PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանքներ ՄԱՐՏԻ 8–ի կանանց տոնի առթիվ



Մարիետա
04.03.2011, 13:49
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կանանց միջազգային տոնի առիթով սրտանց շնորհավորում է բոլոր կանանց ու աղջիկներին: Ցանկանում ենք բոլորին քաջառողջություն, հաջողություն, հարատև սեր և ջերմություն: Թող որ երջանկությունը միշտ ապրի նրանց սրտերում, և նրանք շարունակեն ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայել իրենց ընտանիքների բարօրությանը, հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին:


1234

Ruben
04.03.2011, 15:03
Սրտանց շնորհավորում եմ ԿՏԱԿ-ի աշխատակից կանանց և աղջիկներին ԿԱՆԱՆՑ միջազգային տոնի ՝ ՄԱՐՏԻ 8-ի առթիվ, ցանկանում առողջություն, հաջողություններ կյանքում և աշխատանքում, սեր և ջերմություն, շատ ու շատ գեղեցիկ գարուններ…
Նույնը ցանկանում եմ նաև ՖՈՐՈՒՄԻ մասնակից կանանց և աղջիկներին:

Ռուզանկա
04.03.2011, 16:21
http://10aa24bfd479

Ավրորա
04.03.2011, 16:56
Ես նույնպես միանում եմ բոլոր շնորհավորանքներին:Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել Աղինի դպրոցի ուսուցչուհիներին և աշակերտուհիներին:Ցանկանում եմ բոլորին ժպիտներ,սեեեեեեեեեեր,երջանկություն,անսահման ջերմություն:Թող նրանց սրտերում միշտ արևոտ գարուններ լինեն և ջերմացնեն նրանց հոգիները արևային տաք համբույրներով:Ամբողջ հոգով շնորհավորում եմ նաև մեր ֆորումին անդամակցող կանանց և աղջիկներին,ցանկանում եմ նրանց այն,ինչ գարունն է տալիս աշխարհին:Իհարկե առանձնահատուկ շնորհավորում եմ մայրիկիս,ցանկանում եմ նրան տիեզերքի չափ երջանկություն: Մի փոքր շտապել ենք շնորհավորանքները սկսելով,բայց կանանց պետք է մեծարել տարվա բոլոր օրերին,դրա համար էլ ճիշտ ենք արել:

Սահակյան Սահականուշ
04.03.2011, 20:17
Ես միանում եմ բոլոր շնորհավորանքներին և բոլոր իգական սեռի ներկայացուցիչներին նվիրում եմ այս տողերը
ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՅՍՕՐ ԵՐԿՆՔԻՑ ԱՐԵՎ,
ԵՎ ՄԻ ՈՂՋ ԳԱՐՈՒՆ
ՁԵԶ ԸՆԾԱ ԲԵՐԵԼ,
ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՅՍՕՐ
ՁԵԶ ԵՐԱԶ ՈՒ ՍԵՐ ,
ԱՍՏՂԱՅԻՆ ԺՊԻՏ ՈՒ
ԿՅԱՆՔ ՊԱՐԳԵՎԵԼ ,
ԹՈՂ ՈՐ ԵՍ ԱՅՍՕՐ
ՁԵԶ ԲԱՐԻՆ ՄԱՂԹԵՄ,
ԾՈՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՄԲ
ՁԵՐ ԿՅԱՆՔԸ ԼՑՆԵՄ:
ԵՂԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԵՎ ԱՅՆՔԱՆ ԲԱՐԻ,
ՈՐ ՁԵԶՆՈՎ ՎԱՌՎԵՆ
ԼՈՒՅՍԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ:

Զառա
05.03.2011, 11:17
Սրտանց շնորհավորում եմ բոլոր աղջիկների ու կանանց գարնանային գեղեցիկ տոնի առթիվ, ցանկանում` գարնանային ուրախ տրամադրություն, առողջություն ու երջանկություն:

Լիլի-Քվանտ
05.03.2011, 21:31
Ես ևս միանում եմ բոլոր շնորհավորանքներին՝ բոլոր կանանց և աղջիկներին ի սրտե ցանականալով նպատակների իրականացում, ուսման և աշախատանքի մեջ բազում հաջողություններ, ուժ ու եռանդ, քաջառողջություն և, իհարկե, անձնական երջանկություն և շա՜տ մեծ սեր… Թող մեր հայ կանայք ու աղջիկները միշտ լինեն կանացի ու գեղեցիկ, միշտ սիրեն ու սիրվեն, լինեն ծաղկի պես քնքուշ և արեգակի պես ջերմ ու ժպտերես:

LEVON
06.03.2011, 10:50
Ես նույնպես միանում եմ բոլոր շնորհավորանքներին: Առողջություն և երջանկություն բոլոր հայ կանանց ու աղջիկներին:

Գագիկ
08.03.2011, 11:45
Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկների, հատկապես ուսուցչուհիների, մարտի 8-ը:


1237

manush
08.03.2011, 13:00
Սիրով միանում եմ բոլոր շնորհավորանքներին, մաղթանքներին ու ցանկություններին։


1238

Իրինա
08.03.2011, 13:20
Այս ծաղիկները Ձեզ, սիրելի աղջիկներ:

1239

Նարինե
09.03.2011, 10:35
Սիրելի կանայք և աղջիկներ, ես նույնպես միանում եմ բոլորիդ շնորհավորանքերին`
ցանկանում ամենայն բարիք, առողջություն,հաջողություն, երկնային սեր և աշխատանքային վերելքներ:

gayane0803
09.03.2011, 18:09
Ես էլ միանում եմ բոլորիդ շնորհավորանքներին, ցանկանում եմ, որ այս դժվար, պատասխանատու, ինչու չէ նաև անշնորհակալ, աշխատանքը միշտ պատվով կատարենք: Թող մեր նվիրվածությունը ուղիղ համեմատական լինի գների թանկացումներին...

Սահակյան Սահականուշ
10.03.2011, 00:15
Ի դեպ ես մարտի 8-ին իմ բլոգում շնորհավորել եմ բոլորին ցանկացողները կարող են տեսնել սեղմելով այստեղ (http://vpmivarj-s.blogspot.com)

Anush Avetisyan
16.03.2011, 00:35
Սիրով միանում եմ բոլոր շնորհավորանքներին:

սուսան1965
07.03.2014, 19:24
http://media.otkritka.com/images/7280dcaf86bb3db66c15ad106c2bf2f4.swf Սիրով ` այս երաժշտական բացիկը Ձեզ , իմ սիրելի հայուհիներ:

սուսան1965
07.03.2014, 19:26
http://media.otkritka.com/images/7280dcaf86bb3db66c15ad106c2bf2f4.swf

սուսան1965
07.03.2014, 19:26
http://webdomdohod.ru/mart13.html

Երիտասարդ մանկավարժ
12.03.2014, 21:21
Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին այս հիասքանչ տոնի կապակցությամբ:Ցանկանում կանացի երջանկւթյուն , սեր ու նորանոր ձեռքբերումներ: