Կատարել գրառում

Կատարել գրառում հետևյալ թեմայում: ՏՀՏ-ի կիրառումը քիմիայի դասընթացում

Ձեր հաղորդագրությունը

Գրեք 1 թվանշանը տառերով (լրիվ փոքրատառերով):

 

Դուք կարող եք ընտրել ձեր գրառումը բնութագրող պատկերակ

Հավելյալ դրույթներ

Նայել թեման (նորերը սկզբում)

  • Երեկ 19:33
    Naira1990
    Հարգելի Բալասան համաձայն եմ Ձեր գրառման հետ: Այսօր համացանցը ևս պարունակում է ոչ ճշգրիտ և սխալ ինֆորմացիայի աղբյուրներ: Ուսուցչի ուղղորդման շնորհիվ աշակերտների մոտ կձևավորվի ինֆորմացիոն մշակույթ:
  • 24.09.2017 13:46
    Balasan
    Այժմ աշակերտների ավելի լայն շրջանակ է ներգրավում համաշխարհային սարդոստայն, օգտագործելով այն որպես տեղեկատվության աղբյուր, քիմիայի դասին պատրաստվելիս: Հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու հեռահար քննարկումներին, օլիմպիադաներին, ստեղծվում են տարբեր ցանցային խմբեր, որտեղ սովորողը գտնում է առավել մեծ թվով մարդկանց, որոնց համախմբում է միևնույն հետաքրքրության շրջանակները, որպեսզի այս ամենի իրականացումը վնաս չհասցնի սովորողին, անհրաժեշտ է ուսուցչի աջակցությունը և ուղղորդումը: ՏՀՏ-ն մեր կյանքում է, այն ինքնին չեզոք է:Այն որակ է ստանում օգտագործողի ձեռքերում:
  • 24.09.2017 13:25
    Naira1990
    Հարգելի Լորետա և Օլգա շնորհակալ եմ կարծիքի համար:
  • 23.09.2017 21:19
    Օլգա Հայրապետյան
    Դպրոցում ՏՀՏ-Ն օգտագործում են ուսումնական նյութն առավել գրավիչ և դյուրըմբռնելի ներկայավնելու համար:
  • 22.09.2017 21:06
    Loreta
    Այսօր ժամանակակից դասն անհնարին է պատկերացնել առանց ՏՀՏ-ի կիրառման:Միայն ցավում եմ ,որ դեռ կան դպրոցներ ,որտեղ համակարգիչներ կարելի է ասել համարյա չկան:
  • 21.09.2017 22:52
    Balasan
    Հարգելի Նաիրա, շնորհակալություն ցուցադրության համար: Այն կօգտագործեմ 12-րդ դասարանում համապատասխան դասի ժամանակ:
  • 21.09.2017 21:46
    Naira1990
    Ձեզ եմ ներկայացնում <<Ծխախոտի ազդեցությունն օրգանիզմի վրա>> թեմայի շնորհանդեսը, որը նախատեսված է եղել հումանիտար հոսքում ցուցադրելու համար:http://lib.armedu.am/resource/19754
  • 21.09.2017 15:03
    Naira1990
    Հարգելի Ա. Մարգարյան շատ ուսուցանող , բովանդակալից և դաստիարակող աշխատանք եք ներկայացրել, այն հագեցնելով միջառարկայական կապերով և հետաքրքիր մտքերով:Համոզված եմ , որ յուրաքանչյուրիս կողմից այս աշխատանքի օգտագործումը դասի ընթացքում թեմայի յուրացումը կդարձնի առավել արդյունավետ:
  • 21.09.2017 15:00
    Anushmarg
    Քալկոգեններ թեմայից տեղադրում եմ <Ծծումբ> ցուցադրությունը,որը կարող եք տեսնել հետևյալ հղումով.
    http://lib.armedu.am/resource/19734
  • 21.09.2017 14:52
    Naira1990
    Հարգելի Սիրան շնորհակալ եմ կարծիքի համար: Լիովին համամիտ եմ Ձեզ հետ:
Այս թեմայում կատարվել է ավելի քան 10 գրառում: Սեղմեք այստեղ, որպեսզի վերաբեռնավորեք այս թեման:

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները