որ չի կարելի աննրբանկատ լինել այս հարցում, որքան պարզություն, այնքան էլ լրջություն կա դրա մեջ: Տանը հարցնում եմ՝ ում ես համակրում դասարանում, տղաս պարզամտորեն տալիս է այդ աղջկա անունը: Այնուհետև ես նկատեցի այդ լրջությունը...
    Ինչևէ, բազմաթիվ էլի անելիքներ երևի կային, որ իմ աչքից կարող էին վրիպել, Մանոն ջան:
    Բարձր դասարանցիների հետ էլ մի քանի անգամ տեսել էի գրադարանում՝ առանձին զրուցելիս: Նրան հարգում էին և լսել էի, որ տնօրենը շատ գոհ է նրա աշխատանքից: Ասում էր.«» Ինչ կանեինք առանց Նատալյա Վասիլևնա»: Ես դրանից միայն եզրակացրի, որ իսկապես ճիշտ ընտրված հոգեբանը շատ օգուտ կտա դպրոցին:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (04.08.2011), manush (05.08.2011), Դեղձանիկ (04.08.2011), Մանոն (11.08.2011), Ruben (04.08.2011)

  19. #30
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Մանոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի lus, շնորհակալություն գրառման համար։ Իսկ չէի՞ք ասի Ձեր դպրոցում հոգեբան կա՞, եթե այո, ապա ի՞նչ գործունեություն է նա ծավալում։ Այս թեման բացելիս ակնկալում էի, որ արդեն աշխատող հոգեբանների կլսենք։ Բայց ափսոսանքով նկատում եմ, որ մեծամասնությունս պարզապես գրում ենք, որ իսկապես հոգեբանի կարիք դպրոցն ունի
    Սիրելի Մանուշ,

    ֆորումի բոլոր այցելուներին և հատկապես այս թեմայի մասնակիցներին ցանկանում եմ տեղեկացնել, որ «Մասնագետի անկյունում» ստեղծել ենք «Հարցեր հոգեբանին» թեման, որտեղ մասնագետը՝ հոգեբան Անուշ Շիլաջյանը կպատասխանի ֆորումի այցելուների հարցերին։
    Վերջին խմբագրող՝ manush: 09.08.2011, 11:54:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (11.08.2011)

+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները