+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Հայկական պատմամշակութային կոթողները

  1. #1
    www.karapet.info Կարապետ is on a distinguished road Կարապետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2010
    Հասցե
    Արարատ
    Տարիք
    15
    Գրառումներ
    276
    Հեղինակության աստիճան
    3

    Հայկական պատմամշակութային կոթողները

    Ուշադրություն. Թեմայի առաջին 20 գրառումները առանձնացվել են «Մեր լուսանկարչական աշխատանքները» թեմայից:
    Այս թեմայում առաջարկում ենք տեղադրել Հայաստանի պատմամշակութային կոթողների լուսանկարներ և, ցանկալի է, տեղադրել դրանց մասին տեղեկատվություն:




    Այսօր եմ նկարել
    Սուրբ Կարապետ

    Սեղմեք նկարի վրա մեծ տեսնելու համար
    Վերջին խմբագրող՝ Chuk: 09.06.2010, 16:41:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arabo (04.06.2010), Gago (28.05.2010), manush (19.05.2010), Արա (19.05.2010), Արմեն (11.06.2010), Մանոն (24.05.2010), SchoolT (24.05.2010), Susanna55 (05.06.2010)

  3. #2
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Կարապետ ջան, եթե կարող ես, խնդրում եմ մեկ–երկու նախադասությամբ գրիր վանքի մասին (վայր, կառուցման ժամանակաշրջանը, ...) ։
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. #3
    Ավագ մասնակից Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    3

    Ախթալայի ամրոցը

    Ախթալայի Աստվածածին Մեյգամանի եկեղեցին կառուցել է Իվանե Աթաբեկյանը` 12-13-րդ դարերում: Իսկ վանքը շրջապատող ամրոցը կառուցվել է Կուրիկյան Բագրատունիների կողմից` 10-րդ դարում: Ամրոցը հյուսիսային կողմից ամրացված է բարձրաբերձ պարիսպներով գլխավոր մուտքը բաղկացած է 3 կամարներից: Ամրոցի ներսում է գտնվում Ախթալայի վանքը` բաղկացած 3 եկեղեցուց, զանգակատնից, սրահից և քարաշեն կացարաններից: Վանքը եզակի է իր ճարտարապետությամբ: Այն հիմնականում կառուցված է տեղական բազալտով, իսկ ներսից զարդարված է Աստվածաշնչյան Հին և Նոր Կտակարանների պատկերներով: Վանքի պատերին կան սրբապատկերներ:
    Որմնանկարները պատմական իրադարձությունների կենդանի վկաներն են: Վերջիններս բաղկացած են երկու շերտերից, որի վերին շերտը նորացվել է 8-րդ դարում: Եկեղեցու արևելյան մասում` սրբապտկերների շարքում, կարելի է տեսնել Գրիգոր Լուսավորչի պատկերը, որը Հայաստան բերեց Աստծո խոսքը և հայ ժողովրդին ուղղեց դեպի քրիստոնեություն: Վրացական և հունական արձանագրությունները վկայում են, որ այդ որմնանկարները կատարվել են հայ վարպետների կողմից, որոնք Հայաստան բերեցին հունական ճարտարապետության ոճը: Վանքի գմբեթը ավերվել է 18-րդ դարում: Այն վերականգնվել է ՀՀ Հուշարձանների Պահպանման Կոմիտեի կողմից` 1938 թվ.:
    Կցված նկարներ

  5. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arinda (16.06.2010), Chuk (20.05.2010), manush (26.05.2010), Mkhitaryan (01.07.2010), Արմեն (11.06.2010), Մարիետա (31.05.2010), Նունե21 (26.09.2010), Rita-Vanadzor28 (02.06.2010)

  6. #4
    Ավագ մասնակից Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    3
    Կաշխատեմ իմ 25 տարվա մանկավարժական աշխատանքի ընթացքում երեխաներին պատմական վայրեր էքսկուրսիա տարած ժամանակ արված նկարների մասին ինֆորմացիա գրել:
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    manush (24.05.2010)

  8. #5
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Ամբերդ — միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս` (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2300 մ բարձրության վրա։


    Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դարում, Կամսարականների օրոք։ (X դար) պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք` XIV դարի վերջերին։ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ: Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XI դարեր)։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1500 մ² մակերես։ Ամբերդի պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն։
    Տեղեկությունը վերցված է Վիքիփեդիայից

    Ներկայացնում եմ մի քանի նկարներ Ամբերդից ու նրա եկեղեցուց, որոնք երեկ եմ արել.
    Կցված նկարներ
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  9. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), manush (31.05.2010), Mkhitaryan (14.07.2010), Արեգ (31.05.2010), Արեգ Գրիգորյան (01.06.2010), Արմեն (11.06.2010), Մարիետա (31.05.2010), Նունե21 (26.09.2010), Susanna55 (22.06.2010), Virus (31.05.2010)

  10. #6
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Ամբերդ — միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս` (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2300 մ բարձրության վրա։


    Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դարում, Կամսարականների օրոք։ (X դար) պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք` XIV դարի վերջերին։ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ: Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XI դարեր)։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1500 մ² մակերես։ Ամբերդի պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն։
    Տեղեկությունը վերցված է Վիքիփեդիայից

    Ներկայացնում եմ մի քանի նկարներ Ամբերդից ու նրա եկեղեցուց, որոնք երեկ եմ արել.
    Կցված նկարներ
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arinda (16.06.2010), Mkhitaryan (01.07.2010), Արմեն (11.06.2010)

  12. #7
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Եվս մի քանիսը.
    Կցված նկարներ
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arinda (16.06.2010), manush (31.05.2010), Արեգ (31.05.2010), Արեգ Գրիգորյան (01.06.2010), Արմեն (11.06.2010), Կարապետ (24.06.2010), Մարիետա (31.05.2010), Ruzan_#105 (31.05.2010), Virus (31.05.2010)

  14. #8
    Ավագ մասնակից Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    3

    Քոբայրի վանքը

    Քոբայրի վանքը (XII-XIIIդդ.) գտնվում է Լոռու մարզում` Դեբետի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա։
    Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIIIդ. 1-ին կեսին։ Այդ ժամանակ այն Կյուրիկյաններից արդեն անցել էր Ջաքարյաններին, ընդունել քաղկեդոնականություն։
    Շինությունների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատերի մնացորդներից։
    Մեծ եկեղեցին, որը կիսավեր է (XIIդ. վերջ - XIIIդ. սկիզբ), երկայնական ձգված ուղղանկյուն միանավ դահլիճ է։ Հյուսիսից հետագայում կցվել են մատուռ-ավանդատուն և սյունասրահ։
    Միանավ թաղածածկ Մարիամաշեն եկեղեցին գտնվում է մեծ եկեղեցու արևելյան կողմում` ժայռի եզրին։ Կառուցվել է 1171թ.-ին Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից (պահպանված կառույցներից ամենահինն է)։
    Զանգակատուն-տապանատունը համալիրի տարածքի միջին մասում է։ Պսակված է եղել ութսյունանի զանգաշտարակով (պահպանվել են հիմքի ձևավոր քարերով շարքը և սյուների խարիսխների մի մասը) կառուցվել է 1279թ.-ին։
    Վանքի սեղանատունը (XIIIդ.) տեղադրված է մեծ եկեղեցու հյուսիս-արևմտյան բարձրադիր մասում, ուղղանկյուն դահլիճ է։
    Սրահավոր միանավ եկեղեցին (XIIIդ.) գտնվում է հիմնական խմբի հյուսիսային կողմում։
    Քոբայրի վանքը հռչակված է իր որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները` մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և գանգակատուն-տապանատունը` վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մնացորդներ։ Մեծ եկեղեցում որմնանկարները պահպանվել են աբսիդի գմբեթարդում, ուր պատկերված է Աստվածամայրը, կողքերին` հրեշտակապետերը, ավելի ցած, երկու շարքով, «Հաղորդությունն» է և սրբազանները, բեմի պատերին` մարգարեները։ Մատուռ-ավանդատանը պահպանվել են աբսիդի որմնանկարի հյուսիսային մասը, ինչպես նաև հյուսիսային և արևմտյան պատերի ու թաղի հյուսիսային լանջի որմնանկարների հատվածները։ Հյուսիսային պատի նկարներից վեր նշմարվում է «Աստվածածնի վերափոխումը» պատկերը։ Նրա կողքին ու թաղի լանջերին վատ պահպանված տեսարաններ են, որոնք, ըստ երևույթին, վերաբերում են Աստվածածնի կյանքին։

    Տեղեկությունը վերցված է Վիքիփեդիայից
    Կցված նկարներ
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arinda (16.06.2010), arm.150yan (07.07.2011), Chuk (01.06.2010), manush (01.06.2010), Mkhitaryan (29.06.2010), Արեգ Գրիգորյան (01.06.2010), Արմեն (11.06.2010), Լիլիթ (09.06.2010)

  16. #9
    Ավագ մասնակից Իրինա is on a distinguished road Իրինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    ԼՂՀ ք. Ստեփանակերտ
    Գրառումներ
    212
    Հեղինակության աստիճան
    3
    Dadivanq-1.jpgԴադիվանք
    Դադիվանքը (Խութավանք) եղել է Արցախ նահանգի Խաչեն գավառի կրոնական ու մշակութային կենտրոնը:
    Գտնվում է Արցախի Շահումյանի շրջանում`Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, անտառապատ լեռան լանջին։ Հիմնադրվել է մ.թ. Iդ., քրիստոնեական քարոզչության համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում։ V դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ։ Ավերվել է արաբական արշավանքների ընթացքում։ XIIդ. սելջուկների ասպատակումների ժամանակ ամրոցի դեր է կատարել։ Այդտեղ էր Առանշահիկ-Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը:
    Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` 2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները: Վերջինս հանդիսանում էր Տեր Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը և քրիստոնեությունը էր քարոզում արցախահայության մեջ:

  17. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (01.06.2010), manush (03.06.2010), Mkhitaryan (29.06.2010), Արեգ (01.06.2010), Արեգ Գրիգորյան (01.06.2010), Արմեն (11.06.2010), Լիլիթ (09.06.2010), Susanna55 (28.07.2010)

  18. #10
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    511
    Հեղինակության աստիճան
    3
    Արեգ ջան, շատ շնորհակալություն: Ի՜նչ հրաշալի նկարներ ես տեղադրում:

    Քոբայրի եկեղեցին շատ տպավորիչ է ...
    Ես բավականին ուշ լսեցի, լսեցի ու զարմացա, որ Ալավերդու շրջանում, երկաթուղային մի կիսակայարանի մոտ գտնվում է կիսաքանդ, սակայն նշանավոր պատմամշակութային կառույց, որը տեսնելու, ուսումնասիրելու համար տարբեր երկրներից գալիս են զբոսաշրջիկներ, գիտնականներ:
    Մի քանի անգամ այցելել եմ Քոբայր, սակայն առաջին անգամ ճանապարհը անմոռանալի խորհրդավոր էր ու բավականին բարդ:
    Վերջին անգամ երեւի երեք տարի առաջ եղանք այնտեղ: Վերանորոգման աշխատանքներ էին ընթանում:

    Արեգ ջան, նկարները նոր այցի մասին խորհելու առիթ տվեցին ...
    Վերջին խմբագրող՝ manush: 01.06.2010, 00:32:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արեգ (01.06.2010)

+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները