+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Հոգեբանի դերն ու նշանակությունը հանրակրթական դպրոցում

  1. #1
    Ավագ մոդերատոր Մանոն is on a distinguished road Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    3

    Հոգեբանի դերն ու նշանակությունը հանրակրթական դպրոցում

    Ներկայումս գրեթե բոլոր դպրոցներն ունեն հոգեբաններ: Նրանց ակտիվ ու ճիշտ աշխատանքը ես շատ եմ կարևորում երեխաների դաստիարակության համար: Չէ որ առաջին հերթին մենք` կրթության ոլորտում աշխատողներս, ձգտում ենք նախ և առաջ ձևավորել հասարակությանը պիտանի ու լավ մարդիկ: Հոգեբանի ճիշտ ու կազմակերպված աշխատանքը կօգներ մեզ "դժվար" երեխաների և ընդհանրապես աշակերտների ու նրանց կոլեկտիվների դաստիարակությանը: Կուզենայի լսել կարծիքներ այն մասին, թե ինչպես են աշխատում մեր դպրոցների հոգեբանները: Արդյոք հասնում են նրանք հաջողությունների?
    Մ. Արզումանյան
    Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
    Լոռու մարզի համակարգող

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ավրորա (04.01.2011), Գարեգին Քարհանյան (16.02.2012), Լիլիթ (09.06.2010), Suqiasyan Ruzanna (13.03.2012), Suzi Malumyan (28.02.2012)

  3. #2
    Ավագ մոդերատոր Լիլիթ is on a distinguished road Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    3
    Մեր դպրոցում հոգեբան չկա, բայց ինքս կողմ եմ նրա ներկայությանը դպրոցական կյանքից ներս: Իրոք, նա կհեշտացնի ուսուցչի գործը:
    Ճիշտ է, շատ անգամներ եմ լսել, որ ուսուցիչն ինքը պետք է հոգեբան լինի և համամիտ եմ այդ կարծիքի հետ, սակայն գտնում եմ, որ դպրոցում հոգեբանի հաստիքն անհրաժեշտություն է:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ***S*** (09.05.2011), Մանոն (09.06.2010)

  5. #3
    Մասնակից Անահիտ19դպրոց is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2010
    Հասցե
    Գյումրի
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի հոգեբանի /ոչ հոգեբուժի/ կարիք,քանի որ կյանքը բարդ է ու հակասական: Իսկ դպրոցում հոգեբանի առկայությունը պարտադիր է: Մենք գործ ենք ունենում տարբեր երեխաների հետ, որոնք դուրս են եկել տարբեր ընտանիքներից: Կան նաև դժվար դաստիարակվող երեխաներ, որի համար մեզ պետք է օգնի հոգեբանը:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (16.06.2010), Մանոն (11.06.2010), vanadzor27 (29.02.2012)

  7. #4
    Մասնակից Mkhitaryan is on a distinguished road Mkhitaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Հասցե
    Վայոց Ձոր մարզ, ք. Եղեգնաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    39
    Հեղինակության աստիճան
    0
    Ես կարծում եմ, որ բոլոր դպրոցներում պարտադիր պետք է լինեն հոգեբան-ուսուցիչներ, որոնք կարող են ոչ միայն երեխաների այլ նայև ծնողների հետ էլ շփվեն, նույնիսկ կարելի է դասաժամ հատկացնել հատուկ ծնողների համար, որ հասկանան որ իրենց երեխաներին ուղարկում են դպրոց սովորելու, ոչ թե ատեստատ ստանալու համար:Այդ ժամանակ միգուցե երեխան կհասկանա,որ դպրոցը սովորելու համար է, ոչ թե ուսուցչի ներվեր քանդելու տեղ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (02.07.2010)

  9. #5
    Junior Member ninasa is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2010
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0
    Մեր դպրոցում հոգեբան չկա և դա շատ վատ է:Հոգեբան պետք է ոչ միայն աշակերտներին, այլ նաև ուսուցիչներին:Ես կարծում եմ որ ցանկացած ուսուցիչ պետք է նախ հոգեբանի հետ զրուցի հետո նոր մտնի դասարան,հատկապես 7-րդ,9-րդ,10-րդ դասարաններում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (06.09.2010)

  11. #6
    Ավագ մոդերատոր Մանոն is on a distinguished road Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    3
    Ձեզ հետ համամիտ եմ, միայն թե մեծամասամբ դպրոցների հոգեբանները դպրոց են մտնում առանց իրենց դերն ու նշանակությունը գիտակցելու: Հոգեբանի շտատը, այսպես ասած. հեշտ միջոց է հենց այնպես փող ստանալու: Իհարկե խոսքս նրանց մասին չէ, ովքեր իրոք աշխատում են, նրանք թող ներեն խոսքերիս համար, ես հանդիպել եմ նաև այդպիսի աշխատողների: Սակայն շատերը մտնում են դպրոց, մի քանի ժամ հենց այնպես նստում, շուրջները դիտում, թե ինչպես են ուսուցիչները գլխահան լինելով մտնում ու դուրս գալիս 34-35 հոգիանոց դասարաններից, հետո նայում են ժամին, տեսնում իրենց աշխատանքային օրն ավարտվեց, վեր են կենում ու գնում, համարելով աշխատած ու օրվա գործն ավարտած: Այնինչ ինչքա~ն գործ կա դպրոցում հենց հոգեբանի հետ կապված...
    Մ. Արզումանյան
    Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
    Լոռու մարզի համակարգող

  12. #7
    Junior Member Ալվարդ17 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2010
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Մեր ուսումնարանում մեր տնօրենը հենց հոգեբան է,ես ուզում եմ ասել որ ոչ միայն դպրոցներում է հարկաոր հոգեբանի ներկայությունը այլև ամենուրեք կան մարդիկ որոնք իսկապես ուզում եմ հոգեբանի հետ զրուցել և իմանալ իրենց հարցերի պատասղանը:Հոգեբանը պետք է ամեն մի դպրոցի,հոգեբանը նաև պետք է ծանոթ լինի երեխաներ բնաորության հետ քանի որ մարդիկ շատ տարբեր են և ամեն մեկը ունի իր անհատական հոգեբանի կարիքը

  13. #8
    Ավագ մասնակից Anush Avetisyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    2
    Կարծում եմ, ուսուցիչների համար բացի մասնագիտական դասընթացներից կարելի է կազմակերպել նաև հոգեբանական դասընթացներ,որոնք կօգնեն ուսուցչին հոգեբանորեն ավելի վստահ և ուժեղ մտնել յուրաքանչյուր դասարան և դրական լիցքեր փոխանցել աշակերտներին:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (03.12.2010)

  15. #9
    Ուսուցչուհի Նունե21 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2010
    Տարիք
    43
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0
    Հոգեբանի ներկայությունը դպրոցում խիստ կարևոր և պարտադիր է, քանի որ չկան այնպիսի դպրոցներ, որտեղ չլինի գոնե մեկ այնպիսի աշակերտ, ով իրեն վատ է պահում և ունի հոգեբանի կարիք:
    ԵԳԱՆՅԱՆ ՆՈՒՆԵ
    Վանաձորի թիվ 21 դպրոց:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GRGH (07.10.2011), Մանոն (03.12.2010), SIMAK (09.12.2010), Suzi Malumyan (28.02.2012)

  17. #10
    Ավագ մասնակից Susanna37 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Հասցե
    ք. Երևան,
    Գրառումներ
    186
    Հեղինակության աստիճան
    2
    Երևանի պետական համալսարանը, կարևորելով հոգեբանի դերը դպրոցներում, բոլոր բարձրագույն կրթությամբ ցանկացողներին հրավիրում է հոգեբանության դասընթացների` 1,5 տարի տևողությամբ, 300 000 հազար դրամ ուսման վարձով: Ցանկացող ուսուցիչները, հաճախելով այդ դասընթացներին, կսովորեն հոգեբանություն և իրենց առարկայի հետ միասին դպրոցներին կմատուցեն անհրաժեշտ հոգեբանական ծառայություն:

    Մանկավարժական բուհ-երում անցնում են հոգեբանություն երկու տարի, թե ինչու անհրաժեշտ գիտելիք չեն տալիս իրենց շրջանավարտներին, անհասկանալի է: Դրա համար լրացուցիչ կուրսեր և լրացուցիչ դրամական վճարներ են անհրաժեշտ:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արեգ Գրիգորյան (30.11.2010), Լիլիթ (30.11.2010), Մանոն (03.12.2010), SIMAK (09.12.2010)

+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները