PDA

Դիտել ողջ տարբերակը : Առած-ասացվածքներ



Կարապետ
27.05.2010, 15:43
Սկսեցինք
Լավ է կույր լինես աչքով, քան մտքով
Փոս փորողը ինքն է փոսն ընկնում
Ով աշխատի, նա կուտի

SchoolT
27.05.2010, 15:58
Մեկ ծաղկով գարուն չի գա:
Մինչև չգա ետինը, չի հիշվի առաջինը:

Լիլիթ
31.05.2010, 17:42
Աղքատն ասավ` կատուն ջիգյար կերավ, չհավատացին, հարուստն ասավ` մուկն երկաթ կերավ, հավատացին:

***
Ագռավի ճուտը իր մոր համար քաղցր է:

***
Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա:

***
Արհեստը կաթ-կաթ աղբյուր է, եթե չվարարի, չի էլ պակասի:

***
Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը` մինչև իրիկուն:

***
Աշխատողը անոթի չի մնա:

Լիլիթ
09.06.2010, 17:52
Գայլի բնում մանր ոսկոր չի մնա:

***
Գայլի հետ ընկերացի, դագանակը ձեռիցդ մի' գցիր:

***
Գայլի հետ ախպերություն չի արվի:

***
Գայլը երբեք չի կշտանա:

***
Գայլի անունն է դուրս եկել, աղվեսը աշխարհը քանդեց:

Կարապետ
10.06.2010, 16:38
*

Հարգելի Լիլիթ դուք մոդերատոր եք: Խնդրում եմ վերնագրի տառասխալը ուղղեք:
Առակներ և ասացվածքներ

Լիլիթ
10.06.2010, 16:59
Հարգելի Լիլիթ դուք մոդերատոր եք: Խնդրում եմ վերնագրի տառասխալը ուղղեք:
Առակներ և ասացվածքներ

Կարապետ ջան, վերնագրում սխալ, տառասխալ չկա, ամեն ինչ ճիշտ է` <<Առածներ և ասացվածքներ>>, չնայած կարելի է դարձնել <<Առած-ասացվածքներ>>:
Առակներն այլ ժանրի գործեր են, և այստեղ չէ, որ պիտի դրանք լինեն: Եթե դու ուզում ես առակներ ևս գրել, ապա առանձին <<Առակներ>> թեմա բացիր և առակներ տեղադրիր:

Կարապետ
10.06.2010, 17:36
Կարապետ ջան, վերնագրում սխալ, տառասխալ չկա, ամեն ինչ ճիշտ է` <<Առածներ և ասացվածքներ>>, չնայած կարելի է դարձնել <<Առած-ասացվածքներ>>:
Առակներն այլ ժանրի գործեր են, և այստեղ չէ, որ պիտի դրանք լինեն: Եթե դու ուզում ես առակներ ևս գրել, ապա առանձին <<Առակներ>> թեմա բացիր և առակներ տեղադրիր:


Ես էլ հենց դա նկատի ունեմ. Կամ պիտի լինի Առած-ասացվածքներ կամ էլ Առակներ և ասացվածքներ:)

Լիլիթ
17.06.2010, 15:50
Մունջ կատուն շատ մուկ կբռնի, քան խոսունը:

***
Ճիշտ խոսողի ձին պիտի թամքած լինի:

***
Մարդու քաշածը իր խելքից է:

Sona
24.06.2010, 18:27
Ինչ որ ցանես այն կհնձես:

Rita-Vanadzor28
25.06.2010, 23:56
Երկար լեզու ունեցողը կարճ մտքեր է ունենում։

Առարկայի նորն է լավ, իսկ ընկերոջ՝ հինը։

Առյուծը առյուծ է մնում նույնիսկ վանդակում։

Սերը մի ծուխ է , որ բարձրանում է հառաչանքների գոլորշիներից։

Կարապետ
27.06.2010, 22:44
Եթե չգիտես ինչ անես, ոչինչ մի արա...

Կարապետ
27.06.2010, 22:51
Մինչև ամպը չգոռա, անձրև չի գա:

Ամեն խաչի առաջ ծնկի չեն գա:

Երեխուն գործի դիր, հետևից գնա:

Մեղրի մեջ խեղդվում է, կառծում է արքայություն է ընկել:

Խոսքի վերջը սկզբից է երեւում:

SchoolT
27.06.2010, 23:04
ԱՅԼ ԱԶԳԵՐԻ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ

''Մենք հպարտ մարդիկ չենք, հաց չունես` կարկանդակ մատուցիր": Ռուսական
"Աղքատ է նա, ով ընկերներ չունի": Անգլիական
"Աղքատությունը ամոթալի չէ, ամոթալի է ամաչել աղքատությունից": Անգլիական
"Մի անտառում երկու վագռ չեն ապրի": Չինական
"Խոսողը չի վախենում, վախեցողը չի խոսում": Չինական
"Մինչև մեկը չմեռնի, մյուսը չի ապրի" Թուրքական
"Օրենքը խիստ է, բայց օրենք է" Հունական
"Օրենքն այնպիսի մի պարան է, որ բարձրահասակները վրայից են շրջանցում, իսկ ցածրահասակները տակով են անցնում" Անգլիական
" Մենք հպարտ մարդիկ չենք, հաց չունես` կարկանդակ մատուցիր": Ռուսական

SchoolT
27.06.2010, 23:13
Ծառին որ քար անես, հասածները կթափվեն:
*
Շնից մազ պոկելն էլ է օգուտ:
*
Թանկից էժանը չկա:
*
Փեշակը ոսկի ա:
*
Արհեստավորի երեխան միչև կեսօր սոված կմնա:
*
Թամբալը գիտի, թե հացը ծառի վրա է աճում:
*
Ձիուն նայում են նալը խփում:

SchoolT
27.06.2010, 23:14
Ձիուն նայում են գարին տալիս:
*
Երկու դռան շունը սոված կմնա:
*
Մեղրի մեջ խեղդվում է, կարծում է արքայություն է ընկել:
*
Մեջքդ ծուռ քարի դեմ անես, մեջքդ ել կծռվի:
*
Լեզուդ կարճ պահես՝ կապդ երկար կլինի:
*
Ամեն խաչի առաջ ծնկի չեն գա:

SchoolT
27.06.2010, 23:16
Լավությունով թշնամի չես ստեղծի, նախանձ կստղծես:
*
Խաղի վերջը կռիվ է դառնում, ծիծաղինը՝ լաց:
*
Մածունը կատուն է կերել, թակը երեխան:
*
Խաչն էլ է քոնը, զորությունն էլ:
*
Վռազողի կնիկը տղա չի բերի:
*
Չոփը եկավ քոռին կպավ:

SchoolT
27.06.2010, 23:17
Մի ձեռքը ծափ չի տա:
*
Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես:
*
Երեխուն գործի դիր, հետևից գնա:
*
Խելոքի հետ կորցրածը կորած չէ, հիմարի հետ գտածն է կորած:
*
Խոսքի վերջը սկըզբից է երեվում:
*
Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի:
*
Մի ծաղկով գարուն չի գա:

Լիլիթ
29.06.2010, 13:55
Շան պոչը կտրելով անմեղ գառ չի դառնա:

***
Շան պոչը յոթը տարի կաղապար դրին, էլի էն կեռ պոչն է:

***
Սև շունը չի սպիտակի:

***
Շան բնի կողքին աղվես չի ապրի:

***
Շան հետ ընկերացիր, փետը ձեռիցդ մի' գցիր:

***
Շան անունը տուր, փետը վերցրու:

***
Շունն իր տիրոջ վրա չի հաչի:

***
Շունը պառկել է սելի հովին, գիտի իր հովն է:

***
Շատ հաչան շունը ոչխարին գել կբերի:

***
Շնից լակոտ վերցրու, ոչխարից` գառ:

***
Շունը շան միս չի ուտի:

***
Շունն իրենց դռանը ղոչախ կլինի:

***
Շունը շինականի պահապան ընկերն է:

***
Շունը հավատարիմ է, կատուն` գող:

***
Շունը կաղալով չի սատկի:

***
Շունը հաչելով կմեծանա:

***
Շունը կհաչի, քարավանը կքոչի:

***
Ոսկոր բերող շունը ոսկոր էլ կտանի:

Լուսինե
30.06.2010, 10:59
**
- Լաւ է որ աչքդ կոյր ըլլայ, քան սիրտդ

**
- Նոյն ծաղիկէն օձը թոյն կը շինէ, մեղուն մեղր

**
- Կեսուրը մեռաւ, հարսին տեղը լայնացաւ

**
- Էշը ինքն է, խոտը ուրիշին առջեւ կը դնէ

**
- Մէկուն մօրուքը կը վառի, միւսը կեցիր տաքնամ կըսէ
Գետը անցաւ, Սուրբ Աստուածը մոռցաւ

**
- Տունը այրեցաւ, մուկ չմնաց

**
- Դուն աղա, ես աղա, մեր ալիւրը ով աղայ

**
- Մէկուն ծով, միւսին սով

**
- Գործը իշուկը նմանի, վրան հեծնէ կը քալէ, վար իջիր կանգ կառնէ

**
- Տղադ երկու ձեռքով պահէ, աղջիկդ մէկ ձեռքով

**
- Դատաստան կայ գալու, պատասխան կայ տալու

Նունե21
24.11.2010, 20:34
'Մենք հպարտ մարդիկ չենք, հաց չունես` կարկանդակ մատուցիր": Ռուսական
"Աղքատ է նա, ով ընկերներ չունի": Անգլիական
"Աղքատությունը ամոթալի չէ, ամոթալի է ամաչել աղքատությունից": Անգլիական
" Մի անտառում երկու վագր չեն ապրի": Չինական
" Խոսողը չի վախենում, վախեցողը չի խոսում":Չինական
"Մինչև մեկը չմեռնի, մյուսը չի ապրի" Թուրքական
"Օրենքը խիստ է, բայց օրենք է "Հունական
"Օրենքն այնպիսի մի պարան է, որ բարձրահասակները վրայից են շրջանցում, իսկ ցածրահասակները տակով են անցնում" Անգլիական

Լորետա
21.08.2011, 21:09
Աչքովդ տես, նոր հոգովդ վկայի:
***
Ավելի լավ Է հավատարիմ բարեկամ ունենալ, քան թանկագին քար:
***
Ծառը ամուր է արմատներով, իսկ մարդը` բարեկամներով:

anush
09.09.2011, 13:51
Հիմարին կարելի է ճանաչել երկու նշանով. նա շատ է խոսում իր համար անօգուտ բաներից և խոսում է այն բաներից, որոնց մասին նրան չեն հարցնում:
***
Ձգտելով երջանկացնել այլոց` մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը:

***
Սերը սիրված լինելու ցանկությունն է:

Vanadzor10***Ani
16.09.2011, 13:44
Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի...

Ծովն անցկացողը առվում չի խեղդվի:

Շիտակ ասողը տեր չունի:

Մարդ կա` մարդ ա, մարդ Էլ կա` զարդ ա:

Խելքդ պահիր երկար, իսկ լեզուդ` կարճ:

Դիմակն ընկնում է, իսկ էությունը` մնում: