PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրահաշվի 8-րդ դասարանի դասագիրք



Ani28
19.05.2010, 16:41
ես սովորում եմ 8-րդ դասարանում: Շատ եմ սիրում Հանրահաշիվ առարկան և լավ եմ սովորում: Բայց
մեր դասարանում շատերը դժվարանում են, եթե կարելի է մի փոքր պարզեցնել 8-րդ դասարանի դասա-
գիրքը, մենք շատ ուրախ կլինենք

Chuk
19.05.2010, 16:57
Հարգելի Անի, պարզապես տեղեկացնում եմ, որ թեմայի վերնագիրը «Հեշտեցման խնդրանքից» փոխել եմ «Հանրահաշվի 8-րդ դասարանի դասագիրք», որպեսզի թեմայում հնարավոր լինի քննարկել այդ դասագիրքը, հնչեցնել այլ կարծիքներ: Նաև խնդրում եմ, որ նոր թեմաներ բացելիս վերնագրերն ամբողջովին մեծատառերով չգրեք:

Դավիթ
21.05.2010, 19:53
Բարեւ բոլորին: Նախ ասեմ որ նոր եմ միացել ֆորումին, ու անցնեմ ասելիքիս: Այսպիսով, ես կիսում եմ Անիի կարծիքը: Եթե խոսքը գնում է Հ. Միքայելյանի դասագրքի մասին, ապա ասեմ որ անցած տարի ես նույնպես այդ դասագրքով եմ սովորել: Շնորհիվ մեր ուսուցչի`դասագրքի ոչ այնքան էլ շատ բարդությունը մեզ վրա այնքան էլ չի ազդել: Բայց կարող եմ մի խորհուրդ տալ. յուրաքանչյուր դասից առաջ, երբ ուսուցիչը պիտի բացատրի դասը, կարդացե'ք նախատեսվելիք նյութը` անգամ եթե այնքան էլ դյուրըմբռնելի չթվա, իսկ հետո երբ կլսեք ուսուցչի բացատրածը` արդեն համապատասխան հարցադրումներով ու եզրակացություններով ավելի լավ կհասկանաք նյութը:

Կարապետ
22.05.2010, 10:47
ես սովորում եմ 8-րդ դասարանում: Շատ եմ սիրում Հանրահաշիվ առարկան և լավ եմ սովորում:

Ես նույն պես:)


Բայց մեր դասարանում շատերը դժվարանում են, եթե կարելի է մի փոքր պարզեցնել 8-րդ դասարանի դասա-
գիրքը, մենք շատ ուրախ կլինենք

Բայց գրքի մեջ ամեն ինչ պարզ է գրված և ես անհասկանալի ոչինչ չեմ նկատել:)

Դավիթ
23.05.2010, 16:58
Ես նույն պես:)

Իմ 1-ին օֆֆտօպը.
բայց արդեն ավարտել էս, չէ?

Հա, էլի ասեմ որ էդ գիրքը շատ փոքր դժվարություն ունի իր մեջ, բայց էդ էլ ուշադիր կարդալու դեպքում չի զգացվում: :)

petros59
23.05.2010, 22:55
Էրեխեք ջան շատ լավ ա, որ ամեն ինչ պարզ է և հասկանալի, բայց չգիտես ինչու մենք ունենք այն ինչ ունենք:

Susanna55
26.05.2010, 12:26
Ես մաթեմատիկայի ուսուցչուհի եմ և հանրահաշիվ եմ դասավանդւմ 8-րդ դասարանում. Դասգիրքը համարում եմ հաջողված: Միյան թե 8-րդ դարանի ծրագիրով 3 ժամ է հատկացված հանրահածվին ,որը չի բավականացնում նյութը հագամանորեն անցնել , շատ դեպքերում ուսուցիչը նյութը հիմնավոր չյուրացված փոխում է դասը , որ բերում է լուրջ պրոբլեմների : Վերջում ծրագիրը չենք հասցնում անցնել: Քառակուսի հավասարումները այս տարվա ծրագրի մեջ մտցնելը անիմաստ բան է ,որովհետև չենք հասցնում հիմնավոր անցնել , հասկանալը և ամրապնդելը մնում է 9-րդ դասարանում:

Դավիթ
27.05.2010, 20:44
Համաձայն եմ Ձեզ հետ, անցած տարի մենք գաղափար ստացանք քառակուսային հավասարումների մասին, բայց ամրապադումն ու լիովին հասկանալը մնաց այս տարի: Բայց ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ այս տարի էդ ամենը ավելի հանգամանալից ուսումնասիրեցինք:

LEVON
24.11.2010, 21:09
12-ամյա դպրոցական ծրագրերը խոստացան բեռնաթափել, բայց այդպես էլ չբեռնաթափեցին: Հ. Միքայելյանի այժմյան դասագրքերը անխոս ավելի լավն են, քան նախկինները, բայց թեմաները նորից շատ են: Հնարավոր չէ ամեն ինչ տեղը- տեղին և ժամանակին հասցնել, հատկապես թույլ երեխաների հետ աշխատելիս, իսկ գիրք գրելիս կարծում եմ դա պետք է հաշվի առնել:

LEVON
24.11.2010, 21:17
7-րդ դասարանի հանրահաշվի դասագրքից պետք է հանել ''կրճատ բազմապատկման բանաձևեր" թեման և պետք է տեղափոխել 8-րդ դասարան: Անցած տարի ես այդ թեմային տվեցի 6 ժամ, բայց լավ արդյունք այդպես էլ չստացա:

melgonyan
21.02.2011, 17:23
Հ.Միքայելյանի դասագիրքը գրված է դժվար ընթեռնելի լեզվով: Այն ծանռաբեռնված է անհարկի բազմաթիվ սահմանումներով, որոնք չեն նպաստում /դեռևս մասնագիտական կողմնորոշում չունեցող և հանրակրթական կրթություն ստացող/ աշակերտի կողմից առարկան յուրացնելու վճռականությանը:
Գրքում բացակյում է տեմինների միանշանակ օգտագործումը: Օրինակ 59 և 60 էջերում եթե վերնագրում նշված է <անհայտ> տերմինը, ապա տեքստում խոսվում է փոփխականի մասին:
Գրքում եղած լեզվական անհստակություններից է 175 էջում հետևյալ գրառումը` <...միանդամը կազմված է երկու արտադրիչներից`փոփոխականի աստիճանից և մյուս` փոփոխականը չպարունակող արտադրիչից>: