PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինֆորմատիկա

Մեսրոպ
27.07.2011, 13:38
Այսթեմայում քննարկենք ինֆորմատիկային վերաբերվող բազմաբնույթ հարցեր

gayane0803
11.08.2011, 18:25
Հարգելի կոլեգաներ ով գիտի, թե ինչ ենք անցնելու <Ինֆորմատիկա> առարկայից 12-րդ դասարանում? Խոսքս վերաբերվում է միջնակարգ դպրոցին, այսինքն` հին ծրագրով անցած դասարաններին:
Նախապես շնորհակալություն:

Մեսրոպ
11.08.2011, 23:45
Հարգելի կոլեգաներ ով գիտի, թե ինչ ենք անցնելու <Ինֆորմատիկա> առարկայից 12-րդ դասարանում? Խոսքս վերաբերվում է միջնակարգ դպրոցին, այսինքն` հին ծրագրով անցած դասարաններին:
Նախապես շնորհակալություն:

ոչ, հին ծրագրով անցնելու ենք միայն 6,7,8,9,10-րդ դասարաններում, իսկ 11 ու 12 դասարաններում նոր ծրագրով ու գրքով, 11 դասարանում turbo pascal լեզուն ավելի խորացած ենք անցնելու, իսկ մոդելավորում բաժինն տեղափոխվում է 12 դասարան բայց ավելի ծավալուն, դրան գումարվում է նաև C++ ծրագրավորման լեզուն. վերապատրաստումների ժամանակ մեզ այսպես են տեղեկացրել, բայց ասել են որ դեռ վերջնական չի, դա հուլիսի մեջ էր. բողոքներ եղան որ երեխաներն չեն կարող C++ սովորել, իրենք էլ պատասխանեցին որ ձեզանից է կախված. չնայաց ես էլ եմ նույն կարծիիքին, համալսարանում 2-րդ կուրսում մի տարի չարչարվեցինք հազիվ C++ սովորեցինք դպրոցական երեխան տեղը տեղին պասկալ չի կարա սովորի ուր մնաց C++

Զառա
12.08.2011, 19:25
"Կա արդյո՞ք 2011-2012 ուստարվա Ինֆորմատիկայի 12-րդ դասարանի ծրագիրը:

Միայն 2011-2012 ուստարում Ինֆորմատիկան 12-րդ դասարանում կուսուցանվի ժամանակավոր ծրագրով: Այն պաշտոնապես հաստատելուց հետո կարող եք բեռնել մեր կայքից:"
http://www.aniedu.am/faq

winpals
12.08.2011, 23:45
Մեսրոպ իսկ վերապատրաստւմը ինֆորմատիկայից երբ է եղել, բոլոր դպրոցներից են ընդգրկել?

Մեսրոպ
13.08.2011, 00:33
Մեսրոպ իսկ վերապատրաստւմը ինֆորմատիկայից երբ է եղել, բոլոր դպրոցներից են ընդգրկել?

հունիսի վերջեր: Ճիշտն ասաց չգիտեմ բոլոր դպրոցներն ընդգրկված եղել են թե ոչ

Մեսրոպ
13.08.2011, 00:35
Ինչ կասեք 6-րդ դասարանի դասագրքի մասին? այս տարի էլ պիտի գրքի մի տեղից մյուս տեղն թռնենք ու միանգամից 2-3 թեմա հանձնարարենք

gayane0803
13.08.2011, 18:40
Շնորհակալություն բոլորին հարցս անպատասխան չթողնելու համար: Մեսրոպի գրածը վերաբերում է ավագ դպրոցին: Զառան ավելի ստույգ ինֆորմացիա է տվել: Իսկ ինչ վերաբերվում է 6-րդ դասարանի դասագրքին` ինտերնետում տեղադրված է շահած դասագիրքը: Չեմ կարծում, որ նորից զուգահեռ ուսուցմամբ կանցնենք: Ի միջի այլոց, նոր դասագիրքը նախկինից բավականին հաջողված է:

Mary
14.08.2011, 20:09
Ասեմ, որ 12-րդ դասարանի դասագիրքը արդեն տեղադրված է www.armedu.am-ում ,,,

Մեսրոպ
15.08.2011, 09:09
Ասեմ, որ 12-րդ դասարանի դասագիրքը արդեն տեղադրված է www.armedu.am-ում ,,,

Mary ջան այդ հասցեն չի բացում. կասես ո՞ր բաժնում է տեղադրված

gayane0803
18.08.2011, 22:45
Այս տարվա ուսպլանով տարրական դասարաններում նախատեսված չէ անցնել <Ինֆորմատիկա> առարկան: Ով գիտի որ ուսումնական տարվանից է այն նախատեսված անցնել?

Mary
19.08.2011, 14:40
Mary ջան այդ հասցեն չի բացում. կասես ո՞ր բաժնում է տեղադրված

http://armedu.am/arm/materials.php?sec=&cat_id=1729
Այս հասցեում տեղադրված են ինֆորմատիկայի դասագրքերը, բայց կածեք թե 12-րդ դասարանի միայն ուսուցչի ձեռնարկն է առկա...բայց ավագ դպրոցի մնացած դասագրքեր առկա են :

Anush Avetisyan
19.08.2011, 23:14
Հարգելի կոլեգաներ ով գիտի, թե ինչ ենք անցնելու <Ինֆորմատիկա> առարկայից 12-րդ դասարանում? Խոսքս վերաբերվում է միջնակարգ դպրոցին, այսինքն` հին ծրագրով անցած դասարաններին:
Նախապես շնորհակալություն:

gayane0803-ի հարցն ու Mary-ի պատասխանը չեն համապատասխանում:

gayane0803
21.08.2011, 22:41
Անուշ ջան Mary-ն Մեսրոպի հարցին է պատասխանել:

gayane0803
24.08.2011, 21:59
Հարգելի կոլեգաներ aniedu.am կայքի այս հղումում http://aniedu.am/school/standarts տեղադրված է <Ինֆորմատիկա> առարկայի չափորոշիչը` հաստատված 28.07.2011թ. և ժամանակավոր ծրագիր 2011-2012 ուստարվա համար:

hasi
05.09.2011, 22:02
Բարև Ձեզ սիրելի գործընկերներ:Կարող եք ասել 6-րդ դասարանի ինֆորմատիկայի դասգիրքը փոխվելու է թե չէ:12-րդ դասարանի ինֆորմատիկայի ծրագրի մասին ինչ գիտեք

Մեսրոպ
05.09.2011, 22:48
Բարև Ձեզ սիրելի գործընկերներ:Կարող եք ասել 6-րդ դասարանի ինֆորմատիկայի դասգիրքը փոխվելու է թե չէ:12-րդ դասարանի ինֆորմատիկայի ծրագրի մասին ինչ գիտեք
Բարև hasi ջան.
Սա ծրագրերի մասին, (http://armedu.am/arm/materials.php?sec=syllabus) սա էլ 6-րդ դասարանի գրքի մասին (http://armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=2475)

gayane0803
05.09.2011, 23:24
Բարև հարգելի hasi 12-րդ դասարանի ժամանակավոր, միայն 2011-2012 ուստարվա համար, ծրագրի հղումը վերևում տեղադրել եմ: Իսկ 6-րդ դասարանի դասագրքի նախագիծը բավականին ժամանակ քննարկման մեջ էր: Շնորհակալություն հեղինակներին մեր կարծիքները հաշվի առնելու համար:
Հուսանք, որ դպրոցները այն շուտով կստանան:

hasi
08.09.2011, 19:30
Բարև Ձեզ սիրելի գործընկերներ:Շնորհակալություն օգնության համար, բաըց 1 հարց էլ ունեմ, 12-րդ դասարանի ծրագիրը միայն առաջին կիսամյակի համար է տրված, իսկ մենք պետք է նաև անցնենք երկրորդ կիսամյակում, իսկ ինչպես ենք պարապելու այս դեպքում:

Մեսրոպ
08.09.2011, 19:37

Դուք Ձեր ծրագիրն գրում եք մի կիսամյակի համար, մինչև երկրորդ կիսամյակ ահագին բաներ կփոխվեն, հիմա ինչ էլ որ ասենք 100 տոկոսով չի

gayane0803
08.09.2011, 23:13
ՈւՂԵՑՈՒՅՑ
12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ուսումնական պրոցեսի կազմակերպման մասին
Նախատեսված է երրորոդ աստիճանի հանրակրթական հիմնական ծրագրեր
իրականացնող ուսումնական հաստատությունների տնօրենների համար
----------------------------------------------------------------------------------------------------------------
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մայիսի 16-ի թիվ 563-Ն
հրամանով հաստատվել է Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-
2012 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն ուսումնական
պլանների պարզբանման առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական
նյութերի ուսումնասիրությունն ավարտվում է առաջին կիսամյակում:
Ուսումնական պլանով նախատեսված առարկաներից առաջին կիսամյակի
արդյունքները համարվում են տարեկան գնահատականներ:
Երկրորդ կիսամյակում 34 ժամ շաբաթական բեռնվածությամբ սովորողները
շարունակում են իրենց ուսումնառությունը խմբային եղանակով:
Առաջին կիսամյակում ձևավորված դասարանները /ընդհանուր թե հոսքային/
դիտարկվում են, որպես մեկ խումբ:
Երկրորդ կիսամյակում շարունակվում է նաև սովորողների հաճախումների
հաշվառումը և առնվազն 6 պետական քննական առարկաներից / հայոց լեզու և հայ
գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն և ֆիզկուլտուրա/, ինչպես նաև
ինֆորմատիկայից գնահատումը:
Դասերի ընթացքում կրկնում են ծրագրային նյութերը, քննական հարցարնները,
շտեմարանները, ապահովելով շաբաթական առնվազն մեկ թեստային քննական
աշխատանք /ավարտական կամ միասնական քննությունների պահանջներին համապա-
տասխան /:
Երկրորդ կիսամյակում սովորողը ընտրում է 1 կամ 2 բնագիտական և օտար լեզու
հետագա ուսումնառության և ավարտական քննություններին նախապատրաստվելու
նպատակով:
Քննական առարկաններին պետք է տրամադրվի ոչ պակաս դասաժամ, քան
տրամադրվել է առաջին կիսամյակում:
Խմբերի ձևավորման ժամանակ հաշվի առնել շրջանավարտի կողմից միասնական
և ավարտական համակարգով պետական քննություններ հանձնելու հանգամանքը:
Դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակները կարող են նաև
հատկացվել մասնագիտական կրթության նախապատրաստման անհրաժեշտ առարկան-
երի / դասընթացների / դասավանդմանը:
Առարկայական խմբերի ձևավորումից հետո / անհրաժեշտության դեպքում/ կազմվում է
խմբային ուսուցման ժամանակացույց:
Երկրորդ կիսամյակում մի շարք առարկաներ, սովորողների կողմից կարող են չընտրվել,
ուստի /մինչև ուսումնական տարվա սկսվելը / 2-րդ կիսամյակի համար պետք է կազմել նոր տարիֆիկացիա:

gayane0803
08.09.2011, 23:15
Երկրորդ կիսամյակում շարունակվում է նաև սովորողների հաճախումների
հաշվառումը և առնվազն 6 պետական քննական առարկաներից / հայոց լեզու և հայ
գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն և ֆիզկուլտուրա/, ինչպես նաև
ինֆորմատիկայից գնահատումը:
Ինչ է ուզում ասել? Ես էլ հարց ունեմ, նաև շատերը, ինֆորմատիկայից քննություն կա?

gayane0803
14.09.2011, 21:38
Պատասխանեմ հարցիս: Այսօր ԿԱԻ-ից ճշտեցի, որ քննություն չկա ինֆորմատիկայից:

Elmira
19.09.2011, 12:51
Պարապելու ենք ինտերնետւմ տեղադրած Inform_12jamanakavor ծրագրով, որտեղ ներառված են հիմնականում համակարգչով աշխատելու հմտություններ `Excel, Word..., Թեմաները ընտրված են 8-րդ, 9-րդ և 11-րդ դասարանների դասագրքերից:

Մեսրոպ
24.09.2011, 10:16
Մի հարց ունեմ. 12-րդ դասարանում ինչպես գիտենք թեմաները պլանավորում ենք մի կիսամյակի համար, ու ցրագրով նշված թեմաները նախատեսված են 17 ժամի համար, սակայն մեր դպրոցում 12-րդ դասարանում ինֆորմատիկայի շաբաթական ժամերի քանակը 3 ժամ է, այսինքն կիսամյակի ընթացքում 51 ժամ, իսկ նշված թեմաները ուղղակի հնարավոր չի բաժանել 51 ժամի, քանի որ և շատ հեշտ թեմաներ են քանակն էլ քիչ է. այս դեպքում ինչ պետք է անեմ, իրավունք ունեմ այլ տեմաներ ուսուցանել…

gayane0803
24.09.2011, 19:12
Մերն էլ շաբաթական 2 ժամ է: Նույն թեմաներին պլյուսներ եմ տվել: Դու էլ գործնականները շատ արա:

Մեսրոպ
24.09.2011, 19:17
Մերն էլ շաբաթական 2 ժամ է: Նույն թեմաներին պլյուսներ եմ տվել: Դու էլ գործնականները շատ արա:

իսկ ավելի լավ չի ասենք Ձեր ասացի նման բայց մենակ թղթով տենց լինի այսինքն թեմատիկ պլանավորման մեջ տենց անեմ մատյանում տենց գրանցեմ բայց շաբատվա մեջ 2 գործնականի փոխարեն մի գործնական անեմ են մի ժամով էլ ուրիշ ծրագիր սովորացնեմ ասենք C++ կամ visual basic 2010, կամ նմանատիպ այլ պետքական ծրագրավորման լեզու

gayane0803
24.09.2011, 19:29
Լավ կլինի: Բա որ դասալսման գան? Կարաս զանգես ԿԱԻ Շարխաթունյան Հայկին, ճշտես:

Մեսրոպ
24.09.2011, 19:36
Լավ կլինի: Բա որ դասալսման գան? Կարաս զանգես ԿԱԻ Շարխաթունյան Հայկին, ճշտես:

թող գան ինչ անեմ, ես իրանց ծրագրով պահանջածն չեմ կրճատում, նորմալ անցնում եմ մի բան ել ավել եմ տալիս, ուսմասվարին ասում եմ ասումա ես ետ առարկայից գլուխ չեմ հանում, իսկ հայկին ոնց զանգեմ, նկատի ունեմ համարն ոնց իմանամ

gayane0803
25.09.2011, 00:44
Մտի քո անձնագիրը, այնտեղ գրել եմ:

gayane0803
27.09.2011, 21:40
Հարգելի կոլեգաներ ով գիտի ինչ է նշանակում <քվանտային համակարգիչ>?
Նախապես շնորհակալություն:

Մեսրոպ
27.09.2011, 23:59
Հարգելի կոլեգաներ ով գիտի ինչ է նշանակում <քվանտային համակարգիչ>?
Նախապես շնորհակալություն:

Փորձեմ պատասխանել Ձեր հարցին տիկին Գայանե.
Ներկայումս գիտնականների մի հոծ բազմություն մեծ հույսեր է կապում քվանտային համակարգիչների հետ, այնպես, ինչպես մոտ 30 տարի առաջ դասական համակարգիչների դեպքում էր: Քվանտային համակարգիչների աշխատանքը կարելի համեմատել զուգահեռ պրոցեսորների համախմբի (քլասթերի) հետ, սակայն, այն կտարբերվի անհամեմատ մեծ արդյունավետությամբ և էական առաջընթաց կապահովի այս ոլորտում: Բերենք համեմատություններ: Տվյալների այնպիսի բազայում, որտեղ դասական համակարգիչը որոնում է իրականացնում մոտ 1000 տարում, քվանտայինը նույնը կանի մոտ 4 րոպեում: Եթե հուսալի համարվող RSA կոդավորումը (սա հիմնականում օգտագործվում է էլեկտրոնային ստորագրությունների համար) դասական համակարգիչը կկոտրի տիեզերքի տարիքին հավասար ժամանակում (մոտ 14 մլրդ. տարի), ապա քվանտայինը նույնը կանի կես վայրկյանից էլ քիչ ժամանակում: Կարելի է սահմանել, որ քվանտային համակարգիչը այն սարքն է, որը կլուծի առկա անլուծելի թվացող խնդիրները, իսկ մյուս կողմից էլ հանգիստ քնից կզրկի բանկային համակարգի, պետական կառույցների աշխատողներին, զինվորականներին և բոլոր նրանց, որոնց աշխատանքն ու բարեկեցությունը կախված է տեղեկատվության անվտանգությունից:

Քվանտային համակարգչի օգնությամբ գիտնականները կկատարեն կարևոր գիտափորձեր, կարելի կլինի ամենաարդյունավետ ձևով կառավարել այնպիսի բարդ համակարգեր, ինչպիսիք են, օրինակ, աշխարհի խիտ բնակեցված շրջանների տրանսպորտային ցանցերը: Օդերևութաբանները կկարողանան ճշգրտորեն կանխագուշակել եղանակը, կխթանվեն տիեզերագնացության, դեղագործության (հետևաբար նաև բժշկության) և առհասարակ բոլոր այն ոլրտները, որոնք կապված են բարդ մոդելների իրականացման, տվյալերի մեծ հոսքերի հետ: Մի խոսքով մարդկության առաջընթացը, կյանքն ու առօրյան մեծապես կախված կլինի քվանտային ֆիզիկայի սկզբունքներով աշխատող համակարգիչներից:

Հնարավոր է, որ համակարգչային հեղափոխությանը երկար սպասենք, քանի որ որոշակի խնդիրներ լուծող կայուն քվանտային համակարգիչ ստեղծելը մինչ այժմ համարվում է դժվար և անշնորհակալ գործ: Չնայած դրան` վերջերս կանադական “D-Wave” ընկերությունը ներկայացրեց առաջին կոմերցիալ արտադրանքը` «Օրիոն» քվանտային համակարգիչը: Այն աշխատում է գերհաղորդականության (այս երևույթը ի հայտ է գալիս -273 ցելսիուս ջերմաստիճանին մոտ) սկզբունքով և լուծում է մի շարք մինչ այժմ անլուծելի խնդիրներ, մասնավորապես NP (Non-deterministic Polynomial) դասի մաթեմատիկական խնդիրներ:

Ի դեպ, եթե Հայաստասնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայտարարված է որպես գերակա ոլորտ, նշանակում է պետւթյան զարգացումը մեծապես կախված է այդ ոլորտի առաջընթացի հետ: Հետևաբար, համարձակ, բայց արդարացված քայլ կարող է համարվել քվանտային համակարգիչ ստեղծելու գիտական հետազոտություններ նախաձեռնելը: Չէ՞ որ անցած դարում քիչ չի եղել հայ գիտնականների ներդրումը սովորական թվային համակարգերի հայտնագործման և նախագծման մեջ:

Գագիկ
28.09.2011, 00:08
Կարճ ասած դա այնպիսի համակարգիչ է, որը աշխատում է քվանտային վիճակներով, ի տարբերություն սովորական համակարգիչի, որն աշխատում է երկու վիճակներով` 1-երով և 0-ներով (հոսանք կա -1, հոսանք չկա-0):
Եվ սպասվում է, որ քվանտային համակարգիչներն աշխատելու են շատ-շատ անգամ ավելի արագ, քան ներկայիս համակարգիչները:

Մեսրոպ
28.09.2011, 00:16

այո, ճիշտ եք Գագիկ ջան, բայց ոչ թե հոսանք կա -1 չկա -0, այլ ազդանշան, որովհետև ներկայիս համակարգիչների մեջ միշտ հոսանք կա, նույնիսկ երբ մենք այն անջատում ենք հոսանքի աղբյուրից: Ովքեր համակարգչի մայր պլատան տեսել են ,կարծում եմ նկատած կլինեն փոքրիկ մարտկոց կամ մեր լեզվով ասաց՝
էլեմենտ։Ինֆորմացիան համակարգչում, ըստ օգտագործողի ինտերֆեյսի, պահպանվում է հոսանքի շնորհիվ, բավական է հանենք այդ մարտկոցն ու համակարգչի բիոս կոչեցյալն կզրոյանա, այսինքն հետ կգնա դեպի գործարանային վիճակի: Երևի նկատած կլինեք էլեկտրոնային ժամացույցների մարտկոցն հանելուց ու կրկին դնելուց ժամացույցն իր աշխատանքն սկսում է 12:00-ից, նույնն էլ համակարգիչն է: Իսկ ինչ վերաբերվում է քվանտային համակարգիչներին` գրածս ճիշտ հասկացաք, քվանտային համակարգիչներն աշխատում են գերարագ հզորությամբ, սովորական ամենահզոր համակարգչից միլիարդավոր անգամ մեծ արագությամբ:

Գագիկ
28.09.2011, 13:18
Իսկ ազդանշան չլինելը ի՞նչ է նշանակում:
Պարզ չի՞ որ "հոսանք չկան" չի նշանակում, որ համակարգչում հոսանք չկա:
Հակառակ դեպքում համակարգիչը չէր աշխատի:

Մեսրոպ
28.09.2011, 18:57
Իսկ ազդանշան չլինելը ի՞նչ է նշանակում:
Պարզ չի՞ որ "հոսանք չկան" չի նշանակում, որ համակարգչում հոսանք չկա:
Հակառակ դեպքում համակարգիչը չէր աշխատի:

Գագիկ ջան համակարգչում չի կարա հոսանք չլինի, եթե հոսանքն անջատում ենք միևնույն է հոսանք է մնում շնորհիվ մարտկոցի (էԼԵՄԵՆՏԻ)

gayane0803
29.09.2011, 16:56
Շնորհակալություն բոլորիցդ: Այս տերմինն օգտագործված էր պատմության դասագրքում, աշակերտները հարցրին, ասի չգիտեմ, կճշտեմ, կասեմ:

Մեսրոպ
29.09.2011, 17:04
Շնորհակալություն բոլորիցդ: Այս տերմինն օգտագործված էր պատմության դասագրքում, աշակերտները հարցրին, ասի չգիտեմ, կճշտեմ, կասեմ:

Խնդրեմ տիկին Գայանե

gayane0803
29.09.2011, 22:21
Հարգելի Մեսրոպ Հայկի հետ ճշտեցիք, թե ոչ? Մեզ էլ է հետաքրքիր:

Մեսրոպ
29.09.2011, 22:34
Զանգահարում եմ այդ համարով բայց անհասանելի է, երբ մի բան պարզեմ այստեղ անպայման գրառում կկատարեմ

hasi
03.10.2011, 19:23
Բարեև Զեզ սիրելի գործընկերներ:Խնդրում եմ ինձ օգնեք:Ինձ հարկավոր էCorelDraW , Photo Shop ծրագրերը, որտեղից բեռնեմ: Ոչ մի կերպ չի ստացվում ինտերնետի միջոցով:Նախապես շնորհակալություն:

Մեսրոպ
03.10.2011, 21:05
Բարեև Զեզ սիրելի գործընկերներ:Խնդրում եմ ինձ օգնեք:Ինձ հարկավոր էCorelDraW , Photo Shop ծրագրերը, որտեղից բեռնեմ: Ոչ մի կերպ չի ստացվում ինտերնետի միջոցով:Նախապես շնորհակալություն:
բարև Հասի ջան սեխմիր այստեղ (http://letitbit.net/download/29244.2caad299565bdaa752d36096a98f/Adobe_Photoshop_CS5.exe.html) Adobe photoshop cs5 բեռնելու համար, և սեխմեք այստեղ (http://s4.goroskopnew.ru/file49434/CorelDRAW+Graphics+Suite+X5.exe) Corel Draw բեռնելու համար

Margarit
24.11.2011, 11:32
Ես կցանկանայի խոսել ինֆորմատիկայի 6-րդ դասարնի և դպրոցներում այս անհամապատասխանության մասին:6-րդ դասարանի ծրագրով նախատեսված Paint ծրագիրը ներկայացված է նոր ձևով ,որը երևի շրջանների շատ դպրոցներում այդ փաթեթի միայն 2003 տարբերակն է :Մյուս դասարանում նախատեսված է word 2007,որը կարող են մտցնել և աշխատել:Ինչպես բացատրել դաս և կատարել գործնական աշխատան եթե դասագրքի դասը չի համապատասխանում համակրգչում եղած ծրագրին:

Մեսրոպ
25.11.2011, 15:14

Հարգելի Մարգարիտ PAINT-ը դա օպերացիոն համակարգի ստանդարտ ծրագրերից է և նրա տարբերակն (versia) կախված է օպերացիոն համակարգից. եթե Ձեր և մնացածի մոտ առկա է paint-ի ավելի հին տարբերակ դուք կարող եք ցանկացած տարբերակ բեռնել համացանցից և տեղադրել համակարգչի մեչ: Իսկ եթե դժվարանում եք համացանցից բեռնել անվճար ծրագիր, տեղեկացնեմ որ դա այս պահին խնդիր չի. ՊԱՐԶԱՊԵՍ ՍԵՂՄԵՔ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ: (http://download.network.am/download/Programs/Paint.NET3.5.10.exe)
Ծրագրի տեղադրում (Install)
Ծրագիրը բեռնելուց հետո (Sve File) Գտեք paint.EXE ֆայլն (Գտնվում է այն թղթապանակի մեջ որտեղ դուք եք նշել նախքան ֆայլի բեռնում սկսելը, իսկ եթե ծրագիրն չի հարցրել թե որտեղ եք ցանկանում պահպանել ֆայլն ուրեմն Ձեր բրաուզերն ավտոմատ պահպանում է ստանդարտ թղթապանակում I.E բրաուզերն անպայման հարցնում է, իսկ Opera kam mozila բրաուզերների դեպքում գտեք այդ ֆայլն windows XP-ի դեպքում My Documents-ի մեջ, իսկ windows vista կամ windows 7-ի դեպքում Start -> USER ->Downloads (որտեղ USER-ը դա Ձեր համակարգչի այսպես կոչված օգտագորխողի անունն է, օրինակ Admin կամ այլ անուն)) գտնելով ֆայլն ակտիվացնում եք այն երկու անգամ արագ սեղմելով մկնիկի ձախ կոճակն. բացված պատուհանից նշեք "быстрая" սեղմեք "дале " Ընդունեք լիցենզիոն պայմաններն ընտրելով "я принимаю" տարբերակն, կրկին սեղմեք "дале " և սպասեք մինչև ավարտվի տեղադրումն: Այսքանը:

Մեսրոպ
26.11.2011, 10:46
Ես կցանկանայի խոսել ինֆորմատիկայի 6-րդ դասարնի և դպրոցներում այս անհամապատասխանության մասին:6-րդ դասարանի ծրագրով նախատեսված Paint ծրագիրը ներկայացված է նոր ձևով ,որը երևի շրջանների շատ դպրոցներում այդ փաթեթի միայն 2003 տարբերակն է :

Երկրորդն էլ այստեղ շրջանների դպրոցներն ոչ մի կապ չունեն Paint-ի տարբերակի հետ, համակարգիչն լինի շրջաններում թե մայրաքաղաքում եթե իր ՕՀ-ն եղավ 2002թ. դժվար թե պաինտն լինի 2010. կասեմ ավելին մայրաքաղաքի դպրոցների մոտ 98% օգտագործում են windows XP 2002, շրջաններում մի քանի դպրոցներ եմ եղել, մասնավորապես Մարտունու շրջանի Մադինա գյուղի դպրոցում (որն տեղեկացնեմ աշխարհից կտրված սարերի մեջ է գտնվում,) մարդիկ օգտագործում են windows 7 և անհամբեր սպասում են windows 8-ին. և 16 համագարգիչ ունեն ու օգտագործում են լիցենզիոնի տարբերակն. ես ինքս չէի հավատում, բայց իմ աչքով եմ տեսել, այնպես որ համակարգչի ծրագրերի թարմ լինելն կախված է միայն տվյալ դպրոցի համակարգչի հնարավորություններից ու համակարգչային օպերատորի գիտելիքներից ոչ թե համակարգչի գտնվելու վայրից:

gayane0803
26.11.2011, 15:42
Բարև Մեսրոպ ջան ամռանը, երբ քննարկում էինք 6-րդ դասարանի ինֆորմատիկայի դասագրքի նախագիծը, ես անդրադարձա գրքի և ծրագրերի անհամատեղելիությանը: Margaritը երևի չի կարդացել: Քննարկմանը մասնակցեցին նաև հեղինակները, Արտակը: Ես գիտեմ, որ Paint-ը Windows-ի հետ է: Մեր համակարգիչներից միայն մեկում ես կարող եմ դնել Windows 7-ը, սակայն ոչ ոք չգրեց, որ Paint-ը առանձին կարող ենք տեղադրել: Ես հիմա քո հղումից քաշել եմ, պրոբլեմ չի տա Windows XP-ի Paint-ի հետ? Չնայած շատ ծրագրեր ունեմ տարբեր վերսիաներով տեղադրված: Օրինակ` Adobe Photoshop, CorelDRAW, Microsoft Office և այլն: Ոչ մի պրոբլեմ չկա:
Շնորհակալություն:

Մեսրոպ
26.11.2011, 19:55

Տիկին Գայանե Paint-ը համարվում է կիրառական բնույթի ծրագիր, և իր ընդլայնումը .exe ոչ մի պահանջ չի դնում ՕՀ-ին, այսինքն paint-ը այսպես ասաց ունիվերսալ ծրագիր է և որևէ խնդիր չի առաջանա ոչ իր հետ ոչ էլ տեղադրելուց հետող տվյալ օպերացիոն համակարգի հետ, ասեմ ավելին. Ձեր ՕՀ-ի հին paint-ը կմնա իր տեղում իսկ նոր վերսիան չի խափանի նրա աշխատանքն այսինքն միաժամանակ առանց որևէ խնդրի կարող եք օգտագործել երկու ծրագրերն էլ. Սակայն կան Paint-ի որոշ տարբերակներ որոնք նախատեսված են միայն ու միայն windows 7-ի համար, սակայն այդպիսի ծրագրերն windows XP-ի վրա տեղադրելու ժամանակ համակարգն կտեղեկացնի Ձեզ այդ մասին և թույլ չի տալիս շարունակել տեղադրումն. Կարճ ասաց իմ տեղադրած ծրագիրն որի հղումն տեղադրել եմ այստեղ ունիվերսալ է և առանց որևէ խնդրի կաշխատի Windows XP SP1 SP2 SP3, Vindows Vista SP1 SP2, windows 7, և windows 8 (beta) օպերացիոն համակարգերի վրա: Իսկ եթե ցանկանում եք Ձեր համակարգիչների վրա տեղադրել Windows 7 սակայն համակարգիչների տեխնիկական տվյալներն չեն բավարարում դրան կարող եմ Ձեզ առաջարկել windows 7 32բիթ - մի տարբերակ որի գրաֆիկական մասում ես կատարել եմ որոշակի փոփոխություններ, հեռացրել եմ որոշ հավելումներ, մի խոսքով համակարգչից պահանջում ե 512mb RAM 128mb videocard (OB) 1,8GHz պրոցեսոր, և 15ԳԲ ազատ տարածք կոշտ սկավառակի վրա (ՕՀ-ն իր ստանդարտ ծրագրերով զբաղեցնում է 6 ԳԲ) այս տվյալներն մինիմալ տվյալներն են որոնց դեպքում համակարգիչն կաշխատի առանց որևէ խնդիրների. Եթե ցանկանում եք ասեք և ես կուղարկեմ տվյալ պակետն Ձեզ: Ծավալն մոտավորապես 4ԳԲ է դրա հետ մեկտեղ կարող եմ տրամադրել ՕՀ-ին ակտիվացնելու համար նախատեսված ծրագրային փաթեթ որն օգտագործելուց հետո կարող եք նույնիսկ միացրած թողնել windows UpDate համակարգն, ոչ միխնդիր չի առաջանա: Փաթեթն իր մեջ ունի նաև NOD32 antivirus 4.2 իր մշտական թարմացվող բանալիներով:

gayane0803
26.11.2011, 20:31
Շատ շնորհակալ եմ Մեսրոպ ջան չգիտես ինչ մեծ լավություն արեցիր ինձ: Երկուշաբթի անպայման կտեղադրեմ դպրոցի համակարգիչներում: Իսկ ինչ վերաբերվում է նրանց պարամետրերին` այսպիսին են` 1-ի RAM-ը 1GB է, 2-ինը` 128 MB, 5-ինը` 256 MB: Սակայն եթե դժվար չէ` ուղարկիր: RAM-երը բավականին էժանացել են, մեկ էլ տեսար առանք, ավելացրի: Մնացած պարամետրերը բավարարում են: Մի խնդրանք էլ` տան համակարգիչս աշխատում է Windows 7-ով, սկաների ծրագիրը XP-ի համար է: Չեմ կարողանում օգտագործել: Վաղը այդ նույն խնդիրը դպրոցում կծագի, եթե ծրագիրը փոխեմ: Մտել եմ Genius-ի սայթը, դրայվեր չեմ ճարել: Չգիտեմ որ սայթից Windows 7-համար դրայվեր եմ ճարել, ռիսկ չեմ անում դնեմ: Վախենում եմ վիրուս լինի: Եթե կարող ես` ուղարկիր նաև դրայվեր հետևյալ սկաների համար կամ սայթը, եթե գիտես. Genius ColorPage-Slim 1200: Նախապես շնորհակալություն:

Մեսրոպ
26.11.2011, 20:39

Խնդիր չկա տիկին Գայանե, ես երկուշաբթի կուղարկեմ նշված օպերացիոն համակարգը. բայց տեղեկացնեմ որ եթե 128մբ է Ռամն եզրակացնում եմ որ դա DDR-1 kam 2 է իսկ հիմա շատ դժվար կլինի DDR-1 գտնել. բայց համենայնդեպս ես կուղարկեմ. իսկ պաինտն կարող եք կիրառել XP-ի վրա ոչ մի խնդիր չի առաջանա: Իսկ ինչ վերաբերվում է սքանի դրայվերին դա էլ խնդիր չի: Ես հիմա կսկսեմ ման գալ դուք ժամանակ առ ժամանակ մտեք այստեղ ես ընթացքում հղումն կտեղադրեմ.

Մեսրոպ
26.11.2011, 21:21
Շատ շնորհակալ եմ Մեսրոպ ջան չգիտես ինչ մեծ լավություն արեցիր ինձ: Երկուշաբթի անպայման կտեղադրեմ դպրոցի համակարգիչներում: Իսկ ինչ վերաբերվում է նրանց պարամետրերին` այսպիսին են` 1-ի RAM-ը 1GB է, 2-ինը` 128 MB, 5-ինը` 256 MB: Սակայն եթե դժվար չէ` ուղարկիր: RAM-երը բավականին էժանացել են, մեկ էլ տեսար առանք, ավելացրի: Մնացած պարամետրերը բավարարում են: Մի խնդրանք էլ` տան համակարգիչս աշխատում է Windows 7-ով, սկաների ծրագիրը XP-ի համար է: Չեմ կարողանում օգտագործել: Վաղը այդ նույն խնդիրը դպրոցում կծագի, եթե ծրագիրը փոխեմ: Մտել եմ Genius-ի սայթը, դրայվեր չեմ ճարել: Չգիտեմ որ սայթից Windows 7-համար դրայվեր եմ ճարել, ռիսկ չեմ անում դնեմ: Վախենում եմ վիրուս լինի: Եթե կարող ես` ուղարկիր նաև դրայվեր հետևյալ սկաների համար կամ սայթը, եթե գիտես. Genius ColorPage-Slim 1200: Նախապես շնորհակալություն:

Տիկին Գայանե, տեղեկացնեմ որ նշված սկաների դրայվեր windows 7-ի համար գրեթե չկա, բոլոր ֆորումներում ետ են ասում, սակայն vista-ի համար նախատեսված դրայվերն համատեղելի է windows 7-ի համար: Փորձեք սա... (http://driver.ru/?file_cid=93755688334aaa6fd96d930ee1d) նկարում ցույց եմ տվել թե ոնց բեռնեք դրայվերն նշվաց կայքից: Եթե չլինի ասեք ուրիշ տարբերակ կփնտրեմ:
http://a8.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc7/375451_180807272014312_100002551202942_355737_1868527132_n.jpg

winpals
27.11.2011, 18:02
Հարգելի Մեսրոպ խորհուրդ կտաի վերցնել 6-րդ դասարանի «Ինֆորմատիկա» դասագիրքը և կատարել Paint -ին վերաբերովող մի քանի լաբորատոր աշխատանք ձեր մատնանշած Paint.NET3.5.10 ծրագրով: Կամ երեխաներին բացատրեք դասը այդ ծրագրով:
Իսկ ինչ վերաբերվում է windows 7 ՕՀ-ին իրենք պետք է ուղարկեին փաթեթը և նոր տպագրեին դասագիրքը:

gayane0803
27.11.2011, 21:17
Մեսրոպ ջան սկաների դրայվերը չեղավ, հիմա էլ Control Panel-ով չի ջնջում: Գրում է` Not Support tis OS:

Մեսրոպ
28.11.2011, 15:23
Հարգելի Մեսրոպ խորհուրդ կտաի վերցնել 6-րդ դասարանի «Ինֆորմատիկա» դասագիրքը և կատարել Paint -ին վերաբերովող մի քանի լաբորատոր աշխատանք ձեր մատնանշած Paint.NET3.5.10 ծրագրով: Կամ երեխաներին բացատրեք դասը այդ ծրագրով:
Իսկ ինչ վերաբերվում է windows 7 ՕՀ-ին իրենք պետք է ուղարկեին փաթեթը և նոր տպագրեին դասագիրքը:

համապատասխան նամակում խնդրում են պաինտի նոր վերսիա, իսկ ես ուղարկել եմ պաինտի նոր վերսիա: ես ինֆորմատիկա 6-րդ դասարանում չեմ դասավանդում հետեվաբար չգիտեմ թե պաինտի կոնկրետ որ վերսիան է պահանջվում, ես տեղադրել եմ ամենավերջի վերսիան:

Մեսրոպ
28.11.2011, 15:30
Հարգելի winpals ինչու այդքան չոր? Մարդը ցանկանում է օգնել:
Մեսրոպ ջան սկաների դրայվերը չեղավ, հիմա էլ Control Panel-ով չի ջնջում: Գրում է` Not Support tis OS:

լավ. դուք ինձ ուղարկեք Ձեր Windows-ի վերսիան (win. 7 home premium, ultimate և այլն) և նշեք թե քանի բիթանոց է 32 թե 64.

Anushka
28.11.2011, 21:22
Նորից այն ժամանկն է, երբ սկսվում են առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը: Սակայն ինֆորմատիկայի օլիմպիադայի կազմակերպման և անցկացման հետ կապված կան մի շարք դժվարություններ:
Դրանցից մեկն այն է, որ մեր դպրոցը հիմնական է և մենք բարձր դասարաններում դասավանդում ենք ընդհանուր հոսքի դասագրքերով:
Բոլորիս հայտնի է, որ ինֆորմատիկայի օլիմպիդային` և' քաղաքային, և' մարզային , և' հանրապետական փուլերում, առաջադրանքները ծրագրավորման խնդիրներ են:
Հիմա անհավասար պայմաններ են ստեղծվում ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի և հիմնական դպրոցի բարձր դասարանցիների համար, քանի որ մեր դասագրքերում և ոչ մի տառ չկա ծրագրավորումից: Միայն 9-րդ դասարանում ալգորիթմներ թեման է, այն էլ խմդիրների լուծումը անցնում ենք բլոկ-սխեմաների տեսքով:
Իսկ եթե օլիմպիադայի դպրոցական փուլում ընդգրկվեն այնպիսի առաջադրաքներ, որոնք անցած թեմաների շրջանակներում են, ապա քաղաքային փուլում երեխաները ինչպես կկարողանան կատարել առաջադրանքները?:
Արդյունքում` երեխաները վաստակելով 0 միավորներ, կխոսվի, որ դպրոցնեում ինֆորմատիկայի դրվածքը լավ չէ...
Իսկ թե օլիմպիադային մասնակցում են շնորհալի երեխաները, իսկ եթե աշակերտը պատկերացում չունի ծրագրավորման մասին,այս դեպքում, ինչպես գրի խնդիրը?
Կամ էլ ինֆորմատիկայի ուսուցիչը ինչքան լրացուցիչ ժամանակ տրամադրի իր ազատ ժամանակի հաշվին, որ սովորեցնի երեխաներին ծրագրավորման հիմունքներ:
Լուրջ խնդիր է. կամ պետք է ուսուցչին լրացուցիչ ծրագրավորում դասավանդելու ժամեր տրամադրեն, կամ էլ ինֆորմատիկայի օլիմպիադայի բովանդակությունը պետք է փոխվի, կամ էլ անցկացման կարգը:

Մեսրոպ
29.11.2011, 01:09

Իմ կարծիքով պետք է կարգն փոխվի, քանի որ ծրագրավորման այնպիսի լիզուներն ինչպիսին C++ , visual basic կամ թեկուզ turbo pascal այնպիսի լեզու չեն որ մի ամսվա մեջ երեխան սովորի, դա իսկապես լուրջ խնդիր է

gayane0803
29.11.2011, 01:21
Բարև Մեսրոպ ջան ՕՀ-ը Windows 7 Ultimate է, 32 բիթանոց: Paint ծրագիրն էլ փորձեցի դնել դպրոցում, սերվիս պակ 3 ուզեց: 2 հատն էր պակ 3-ով, այն էլ ինտերնետ մտավ, կապը վատ էր, ջղայնացա, թողի:

Մեսրոպ
29.11.2011, 01:35
Բարև Մեսրոպ ջան ՕՀ-ը Windows 7 Ultimate է, 32 բիթանոց: Paint ծրագիրն էլ փորձեցի դնել դպրոցում, սերվիս պակ 3 ուզեց: 2 հատն էր պակ 3-ով, այն էլ ինտերնետ մտավ, կապը վատ էր, ջղայնացա, թողի:

Բարև ձեզ տիկին Գայանե. ես վաղը Ձեզ կուղարկեմ նշված ՕՀ-ի համար Ձեզ անհրաժեշտ միանգամից մի քամի տեսակի դրայվերներ. իսկ ինչ վերաբերվում է պաինտին նորից եմ ասում ես ուղարկել եմ ամենավերջի վերսիան: Ես չգիտեմ թե կոնկրետ որ վերսիան է պահանջվում 6-րդ դասարանի ծրագիրն. բայց դա էլ խնդիր չի առավոտյան կուսումնասիրեմ 6-րդ դասարանի գիրքն տեսնեմ պաինտի որ վերսիան է ու միանգամից կտեղադրեմ նշված վերսիան Windows XP sp1 sp2 sp3 windows vista և windows 7 չնայած վերջին երկուսի դեպքում չեմ կարծում որ խնդիր կառաջանա: Համենայնդեպս դա այդքան մեծ խնդիր չի, առավոտյան կփորձենք լուծել այդ խնդիրը և Ձեր սկաների դրայվերի խնդիրն:

Մեսրոպ
29.11.2011, 02:22
Հարգելի ուսուցիչներ (6-րդ դասարանի ինֆորմատիկա դասավանդող) ինչքան հասկացա Ձեզ ոչ թե Paint.NET է պետք այլ paint-ի նախավերջի վերսիան: ԱՅՍՏԵՂ ՍԵՂՄԵԼՈՎ ԴՈՒՔ ԿԲԵՌՆԵՔ PAINT-Ի ՏՎՅԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ (ՀՂՈՒՄՆ ԱՅՍՏԵՂ Է) (http://depositfiles.com/files/xav64hkkc)
ԿԱՐԴԱՑԵ՛Ք.
Ծրագիրը տեղադրել եմ depositfiles.com կայքում. կայքից բեռնում կատարվում է երկու տարբերակով վճարովի և անվճար. բնականաբար բոլորս էլ անվճար տարբերակն ենք ընտրում: Տվյալ դեպքում ստիպված ենք սպասել 1 րոպե մինչև տվյալ կայքը կտրամադրի բեռնամ համար անհրաժեշտ հղում: Այդ ժամանակահատվածում ցուցադրում են գովազդներ որոնք լինում են բազմաբնույթ: Ընտրել եմ Depositfiles.com-ը նրա համար որովհետև այդ կայքում ցուցադրվող գովազդները համեմատաբար մնացաց կայքերի letibit.com turbobit և այլն, ավելի բարձր մակարդակի վրա են: Բայց համենայնդեպս եթե պաինտը բեռնելու ժամանակ ցուցադրեն այնպիսի գովազդներ որոնք տհաճ կլինի ձեր համար հույսով եմ ներողամիտ կլինեք քանի որ ծրագիր տեղադրողը (տվյալ դեպքում ես) ոչ մի կապ չունի տվյալ գովազդի կամ նկարի հետ

Իսկ եթե չեք ցանկանում այն բեռնել համացանցից կառաջարկեմ Ձեզ ուրիշ տարբերակ.
Windows 7 օպերացիոն համակարգով աշխատող համակարգչից վերցրեք Paint ծրագիրը և այն տեղադրեք windows XP-ի վրա. windows 7-ում տվյալ ծրագիրը գտնվում է հետևյալ թղթապանակի մեջ C://Windows/System32/mspaint.exe նշված թղթապանակում գտնվում է 1000-ից ավելի ծրագրեր ու ֆայլեր, որպեսզի կարողանաք հեշտ գտնել ուղղակի բացեք C://Windows/System32 թղթապանակը, վերևի աջ մասում որտեղ կատարում ենք որոնում. գրեք mspaint կամ mspaint.exe (ցանկալի է երկրորդ տարբերակը) և կատարեք որոնում, կգտնի երկու ֆայլ մեկի անունը mspaint.exe.mui է իսկ մյուսի անունն ուղղակի mspaint է վերջինի պիտակը (նշանն) պաինտի նշանն է, պատճենում եք դա "copy" և տեղափոխում այլ համակարգչի մեջ: Ծրագիրը տեղադրում install չի պահանջում, միանգամից աշխատում է:
Եթե կառաջանան որևէ խնդիրներ խնդրում եմ գրեք և կփորձմ ճիշտ խորհուրդ տալ տվյալ թերությունն վերացնելու համար:

Chuk
29.11.2011, 13:05
Հարգելի ֆորումցիներ,
հարկադրված եմ եղել ջնջել թեմայի մի շարք գրառումներ ու խմբագրել մի քանիսը, դրանցից հեռացնելով անձնական հարթության հատվածները: Մնանք քաղաքակիրթ քննարկման սահմաններում ու թեման չվերածենք անձերին ուղղված կոնֆլիկտային գրառումներով լի հարթակի:

arman555
29.11.2011, 17:22
Իսկ ինչ վերաբերվում է windows 7 ՕՀ-ին իրենք պետք է ուղարկեին փաթեթը և նոր տպագրեին դասագիրքը:
Հարգելի winpals, ամենևին չվիճարկելով հարցը, որ լավ կլիներ, որ նախապես բոլոր դպրոցների բոլոր համակարգիչները զինված լինեին դասագրքերում արծարծվող ծրագրերով, ցանկանում եմ տեղեկացնել, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հ.Հ. Բոլոր դպրոցներին արդեն 3 տարի է ինչ տրամադրում է Windows օպերացիոն համակարգի արտոնագրված ծրագրերը և MS Office արտոնագրված ծրագրային փաթեթը ելնելով տարբեր դպրոցներում համակարգչի տարբեր տեխնիկական տվյալներից, մշակվել է կարգ՝ որով ցանկացած դպրոց դիմելով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն կարող է ստանալ դպրոցի համակարգիչների տեխնիկական տվյալներին համապատասխան ծրագրային փաթեթը։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը տրամադրում է ՀՀ Բոլոր դպրոցներին Windows XP SP3 Profesional/7 Profesional արտոնագրված օպերացիոն համակարգը և MS Office 2003/2007/2010 արտոնագրված ծրագրային փաթեթը։ Բայց տրամադրում է՝ հաշվի առնելով տվյալ դպրոցի պահանջը, դիմումը: Մենք պարտականություն չունենք այդ ծրագրերի մատակակարումն իրականացնել՝ ելնելով դասագրքերից, առավել ևս եթե հաշվի ենք առնում, որ դպրոցների զգալի հատվածում համակարգիչների հզորությունը չի բավարարում Windows 7 օպերացիոն համակարգը գործարկելու համար:

Մեսրոպ
29.11.2011, 18:20

Այսօր համացանցն այնքան ինֆորմացիա է պարունակում որ բավական է 10 րոպե կատարել ցանկացած ծրագրի որոնում անպայման արդյունքներ գտնում ենք: ՈՒղղակի դպրոցների հմ օպերատորներն պետք է ժամանակ առ ժամանակ թարմացնեն ծրագրերն: Մի քանի տարի առաջ մեր դպրոցն ստացավ այդպիսի ծրագրային փաթեթ. իսկ հիմա այդ փոթեթն արդեն կարելի է ասել չի համապատասխանում դասագրգերի ծրագրերին և մենք ուղղակի թարմացրեցինք տվյալ ծրագրերն ըստ մեր համակարգիչների տեխնիկական պահանջների, այդպես պետք է անենք ոչ թե մեղադրենք "իրենց" հո իրենք չպետք է կատարեն մեր գործը: Եթե նշված ծրագրերն համացանցում չլինեին ուրիշ բան, բայց դրանք այնքան շատ են որ օգտվելով որևէ որոնողական համակարգից օրինակ Google երևի կնկատենք որ որոնման արդյունքներն հասնում են միլիոնների:

Chuk
29.11.2011, 18:54

Համացանցից կարելի է գտնել ծրագրերի ոչ արտոնագրված, կոտրված տարբերակները, մինչդեռ Արմանը խոսում էր արտոնագրված ծրագրերի մասին: ԿՏԱԿ-ը դպրոցներին տրամադրում է Արմանի նշած համակարգերի արտոնագրված տարբերակները:

Կա նաև խնդիր, որ դպրոցներում անցնում են ինչ-ինչ ծրագրեր (խոսքը Windows-ի ու Office-ի մասին չէ), որոնց արտոնագրերը պետությունը դպրոցներին չի տրամադրում: Այս մասին մեկը ես գրել եմ նաև դասագրքերի սևագրերի քննարկման ժամանակ: Իմ կարծիքով սա լրջագույն խնդիր է, որովհետև ակամա կամ դպրոցը պետք է լրացուցիչ ծախսերի տակ ընկնի, կամ գտնի զարտուղի, օրենքի պահանջներին ոչ հարիր տարբերակ, այդ թվում Ձեր նշած ինտերնետից գտնելու ճանապարհը:

Մեսրոպ
29.11.2011, 19:20

Համաձայն եմ, բայց ոչ բոլոր դպրոցներն են որ իրենց սեպական բյուջեով արտոնագրված ծրագրեր կգնեն

Մեսրոպ
30.11.2011, 12:21
Համաձայն եմ, բայց ոչ բոլոր դպրոցներն են որ իրենց սեպական բյուջեով արտոնագրված ծրագրեր կգնեն

Հարգելի Ադմիններ մի բան հարցնեմ. երբ գրառում ենք կատարում ու այդ պահին նկատում ենք տառասխալ "խմբագրել" մենյուի միջոցով ուղղում ենք, իսկ երբ հետո ենք նկատում ասենք հաջորդ օրն այդ խմբագրել մենյուն էլ չկա որ ուղղենք. այս նամակում սխալ եմ արել սեփականն "պ"-ով եմ գրել, պատճառն էլ այն է որ միշտ անգլերեն եմ հավաքում ու երբ անգլերեն տառերով հայերեն բառ ենք օգտագործում փ-ի փոխարեն p ենք օգտագործում, վերևի նամակն էլ գրելու ժամանակ երևի բնազդաբար p եմ օգտագործել: Հիմա ուզում եմ ուղղել ինչպե՞ս անեմ:

Chuk
30.11.2011, 13:31

Ոչ մի կերպ: Խմբագրելու համար նախատեսված ժամկետը կարծեմ 20 րոպե է: Դրանից ավելին «չենք թույլատրում», որովհետև չենք կարող ամեն պահի ստուգել թե ով իր գրառման մեջ ինչն է փոխել, մինչդեռ փոխելով գրառումները կարող են ամբողջովին փոխել թեմայի նախնական ձևը:

ԵՎ խնդրում եմ կարմիր տառերով մի գրեք, դրանք հոգնեցնող են կարդալու համար, այն էլ թավ տարբերակում: Ձեր այս գրառումը խմբագրում ու կարմիրը հանում եմ:

ԺաննաՀ
30.11.2011, 14:15
Իսկ ես, եթե կարելի է, ուզում եմ խորհուրդ տալ բոլորին` եթե ձեր ժամանակը ներում է , ապա նախապես ձեր ասելիքը ձևակերպեք որևէ տեքստային խմբագրիչում, կարդացեք, ուղղեք, հետո տեղադրեք Ֆորումի համապատասխան թեմայում: Եթե շտապում եք, ապա մի զլացեք, գրառումը տեղադրելուց հետո հասցրեք գոնե մի անգամ աչքի անցկացնել: Այդպես սխալներն ու տառասխալները հնարավորինս քիչ կլինեն:
Հարգե´ք ձեր ընթերցողին և անփույթ, աչք ծակող տառասխալներով գրառումներ մի´ արեք: :)

Մեսրոպ
30.11.2011, 14:47

Ընդունում եմ Ձեր խորհուրդը տիկին Ժաննա :)

gayane0803
02.12.2011, 23:20
Մեսրոպ ջան Paint ծրագիրը դու փորձել ես դնել? Ես քաշեցի քո ասած տեղից: Տարա դպրոց, սակայն Windows XP-ում չաշխատեց: ՕՀ-ի խնդիր էր տալիս:

Մեսրոպ
03.12.2011, 00:58
Մեսրոպ ջան Paint ծրագիրը դու փորձել ես դնել? Ես քաշեցի քո ասած տեղից: Տարա դպրոց, սակայն Windows XP-ում չաշխատեց: ՕՀ-ի խնդիր էր տալիս:

Տիկին Գայանե փորձել եմ աշխատում է, բայց ճիշտ կլինի դուք ասեք ձեր ՕՀ-ների տարբերակն windows xp sp1, 2, թե 3, ես դրան համարժեքն տեղադրեմ

winpals
03.12.2011, 13:06
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը տրամադրում է ՀՀ Բոլոր դպրոցներին Windows XP SP3 Profesional/7 Profesional արտոնագրված օպերացիոն համակարգը և MS Office 2003/2007/2010 արտոնագրված ծրագրային փաթեթը։ Բայց տրամադրում է՝ հաշվի առնելով տվյալ դպրոցի պահանջը, դիմումը: Մենք պարտականություն չունենք այդ ծրագրերի մատակակարումն իրականացնել՝ ելնելով դասագրքերից, առավել ևս եթե հաշվի ենք առնում, որ դպրոցների զգալի հատվածում համակարգիչների հզորությունը չի բավարարում Windows 7 օպերացիոն համակարգը գործարկելու համար:

Հարգելի Արման մեր դպրոցին չեն տրամադրել WIN 7 Profesional և MS Office 2003/2010 արտոնագրված ծրագրային փաթեթները:Ում պետք է դիմել այդ փաթեթների համար:

gayane0803
03.12.2011, 17:07
Մեսրոպ ջան windows xp 2, 3 է:

Anahitd
03.12.2011, 17:33
Բարև սիրելի գործընկերներ, հարգելի Մեսրոպ, Ես շատ ուշադիր կարդում էի ձեր գրածները ու ասեմ որ շատ բաներ կան, որոնք ինձ համար էլ խնդիրներ են ստեղծում, որոնց պատասխանները ես իմացա և կան բաներ էլ, որ դեռ անորոշեն: Նախ ասեմ, որ Մեսրոպ ջան այն հղումը, որ ուղարկել եք CoralDrow ծրագրի համար իմ մոտ չի բացում, միշտ անտիվիրուս ծրագիրն է ակտիվանում: Ես այդ CoralDrow ծրագրը ինտերնետից տեղադրել եմ իմ դպրոցի համակարգիչների մեջ, բայց որ վերսիան քաշում եմ գրքի դասերին որոշ բաներ համապատասխանում է շատ բաներ էլ չեն համապատասխանում: Խնդրում եմ ինձ ասեք, թե որ վերսիան պետք է քաշենք: Բացի այդ 11-րդ դասարանում նորից մտցրել են նոր ծրագիր` PageMaker, որը նորից նման խնդրի առաջ է կանգնեցնում և ես համոզված եմ, որ շատ ուսուցիչների համար անծանոթ է ու շատ դժվարությունների առաջ է կանգնեցնում: Ես կուզենայի, որ կամ սեմինարների, կամ էլ սկավառակների միջոցով մեզ հասցնեին այդ ծրագրերը: Բացի դրանից կան շատ հարցեր, որ չենք իմանում ինչպես վարվենք, օրինակ կարծեմ 11-րդ դասարանում օֆիսային ծրագրերը 2007-ով են, մյուս դասարաններում` 2003-ով: Ինչ է մենք պետք է բոլոր համակարգիչների վրա ամեն դասամիջոց ծրագրերը փոխենք:
Ինչ վերաբերվում է օլիմպիադաներին, կասեմ հետևյալը` ինչպես կարող է երեխան շաբաթական մի ժամ ծրագրավորման լեզու սովորելով սիրել այն և կարողանալ օլիմպիադայի մասնակցել ու դժվարավուն խնդիրներ լուծել: Օլիմպիադայի մասնակցությունը արդյունք կտա միայն այն ժամանակ երբ երեխան շաբաթական 2-3 ժամ զբաղվի առարկայով:

Մեսրոպ
04.12.2011, 00:45
Բարև սիրելի գործընկերներ, հարգելի Մեսրոպ, Ես շատ ուշադիր կարդում էի ձեր գրածները ու ասեմ որ շատ բաներ կան, որոնք ինձ համար էլ խնդիրներ են ստեղծում, որոնց պատասխանները ես իմացա և կան բաներ էլ, որ դեռ անորոշեն: Նախ ասեմ, որ Մեսրոպ ջան այն հղումը, որ ուղարկել եք CoralDrow ծրագրի համար իմ մոտ չի բացում, միշտ անտիվիրուս ծրագիրն է ակտիվանում:
Ժամանակավոր անջատեք անտիվիրուսն և բեռնեք. դա վստահելի հղում է:

Լավ, ինչքան հասկացա, դասագրքերի համարյա բոլոր ծրագրերն չեն համապատասխանում համակարգիչներում առկա ծրագրերի տարբերակներին, ես վաղը կփորձեմ ուսումնասրիել այդ ծրագրերն և կտեղադրեմ հղումներն, իսկ ինչ վերաբերվում է MS Offise 2003 և 2007 տարբերակներին պարտադիր չէ որ ամեն անգամ ջնջել կամ փոխել, դուք ուղղակի կարող եք երկու ծրագրային փաթեթները միաժամանակ օգտագործել դրանք համատեղելի են:

Մեսրոպ
04.12.2011, 01:01
11-րդ դասարանի դասագրքում նկատեցի html լեզվի մասին թեմաների, որը գրքում նշված է օգտագործել տեքստային փաստաթղթերի միջոցով: Ես որպես մասնագետ խորհուրդ կտամ տվյալ թեմաներն ուսուցանեք Adobe Dreamweaver cs5.5 ծրագրային փափեթով, նախ շատ հեշտ է օգտագործել, իր մեջ սահմանված են html-ի պահեստավորված բառերն բավական է գրել բառերի առաջին 1-2 տառերն և բառերն ավտոմատ կգրվեն, և ամենակարևորն աշակերտներն հնարավորություն կստանան ինքնուրույն կազմակերպել local files -> Server ֆայլերի փոխանցումը, որը շատ կարևոր է նշված թեմաների համար: Նշված ծրագրի անվճար տարբերակն (30 օր) կարող եք ձեռք բերել Adobe-պաշտոնական կայքից: Իսկ նշված ծրագրի CS5,5 տարբերակի serial number-ն ես կտրամադրեմ և կկարողանաք ընդմիշտ այն օգտագործել:

Մեսրոպ
04.12.2011, 01:07
Adobe PageMaker ծրագրային փաթեթը բեռնեք այստեղից -> https://www.adobe.com/cfusion/tdrc/index.cfm?loc=en&product=pagemaker եթե տարբերակն ձեր կարծիքով չի համապատասխանում, ապա գրեք, կփոխեմ:

Anahitd
07.12.2011, 15:13
Սիրելի Մեսրոպ ես շատ շնորհակալ եմ, որ անմիջապես կարդացիք և պատասխանեցիք իմ հարցերին: Ասեմ, որ ես Adobe Dreamweaver-ի դիսկ ունեմ և հենց այդտեղից էլ տեղադրել եմ: Իսկ ինչ վերաբերում է MS Offise 2003 և 2007 ծրագրերին մեր մոտ համակարգիչները հզոր չեն, ինձ թվում էր նորմալ չի աշխատի: Կփորցեմ նորից:
Մեսրոպ ջան ես մի խնդրանք էլ ունեմ: Երբ աշխատում էինք հին ֆորումում, ես իմ նկարը կարողացել էի դնել իմ էջին: Այս ֆորումի մեջ ինչ անում եմ չեմ կարողանում նկարս տեղադրեմ: Եթե հնարավոր է խնդրում եմ օգնի:

gayane0803
07.12.2011, 22:32
Anahitd ջան եթե համակարգչիդ RAM-ը 256 MB կա` հանգիստ տեղադրի, թեկուզ Pentium 3 լինի, իրար հետ 2 Office-ը հանգիստ կաշխատեն:

gayane0803
07.12.2011, 22:37
Նկարդ տեղադրելու համար մտիր անձնագիրդ, ղեկավարման վահանակ, խմբագրել ավատարը, նկարդ բեռնիր, չափերը տես ինչքան է պահանջում ու տեղադրիր:

Մեսրոպ
07.12.2011, 22:55
Սիրելի Մեսրոպ ես շատ շնորհակալ եմ, որ անմիջապես կարդացիք և պատասխանեցիք իմ հարցերին: Ասեմ, որ ես Adobe Dreamweaver-ի դիսկ ունեմ և հենց այդտեղից էլ տեղադրել եմ: Իսկ ինչ վերաբերում է MS Offise 2003 և 2007 ծրագրերին մեր մոտ համակարգիչները հզոր չեն, ինձ թվում էր նորմալ չի աշխատի: Կփորցեմ նորից:
Մեսրոպ ջան ես մի խնդրանք էլ ունեմ: Երբ աշխատում էինք հին ֆորումում, ես իմ նկարը կարողացել էի դնել իմ էջին: Այս ֆորումի մեջ ինչ անում եմ չեմ կարողանում նկարս տեղադրեմ: Եթե հնարավոր է խնդրում եմ օգնի:

Չեմ կարծում որ համակարգիչներն այնքան թույլ պարամետրեր ունեն որ չկարողանան աշխատեցնել ms offise փաթեթը:
իսկ ինչ վերաբերվում է նկարին, մտնում եք այստեղ http://forum.armedu.am/profile.php?do=editavatar և հետևում տեղադրված նկարներին
http://a4.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc7/390008_186884601406579_100002551202942_371836_1809689946_n.jpg
http://a3.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc7/381098_186885128073193_100002551202942_371839_516621155_n.jpg
http://a2.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/379531_186885698073136_100002551202942_371840_650945200_n.jpg
http://a1.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/383695_186886178073088_100002551202942_371844_51476703_n.jpg

marieta
08.12.2011, 16:15
Սիրելի գործընկերներ` ինձ անհրաժեշտ է մի լավ մասնագետ, դպրոցի համար, որ ինձ օգնի ի մի բերեմ համացանցը, կարգավորեմ բոլոր համակարգիչները, ներմուծեմ անհրաժեշտ ծրագրերը և սկսեմ մարդավարի դասեր անցկացնել: Իմ հեռաղոսի համարն է` 39 22 19:

marieta
08.12.2011, 17:08
Հարգելի գործընկեր, մեր խոսելուց հետո ես փնտրեցի և չգտա ձեր գրառումը: Եթե ձեզ դժվար չէ նորից զանգահարեք ինձ և թողեք ձեր համարը: Սպասում եմ....

arman555
08.12.2011, 17:55
Հարգելի winpals, ցանկացած դպրոց կարող է դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն՝ ԿՏԱԿ-ի կողմից տրամադրված էլեկտրոնային schools.am տիրույթի email հասցեից, նամակ գրելով arman@ktak.am էլ. հասցեին և ստանալ WIN 7 Profesional և MS Office 2003/2010-ի ակտիվացիոն բանալիները, իսկ Ծրագրերը կարող է ներբեռնել Microsofti պաշտոնական էջից: Նաև կարող եք վերցնել՝ այցելելով մեզ, Սիմոն Վրացյան 73 հասցեով:

Մեսրոպ
08.12.2011, 21:56
Սիրելի գործընկերներ` ինձ անհրաժեշտ է մի լավ մասնագետ, դպրոցի համար, որ ինձ օգնի ի մի բերեմ համացանցը, կարգավորեմ բոլոր համակարգիչները, ներմուծեմ անհրաժեշտ ծրագրերը և սկսեմ մարդավարի դասեր անցկացնել: Իմ հեռաղոսի համարն է` 39 22 19:
Այդ մասնագետը Ձեզ պետք է համացանցով օգնի թե այցելի Ձեր դպրոց, եթե համացանցով, ապա խնդիր չկա, ասեք ինչ խնդիրներ կան կօգնեմ կարգավորեք ամենինչ:

Anahitd
09.12.2011, 14:52
Անչափ շնորհակալ եմ Մեսրոպ ջան, նկարս արդեն տեղադրեցի: Իսկ ինչ վերաբերվում է MS Offise 2003 և 2007 ծրագրերի միաժամանակ նույն համակարգչում տեղադրելուն ես ուղակի կարծում էի, որ իրար կխանգարեն ու լավ չեն աշխատի: Հիմա արդեն միասին կտեղադրեմ:

Մեսրոպ
10.12.2011, 14:25

Չէ, իրար չեն խանգարի, ուղղակի երբ վերջի անգամ բացել եք օրինակ 2007 ու դրանից հետո բացեք 2003 մոտավորապես կես րոպե ուշ կբացի, ուրիշ ոչ մի խնդիր չի լինի

Margarit
12.12.2011, 14:28
Շնորհակալ եմ Ձեզ պատասխանի համար ,բայց իմ հարցը վերաբերում է ոչ թե ծրագիր քաշելուն և ինստալացիային ,այլ այն փաթեթին,որը ես չունեմ և ես նույնիսկ չգիտեմ, եթե իմ համակարգչի սիստեման փոխեմ Window2007 արդյոք այն իմ համակարգչի պարամետրերով կարող է աշխատել:Հիմա շատ ժամանակ խոսում են փաթեփի լիցենզիայի մասին :Մի քանի տարի առաջ մեզ տվել են սկավառակներ որտեղ 1-ին սկավառակը ,որը վերաբերում է window2003 փաթեփին չէր աշխատում:

gayane0803
12.12.2011, 20:22
Մարգարիտ ջան կներես, սակայն մի քանի ուղղում պիտի անեմ: Windows-ը ոչ թե 2007 է, այլ` Windows 7:Համակարգչի պարամետրերը պետք է հզոր լինեն: Գրի քո համակարգչի պարամետրերը, կասենք` կաշխատի, թե` ոչ? Հիմա 1-ին սկավառակի մասին. այն Windows XP-ի ոչ թե ինստալյացիոն փաթեթն է, այլ բանալին, որի տեղադրման կարգը սկավառակի վրա մանրամասն շարադրված է: Ես դրել եմ մի քանի համակարգչում:

Մեսրոպ
12.12.2011, 22:50
Շնորհակալ եմ Ձեզ պատասխանի համար ,բայց իմ հարցը վերաբերում է ոչ թե ծրագիր քաշելուն և ինստալացիային ,այլ այն փաթեթին,որը ես չունեմ և ես նույնիսկ չգիտեմ, եթե իմ համակարգչի սիստեման փոխեմ Window2007 արդյոք այն իմ համակարգչի պարամետրերով կարող է աշխատել:Հիմա շատ ժամանակ խոսում են փաթեփի լիցենզիայի մասին :Մի քանի տարի առաջ մեզ տվել են սկավառակներ որտեղ 1-ին սկավառակը ,որը վերաբերում է window2003 փաթեփին չէր աշխատում:

Windows 7-ի մինիմալ պահանջներն են՝ Procesor - 1,8GHz, RAM 512mb, VideoCard 128mb կամ ombort 256 mb, նշված պարամետրերից ցածր պարամետրեր ունեցող համակարգիչների վրա խորհուրդ չի տրվում օգտագործել windows 7, հակառակ դեպքում համակարգիչները կամ թույլ չեն տա որ տեղադրեք նշված ՕՀ-ն կամ էլ թույլ տալու դեպքում համակարգիչները կաշխատեն չափից դուրս դանդաղ… հիմա Ձեր համակարգչի պարամետրերը համեմատեք նշված պարամետրերի հետ, եթե բավարարում են ուրեմն խնդիր չի առաջանա, հիշեցնեմ, որ նշված պարամետրերը մինիմալ են, իսկ խորհուրդ տրվող պարամետրերն են՝ procesor 1.8GHz-ից բառձր, RAM 1GB, videocard 128mb -ից բարձր…

marieta
13.01.2012, 18:40
Հարգելի Մեսրոպ կներեք ուշացումով եմ արձագանքում ձեր նամակին, բայց ասեմ , որ պետք է գա դպրոց, որոշակի միացումներ ու մասնագիտական շտկումներ կատարի: Շատ շնորհակալ եմ կրթական ֆորումին, որ ինձ օգնեց գտնելու համապատասխան մասնագետի:

karine66
19.01.2012, 17:53
Բարև բոլորին…
Ինչպես գիտեք դպրոցներում սկսվել է օլիմպիադաների շրջանը: Ինձ կոնկրետ հետաքրքրում է «Ինֆորմատիկա»-ից ինչպիսի հարցեր պետք է տանք և քանի
հարց: Ես առաջին անգամ եմ անցկացնելու օլիմպիադան դրա համար էլ հարցնում եմ նրանց,ովքեր փորձ ունեն: Նախապես շնորհակալություն:

manush
19.01.2012, 17:58

Հարգելի Կարինե, ֆորումում կա դպրոցական օլիմպիադաների վերաբերյալ թեմա` http://forum.armedu.am/showthread.php/493-Դպրոցական-առարկայական-օլիմպիադաներ, որում, մասնավորապես իֆորմատիակայի օլիմպիադայի առաջադրանքների վերաբերյալ գրառումներ կան:

Խնդրում եմ Ձեր հարցը տեղադրեք նշված թեմայում:

lusinka
20.01.2012, 22:44
Հարգելի գործընկերներ ԿԱԻ հանրակրթություն բաժնի մեթոդական նյութեր բաժնում տեղադրվել են <Մեթոդական երաշխավորություն 2011-2012 ուստարում 12-րդ դասարանում՝ Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման վերաբերյալ նյութը>, կարող եք ծանոթանալ թե 2-րդ կիսամյակում ինչ ենք անելու ինֆորմատիկայից:

Մեսրոպ
23.01.2012, 13:52

այսինքն ինչքան հասկացա անցած 2 տարներին ինչ թեմաներ անցել են դրանցից ասյպես ասաց կարևորներն ընտրենք ու հիմնականում գործնակա՞ն անենք:

lusinka
23.01.2012, 17:09
Մեսրոպ ջան լրիվ թողել են ուսուցչի հայացողությանբ, դու ընտրում ես թեմաները, որոնք ավելի կարևորում ես, պլան կազմում ներկայացնում ուսմասվարին ու տնօրենին,հաստատում են ու գործդ անում ես:

Արեն
24.01.2012, 00:04
Բարեւ Ձեզ:
png ընդլայնումով ֆայլը ո՞ր ծրագրով են պատրաստում:
Նախապես շնորհակալություն:

Մեսրոպ
24.01.2012, 00:14
Բարեւ Ձեզ:
png ընդլայնումով ֆայլը ո՞ր ծրագրով են պատրաստում:
Նախապես շնորհակալություն:

Արեն ջան png-ն և jpeg-ն գրաֆիկական ֆայլերի՝ նկարների ֆորմատներն են ու այդ ընդլայնումներով ֆայլեր կամ նկարներ կարելի է ստեղծել գրեթե բոլոր այն ծրագրերով որոնցով ստեղծում ու խմբագրում ենք նկարներ… օրինակներ. paint, paint.NET, photoshop, corel draw, բազմաթիվ ծրագրեր կան անհնար է հիմա դրանք թվարկեմ ուղղակի ամենատարացվածներն սրանք են, նշված ծրագրերով կարելի է ոչ միայն ստեղծել png ընդլայնումով ֆայլեր այլ նաև կարող եք փոխարինել jpeg-ն png-ի և հակառակն png-ն jpeg-ի: Եթե այլ հարցեր կան ասեք կպատասխանեմ:

Արեն
24.01.2012, 18:46
Ես ուզում եմ խնդրի լուծում տեղադրել: Այն պարունակում է կոտորակներ; Ինձնից պահանջվում է png ֆորմատի ֆայլ: Ես ֆայլը ստեղծել եմ Word ծրագրով; Ինչպես վարվեմ:

Մեսրոպ
24.01.2012, 19:50
Ես ուզում եմ խնդրի լուծում տեղադրել: Այն պարունակում է կոտորակներ; Ինձնից պահանջվում է png ֆորմատի ֆայլ: Ես ֆայլը ստեղծել եմ Word ծրագրով; Ինչպես վարվեմ:

բացում եք Ձեր word ֆայլը, սեղմած պահում եք ձախ կողմի Ctrl ստեղն այնուհետև սեղմում եք A այսինքն կոպիտ ասաց նշում եք word-ի ամբողջ ինֆորմացիան և պատճենում եք (copy Ctrl+C) դրանից հետո բացում եք paint ծրագիրը և պատճենած ինֆորմացիան տեղափոխում եք պաինտի մեջ ( paste (ctrl+V)) պաինտից էլ պահպանում եք համապատասխան ֆորմատով (անգլերենի դեպքում file -> save As -> *.png, ռուսերեն տարբերակի համար Fayl -> soxranit kak -> *.png) այսքանը Արեն ջան…

Արեն
26.01.2012, 19:01
Համակաչգչիս մեջ ունեմ այսպիսի թերություն, նույն ֆայլից բացվում է մի քանի հատ, իսկ երբ word -ի փաստաթուղթ եմ բացում, որ գրեմ անընդհար էջեր են ավելանում ; ինչպես շտկեմ դա:

Anush Avetisyan
26.01.2012, 21:28
Ֆայլի բազմաթիվ կրկնօրինակների ավտոմատ ստեղծումը վկայում է վիրուսով վարակված լինելու մասին:

Liza92
26.01.2012, 21:52
Ողջույն հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ ինձ օգնեք գտնելու paint գրաֆիկական խմբագրիչի գործիքների պայմանական նշանները` թեստային առաջադրանքներ կազմելու համար, <սիմվոլների> մեջ բոլոր նշանները չէ որ կա; Կանխավ շնորհակալ եմ:

Anush Avetisyan
26.01.2012, 22:13

Paint-ի պատուհանը ստեղնաշարի <<Print Screen SysRq>> ստեղնով տեղադրել Paint-ի նոր փաստաթղթի մեջ:<<Select>> գործիքով ընտրել անհրաժեշտ գործիքը և copy անել որտեղ որ պետք է:

Armine-89
26.01.2012, 22:22
Հարգելի Liza92 , կամայական գործիքի պայմանական նշան կարելի է հանել գրաֆիկական ծրագրի միջոցով
1 քայլ բացել ծրագիրը,
2 քայլ սեղմել Print screen ստեղնը, այն նկարում է քո ողջ էկրանը
3 քայլ գրաֆիկական նոր ֆայլ բացել և սեղմել Ctrl+V
4 քայլ նշել գործիքը և այն copy հրամանով տեղափոխել փոխանակման բուֆեր
5 քայլ Ctrl+V բանալու միջոցով այն տեղափոխել տեքստային միջավայր որպես գրաֆիկական ֆայլ
Կա ավելի հեշտ տարբերակ` Snagit ծրագիր, այն հնարավորություն է տալիս նկարել աշխատանքային սեղանի կամայական տարածք:
Կարծում եմ կարողացա օգտակար լինել:

Արեն
26.01.2012, 22:31
Իսկ ինչպես կարելի է հավասարումների համակարգի նշանը դնել:

gayane0803
26.01.2012, 22:41
Ընդհանրապես, մաթեմատիկական հավասարումներ գրելու համար եթե Word 2007-ն է, մտի Insert ներդիր ժապավեն, կլիկ արա Equation գործիքի վրա, ուզածդ նշանները կգտնես:

Liza92
26.01.2012, 22:53
Շնորհակալություն օգնության և արագ արձագանքելու համար

Մեսրոպ
27.01.2012, 13:19
Իսկ ինչպես կարելի է հավասարումների համակարգի նշանը դնել:

Արեն ջան առաջին գրածդ վիրուսների գործն է մաքրիր համակարգիչդ վիրուսներից որովհետև որոշ ժամանակ հետո համակարգչիդ մեջ հիշողություն չի մնա եթե վիրուսն որոշի "կամակորություն" անել, այն է, կրկնապատկել համակարգչիդ ամբողջ ինֆորմացիան… իսկ ինչ վերաբերվում է հավասարումների համակարգին ապա մտնում ես word-ի բանաձևերի մեջ և ընտրում ես քո բանաձևին նման ֆորմուլան. պատկերն նայի հետևյալ նկարում
http://a5.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/403909_217255975036108_100002551202942_450179_220174831_n.jpg
http://a8.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/427058_217256091702763_100002551202942_450180_1874522464_n.jpg
http://a2.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc7/396416_217256198369419_100002551202942_450181_1114283944_n.jpg

anush
27.01.2012, 15:06
Ինչ ծրագրով կարելի է վիդեոյից կադր կտրել (jpeg նկար ստանալ) հնարավորինս որակի պահպանմամբ: Եթե հնարավոր է օգնեք:

Մեսրոպ
28.01.2012, 15:44
Ինչ ծրագրով կարելի է վիդեոյից կադր կտրել (jpeg նկար ստանալ) հնարավորինս որակի պահպանմամբ: Եթե հնարավոր է օգնեք:

Կարող եք վիդեոյից նկար ստանալ pinancle studio, ulead video studio, magic video studio, ծրագրերով, նշված ծրագրերի ժամանակ նկարի որակն կախված է միայն վիդեոյի տվյալ կադրի որակից ինչ որակով վիդեոն երեվում է pausa -ի ժամանալ հենց ետ նույն որակով էլ նկար կստացվի. բայց եթե նշված ծրագրերն չունեք օգտվեք windwvs-ի ножница կոչվող ծրագրից, նշված ծրագիրն առկա է միայն windows 7 ևwindows vista օպերացիոն համակարգերում. Ծրագրի հղումն է. start -> program files -> standartnie -> ножница: Ծրագրի տարբերանշանն երկու մկրատներ են. վիդեոն բացում եք կանգնեցնւմ եք աըն հատվածն որն ուզում եք նկար սարկել մեդիա պլեյն մեծացնում եք այնուհետև բացում եք նոժնիցա ծրագիրն և կտրում եք այդ կադրից ցանկացած հատված:

anush
28.01.2012, 23:51
Շնորհակալություն:
Ես ctrl+Print Screen-ի միջոցով եմ անում: Ինչ եք կարծում տարբերություն կլինի:

Մեսրոպ
29.01.2012, 21:21
Շնորհակալություն:
Ես ctrl+Print Screen-ի միջոցով եմ անում: Ինչ եք կարծում տարբերություն կլինի:

Նկարի որակի հարցում անպայման կլինի տարբերություն. նախորդ գրառման մեջ նշված ծրագրերից ulead video studio-ով կարղ եք բարձրացնել նկարի որակն այդ ծրագիրն ձեռք բերեք կբացատրեմ թե ոնց անեք դա:

karine66
31.01.2012, 17:28
Ես չեմ կարողանում ինտերնետից բեռնել CorelDrow , PageMaker ծրագրերը…Խնդրում եմ օգնեք ինձ: Նախապես շնորհակալ եմ:

Մեսրոպ
31.01.2012, 17:54
Ես չեմ կարողանում ինտերնետից բեռնել CorelDrow , PageMaker ծրագրերը…Խնդրում եմ օգնեք ինձ: Նախապես շնորհակալ եմ:
corelDrow բեռնելու համար սեղմեք այստեղ
(http://narod.ru/disk/39137211001/CorelDrawX5.exe.html), իսկ PageMaker բեռնելու համար սեղմեք այստեղ (http://download.adobe.com/pub/adobe/magic/pagemaker/win/7.x/PM701Tryout.exe)

gayane0803
03.02.2012, 19:07
Մեսրոպ ջան Windows XP-ի համար քո տեղադրած Paint-ը չաշխատեց: Խնդրում եմ այնպիսին դիր, որ Windows 7-ինը լինի, բայց բացի XP-ում, եթե հնարավոր է, նաև սերվիս պակ 2-ի համար էլ լինի, եթե կա:
Խնդրանքով դիմում եմ նաև Chuk-ին:
Նախապես շնորհակալություն

Մեսրոպ
04.02.2012, 11:58

Տիկին Գայանե paint-ի այն տարբերակն որը windows 7-ին է դա paint v6.1 է դա կարող եք բեռնել այստեղից… (http://www.mediafire.com/?21dl58d0luk70pe)
Իսկ մնացած բոլոր տարբերակներին ծանոթացեք այստեղ... (http://mspaint-download.webs.com/)
Նշեմ նաև, որ windows XP SP2-ի համար նախատեսված ամենաբարձր տարբերակը paint v5.1 է. Սրանք նայեք ես քիչ հետո 6.1 xp-ի համար կտեղադրեմ:

Մեսրոպ
04.02.2012, 12:48
paint 6.1 windows xp sp2 կամ sp3-ի համար գոյություն չունի, եթե լինի էլ nulled արած կլինի, (վերջինն իմ կարծիքով, սակայն համացանցում երկար փնտրելուց հետո այդպես էլ չհանդիպեցի, բայց հանդիպում էի այսպիսի տողերի paint 6.1 for xp սակայն ոչ մի էական ինֆորմացիա չկար…) Չնայած ես ասյքան ժամանակ չեմ հանդիպել windows xp sp2 ու paint-ն լինի 6.0 կամ 6.1 այսինքն windows vista կամ windows 7-ի paint-ից լինի, եթե որևէ մեկի մոտ կա այդպիսի օպերացիոն համակարգ, կամ հաստատ համոզված է, որ կա այդպիսի ծրագիր թող գրի, որ իմանանք հաստատ կա փորձենք օգնել տիկին Գայանեին. համենայդեպս ես երկար ժամանակ փնտրում եմ ու չեմ գտել. paint home-ում էլ կարդացի թե որ տարբերակն որ օպերացիոն համակարգի համար է նախատեսված, ու xp-ի համար ամենաբարձր տարբերակը 5.1-ն է, դա էլ մեր սովորական xp-ի paint-ն է:

Ruben
04.02.2012, 17:18
Բարև հարգելի Մեսրոպ, նշված լինկերով corelDrow-ը և PageMaker-ը 30-օրյա տարբերակներ են, ինչ կասես..

Մեսրոպ
06.02.2012, 15:15
Բարև հարգելի Մեսրոպ, նշված լինկերով corelDrow-ը և PageMaker-ը 30-օրյա տարբերակներ են, ինչ կասես..

Ռուբեն ջան համացանցից երբ բեռնում ես ծրագրեր դրանց 90 տոկոսն տրիալ են այսինքն որոշակի ժամկետով, ես խորհուրդ եմ տալիս լազերային սկավառակով տեղադրեք դրանք կամ էլ համացանցից պետք է գտնեք համարժեք կոդերն (crack)

magabo
06.02.2012, 23:07
Ողջույն հարգելիներս: Ես ունեմ pagemaker 7.0: Եթե կա անհրաժեշտություն, կարող եմ տեղադրել ftp-ում

Ruben
06.02.2012, 23:21
Բարև Ձեզ, դրեք pagemaker 7.0 -ը, ինֆորմատիկներից մեծ մասին պետք կգա...

magabo
07.02.2012, 10:09
Ողջույն բոլորին: Տեղադրեցի Pagemaker 7.0 ftp-ում: Ասեմ որ ծրագիրը չունի ժամկետային սահմանափակում / տրիալ չէ/: Տեղադրում եմ նաև ծրագրի ռուսիֆիկատորը: Սերիալ համարը արխիվի մեջ է: Բեռնեք այստեղից`ftp://ftp.schools.am/uploads/page maker 7.0

magabo
07.02.2012, 10:13
Լինքը չաշխատեց, փորձեք այստեղից ftp://ftp.schools.am/uploads/page%20maker%207.0/

Մեսրոպ
07.02.2012, 10:46
Լինքը չաշխատեց, փորձեք այստեղից ftp://ftp.schools.am/uploads/page%20maker%207.0/

Նորից չաշխատեց. այսինքն աշխատում է բայց պաշտպանված է գաղտնաբառով

magabo
07.02.2012, 12:26
Դուք պետք է անպայման օգտվեք դպրոցի ԻՀԿ-ից, այսինքն ftp սերվերը գործում է միայն Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցի ներսում: Պարզապես ֆայլը շատ մեծ է, չգիտեմ այլ կերպ ոնց տեղադրեմ

Մեսրոպ
07.02.2012, 17:50
Դուք պետք է անպայման օգտվեք դպրոցի ԻՀԿ-ից, այսինքն ftp սերվերը գործում է միայն Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցի ներսում: Պարզապես ֆայլը շատ մեծ է, չգիտեմ այլ կերպ ոնց տեղադրեմ

տեղադրի depositfiles.com, leobit.com, turbobit.com, vipfiles.com այս կայքերից որևէ մեկում

magabo
07.02.2012, 23:43
Հազիվ տեղադրեցի depositfiles.com-ում, ահա լինքը` http://depositfiles.com/files/xvcmwk38w

Արեն
16.02.2012, 23:59
Windows 7-ում Microsoft officce 2003-ը նորմալ կաշխատի՞:

Արեգ
17.02.2012, 11:51
Windows 7-ում Microsoft officce 2003-ը նորմալ կաշխատի՞:

Անկասկած, լավ է աշխատում, Արեն ջան:

karine66
04.04.2012, 14:29
Հարգելի ֆորումցիներ խնդրում եմ ինձ օգնեք աշխատել Dremweaver 8 ծրագրով…
Կանխավ շնորհակալություն

Մեսրոպ
08.08.2012, 12:51
Ով գիտի, ինֆորմատիկայից այս տարի սեմինարներ լինելո՞ւ են

gayane0803
08.08.2012, 22:28
Խոսքը ինչ սեմինարների մասին է? Մենք, օրինակ, Քվանտ վարժարանում 10 օրով վերապատրաստվել ենք ատեստացիայի համար: Երևի այսքանը:

Մեսրոպ
08.08.2012, 22:54
Խոսքը ինչ սեմինարների մասին է? Մենք, օրինակ, Քվանտ վարժարանում 10 օրով վերապատրաստվել ենք ատեստացիայի համար: Երևի այսքանը:
Չէ, ատեստացիայի համար չէ, դե ուղղակի սեմինար, ինչպես նախորդ տարիներին տարբեր առարկաներից

Մեսրոպ
08.08.2012, 23:09
Ինչքան որ գիտեմ մի քանի առարկաներից լինելու են մոտակա ժամանակահատվածում

Mkhitaryan
10.08.2012, 00:22
Բարև բոլորին: Ես Dremweaver ծրագիրը սովորել եմ http://teachpro.ru/-կայքից: Բայց ինձ ձգում է գիրքը, ինտերնետով սովորելու համն ու հոտը չեմ զգում:

Մեսրոպ
10.08.2012, 01:58
Բարև բոլորին: Ես Dremweaver ծրագիրը սովորել եմ http://teachpro.ru/-կայքից: Բայց ինձ ձգում է գիրքը, ինտերնետով սովորելու համն ու հոտը չեմ զգում:

Հարգելի Մխիթարյան իմ կարծիքով կարևոր չի ինֆորմացիայի աղբյուրը թղթից գիրքն է թե էլեկտրոնային տարբերակն է, կարևորը խորացված բովանդակությունն է, իսկ ինչ վերաբերվում է համ ու հոտին ասեմ, որ, եթե խոսքը գնար հայոց պատմության մասին իհարկե էլեկտրոնայինը գրքի համն ու հոտը չունի, սակայն վեբ ծրագրավորման մեջ էլեկտրոնային տարբերակն ինձ համար անփոխարինելի է, նախ քո ուզած նյութը շատ արագ գտնում ես, և մասնագետի համար ամենակարևոր դրական կողմն էլեկտրոնայինի այն է, որ նրանում առկա ծրագրային օրինակները կարող ես ոչ միայն կարդալով հասկանալ այլ աշխատեցնես որևէ խմբագրիչով, ասենք եթե դուք օգտվում եք գրքից ու այնտեղ կա մի օրինակ որի տողերի քանակը մոտ 100 է, ժամանակ կծախսեք արտագրելու համար խմբագրիչում, իսկ էլեկտրոնայինի դեպքում շատ արագ կպատճենեք ու վերջ։ Կատակով ասաց ծրագրավորողի համար էլեկտրոնայինից այն կողմ ոչինչ չկա։ ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ ՎԵՐԸ ՆՇՎԱԾՆ ԻՄ ԿԱՐԾԻՔՆ Է։

karine66
03.09.2012, 13:36
Բարև բոլորին,ես ուզում եմ իմանալ 12-րդ դասարանում 2-րդ կիսամյակում ինֆորմատիկան դսավանդվելու է թե ոչ: Նախապես շնորհակալություն:

Մեսրոպ
03.09.2012, 17:16
Բարև բոլորին,ես ուզում եմ իմանալ 12-րդ դասարանում 2-րդ կիսամյակում ինֆորմատիկան դսավանդվելու է թե ոչ: Նախապես շնորհակալություն:

Դասավանդվելու է,

Մեսրոպ
03.09.2012, 17:20
ինֆորմատիկայի 10, 11, 12-րդ դասարանների 2012թ․ մշակված ծրագիր կա՞, եթե այո, ապա որտեղից կարող եմ գտնել։ armedu.am-ում նայեցի 2012թվականի միայն 6-9 դասարանների համար է, իսկ 10, 11, 12-րդ դասարանների համար 2012թվականի չգտա, 2009 էր կարծեմ, (հղումը այստեղ է (http://armedu.am/arm/materials.php?sec=syllabus&cat_id=116)) որը 12-րդ դասարանի նոր գրքի հետ այդքան էլ չի համապատասխանում։

Արմինե Մ
03.09.2012, 18:14
http://www.aniedu.am/school/standartsaprograms.html

gayane0803
03.09.2012, 23:05
Բարև բոլորին: 2012 թ. 2-րդ կիսամյակում ինֆորմատիկան, ցավոք սրտի, չի դասավանդվելու: Մեթոդական նամակում պարզ գրված է` http://aniedu.am/method-letters2012-13.html
Ինձ էլ հետաքրքիր է 11, 12-րդ դասարանների ծրագրերն ինչպես ենք գրելու: <Հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչներ և ծրագրեր>-ում 12-րդ դասարանի նյութը 11-ի գրքում է, 12-ն էլ բնական է չկա???

gayane0803
03.09.2012, 23:36
aniedu.am-ում <Հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչներ և ծրագրեր> լրամշակված տարբերակը կա`2011թ, որը համապատասխանում է 11, 12-րդ դասարանի դասագրքերին, ընդհանուր հոսքն է:

Մեսրոպ
04.09.2012, 00:52
http://www.aniedu.am/school/standartsaprograms.html

Շնորհակալություն

Մեսրոպ
04.09.2012, 00:54
Բարև բոլորին: 2012 թ. 2-րդ կիսամյակում ինֆորմատիկան, ցավոք սրտի, չի դասավանդվելու: Մեթոդական նամակում պարզ գրված է` http://aniedu.am/method-letters2012-13.html
Ինձ էլ հետաքրքիր է 11, 12-րդ դասարանների ծրագրերն ինչպես ենք գրելու: <Հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչներ և ծրագրեր>-ում 12-րդ դասարանի նյութը 11-ի գրքում է, 12-ն էլ բնական է չկա???
Իսկ մեզ ասել էին որ դասավանդվելու է երկրորդ կիսամյակում

gayane0803
04.09.2012, 02:12
Լավ կլիներ...

Մեսրոպ
04.09.2012, 11:25
Լավ կլիներ...

Տիկին Գայանե քիչ առաջ մեր տնօրենից հարցրեցի, ասեց, որ ինֆորմատիկայի դասավանդումը 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում կախված է նրանից թե երկրորդ կիսամյակում ինֆորմատիկան կլինի քննական առարկա թե ոչ, եթե քննական լինի ուրեմն կանցնեն, հակառակ դեպքում ՝ ոչ: Հիմա ուրիշ հարց է առաջանում, երկրորդ կիսամյակում 12-րդ դասարանցիների համար ինֆորմատիկան քննական առարկա կլինի թե ոչ:

gayane0803
04.09.2012, 19:44
Բարև հարգելի Մեսրոպ մեթոդական նամակը չես տպել? Այնտեղ պարզ գրված է, որ 2-րդ կիսամյակում ինֆորմատիկան չի դասավանդվելու: Տնօրենդ քեզ ժամ կտա` ավելի լավ, թող տա, ոչ էլ ձայն հանի: Պարզապես ծրագիրը գրելն է պրոբլեմ, սպասում եմ ԿԱԻ-ից ճշտեմ: Ավագ դպրոցի լրամշակված ծրագիրը 34 ժամի համար է, իսկ մեր ժամը, փաստորեն, կիսվել է: Որ զանգեմ ԿԱԻ` կգրեմ:

Մեսրոպ
04.09.2012, 21:14

Ճիշտն ասաց չեմ տեսել, իսկ ինչ վերաբերվում է ծրագիր գրելուն ես էլ չգիտեմ ինչպես անեմ։

hasi
05.09.2012, 11:32
Barev DZez sireli goc@kerner,Es chem haskanum ete 12-13ustarva hamar ekel e@ndhanur hosqum shabatakan 1 jam,34 jam, cragir@ 12-rd dasarani vonc gtnem, menq mjus kisamjak esel en vor unenq jam,

Մեսրոպ
05.09.2012, 16:01
Barev DZez sireli goc@kerner,Es chem haskanum ete 12-13ustarva hamar ekel e@ndhanur hosqum shabatakan 1 jam,34 jam, cragir@ 12-rd dasarani vonc gtnem, menq mjus kisamjak esel en vor unenq jam,

12-րդ դասարանում երկրորդ կիսամյակում ինֆորմատիկայի ժա՞մ ունեք:

hasi
05.09.2012, 17:40
Հարգելի Մեսրոպ, ես նոր ծանոթացա նամակին, հիմա ասեք տեսնեմ ինչպես կազմեմ 12-ի ծրագիրը,շաբաթական 1 ժամ է, ծրագիրն ել որտեղից գտնեմ

Մեսրոպ
05.09.2012, 17:56
Հարգելի Մեսրոպ, ես նոր ծանոթացա նամակին, հիմա ասեք տեսնեմ ինչպես կազմեմ 12-ի ծրագիրը,շաբաթական 1 ժամ է, ծրագիրն ել որտեղից գտնեմ

Սա ինֆորմատիկայի ավագ դպրոցի ծրագիրն է (անմիջապես բեռնման հղում): (http://www.aniedu.am/attachments/school/standart/high/informatika_avag_lramshakvats.rar)
Իսկ ինչ վերաբերվում է ծրագիր գրելուն, ասում եք որ մյուս կիսամյակի համար ձեզ ասել են որ ժամ ունեք, եթե հաստատ ունեք վերցրեք դասագիրքն ու պարագրաֆներն բաժանեք 34 ժամերի նախորոք կարդալով չափորոշիչներն, դա իմ առաջարկն է, բայց միքիչ կասկածելի է երկրորդ կիսամյակի ինֆորմատիկայի հարցն, մի մասն ասում է անցնում են մի մասն ասում է չեն անցնում կրթության նյութերում նշված է որ չեն անցնում, մի խոսքով ՉԳԻՏԵՄ...

winpals
05.09.2012, 23:49
Բարև բոլորին....
Որտեղից կարող եմ ներբեռնել 2012-2013 ուստարվա ինֆորմատիկայի 7-րդ և 12-րդ դասարանների «Ուսուցչի ձեռնարկ»-ը:

Ruzan_#105
06.09.2012, 00:02
Բարև բոլորին....
Որտեղից կարող եմ ներբեռնել 2012-2013 ուստարվա ինֆորմատիկայի 7-րդ և 12-րդ դասարանների «Ուսուցչի ձեռնարկ»-ը:

Ինֆորմատիկա 6-7 (Ուսուցչի ձեռնարկ) http://armedu.am/arm/materials.php?sec=library&id=2491

Ուսուցչի ձեռնարկ ընդհանուր և հումանիտար հոսքերի 10-12 դասարանների համար http://armedu.am/arm/materials.php?sec=library&id=1771

Ուսուցչի ձեռնարկ բնագիտամաթեմատիկական հոսքի 10-12 դասարանների համար http://armedu.am/arm/materials.php?sec=library&id=1770

gayane0803
06.09.2012, 01:04
Բարև Ռուզան ջան 11,12-րդ դասարանների ձեռնարկը չի համապատասխանում դասագրքերին, 2011 լրամշակված չափորոշիչին:

hasi
06.09.2012, 14:58
Hargeli Mesrop ,es II kisamjakum chunem jam,es chgitei, namak@ kardaluc heto nor imaca, uxxaki hima12 cragirn em uzum imanal vonc petq e kazmem 17 jami hamar/I kisamjaki/

Մեսրոպ
06.09.2012, 15:33
Hargeli Mesrop ,es II kisamjakum chunem jam,es chgitei, namak@ kardaluc heto nor imaca, uxxaki hima12 cragirn em uzum imanal vonc petq e kazmem 17 jami hamar/I kisamjaki/

Երևի թեմաները բաժանեք 17 ժամերի, չնայած միքիչ խիտ ծրագիր կստացվի: Մեր դպրոցում երկրոդ կիսամյակում ինֆորմ չենք անցնելու, բայց առաջին կիսամյակում 2 ժամ է հատկացված ինֆորմատիկային: Իդեպ վաղը՝ սեպտեմբերի 7-ին, Մարտունիում ինֆորմատիկայից սեմինար է լինելու, այս բոլոր հարցերի պատասխանները կփորձեմ իմանալ և վաղը դրանց վերաբերյալ գրառում կկատարեմ ֆորումում:

Մեսրոպ
06.09.2012, 15:40
Հարգելի գործընկերներ, եկեք չխախտենք մեր ֆորումի նորմերը, և մեր գրառումները կատարենք հայկական տառերով: Վերջիվերջո մենք գրառումներ ենք կատարում կրթության ֆորումում ոչ թե odnoklassniki.ru սոցիալական ցանցում:

Anush Avetisyan
06.09.2012, 20:56
Մարզերում առարկայական սեմինարներ անցկացվեցին գրեթե բոլոր առարկաներից,իսկ ինֆորմատիկայի մասին անգամ խոսք չկար:Հետաքրքիր է` այսքան հարցերի պատասխաններն ումից և երբ ենք ստանալու:

Մեսրոպ
06.09.2012, 21:22
Մարզերում առարկայական սեմինարներ անցկացվեցին գրեթե բոլոր առարկաներից,իսկ ինֆորմատիկայի մասին անգամ խոսք չկար:Հետաքրքիր է` այսքան հարցերի պատասխաններն ումից և երբ ենք ստանալու:

Կոնկրետ Մարտունիում վաղը ինֆորմատիկայից սեմինար է լինելու

AGasparyan
06.09.2012, 21:36
7-րդ դասարանի դասագրքում կա փոփոխություն <<Մոդելավորում>> թեման հանվել է ,դրա փոխարեն դրվել է <<Ինֆորմացիայի համակարգչային ցուցադրումներ թեման>> Power Point: 12-րդ դասարանի դասագիրքը սկսում է <<Տվյալների հենքեր>> բաժնից, Ծրագրավորման Պասկալ լեզվի հիմունքներ և Հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ: Ես ծրագիրը 12-րդ դասարանի համար կազմել եմ 34 ժամվա համար: Հարգելի Մեսրոպ դուք նշել էիք առաջին կիսամյակում 2 ժամ , մեզ մոտ 1 ժամ է:

Մեսրոպ
06.09.2012, 22:20

Եթե ձեր մոտ 1 ժամ է, երկրորդ կիսամյակում ինֆորմատիկա չկա, դուք ծրագիր եք կազմել 34 ժամի համար արդյունքում էլ ստացվում է որ 17 ժամ եք անցնելու ինֆորմատիկա, իսկ գրքի մնացած 50 տոկոսն ի՞նչ եք անելու: Կոնկրետ մեր մոտ մի կիսամյակ ենք անցնում բայց 2 ժամով:

gayane0803
07.09.2012, 00:11
Ժողովուրդ ջան մեր մոտ, ձեր մոտ չկա: Ուսպլանով 12-րդ դասարանում 1 ժամ է նախատեսված, մեթոդական նամակներում էլ գրված է, որ 2-րդ կիսամյակում չենք անցնելու: Սա դպրոցի կամ տնօրենի որոշելու հարցը չէ: Եթե ձեր մոտ 2 ժամ է` Մեսրոպ ջան, դպրոցական բաղադրիչից է հատկացված, իմն էլ 1.5 ժամ է: Մեզանից ով առաջինը ծրագրի հարցը ճշտի` անպայման թող գրի:

Մեսրոպ
07.09.2012, 09:52

Տիկին Գայանե ես չեմ ասում մեր մոտ պետականորեն է 2 ժամ ուրիշ տեղերում 1 ժամ, 2 ժամ ասելով ես հենց նկատի ունեմ որ մի ժամն դպրոցի բաղադրիչից է, ուղղակի այստեղ խոսքն նրա մասին չի թե ինչի համար է մի տեղում 1 մի ուրիշ տեղում 2, նրա մասին է թե ինչպես կազմենք ծրագիր, ես այսօր սեմինարի եմ, կփորձեմ այդ հարցերի պատասխաններն իմանալ:

Մեսրոպ
07.09.2012, 20:09
Ինֆորմատիկայի հարգելի ուսուցիչներ, մեր մոտ այսօր տեղի ունեցավ ինֆորմատիկայից սեմինար, ես ուղղակի կատարեմ մեզ հետաքրքրող հարցի՝ 12-րդ դասարանի ծրագրին վերաբերվող պատասխանը:
ՈՒսուցիչներից մեկը հարց տվեց.
-Ես դասավանդում եմ 12-րդ դասարանում, ունեմ շաբաթական 1 ժամ, գիտեմ որ մյուս կիսամյակում չենք անցնելու, գիրքը բավականին լավ գիրք է, մեջը ներարված է 30-32 թեմա սակայն ժամաքանակն 17 է, եթե դրանից հանենք 2 ժամ թեմատիկների համար 1 ժամ կիսամյակայինի համար կմնա 14 ժամ, ես ինչպես 32 թեման անցնեմ 14 ժամով:
Սեմինարիստը պատասխանեց.
-Նախ, դեռ ինֆորմատիկան մյուս կիսամյակում անցնել չանցնելու հարցը դեռ վերջնական չէ, շատ հնարավոր է որ մյուս կիսամյակում ինֆորմատիկան դառնա քննական առարկա և անցնեն, բայց դուք դրան մի նայեք ձեր ծրագրերը գրեք մի կիսամյակի համար, իսկ ինչ վերաբերվում է 17 ժամին տեղեկացնեմ որ ծայրահեղ դեպքում պիտի հարմարացնեք ձեր ծրագիրն 17 ժամի համար, սակայն դպրոցի ուսմասվարը պիտի հաշվի առներ այդ փաստն ու դպրոցի բաղադրիչից 1 ժամ էլ հատկացներ ինֆորմատիկային ինչպես որ շատ ու շատ դպրոցներ են արել:

Այստեղ ինձ մոտ հարց առաջացավ և մասնագետին հարցրեցի.
-Ենթադրենք ծրագիր կազմեցինք մի կիսամյակի համար ու ամբողջ դասագիրքն անցանք մի կիսամյակում, և Ձեր ասացի նման ենթադրենք մյուս կիսամյակում ինֆորմատիկան դարձավ քննական ու անցան, բա այդ դեպքում մենք ինչ անենք, չէ որ գիրքն արդեն վերջացրել ենք:

-Եթե ինֆորմատիկան լինի քննական առարկա կլինեն նաև համապատասխան նյութեր:

Anush Avetisyan
07.09.2012, 21:31

Մեթոդական նամակում պարզ գրված է,որ ինֆորմատիկա առարկան 2-րդ կիսամյակում չի դասավանդվելու, քննության մասին խոսք չկա...
Անորոշություն...

AGasparyan
07.09.2012, 22:03
Անորոշություն ամեն տեղ էլ կա, բա էլ ինչի համար են տպագրել 12-րդ դասարանի դասագիրքը, որ պետք է անցնեն 1 ժամով, մյուս բաղադրիչներն էլ արդեն տրված են մյուս առարկաներին:

Արմինե Մ
07.09.2012, 22:57
Անորոշություն...?

Ես կասեի անտարբերություն և.... զավեշտ: Բոլոր առարկաների վիճակն է այդպիսին. դասագիրք են տպագրում, որը ծրագրին չի համապատասխանում, ծրագիր են ուղարկում, որը անցնելու համար դասագիրքը այնքան էլ պետք չէ:

Մեսրոպ
08.09.2012, 11:14
Դե ուրիշ տարբերակ էլ չկա

hasi
08.09.2012, 17:35
Մեթոդական նամակում պարզ գրված է,որ ինֆորմատիկա առարկան 2-րդ կիսամյակում չի դասավանդվելու, քննության մասին խոսք չկա... մեզ մոտ հ.լեզվի սեմինարի ժամանակ ասել են, որ երկրորդ կիսամյակւմ լեզվի ժամերը պետք է ավելացնեն, և դա եղել է, իմ կարծիքով ինֆորմատիկայի հաշվին:

hasi
08.09.2012, 18:00
Ընկերներ նաև ասեմ, որ մեր թեմատիկ աշխատանքները 2012-2013ուտարվա , կարճ համառոտ են, և գրված էր նաև,որ կարող ենք չտալ,մենք կարող ենք 12-րդ դասարանի գրավորները առանձին ժամ չհատկացնել,դասի մի մասը տալ գրավոր 15-20րոպեն, հետո դասը: Եվ ժամերը չեն պակասի:Սա իմ կարծիքն է: Նոր գնահատման չափանիշներում պարզ գրված էր:

Մեսրոպ
08.09.2012, 23:05
Մեթոդական նամակում պարզ գրված է,որ ինֆորմատիկա առարկան 2-րդ կիսամյակում չի դասավանդվելու, քննության մասին խոսք չկա... մեզ մոտ հ.լեզվի սեմինարի ժամանակ ասել են, որ երկրորդ կիսամյակւմ լեզվի ժամերը պետք է ավելացնեն, և դա եղել է, իմ կարծիքով ինֆորմատիկայի հաշվին:

Դժվար այդպես լինի, չեմ կարծում որ մի առարկայի ժամերն մյուսի հաշվին ավելացնեն, կարողա հնարավոր լինի մեկ ուրիշ առարկայի որի ժամերն 3 կամ 4 է մի ժամ պակասեցնեն տան մյուսին բայց դժվար մի ժամանոց առարկան կրճատեն: Չնայած ամենինչ էլ հնարավորա...

gayane0803
08.09.2012, 23:59
Բարև հարգելի կոլեգաներ ինֆորմատիկայի թեմատիկը միշտ էլ կարճ ժամանակի համար է եղել: Դա նորություն չէ: Իսկ ինչ վերաբերվում է 12-րդ դասարանին` ծրագիրը մի քիչ ուշացումով կգրենք: Երեկ ես գործով ԿԱԻ էի գնացել: Իրենք էլ են հրահանգի սպասում, տեղյակ են 12-ի պրոբլեմի մասին: Այնպես որ, ուզենք-չուզենք` պիտի սպասենք:

Anush Avetisyan
09.09.2012, 09:36
Բարև հարգելի կոլեգաներ ինֆորմատիկայի թեմատիկը միշտ էլ կարճ ժամանակի համար է եղել: Դա նորություն չէ: Իսկ ինչ վերաբերվում է 12-րդ դասարանին` ծրագիրը մի քիչ ուշացումով կգրենք: Երեկ ես գործով ԿԱԻ էի գնացել: Իրենք էլ են հրահանգի սպասում, տեղյակ են 12-ի պրոբլեմի մասին: Այնպես որ, ուզենք-չուզենք` պիտի սպասենք:
Հետաքրքիր է` որտեղի՞ց են ի հայտ գալիս պրոբլեմները:Մի՞թե հնարավոր չէր այդ հրահանգները ժամանակին տալ: Իսկ մենք զերծ կմնայինք ավելորդ լարվածությունից ու հանգիստ կանցնեինք մեր աշխատանքին:

Արեն
05.10.2012, 00:21
Բարեւ Ձեզ: Ի՞նչ ձեւաչափ ընտրեմ youtube.com -ից վերցրած ֆայլի համար, որպեսզի պահպանվի որպես move, որը օգտագործելու եմ սլայդի մեջ տեղադրելու համար:

Մեսրոպ
06.10.2012, 10:26
Բարեւ Ձեզ: Ի՞նչ ձեւաչափ ընտրեմ youtube.com -ից վերցրած ֆայլի համար, որպեսզի պահպանվի որպես move, որը օգտագործելու եմ սլայդի մեջ տեղադրելու համար:

Սլայդում տեսանյութ տեղադրելու համար երբ գլխավոր մենյուից ընտրում եք վիդեո և երբ բացվում է այն պատուհանը որտեղից պետք է գտնեք համապատասխան ֆայլը, պատուհանի ներքևի մասում որտեղ անունն է ու ֆայլի ընդլայնումն է, ընդլաընման դաշտի դիմաց կա սլայդում տեղադրվող վիդեոների ընդլայնումների ցանկը, բացեք ու նայեք թե ինչ ընդլայնումներով կարող եք պահպանել youtube-ից բեռնված ֆայլը, .avi, .mp4, .3gp, .wmx, .wmz, .mov, .swf, և այլն... Youtube-ից բեռնված ֆայլի ձևաչափը հիմնականում լինում է .avi, .mp4, եթե օգտագործում եք MS 2010, ապա առանց որևէ փոփոխության դրանք կլինեն:

Արեն
07.10.2012, 16:02
Հարգելի Մեսրոպ, եթե կարող եք ավելի մանրամասն քայլերով նկարագրել, որովհետեւ փորձեցի, բայց նորից չստացվեց: Ես աշխատում եմ Microsoft office PowerPoint 2007-ով:

Մեսրոպ
08.10.2012, 10:40
Հարգելի Մեսրոպ, եթե կարող եք ավելի մանրամասն քայլերով նկարագրել, որովհետեւ փորձեցի, բայց նորից չստացվեց: Ես աշխատում եմ Microsoft office PowerPoint 2007-ով:

Արեն ջան թե ինչպես ենք youtube-ից տեսանյութ բեռնում ու այն տեղադրում սլայդում, այդ պրոցեսը ես կատարել եմ ու ընթացքը նկարել եմ, այս տեսանյութում մանրամասն ցուցադրվում է. Չնայած մի փոքր վրիպում կա, օinline-convert.com կայքի անվանումն արտասանելուց ասում եմ ոչ թե online գիծ convert, այլ ասում եմ online տոչկա. ))), մի խոսքով եթե հարցեր կառաջանան գրեք: Ահա տեսանյութի հղումը

https://www.youtube.com/watch?v=RDkTDQyu7as

karine66
22.10.2012, 13:47
Ես չեմ կարողանում տեղադրել Coral DROW գրաֆիկական խմբագրիչը,խնդրում եմ օգնեք:

Մեսրոպ
23.10.2012, 02:21
Ես չեմ կարողանում տեղադրել Coral DROW գրաֆիկական խմբագրիչը,խնդրում եմ օգնեք:

Միգուցե այս տեսանյութն օգնի ձեզ.....
Եթե նորից անհասկանալի լինի, ապա գրեք ձեր corel draw-ի վերսիան ու համակարգչի օպերացիոն համակարգի տեսակը և մանրամասն քայլերով կասեմ ինչ անեք:

http://www.youtube.com/watch?v=csvmwQ64zg8

Anahitd
04.11.2012, 20:44
Հարգելի ֆորումցիներ 7-րդ դասարանի դասագրքոում զետեղված Paint նկարչական ծրագրի համապատասխան վերսիան չունեմ: Խնդրում եմ օգնեք:

Մեսրոպ
04.11.2012, 21:15
Հարգելի ֆորումցիներ 7-րդ դասարանի դասագրքոում զետեղված Paint նկարչական ծրագրի համապատասխան վերսիան չունեմ: Խնդրում եմ օգնեք:

Ասացեք Ձեզ որ վերսիան է հարկավոր։
Չնայած paint-ի վերսիաների միջև այդքան էլ աչքի ընկնող տարբերություն չկա, դա ՕՀ-ի ստանդարտ ծրագրերիցա։ Բայց ամեն դեպքում ասացեք Ձեզ որ վերսիան է հարկավոր ու ինչ օպերացիոն համակարգի համար է հարկավոր։

Ruzan_#105
04.11.2012, 22:24
Հարգելի ֆորումցիներ 7-րդ դասարանի դասագրքոում զետեղված Paint նկարչական ծրագրի համապատասխան վերսիան չունեմ: Խնդրում եմ օգնեք:

Հարգելի Անահիտ,

http://informatika.am/hamak_cragrer.htm կայքում Ձեր ուզած ծրագիրը կա, կարող եք ներբեռնել

Anahitd
06.11.2012, 18:41
Մեսրոպ ջան շնորհակալ եմ անմիջապես արձագանքելու համար: Բանն այն է, որ մեր դպրոցի կապը շատ վատ է, չենք կարողանում ծրագրեր քաշել ու տեղադրել:
Ռուզան ջան ես informatika.am-ից իմ ուզած Windows 7- ի Paint ծրագիրը և Adobe PageMaker հրատարակչական ծրագիրը արդեն քաշեցի իմ ֆլեշի վրա, ուրեմն վաղը տեղադրեմ: Բայց մտածում եմ եթե իմտերնետ չկա մի գուցե չստացվի?
Եթե ստացվեց ես CoralDrow ծրագիրն էլ կխնդրեմ ձեզանից: Ես ունեմ CoralDrow, որը 15 օր ժամկետ ունի:
Շատ շնորհակալ եմ:

Մեսրոպ
06.11.2012, 22:59

Paint-ի տեղադրումն ինտերնետի առկայության հետ կապ չունի, photoshop-ի տեղադրումն էլ կապ չունի, սակայն վերջինիս ժամանակ հնարավոր է որ առցանց ակտիվացում պահանջի, իհարկե դա որոշ դեպքերում է լինում

Ruzan_#105
06.11.2012, 23:51
Ռուզան ջան ես informatika.am-ից իմ ուզած Windows 7- ի Paint ծրագիրը և Adobe PageMaker հրատարակչական ծրագիրը արդեն քաշեցի իմ ֆլեշի վրա, ուրեմն վաղը տեղադրեմ: Բայց մտածում եմ եթե իմտերնետ չկա մի գուցե չստացվի?
Եթե ստացվեց ես CoralDrow ծրագիրն էլ կխնդրեմ ձեզանից: Ես ունեմ CoralDrow, որը 15 օր ժամկետ ունի:
Շատ շնորհակալ եմ:

Անահիտ ջան,

CoralDrow ծրագրի ծավալը մեծ է, դրա համար կայքում տեղադրել չեմ կարող, բայց www.informatika.am կայքում նկարներով կտեղադրեմ, թե ինչպես խուսափեք CoralDrow ծրագրի ռեգիստրացիայից:

Anahitd
07.11.2012, 18:36
Մեսրոպ ջան photoshop-ի տեղադրուման հետ խնդիր չունեմ, իմ մոտ բոլոր համակարգիչների վրա տեղադրել եմ, իսկ Paint-ը այսօր տեղադրեցի: Բայց Adobe PageMaker-ն էլ վաղը կփորցեմ բոլորի վրա տեղադրեմ, եթե իհարկե ժամկետով չլինի: Ռուզան ջան եթե ստացվի CoralDrow ծրագրին էլ այդպես տեղադրենք ուրեմն ամեն ինչ կունենանք նորմալ դասերը անցկացնելու համար:

Ruzan_#105
07.11.2012, 20:48
Ռուզան ջան եթե ստացվի CoralDrow ծրագրին էլ այդպես տեղադրենք ուրեմն ամեն ինչ կունենանք նորմալ դասերը անցկացնելու համար:

Անահիտ ջան,

քանի որ պատկերացնում եմ , թե ինչ է նշանակում առանց ծրագիրն ունենալու դաս անել, Երևան գալուց զանգեք, ես սկավառակի վրա կգցեմ ծրագիրը ու կփոխանցեմ ձեզ:

Մեսրոպ
07.11.2012, 23:33
Ավելի լավ տարբերակ
գնում եք որևէ դիսկերի խանութ և գնում եք ծրագրերի հավաքածու, ավելի ճիշտ գրաֆիկական խմբագրիչների հավաքածու

Anahitd
08.11.2012, 21:49
Ես երևի Ձեզ շատ անհանգստացրի: Դրա համար ներողություն եմ խնդրում: Դուք ինձ 2 ծրագրերով օգնեցիք, մտածեցի, որ երրորդն էլ հնարավոր է օգնեք: Մեր մոտ դժվար թե CoralDrow ծրագիր խանութում վաճառեն, ես երբ Երևան գամ, խանութից կճարեմ: Ինձ պարզապես մի քիչ շուտ էր պետք:

gayane0803
08.11.2012, 22:28
Anahitd ջան ես էլ կարող եմ քեզ ծրագրի 3 վերսիա տալ սկավառակով: Եթե Չարենցավանում բարեկամ կամ ծանոթ ունես. կարող եմ փոխանցել որ վերսիան ցանկանաս` CorelDRAW Graphics Suite X3, CorelDRAW Graphics Suite X5 և CorelDRAW X2:

Մեսրոպ
09.11.2012, 16:08
Ես երևի Ձեզ շատ անհանգստացրի: Դրա համար ներողություն եմ խնդրում: Դուք ինձ 2 ծրագրերով օգնեցիք, մտածեցի, որ երրորդն էլ հնարավոր է օգնեք: Մեր մոտ դժվար թե CoralDrow ծրագիր խանութում վաճառեն, ես երբ Երևան գամ, խանութից կճարեմ: Ինձ պարզապես մի քիչ շուտ էր պետք:
դե եթե Ձեր մոտ այդպիսի դիսկ չի վաճառվում, ուրեմն փորձեք ինտերնետից բեռնել, չնայած ծավալն մեծ է, սակայն եթե շատ շտապ է ու կարևոր ապա կարծում եմ 24 ժամն կհերիքի բեռնում կատարելու համար։ Բայց ասացիք որ ունեք ծրագիր սակայն 15 օր է ժամկետն, կարող եք դա ակտիվացնել։

Մեսրոպ
09.11.2012, 16:09
Ես ունեմ CoralDrow, որը 15 օր ժամկետ ունի:

Գրեք Ձեր ծրագրի վերսիան, և մանրամասն քայլերով կասեմ ինչ անեք ակտիվացնելու համար

Anahitd
10.11.2012, 14:31
Մեր մոտ համակարգիչների վրա տարբեր վերսիաների օպերացիոն համակարգեր կան` Windows-8, Windows-9, Windows_Xakker, եթե օգնեք գոնե միկի մոտ ակտիվացնենք, հետո ես երևի հասկանամ ինչ անեմ: Torrent-ից քաշեցի PageMaker ծրագիրը նորմալ եկավ, բայց CoralDrow-ն չկարողացա տեղադրեմ` Setup ֆայլը ուրիշ ընդլայնում ուներ` CorelDRAW.Graphics.Suite.X5.588.Trial.ru-Krokoz, չհասկացա թե ինչ ծրագիր էր պետք, որ տեղադրեի:

Մեսրոպ
10.11.2012, 15:05

windows 8 հասկանալի է նոր է դուրս եկել հնարավոր է որ Ձեր մոտ տեղադրել եք, բա windows -9? առաջին անգամ եմ լսում: Լավ ինչևէ, ես նկատի ունեի corel-ի վերսիան:
եթե տեղադրել եք ու ինչպես նշել էիք 15 օր է ժամկետն, ապա ակտիվացրեք, ահա
activation code - 1052-1F53-C808-D1C7-E526
serial number - DR15R37-KQCPU28-P3NMLCA-N6W5ZEE-WPNR6

իսկ եթե տեղադրած չի, ու ինչպես ասեցիք setup-ն ուրիշ ընդլայնում ունի, չնայած երևի ինչոր բան շբոթում եք կամ ճիշտ չեք անում սովորաբար գրեթե միշտ windows օպերացիոն համակարգի համար setup ֆայլը .exe ձևաչափ ունի. փորձեք autorun-ը բացել, կամ setup.exe-ն գործարկել ադմինիստրատորով և проводник(explorer)-միջոցով: ՀԻՇԵՔ explorer-ը internet explorer բրաուզերը չի:

Մեսրոպ
10.11.2012, 15:10
CorelDraw-ը կարող եք ակտիվացնել նաև այս keygen-ի միջոցով: Մանրամասները այնտեղ նկարագրված է: Սեղմեք այստեղ բեռնելու համար... (http://higgs.rghost.ru/download/5429668/094f9c2ba271a952693cacd87c87cd7c32d012f6/Corel%20Draw%20Graphics%20Suite%20X5%20Keygen%20-%20%5BMART!K%5D.zip)

Anahitd
11.11.2012, 17:32
Մեսրոպ ջան, կարծեմ, իմ ասած Windows-9-ին "Zver" են աասւմ: Ես տարբեր Windows-ներ եմ տեղադրել, որովհետև աշակերտների մեծ մասը համակարգիչներ ունեն և տարբեր վերսիաներից հարցեր են տալիս: Ես Ձեզանից շատ շնորհակալ եմ, կփռրցեմ Ձեր ուղարկած կոդերով ակտիվացնել: Եթե չստացվի, այս շաբաթ Երևան եմ գալիս կճարեմ:

magabo
11.11.2012, 21:48
Windows 9 -ի վրա դեռ աշխատում են: Ձեզ մոտ հավանաբար տեղադրված է Windows XP Service Pack 3 RUS

Մեսրոպ
12.11.2012, 12:35
Մեսրոպ ջան, կարծեմ, իմ ասած Windows-9-ին "Zver" են աասւմ: Ես տարբեր Windows-ներ եմ տեղադրել, որովհետև աշակերտների մեծ մասը համակարգիչներ ունեն և տարբեր վերսիաներից հարցեր են տալիս: Ես Ձեզանից շատ շնորհակալ եմ, կփռրցեմ Ձեր ուղարկած կոդերով ակտիվացնել: Եթե չստացվի, այս շաբաթ Երևան եմ գալիս կճարեմ:

Բարի, իսկ Zver-ը դա windows xp-ն է

Մեսրոպ
12.11.2012, 12:40
Windows 9 -ի վրա դեռ աշխատում են: Ձեզ մոտ հավանաբար տեղադրված է Windows XP Service Pack 3 RUS

Հարգելի magabo windows 9-ի մասին նույնիսկ գաղափար էլ չկա ուր մնաց որ վրան աշխատեն: Ընդամենը մի 1-2 շաբաթ է (հոկտեմբերի 26-ին) որ windows 8-ի առաջին ստաբիլ վերսիան դուրս եկել ու հիմա Մայքրոսոֆթն աշխատում է դրա վրա, Իսկ windows-9 որպես օպերացիոն համակարգ բառիս բուն իմաստով գոյություն չունի, նույնիսկ փորձնական բետա տարբերակ էլ չկա, ու ընդհանրապես այդպիսի անուն էլ չի շոշափվում Մայքրոսոֆթի կողմից:

magabo
13.11.2012, 00:20
Windows 9-ի փորձնական բետա տարբերակի չլինելը ոչ մի բան չի նշանակում: Կա գաղափար, ընտրվում է լոգոտիպը, անգամ խոսքեր կան, որ այն կրելու է Blue անունը:Իսկ դա արդեն քիչ չէ, որպեսզի անհամբեր սպասենք Windows -ի հաջորդ տարբերակին: Ճիշտ է՝ այդքանը ոչ պաշտոնական է, բայց այդ մասին պատմում են Microsoft-ի որոշ աշխատակիցներ:

Մեսրոպ
13.11.2012, 15:49

Բայց դա չի նշանակում որ windows 9-ի վրա աշխատում են․

Մեսրոպ
13.11.2012, 15:57
Windows 9-ի փորձնական բետա տարբերակի չլինելը ոչ մի բան չի նշանակում: Կա գաղափար, ընտրվում է լոգոտիպը, անգամ խոսքեր կան, որ այն կրելու է Blue անունը:Իսկ դա արդեն քիչ չէ, որպեսզի անհամբեր սպասենք Windows -ի հաջորդ տարբերակին: Ճիշտ է՝ այդքանը ոչ պաշտոնական է, բայց այդ մասին պատմում են Microsoft-ի որոշ աշխատակիցներ:

Windows 9-ի վրա աշխատել նշանակում է, որ արդեն որոշված է անունը, գոնե մոտավոր միջերեսը կցուցադրեն, իսկ եթե պաշտոնապես ոչ մի հայտարարություն չկա ուրեմն չկա նաև հիմքը։ Հիշեք որ դեռ 2 տարի առաջ պաշտոնապես հայտարարեցին Windows 8-ի մասին, ու ստեղծեցին մի ծրագիր որը կիրառեով windows 7-ի վրա, ստանում էինք windows 8-ի մոտավոր դիզայնը, և միայն 2 տարի հետո դուրս եկավ այդ տարբերակը, որը դեռ վերջնական չի, դեռ շատ փոփոխություններ են անելու։

Anahitd
13.11.2012, 20:26
Ես չեմ կարող վերսիաների մասին ասել, պարզապես մեր մարզային տեխնիկական սպասարկողը, երբ ՕՀ-ն ինձ տվեց, ասեց, որ Windows 9 է: Բացի այդ իմ մոտ կար Windows 8-ը, որը իր դիզայնով շատ տարբեր էր: Հիմա շատ լավ է, որ այդ մասին քննարկում ենք և մենք էլ ավելի լավ ենք տեղեկանում:

Մեսրոպ
13.11.2012, 21:16
Ձեզ եմ ներկայացնում windows օպերացիոն համակարգի բոլոր վերսիաները
windows me
windows 95
windows 98
windows 2000
windows XP
windows vista
windows 7
windows 8

Մնացած բոլոր անվանումները black edition, ZVER, crystal և այլն դրանք պարզապես վերը նշված ՕՀ-ների զուտ դիզայնը փոխած և որաշ հավելումներով ՕՀ-ներ են, իսկ 9-ի մասին դեմ չեմ Մայքրոսոֆթում շշուկներ կան բայց դե որպես օպերացիոն համակարգ այդպիսինը չկա

Ruzan_#105
14.11.2012, 22:02
Մեր մոտ համակարգիչների վրա տարբեր վերսիաների օպերացիոն համակարգեր կան` Windows-8, Windows-9, Windows_Xakker, եթե օգնեք գոնե միկի մոտ ակտիվացնենք, հետո ես երևի հասկանամ ինչ անեմ: Torrent-ից քաշեցի PageMaker ծրագիրը նորմալ եկավ, բայց CoralDrow-ն չկարողացա տեղադրեմ` Setup ֆայլը ուրիշ ընդլայնում ուներ` CorelDRAW.Graphics.Suite.X5.588.Trial.ru-Krokoz, չհասկացա թե ինչ ծրագիր էր պետք, որ տեղադրեի:

Անահիտ ջան, տոռենտից քաշած քո CorelDRAW.Graphics.Suite.X5.588.Trial.ru-Krokoz ֆայլը բացելու համար կատարիր հետևյալ քալերը

1. Բաց քո քաշած CorelDRAW.Graphics.Suite.X5.588.Trial.ru-Krokoz թղթապանակը
2. այնտեղ կա երկու ֆայլ, կրկնակի սեղմի ծավալով ավելի մեծ ֆայլի վրա
3. Կբացվի nero ծրագրի պատուհանը, որտեղ կասի տեղադրի դատարկ DVD դիսկ, ինքը կարտագրի ֆայլերը դիսկի վրա
4. դնում ես դիսկը համակարգչի մեջ ու սեղմում ես Install հրամանը

Anahitd
14.11.2012, 23:45
Ռուզան ջան ես բացում էի CorelDRAW.Graphics.Suite.X5.588.Trial.ru-Krokoz թղթապանակը, կրկնակի սեղմում էի ծավալով ավելի մեծ ֆայլի վրա, բացվում էր nero ծրագրի պատուհանը, բայց չէի մտածում, որ DVD դիսկ դնեմ, որ արտագրի: Հիմա կփորձեմ ու Ձեր գրածով կանեմ: Անչափ շնորհակալ եմ: Ռուզան ջան, ես մի խնդրանք էլ ունեմ: Գրեք Ձեր հեռախոսահամարը:

Ruzan_#105
21.11.2012, 10:06

իմ կայքում՝www.informatika.am-ում հեռախոսիս համարը և էլկտրոնային փոստի հասցեն կա գրված:

Ավելացնեմ նաև, որ եթե key-ի հետ կապված խնդիր առաջանա, կարող ես զանգել, մի քիչ խուճուճ է, կասեմ, ինչպես անես :)

karine66
25.05.2013, 12:06
Բարև բոլորին,ինձ մոտ հոսանքի տատանման պատճառով համակարգչի Windows-ը չի բացում,երբ ուզում եմ նոր windows իստալացիա անել բերում է պրոբլեմ, որ Hard disk չկա:Ես հիմա ինչ անեմ,եթե կարող եք օգնեք:

gayane0803
26.05.2013, 22:27
Բարև ձեզ հնարավոր է, որ խփել է համակարգչի վինչեստրը` Hard disk-ը: Համոզվելու համար կարող եք ուրիշ համակարգչի վինչեստոր դնել: Եթե աշխատեց, ուրեմն դա է պատճառը:

Մեսրոպ
11.09.2013, 23:14
Բարև հարգելիներս...
Այս ուս. տարվա սկիզբն այդքան էլ բարեհաջող չի ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ բաժնի համար: Ո՞րն է պատճառն...

Nancy
17.09.2013, 06:14
Berev. Karox eq ognel te inchpes youtube-i videoneri hamar texadrel tag-er hayerenov kam ruserenov. Anglerenov ashxatum en dranq bayc yerb hayerenov em porcum texadrel chen ashxatum. Shnorhakalutyun.

Մեսրոպ
20.09.2013, 12:17
Berev. Karox eq ognel te inchpes youtube-i videoneri hamar texadrel tag-er hayerenov kam ruserenov. Anglerenov ashxatum en dranq bayc yerb hayerenov em porcum texadrel chen ashxatum. Shnorhakalutyun.

Մտեք youtube համապատասխան տեսանյութի TAG-ում պարզապես հայերենով կամ ռուսերենով գրեք բառը կամ բառակապակցությունը, գրելուց հետո պետք է հաստատեք նախքան SAVE անելն: Անգլերենի դեպքում դա կատարվում է ավտոմատ: Հայերենի դեպքում գրեք TAG-ն հաստատելու համար անմիջապես սեղմեք ENTER կտեսնեք որ կհաստատվի: Դրանից հետո նոր Save արեք: Պետք է որ աշխատի:

Ruzan_#105
27.09.2013, 00:13
Berev. Karox eq ognel te inchpes youtube-i videoneri hamar texadrel tag-er hayerenov kam ruserenov. Anglerenov ashxatum en dranq bayc yerb hayerenov em porcum texadrel chen ashxatum. Shnorhakalutyun.

Ինձ մոտ էլ հայերենը աշխատեց: Խնդիրը երևի Ձեր համակարգչի տառատեսակների մեջ է: Եթե տառատեսակի պակաս ունեք: