PDA

Դիտել ողջ տարբերակը : Պարույր Սևակ. Պոեզիա



Chuk
04.05.2010, 17:16
Պարույր Սևակի կենսագրությունը

Մանկություն

Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

Երիտասարդություն

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։


Հասուն տարիներ

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է Բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի Հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։


Կեղծանուններ

Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի (Հախվերդեան 1981, էջ 39)։

Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվան տակ։


Գիտական աշխատանք

Սևակի Գրական Ինստիտուտում ավագ գիտական աշխատող լինելու տարիների հիմնական աշխատանքներից է Սայաթ Նովա մենագրությունը (Սևակ 1987), որն էլ պաշտպանում էր որպես թեկնածուական աշխատանք, բայց աշխատանքի հիմնորոշության պատճառով արժանացավ դոկտորի կոչման։



Ստեղծագործություններ


Գրքեր

Անմահները Հրամայում են 1948
Անհաշտ Մտերմություն 1953
Սիրո Ճանապարհ 1954
Անլռելի Զանգակատուն 1959
Մարդը ափի մեջ 1964
Սայաթ Նովա 1969
Եղիցի լույս 1969
Ձեր Ծանոթները 1971



Նյութը վերցված է wikipedia (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80_%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF)-ից

Ruzan_#105
06.05.2010, 19:04
... Տեսնես աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս "անջատվել" բայը:
Թե կա ՝ ես փոխում եմ ազգությու՜նըս...


Հատված Պ. Սևակի «Անջատում» բանաստեղծությունից

Gago
07.05.2010, 11:07
ՔՈ ԱՆՈՒՆԸ

Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու
Քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե:

Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:

Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:

. . . . . . . . . . . . . . . . . . .

…Եթե աղջիկ ես ունենամ`
Նա կկոչվի քո՛ անունով:

Ես ատում եմ քո անունը…


Պ. Սևակ

Gago
07.05.2010, 15:43
ԴՈւ ՄԻ ՀԱՐՑՐՈւ

Դու մի՛ հարցրու. «Սիրո՞ւմ ես ինձ»:

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշի՛ր,
Որ երբ իզուր հարց չեն տալիս՝
Սուտ պատասխան չե՜ն ստանում:
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի՛ վշտանա,
Այլ մտածիր,
Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:

Դու մի՛ հարցրու, իսկ ես ասեմ
Քո ուզածից շա՜տ ավելին:

Եվ ասում եմ ե՛ս՝ միօրյա՛ հավատացյալ,
Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա՛ աստվածուհի:
Պաշտամունքի մի ծե՜ս պիտի արվի այսօր,
Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

Դու՝ անծանոթ մի նոր աշխարհ,
Ես՝ մի հմուտ աշխարհագետ,
Որ վա՜տ գիտեմ, շա՜տ վատ գիտեմ
Բազմախոստում տեղանքը քո:
Ու խոսում է մեջս կրկին
Մոլի ոգին հետազոտման.
Ուզում եմ քեզ անգիր անել,
Մտքով գծել քարտեզը քո,-
Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:

Եվ առավել լավ չէ՞ արդյոք.
Որ մարդու ո՜տքը սայթաքի,
Քան թե լեզո՛ւն:
Ուրեմն արի ոչ թե խոսենք,
Այլ մտովին քայլենք առաջ
Այս անծանոթ ճանապարհով,
Մինչև հասնենք հանգրվանի՝
Հեքիաթական ինչ-որ մի տեղ,

Ուր չկա՜ տեր ու տիրական՝ մեզնից բացի,
Ուր մենք պիտի լինենք թլվատ՝ ջրի՛ նման,
Եվ լինենք կույր՝ կրակի՛ պես,
Ուր՝ հակառակ մեր իմացած հին օրենքի՝
Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
Այլ կծկըվո՜ւմ,
Եվ լուծվում են բոլոր հարցերն՝ աղի՛ նման,
Դառնալով համ մեր բերանում,
Մեր լարաթափ ջղերի մեջ,
Շփոթահար մեր դեմքերին...

Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ.
«Սիրո՞ւմ ես ինձ»:
Ե՛ս քեզ հարցնեմ՝
Պատասխանիդ չսպասելով,
Այլ օգնելով, որ ստանաս
Նախկին տեսքդ աստվածուհու,
Նախկին տեսքըդ ա՛յն աշխարհի,
Որ դեռ չուներ գծված քարտեզ:
Եվ իմ հարցին ի պատասխան
Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.
«Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:
Իսկ դու օգնում ես հագնվել:
Դու ուրի՛շ ես:
Սիրո՜ւմ եմ քեզ»...

Պ.Սևակ

Gago
08.05.2010, 14:18
Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով,
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով,
Իբրև պատասխան նրանց կարիքի.
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,-
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստըդ բարի՜։

Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց... այնպե՛ս արի,
Որ ատոմական այս ահեղ դարի
Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի
Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ,
Եվ նրա անտես սլաքները զույգ
Իրենց վիրավոր թևաթափությամբ
Ոչ թե մեզ կրկին
Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն,
Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին
Մեր զույգ աչքերի հայացքը տանեն...

……………………………………………

Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր...

Պ. Սևակ

Gago
08.05.2010, 15:30
ԴՈւ

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքըս վերանում՝
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում՝
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն...

Պ. Սևակ

Արեգ
09.05.2010, 00:18
Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով , Երազանքո՜վ՜: ...

Պ. Սեւակ

Gago
19.05.2010, 16:18
ՈՉ ԱՌԱՆՑ ՑԱՎԻ

Այն էլ զգացի, ցավո՜վ զգացի,
Որ կտրվելուց հետո է միայն
Երևում ծառի բուն հաստությունը։


Պ.Սևակ

Gago
19.05.2010, 16:21
ԱՇԽԱՐՀ... ԱՇԽԱՐՀ...

Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ,
Որ չես հանձնվում իմ տաք ձեռներին,
Որպեսզի փրչոտ մազերդ սանրեմ
Իմ ջերմ մատներով՝
Անմայր մնացած
Մինուճար որդուն սիրող հո՛ր նման։

Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ,
Որ իմ մազերն ես հանգուցել ամուր
Ամեն մի ծառիդ ու ամեն խոտիդ,
Ամեն էակիդ մագիլ ու մատին,
Շոշափուկներին, բեղին ու թաթին,
Եվ իրար ձգում փոխադարձորեն
Ու ձգձգում ենք նորից ու նորեն,
Որ... ինքըդ ապրես համակշռված,
Իսկ ես էլ...
Իսկ դու
Ե՞րբ ես իմ մասին մի բերան հարցնում,
Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ,
Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ։

Իսկ չե՞ս վախենում, որ հանկարծ... մեռնեմ։
Ես վախենում եմ, շա՜տ եմ վախենում,
Բայց ո՛չ ինձ համար,
Այլ լոկ քե՜զ համար.
Իսկ եթե հանկարծ իմ մահով խախտվի
Համակշռված այս վիճակը քո,
Ո՞նց պիտի լինես,
Ի՞նչ պիտի անես։
Տե՛ս, որ իմ մահով քեզ չկործանե՜ս,
Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ,
Փո՛ւչ ու ո՜չ աշխարհ...

Պ.Սևակ

Եգանյան Նունե
24.05.2010, 14:47
Ես թուրման կոչված աղավնու նման
Անկումներով եմ բարձրանում վերև`
Ուրախացնելով գուցե շատերին,
Որ իմ հերթական անկումը տեսնում
Եվ ամեն անգամ հաշվում են դա վերջ,
Բայց ոչ թե սկիզբ մի նոր վերելքի:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 1959թ.

Ruzan_#105
25.05.2010, 19:58
ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆԸ


Եվ ա՛յն, հասկացա,
Ո՜վ Ազատություն,
Որ կարծեմ շատ ես դու նման աղի.

Երբ քեզ պեղում են՝
Հանում ընդերքից,
Իրենց ձեռքերն են մարդիկ կտրատում,
Ինչպես ապակուց...
Ու երբ լուծվում ես`
Ճիշտ աղի նման
Դու չես երևում.
Դու համ ես դառնում...
Իսկ եթե չկաս՝
Անհամություն Է:
Որ և կարող Է կոչվել բռնություն...
Իսկ եթե չկաս՝
Կարող Է հոտել
Ե՛վ թանկ սնունդը,
Որ հոգևոր Է...


Իսկապես, որ դու նման, ես աղի:

Պ.Սևակ

Gago
28.05.2010, 13:32
ԱՅՍՊԵՍ ՉԵՆ ՍԻՐՈւՄ

Պարտականության ու սիրո միջև
Այդ ես եմ տնկված՝
Ուղեփակոցի գերանի նման...

Եվ որտեղ որ է
Ես ինձ արմատից ինքըս կպոկեմ,
Այսինքն՝
Կելնեմ ու լուռ կգնամ հենց Օրենքի մոտ,
Կասեմ.
- Վերցրու՛ ինձ,
Քո օրենսգրքի կետերից մեկը դարձրո՛ւ ինձ, կասեմ։
Դարձրո՛ւ ինձ, կասեմ, այն «Չի կարելի՛»-ն,
Այն «Ո՛չ»-ը,
Այն «Չէ՛»-ն,
Որ մեզ խեղդում է
Կրծքի չբուժող հեղձուկի նման...

Ու եթե հարցնես կատակասերին,
Ճարպոտ կժպտա ու կհռհռա,
Թե աքաղաղը
Զուրկ է ձեռքերից լոկ ա՛յն պատճառով,
Որ հավն էլ չունի իրան ու հագուստ։
Իսկ ես...(ի՜նչ կատակ)... տնքոցով մի բութ
Ասում եմ, ինչպես պաղատում են գութ.
- Առե՛ք ձեռքերըս, խնդրեմ, կտրեցե՜ք,
Որովհետև ես, ահա՛, տնկված եմ
Պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման,
Եվ որովհետև ես այսուհետև
Կարի՜քը չունեմ իմ այս ձեռքերի,
Եթե նա՛ չկա,
Ում մի ժամանակ «իմս» էի ասում,
Եվ ասում այնպե՛ս,
Որ բուդդայաբար պպզած գորտերը
Առվի եզերքին
Պլշած աչքերով ինձ էին նայում
Եվ, հավանաբար, ջանք էին անում միտը պահելու
Կարճ, բայց կրակված այդ բառը («ի՜մըս»)...
Հիմա դու իմն ես, որքան որ իմն է... Մադագասկարը,
Հիմա դու իմն ես,
Որքանով իմն է... Հաբեշստանի արքայադուստրը,
Որովհետև ե՛ս,
Ես ի՜նքս եմ տնկված պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման...

Այսպես չե՜ն սիրում։
Այսպես... մեռնում են մի դանդաղությամբ,
Որով փտում են հին նավակները ծովախորշերում...

Պ.Սևակ

Gago
28.05.2010, 13:34
ԱՄԵՆԱՎԱՅՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվ ա՛յն հասկացա -
Խինդով ու ցավով -
Որ անհնար է բուրմունքն սպանել,
Հա՛, անհնար է բուրմունքն սպանել՝
Առանց դիմելու նրա ազգական
Գարշահոտության չար օգնությանը։

-Ամենավայրի՜ սպանությունը,
Որ չեն հորինել սուլթաններն անգամ։

Պ.Սևակ

n1vau
28.05.2010, 15:04
Ծարավ

Նունիսկ ե´ս էլ գիտեմ ճառել
Ու խրատել գիտեմ, անշու՜շտ:
Սակայն պատիվ ու փառք նրա´ն,
Ով կարող է հոգի վառել ,
Հուրհրատել մեկ վարկյանում
Երկու անսուտ գոյականով
Եվ անխարդախ բայով երկու:
Զույգ թվերը ե՜ս էլ գիտեմ:
Բայց փառք նրա´նց,
Ովքեր տիրում են կենտերին,
Տիրում այնպե´ս,
Որ հեշտությամբ բաժանում են զույգի վրա
Ու քառորդում զույգ ստանում
Առանց մի կենտ մնացորդի:
Մկանն ի՜նչ է. բոլո´րն ունեն:
Փառք ջղերի՜ն,
Որ լարվում են թեթև քամուց,
Օվկիանոսի ու երկնքի առևտրից,
Կանանց երբեք չկրկնվող ուղեծրից.
Մինչև անգամ քաղաքային բառարանից՝
Ա´յն լվացքից,
Որ չի փռվում այբուբենի կարգ ու սարքով.
Հետք չթողնող այն այրվածքից,
Որ մաքրությունն է շուլալում հոգին մարդու
Անվանելով իրեն գրիչ,
Մաքրությունը՝ թուղթ սպիտակ:
Գրելն ի՞նչ է. ե´ս էլ գիտեմ:
Փառք ու հարգանք ստեղծողի՜ն,
Որ գալիս է և ազատում
Մեզ...մեզանից
Մեզ...մեզանից հատում-զատում,
Ապա բերում կրկին զոդում,
Մեզ միացնում նախ...մեզ, հետո...Անհայտի հետ:

Բոլոր՜ն այժմ կարդալ գիտեն,
Որեմն փառք ...կարդացածը հասկացողի՜ն...

Պարույր Սևակ

Gago
31.05.2010, 14:58
ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Աստվա՜ծ Ձեզ հետ...

Իսկ թե իրոք աստված չկա,
Ձեզ հետ լինի թող երկի՛նքը՝
Իր փոփոխման անմեռ ոգով.
Գյուտի երկա՜ր-երկա՜ր ցավը՝
Կարճ բայց կարծր իր խնդությամբ.
Արդարության կաղ նժույգը՝
Ճշմարտության իր խթանով.
Փոքրիկների պատվերն անմեռ
Ու Մեծերի մեծ ստվերը
Ձեզ հետ լինի...

Պ.Սևակ

Gago
01.06.2010, 15:15
Ո՞նց սուտ ասեմ. չէ՛, բարակ չի ու թևի մեջ
չի առնվի քո իրանը։
Ինչպե՞ս ասեմ, թե քեզ նման կին չի տեսել
Հաֆեզների պերճ Իրանը։
Իսկ հագածըդ գործարանի ծաղկուն չիթ է-
ո՛չ աբրեշում, ո՛չ ծիրանի։
Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու,
ինքս եմ տալիս ինձ երանի ։

Պ. Սևակ

Լուսինե
01.06.2010, 16:56
ՈՐԴՈՒՍ

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:
Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,
Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
Եվ տաք տեղն է ապահովված…
Այդպես ապրել դու չե՜ս կարող:
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:
Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
(Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ…

Լիլիթ
01.06.2010, 17:02
Հարգելի' Լուսինե, հեղինակի անունը ևս գրեք

Gago
01.06.2010, 18:07
Ի պատասխան Լիլիթի հարցման՝ Լուսինեի տեղադրած բանաստեղծության մասին։

Իսկ ուրիշ ո՞վ կարող է նման տողեր գրել։ Իհարկե Պ.Սևակ։

Gago
01.06.2010, 18:10
ՑԱՎՆ Է ՀԱՃԱԽ ԱՌԱՋ ՄՂՈՒՄ

Անհարմար է բոբիկ քայլել,
Այս կոշիկն էլ շատ է նեղում։
Ինչպե՞ս քայլել առանց ուղու,
Այս ճամփան էլ շատ է շեղում։
Դոփել տեղո՞ւմ։ Բայց դրանից
Ո՛չ կոշիկդ կլայնանա,
Ո՛չ էլ ցավը կմեղմանա...
Ցա՜վն է հաճախ առաջ մղում։

Պ. Սևակ

Լուսինե
03.06.2010, 12:37
Մարդ էլ կա, մարդ էլ

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,
Մարք կա՝ աշխարհն է շալակած տանում...
Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր...
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս...
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես,
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես...
Ահա թե ինչու դու այսքան տարի,
Դու որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընդանում,
Քայլում ես այնպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում...
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի թե ու'մ հետ և ու'ր է գնում,
ՈՒ'մ մեռելին է անարցունք լալիս,
ՈՒ'մ խոսքի վրա ստից ծիծաղում,
ՈՒ'մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում, ու շողոքորթում...
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի...
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից և որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...
Սու'տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, անե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում...
Սու'տ է: Նա դարի ավարն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...
Սու'տ է: Նա միայն իր փորն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղփարական իր հորն է սիրում...
Սու'տ է: Ո'չ հորը, ո'չ մորն է սիրում,
Թանկ չէ ո'չ որդին, և ո'չ էլ թոռը:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Սիրում է կյանքում նա իր .....աթոռը:
Աթոռն է սիրում
ՈՒ նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես և... տարեց - տարի
Ելնում է այսպես.... շալակն աշխարհի:
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի....
Պարույր Սեւակ

Լուսինե
03.06.2010, 12:39
ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ

Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա ՜ր…

Թե կուզես՝ լռի՛ր
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ:
Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել- իզո՜ւր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել-իզո՜ւր…
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.

-Պատահաբար ես պատահում կյանքում,
Անհրաժեշստաբար հրաժեշտ տալիս…
Պարույր Սեւակ

Լուսինե
03.06.2010, 12:41
Միանգամից

Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին:
Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք.
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք:

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպես է, ինչպես որ կա:
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում,
Ի՞նչ եմ ուզում
Ու երազում,
Ես կասեի.
- Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց...

1962 Պարույր Սեւակ

Լիլիթ
03.06.2010, 15:25
Ի պատասխան Լիլիթի հարցման՝ Լուսինեի տեղադրած բանաստեղծության մասին։

Իսկ ուրիշ ո՞վ կարող է նման տողեր գրել։ Իհարկե Պ.Սևակ։

Գիտեմ , այ Գագո :) ... էն էլ ՍԵՎԱԿ չիմանայի... ? :)
դա հարցում չէր, դա հորդոր էր, որը բոլորին է ուղղված` անպայման գրել` ով է տեղադրված ստեղծագործության հեղինակը:

Gago
03.06.2010, 18:14
ԽԱՂԱԼԻՔ ՍԱՐՔՈՂԸ

Ես կարող էի ամեն տեղ լինել
Եվ ամեն տեղ էլ ես կարող էի ճչալ.
«Չե՛մ ուզում» և կամ. «Ուզում եմ»։
Բայց ես ամեն տեղ չեմ եղել բնավ
Ու չեմ էլ լինում,
Իսկ ուր լինում եմ՝
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»։
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»
Եվ իմ չասածը թողնում ամենքին,
Որ նրանք հետո տնտղե՜ն-շոշափե՜ն։
Ու երբ հասկանան,
Թե ինչ են իրենք տնտղել-շոշափել՝
Այլևըս չասել չեմ կարողանա
Ու կասեմ.
- Գիտե՞ք,
Վճռել եմ դառնալ խաղալիք սարքող
Եվ, հավատացե՜ք, իրո՛ք կդառնամ։

... Աշնան պաղ քամուց ծառերն են շարժվում,
Ինչպես որ մարդու գլխում շարժվում է
Միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպած երկնքից
Ներքև են թափվում
Աստղերի պաղ-պաղ կաղապարները,
Որ ավելի կարճ կոչվում են «տերև»։
Ես խաղալիքներ կձուլեմ այդ պաղ կաղապարներով։
Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ. «Չասե՜ս»,
Իսկ ի պատասխան հարցնողի հարցի
Ես կասեմ. «Ողջո՛ւյն»։
Չգիտեմ, թե նա իմ մասին արդյոք ի՞նչ կմտածի,
Իսկ նույն այդ պահին չեմ կարողանա ես չմտածել,
Որ կար մի աղջիկ...
Եթե ես ասեմ, որ մոռացել եմ անունը նրա,
Ինձ հավատացեք այնքան, որքան որ
Յուրաքանչյուրդ է հաստատ հավատում
Աշխարհի տարբեր լրագըրերին։
Եվ ամեն անգամ երբ ես ուզում եմ
Աշխարհին հայտնել, ասում եմ. «Չասե՛ս»։
Իսկ այդ աղջիկը, գիտե՞ք, ասում էր.
«Երբ Բեթհովեն եմ լսում՝ թվում է,
Թե ես քայլում եմ ծովի վրայով»...
Ես ունեմ նաև ճի՛շտ կաղապարը և այդ աղջըկա,
Տա՜ք կաղապարը։
Ու խաղալիքներ ես պիտի ձուլեմ ա՛յդ կաղապարով,
Տա՜ք կաղապարով։

Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ. «Ասա՛»։
«Դատա՜րկ բան,- կասեմ,-
Ընդամե՜նն արժի մի... անցած մի կյա՜նք»...

Այսպես՝ կարող եմ ամե՜ն բան սարքել.
Այդ իմպեսների մասին են ասում,
Թե մարդու տղան ոսկի ձեռք ունի։

Եվ ամեն անգամ
Երբ ես նայում եմ իմ այս ձեռքերին,
Իմ ձեռքերը միշտ ինձ ասում են. «Հը՞»,
Որ հա՛րց չէ բնավ,
Այլ պատասխան է իմ լռին հարցին։
Իսկ ամեն անգամ
Ես էլ ձեռքերիս նայում եմ այնպես,
Ինչպես նոր պեղած իրին է նայում հնաբանն անփորձ,
Եվ ասում եմ. «Հա՛»,
Որ պատասխա՛ն չէ, այլ հարց է շրջված։
Եվ իմ ձեռքերը գլուխ թափ տալիս,
Իսկ իմ գլուխը ձեռքով է անում,
Ու... հասկանում եմ, որ ես չե՜մ կարող
(Եվ աշխարհումըս ո՛չ ոք չի կարող)
Լոկ մի՛ բան սարքել՝
Ա՛յն միայն,
Ինչին Ճշմարտություն են կոչել աշխարհում։
Լոկ ա՛յդ չի սարքվում,
Թեպետ և անվե՛րջ, դարե՜ր շարունակ
Ջանում են սարքել
Անունով աստծո՛ւ,
Տիրակալների հրամաններո՛վ,
Պարանո՛վ,
Որ լոկ իր պնդությունն է որոշում
Մարդկանց պարանոցներին.
Զենքո՛վ,
Որ մարդկանց կրծքերի վրա
Ուսուցանում է կետադըրություն։
Սարքո՜ւմ են այսպես։
Դարե՜ր շարունակ։
Անդուլ սարքում ա՛յն, ինչ որ չի՜ սարքվում,
Ուրեմըն նաև չի՛ կարող քանդվել։
Սարքո՜ւմ են։
Իսկ ես ումի՞ց եմ պակաս։
Եվ... վճռվա՜ծ է.
Ե՛ս էլ այսուհետ
Ճշմարտություն եմ սարքելու, և շա՜տ։

Ու պիտի ծախե՛մ,
Ծախեմ ամենո՜ւր՝
Ուր կամենում են թե չեն կամենում.
Խաչմերուկներո՛ւմ
Ու խանութների դռների՛ առջև,
Մայթերի՛ վրա
Եվ արձանների պատվանդանների՛ն,
Թե՛ գրքերի մեջ,
Թե՛ ամբիոններից։
Ու երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՞նչ արժի»,
Կպատասխանեմ արդեն ո՛չ թե ես,
Այլ՝ այն խաղալիք աղջիկը։
Եվ նա
Կասի ոչ այլ ինչ,
Քան հենց իր գինը.
«Դատա՜րկ բան,- կասի,-
Ընդամե՜նն արժի մի... անցած մի կյա՜նք»...

...Ու պիտի որ ես, ինքնե՛րդ էլ գիտեք,
Շա՜տ հարստանամ իմ առևտըրով։
Եվ այնքա՛ն պիտի ես հարստանամ,
Որ... համերգի տոմս առնեմ ու...
...գնամ Բեթհովեն լսեմ,
Եվ ինձ էլ թվա,
Թե ես քայլում եմ ծովի վրայով ...
Իսկ թե այդ պահին
Գարո՞ւն թե աշուն կլինի դրսում,
Մի՞թե նույնը չէ։ Եվ ի՜նչ բանն է իմ։
Մի՞թե նույնը չէ և ի՜նչ բանն է իմ,
Թե քամուց պիտի ծառերը շարժվե՞ն,
Ինչպես որ մարդու
Գլխում շարժվում է միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպա՞ծ թե չամպած
Երկնքից պիտի թափվե՞ն-չթափվեն
Գունեղ աստղերի պաղ կաղապարներ,
Որ ավելի կարճ կոչվում են «տերև»...

Ու տուն գնալիս
Եթե ինձ հանկարծ մեկն ասի. «Բա՛րև»,
Ես ի պատասխան կասեմ. «Ի՞նչ արժի»։
Թե պատասխանիս վրա ծիծաղեն ինչ-որ աղջիկներ,
Որոնց անունը չգիտեմ իրոք,
Իբրև պատասխան ես կասեմ.
«Չունե՜մ ձեր կաղապարը»։

Եվ կխռնըվեն նրանք իմ շուրջը.
Մարդիկ սիրում են միշտ խոսեցընել նրանց,
Ում իրենք խելառ են հաշվում։
Եվ կկամենան իմանալ իմ ո՛վ կամ ի՛նչ լինելը։
Ձեռներըս նորի՛ց ինձ կասեն. «Չասե՜ս»։
Ես ի՛նքս էլ, ի՛նքս էլ ինձ կասեմ. «Չասե՜ս»։
Սակայն խաղալիք սարքող վարպետը
Ի՛մ իսկ բերանից,
Ի՛մ իսկ բերանով
Արդեն կբոռա՜ ու կկրկընի՛
Հնավաճառի ելևէջումով.
«Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի՛»...

Պ. Սևակ

Լիլիթ
03.06.2010, 18:36
ՆԱՄԱԿ

Նա՞ է գրում ինձ,
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին,
Ինքս էլ չգիտեմ.
<<Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն...
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը...>>

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
<<Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`
Ոստ ու ճյուղերը փակում են ճամփադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև ... մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար,
Գուցե այս ցրտի՞ց, որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)>>...

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
<<Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ...

Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու...>>...

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Լուսինե
09.06.2010, 12:31
"Մոր ձեռքերը"

Այս ձեռքերը՝ մո'ր ձեռքերը,
հինավուրց ու նոր ձեռքերը..
Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
Պսակվելիս ո'նց են պարել այս ձերքերը
Ի'նչ նազանքով,
երազանքով:

Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը:
Առաջնեկն է երբ որ ծնվել,
նրա արդար կաթով սնվել:

Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը,
ծով լռությամբ,
համբերությամբ:


Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը,
որդին կռվից դառնա տունը:

Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
մինչև տատի ձեռք են դառել այս ձերքերը,
այս ձեռքերը՝ ուժը հատած,
բայց թոռան հետ նոր ուժ գտած..

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը..
Ինչեր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նու՜րբ ձեռքերը,
Սու՜րբ ձեռքերը:

Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար,
մեզ աշխարհում ծնած- սնած,
մեզ աշխարհում շահած-պահած,
մեզնից երբեք չկշտացած,
փոշի սրբող, լվացք անող,
անվերջ դատող, անվերջ բանող
այս ձերքերը:
Թող որ ճաքած ու կոշտացած,
բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը...
Պարույր Սևակ

Լուսինե
11.06.2010, 12:33
ԱՊՐԵԼ

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը... հզոր Հանրությունը...

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:

Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար,
Վերջալույսի նման բացվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ:
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս ,
Որ նրանց հետ մթնես - ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...

Պ. Սևակ

Լիլիթ
17.06.2010, 13:25
ԳՏՆՎԱԾ ՄԻԱՎՈՐԸ

Ասացի՝ ի՞մն ես:
Ասացիր՝ քո՛նն եմ:
Ու լուռ ենք հիմա…
Իմ մազերն ես դու մատներով սանրում
(Թե՞ ակամայից ուզում ես նաև
Կարդալ ծերության այբուբենը պարզ՝
Արդեն ճերմակող մազերն իմ գլխի):

Ու լռում ենք դարձյալ…
Ես քեզ մտքիս մեջ փո՛րձ եմ պարտք տալիս,
Իսկ դու, կարո՞ղ ես, ժամանա՜կ փոխ տուր,
Որպեսզի կյանքը ՝ փորձարարն այս մեծ,
Նորի՛ց հաստատի
Նո՛ր օրինակով,
Որ կյանքում հաճախ այնպես է լինում,
Երբ սիրողները դեռ ողջ են-առողջ,
Իսկ սերը նրանց դառնում է լեգե՜նդ
Եվ…ապրում կյանքով հազարապատիկ…

Մենք լռում ենք դեռ…
Իսկ դրսում,- մի պահ, խնդրո՜ւմ եմ, լսի՛ր,-
Թռչուններ են ինչ-որ՝
Յուրաքանչյուրը մի-մի լարովի խաղալիք ասես,
Նույն երգն են երգում՝ լարաթափվելով,
Վերալարվելով՝ նույնը նորերգում
Ու նորերգելով կարծես թե հերքում
Քամուն այս մաղձոտ՝
Սկեպտիկոսին այս վաղնջական,
Որ փնթփնթում է՝ «ամե՜ն ինչ կանցնի»,
Ու «կանցնի», իբըր,լոկ ա՛յն պատճառով,
Որ 1 անգամ 1 հավասար է 1 և ոչ թե 2…

Ի՜նչ լավ է, որ քեզ
Հասկանալի չէ բարբառը քամու.
Դու ամենամե՜ծ հավատացյալն ես աշխարհում հիմա:
Ու ես էլ ահա հավատափոխվում-դարձի եմ գալիս,
Լցվում քո լեցո՜ւն-լեցո՜ւն հավատքով:

Ի՜նչ լավ է, որ դու
Ընդամենը քեզ կոչում ես «քո՜նն եմ»
Ու չե՛ս հասկանում,
Որ ընդամենը «ի՜մըս» չես միայն,
Այլ նաև…

Նաև միավո՜ր է պետք:

Միավո՜ր է պետք՝
Երջանկությունից կամ թուլությունից մշտապես ծնվող
Գլխապտույտի զերոյի՜ համար,
Զերոյանման մեր գլխի՛ համար,
Զերոյանման մեր սրտի՛ համար,
Եվ զերոյացող ա՛յն կյանքի համար,
Որ ինքն իրեն է ճարմանդած պահում:

Միավո՜ր է պետք:
Միավո՜ր է պետք
Ա՛յն հսկայական զերոյի համար,
Որ…Երկրագունդն է գծում պտույտով…

Իսկ դու, – ի՜նչ լավ է,-
Քեզ ընդամենը կոչում ես «քո՛նն եմ»
Ու դեռ, – ի՜նչ լավ է, – չե՛ս էլ կռահում,
Որ ընդամենը «իմըս» չես միայն,
Այլ ինքդ ես նաև այդ…Միավո՜րը:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հ.Գ. Հունիսի 17-ը մեզնից տարավ ՆՐԱՆ` ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՆ...

Gago
20.06.2010, 10:42
ԵՆԹԱԴՐՈւՄ ԵՄ

Ես կարող եմ ենթադըրել,
Թե այս ջուրը ոչ թե պղտոր, այլ վճիտ է։
Ես կարող եմ ենթադըրել,
Թե հոյակապ ապարանք է այս խրճիթը։
Ես կարող եմ ենթադըրել,
Թե այս ծուխը
Գոլորշացող քարածուխ է,
Եվ այս կարմիր ճոթը բարակ
Ոչ թե լաթ է, այլ բոց-կրակ...

Ես կարող եմ ենթադըրել, թե ինձ մոտ ես,
Թեպետ և մեզ սար ու ձորեր են անջատում։
Ես կարող եմ ենթադըրել,
Թե դու համեստ-ամաչկոտ ես,
Մինչդեռ իրոք՝
Ինձ պարզապես չե՜ս նկատում...

Ես կարող եմ ենթադըրել,
Թե այս քունը արթնություն է,
Եվ այն ծանըր պարտությունը
Չտեսնըված հաղթություն է.
Թե այս տանձը... մեծ սափոր է,
Եվ հանդես է այս... թափորը.
Թե այս լեռը... մի շուռ տրված հսկա փոս է
Եվ մի փոքրիկ ինքնահոս է
Իմ այն մատը,
Որ կոչվում է, կարծես, ճկույթ...

Ես կարող եմ ենթադըրել,
Բայց ի՜նչ օգուտ...

Պ. Սևակ

Gago
20.06.2010, 10:44
ԽՈՍՏԱՆՈւՄ ԵՄ

Խոստանում եմ
Լինել ո՛չ թե հարկահավաքը,
Այլ զավա՜կը
Դժվար դարի,
Ինչպես նրան՝ և ինքըս ինձ
Հավե՜տ մնալ հավատարիմ.-
Թեկուզ կրել և մահացու ցավը դարի,
Թեկուզ նույնիսկ կյանք արժենա դավը դարի,
Մեռնելիս էլ ո՛չ թե տանել,
Այլ կտակե՜լ լավը դարի.
Լինել բոցը նրա հրի,
Բերք հասցընող նրա տոթը,
Ո՛չ թե նրա անցնող քամին ու մոխիրը.
Լինել նրա ո՛չ չորացած,
Ոչ էլ անգամ կանաչ խոտը,
Որով սնվում,
Որին նաև կոխկըրտում է հոծ նախիրը.
Լինել նրա բո՜ւյրը, հո՛տը,
Հոտը,
որին
Ո՛չ մի սմբակ,
Ո՛չ մի կճղակ
Կամենա էլ՝ չի՜ տրորի...

Խոստանում եմ
Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին։
Ինչի՞ համար.
Էլի՛ պատը կմնա պատ,
Կպակասի մի լավ ճակատ։

Խոստանում եմ
Չբարձրանալ ու չքայլել ձիգ տարիներ
Իմ ոտերի
Խեղճ թաթերին։
Ինչի՞ համար.
Այն, որ չկա՝
Չի՜ երևա...

Համաձայն եմ, որ սագերը նկատելի
Ինչ-որ բանով ազգակից են և բադերին։
Բայց սագը՝ սագ,
Բադը բադ է։
Ինչո՞ւ խփվել պատեպատ էլ.
Մի՞թե աչքի արձակուրդ է
Կամ ուղեղի հանգըստյան օր...

Լավ չ՞է արդյոք ապաստանել հին լաթերին,
Քան նորաձև հագուստ կոչված այն անտերին,
Երբ որ մարդուն բարձրահասակ
Հագցընում են մանկան թասակ,
Մի համառոտ անդրավարտիք,
Քաղվածքի պես նեղ է գալիս և շապիկը,-
Ա՛յ շան որդիք,
Մա՞րդ ենք կոչվում,
Թ՞ե կապիկ ենք...

Կարգ ու կանոն պահպանելու մտքից մղված՝
Ընդդեմ գոռող-անկարգապահ անհատների՝
Չե՛մ ստիպի ճնճղուկներին ու ծտերին
Աշնան վերջին չվել հարավ,-
Էհ, ի՜նչ դառավ.
Ծիտը ես եմ՝ չե՜մ կամենում...

Նաև պիտի ձեզ խոստանամ
Երբեք հոգով, ձեռքի նման, չկոշտանալ.
Թե շատ թանկ եմ ու շատ դժվար՝
Չէժանանալ ու հեշտանալ.
Խաբվածության խումից հետո
Ինչպես պետք է զգաստանալ
Ու դրանից չվշտանալ.
Չխստանալ հնազանդի, խոնարհի դեմ.
Հանգստանա՛լ,
Բայց ոչ երբեք այլոց մեջքին.
Ճամփա՛ բանալ
Եվ հույսի դո՛ւռ,
Դավադրությո՛ւն
Ու փակ աչքե՜ր.
Տքնել-ջանալ՝
Ո՛չ թե փողով կամ պատվերով,
Այլ ակամա ինքն իրենից անջատվելով՝
Ինչպես հրից ջերմությունը...

Ի՞նչ խոստանամ,
Եթե լեռ եմ՝ դա՛շտ չեմ դառնա,
Ոխերիմ եմ՝ հա՛շտ չեմ դառնա,
Թե սրբության ավազան եմ՝
Ի՜նչ լվացքի - և խմորի՜ տաշտ չեմ դառնա...

Չե՛մ խոստանում,
Որովհետև համոզված եմ, հաստա՛տ գիտեմ,
Որ երբևէ կոխ չեմ բռնի կամ չեմ պարի
Ուրիշների դեռ նոր թաղած
Կամ չքաղած
Մարգերի մեջ ու բոստանում...
Չե՛մ խոստանում,
Որովհետև համոզված եմ, հաստա՛տ գիտեմ,
Որ ինձ նման մարդը երբեք
Չի զրպարտում - ամբաստանում
Անմեղ տեղը և ո՛չ մեկին,
Մինչև անգամ... մարդանման գինու տկի՜ն...

Բայց, ա՜յ, խնդրե՛մ.
Խոստանում եմ պարապ մնալ
Եվ կամ տրվել խաղ ու պարի,
Քան թե դառնալ ագիտատոր
Վնասակար գաղափարի։

Խոստանում եմ զրկվել նաև
Սուրբ անունից ուղղափառի,
Քան թե կորցնել ոտքերիս տակ
Մարդկայնության հողը բարի։


Եթե անգամ դառնալ թռչուն՝
Բո՛ւի նման, չղջիկի՛ պես
Ապրել թեկուզ մթին որջում,
Քան թե դառնալ սիրված... թութակ։

Ո՛չ մեղ դրեք,
Ո՛չ համարեք հիմար կատակ.
Որովհետև շա՜տ են խաբել միամիտիս
(Լավերն անգամ վատացել են),
Որովհետև երկրի վրա
Դրամանենգ մարդիկ այնքա՜ն շատացել են՝
Ստիպված եմ ոսկին փորձել,
Ատամներո՛վ ոսկին կրծել,
Նույնիսկ ոսկի՜ն,
Էլ ո՜ւր մնաց թե հավատամ
Դեռ ոսկու տեղ ծախվող խոսքին...
Հանդիսավոր խոսք եմ տալիս
Քեզ ուրագե՜լ
Ու կացինե՜լ,
Տմարդությո՛ւն,
Իսկ քեզանով, ճշմարտությո՛ւն,
Իսկ քեզանով սի՜րտ վարակել,
Անձրև ու ջուր թե բարակեն՝
Եվ իմ արյա՛մբ քեզ ոռոգել-
Վերստեղծել ու նորոգել...

Խոստանում եմ
Ոմանց նման իզուր տեղը չխոստանալ...

Պ. Սևակ

Լուսինե
21.06.2010, 12:30
ԲԵՌԱՆ ՆԵՐՔՈ

Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո...

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքիդ պես,
Ու քայլում էր քեզնից առաջ` հմայքիդ պես...

Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնածաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անուշ մի հիացքով,
Այլ մի տըտիպ,
Հաճախ դառըն,
Նաև կծու մի հայացքով:
Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքին:
Հոգով-սրտով ներողություն...

Այսուհետև, ինձ հավատա,
Էլ չպիտի ես խառնվեմ ոչ իմ գործին.
Էլ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Այն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա:
Եվ անցիր դու:

Միայն թե դու ... "մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ",
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքիդ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերիդ պես ...
Պ. Սևակ

Լուսինե
21.06.2010, 12:41
Քո պատճառով

Քո աչքերի՛,քո աչքերի՛,քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր , ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում։

Քո մատների՛,քո մատների՛ ,քո մատների՛ պատճառով
Իմ մատները,իմ մատները լույս են ուզում խմորել։

Քո թեւերի՛,բա՛ց թեւերի ,մե՛րկ թեւերի պատճառով
Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երեւում։

Քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել։

Քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՛հ եմ դարձել։

Քեզ այս ձեւով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս՝հպարտությունս հաղթողի...
Պ. Սևակ

Լուսինե
22.06.2010, 11:55
Պատերազմի դաշտում զոհվածներին

Սիրելի իմ, հարազատ իմ, ընկեր իմ,
Որ հանգչում ես այժմ անհայտ մի խորշում,
Ջահել ստրով, անկնճիռ ու անխորշում,
Դու իղձերիս, ապրումներիս մտերիմ:

Ես - եղբայրդ՝ տվայտանքով քո հոգու,
Ես - ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող,
Հարազատըդ փարված կրծքիդ սրախող,
Մի վառ հույսով խոր վերքերդ եմ ամոքում:

Գուցե վաղը ես էլ թաղվեմ մի խորշում
Կույր ու դաժան մի գնդակով՝ բութ արճիճ,
Թաղեմ ճակատն իմ անկնճիռ, անխորշում:

Ու թող մեռնենք, եղբայր, սիրով ու անճիչ,
Վառ հավատով, որ սերունդները անցավ,-
Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան...
Պարույր Սևակ

Նազելի-Գյումրի19
22.06.2010, 12:27
Աշխարհին, այո, մաքրություն է պետք`
Այն հերոսների տխրունակ տեսքով,
Որոնք մեռնում են ...անգործությունից...
Նաև այն կանանց, որոնք մինչև մահ
Ճանաչում են լոկ մի տղամարդու...
Եվ կերպարանքով այն տղամարդկանց,
Որոնք քայլում են գլխահակ թեպետ
Ու միայն իրենց ոտքի տակ նայում,
Բայց իրենց միտքը, անկախ իրենցից, իրենց լքելով`
Թռչում է վերև,
Իսկ երբ հոգնում է` գալիս, ճայի պես,
Թառում է մարդու ախտի և բախտի
Համաշխարհային օվկիանի վրա:

Լուսինե
25.06.2010, 12:55
Անկեղծ ասած

Անկեղծ ասած` այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս,որ քեզ սիրել և օգնել եմ.
Ձեռք եմ պարզել , հույս եմ տվել,
Վատըդ թողած` լավըդ թվել,
Հավատացրել , հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել `
Չտեսնըված, չեղած մի դուռ:
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տուր:

Անկեղծ ասած` ոչինչ չկա, և ոչ էլ կար:

Անկեղծ ասած` դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար,
Ու՞ր ես, ասա՛, դու ինձ մղել:
Ճիշտ ճամփից ես միայն շեղել:
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ:
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ:

Անկեղծ ասած` քո տվածից ես հոգնել եմ:

Ինքդ գիտես` որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու ... որ դու նման լինես իմ երազին:
Իսկ դու գիտե՞ս` ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»:
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ...
Դու` հեքիաթում հրաշք աղջիկ.
Այնինչ կյանքում` ինչ-որ... չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...

Անկեղծ ասած` զուր էր ամբողջ այս աղմուկը:

Անկեղծ ասած` նեղանում ես, թե լրջանում,
Մե՜կ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ` հեքիաթն ինչով է վերջանում:
Ցած է ընկնում երեք խնձոր -
Մեկ` ասողին,
Մեկ` լսողին,
Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին...

Անկեղծ ասած` հեքիաթներից ես հոգնել եմ......
Պ. Սևակ

Կարապետ
27.06.2010, 22:30
http://www.youtube.com/watch?v=0ZREPAtVzUE

SchoolT
27.06.2010, 23:19
Պարույր Սևակ

Հայաստան

Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա'ծ,
Իմ փառապա'նծ:
Հների մեջ` դու ալեհեր,
Նորերի մեջ` նոր ու ջահել.
Դու` խաղողի խչմարված վազ,
Վշտերդ` ջուր, ինքդ ավազ.
Դու` բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու` կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու` Զվարթնոց-ավեր տաճար,
Կոմիտասյան ծիրանի ծառ.
Դու` ջրաղաց խորունկ ձորում,
Դու` հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու` նե'տ, նիզա'կ, մկո'ւնդ կոպիտ,
Դու` հայրենի ծխանի ծուխ,
Դու` անգի'ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ...

Իմ փառապա'նծ,
Իմ տառապա'ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու մրգերի շտեմարան,
Ոսկևազյան գինու մառան.
Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու Սևանի վառվող կոհակ.
Երևանի սյուն ու խոյակ.
Դու` հանգրվան, կանչող փարոս,
Դու հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
ՈՒ վճիտ աչք ցամքած լացի.
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան -
Միշտ հի'ն ու նո'ր իմ Հայաստան:

Լուսինե
29.06.2010, 11:54
Ա՜խ, ես գիտե՛մ, չէ՜իր սիրում,
Հիմա գիտեմ ես անկասկած...
Վազվզում ենք մենք սեզերում,
Խոտերի մեջ խոնավ ու թաց:

Հետո նստում ուրախ ու գոհ,
Երեքնուկի թուփ ենք քաղում
Եվ այդ ծանոթ երեքնուկով
«Սիրում-սիրում» անվերջ խաղում:

Անուններում երեք հոգու
Եվ դու կաս միշտ, և ե՛ս միշտ կամ
Քո անունն եմ ես միշտ պոկում,
Իսկ դու իմը` ո՜չ մի անգամ:

Որքա՜ն անգամ եմ ես վանել
Տխուր մտքերն ինձնից հեռու
Եվ վախեցել եմ միտք անել,
Որ դու... որ դու ինձ չես սիրում:

Չէ՜,ինձ չէի՛ր, չէի՛ր սիրում...
Թե չէ – ի՞նչ է, բա՞րդ էր այդքան
Գտնել երեք անուններում
Իմ անունը գեթ մեկ անգամ:
ՊԱՐՈւՅՐ ՍԵՎԱԿ

Լուսինե
29.06.2010, 12:00
"Գժվել"

Եվ ինձ լսելով`
Կարող են ասել.
"Գժվե՞լ է, ի՜նչ է":
Իսկ ես էլ կասեմ.
"Այո', գժվե՜լ եմ,
Ինչո՞ւ չգժվել":
Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու` չկա շահած մարտ:
Առանց գժվելու` չեն ծնի նոր մարդ:
Մինչև չգժվի` ջուրը չի եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում`
Գժվա՜ծ են անշուշտ:
Երկիրն է պտտում`
Գժված է անշուշտ...
Սերմերը մինչև կարգին չգժվեն`
Բերք չե'ն դառնալու:
Թաթերը մինչև կարգին չգժվեն`
Ձեռք չեն դառնալու:
Բառերն էլ մինչև կարգին չգժվեն`
Ե'րգ չեն դառնալու...
Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի'ժ լինեի..
Պարույր Սևակ

Gago
21.07.2010, 12:03
Երկու նռնակ՝ կրծքիդ վրա…
Երանի՜ թե նրանց պայթյունն ինձ սպաներ
Անտառի մեջ՝
Փասիանների ներկայությամբ
Կամ սենյակում՝
Վարագույրի վկայությամբ…

Ու երկու աչք՝ հոնքերիդ տակ
Պատերազմի երկու հրձի՜գ…
Ե՛կ, գրավի՜ր, միացրու քե՛զ.
Ես մի ամբողջ տիրություն եմ անտիրական,
Որ վաղուց է զգում կարիք
Քեզ պես վայրագ ու բարբարոս տիրակալի…

Ու երկու ոտք՝ նազանքիդ տակ,
Մկրատ մի նուրբ, որ կոպտորեն
Կտրատում է թելն ըղձանքիս,
Ինչպես լույսի էլեկտրական լարն են հանում,
Եվ խավարը անհուսության
Ինձ է ներսից շրջապատում…

Եվ զույգ ականջ՝
Ցորենագույն գանգուր մսե
Սևամազի գանգուրիդ տակ անթափանցիկ…
Եվ զո՜ւր մի կանչ.
Դու չե՛ս լսում,
Որովհետև…մտքիս մեջ եմ հետըդ խոսում,
Որովհետև մինչև անգամ…ծանո՜թ չեմ քեզ…

Ու թերևս դու կի՛ն էլ չես,
Այլ գուցե իմ…արգելանո՜ց,
Ուր հասնում են նռնե՜ր վայրի,
Ուր փասիաններն են զբաղվում հրձիգությա՜մբ,
Ուր հրազեն չի արձակում ո՜չ մի որսորդ…

Արգելանո՜ց…արգելանո՜ց:
Ես հասկացա՛,
Բայց…ոտքե՜րըս չեն հասկանում
Եվ, ինքնաշարժ կարկինի պես,
Բնա՜վ կամքըդ չհարցնելով՝
Հետևում են դեռևըս քեզ
Եվ չափում ա՛յն,
Ինչ կոչվում է «անմատչելի»,
Ու ձգվում է
Իմ հիացքից մինչև անծիր հմայքը քո,-
Մի անսահմա՜ն տարածություն,
Որ թերևըս հաղթահարվեր,
Թե աստղային օրացույցով մենք ապրեինք
Կամ թերևըս չլինեինք այսքա՜ն…այսքա՜ն օրինապահ:

Gago
21.07.2010, 12:05
Ա՜խ, թե երգելիս
Զրընգալ, ինչպես բահը ջրտուքի,
Ինչպես մանգաղը ցորենի արտում,
Դղըրդալ, ինչպես ջաղացի ջրտուն,
Եվ լռել, ինչպես ստվերը շոգին։

Իսկ դուք լսե՞լ եք՝
Ինչպես է երգում քամին նեղ ձորում,
Մեղրի կաթիլը ինչպես է ծորում,
Ինչպես է խոտը կրծում ճագարը,
Ինչպես է լիզում հորթն աղաքարը,
Ինչպես է երգում կաքավն իր «կղա»-ն,
Ինչպես է երգում խաղացող տղան...


Դուք չե՞ք մտածել.
Կարծես Էոլյան մի նոր քնար է
Սյունից-սյուն ձգվող հեռագրի լարը։
Ա՜խ, եթե գտնել
Այդպես երգելու դյուրին հնարը...
Ա՜խ, եթե երգով լալ այնպես, ինչպես ծառերը խեժով,-
արցունքո՜վ բուժող,-
Եվ սպիանալ, ինչպես ջրերը կանաչ ջրմուռով,-
անցած մրմուռո՜վ...
Երգել ջրի պես՝ մերթ գահավիժող,
Նեղլիկ քարափից բաց հովիտ խուժող՝
Անգիտակ իր իսկ ահեղ մռունչին,
Մերթ էլ փոխարկված տարտամ մրմունջի՝
դանդաղ նեղվելով
ու ներս մղվելով
իրենի՛ց ծնված
իրենո՛վ սնված
խարդախ սառույցից,-
երգել ջրի պես՝
Մերթ էպիկական մանրամասնությամբ,
ու մերթ թռուցիկ...


Իսկ եթե երգել
Ինչպես ալիքը փոթորկված ծովո՞ւմ,
Եվ նվագակցել,
Ինչպես կաթիլը մութ քարանձավո՞ւմ։

Իսկ դուք լսե՞լ եք՝
Լցված սափորից ի՜նչ նվագով է
պաղ ջուրը չռում.
Ի՜նչ անկրկնելի եղանակով է
թեյնիկը եռում...

Ա՜խ, եթե հնչել գովերգի նման՝
Երբ մանուկների բոբիկ ոտներից թեկուզ պղտորված՝
Բարի առուն է գոհունակ ճողփում.
Ա՜խ, եթե հնչել եղերգի նման՝
Երբ սիրած կինը իր հանկարծ զոհված մարդուն է ողբում։
Ա՜խ, եթե երգել եղեգնի նման՝
Երբ վեր է կենում քունն առած քամին-
ցանկացած ժամին...

Իսկ թե տրորվել՝
ավազի՛ նման,
և ոչ թե վազի։
Իսկ թե օրորվել՝
օրորոցի՛ պես և ոչ թե պատի,
և այն ծոցի՛ պես,
որ ուռճանում է մայրական կաթից։
Եթե գալարվել՝
ոչ թե օձի՛ պես,
այլ շեկ բոցի՛ պես։
Եթե գալարվել՝
աղջըկա ճկուն իրանի նման։
Եթե խելառվել՝
ավելի լավ է անհաջող սիրուց։
Եթե ոլորվել՝
այն թելի նման,
որ շուլալվում է կախարդիչ կնոջ
վզի կոճակում։
Եթե գլորվել՝
այն լուրի նման,
որ գերված երկրին
սեփական բախտի տեր է հռչակում։
Եթե մոլորվել՝
այն տուղտի նման,
որ կանաչում է ծառի փչակում...

Եթե ենթարկվել՝
ինչպես երակը արյան մղումին.
Եթե ուղարկվել՝
աստղերից եկած պայծառ լույսի՛ պես.
Եթե քողարկվել՝
ապա հույսի՛ պես.
Եթե ընդգրկվել՝
զորասյունի մեջ, որը ստրկացած երկիր է փրկում
և ոչ թե մարդկանց լեզվից է զրկում.
Եթե վիճարկվել՝
վիճարկվել իբրև խոր ճշմարտություն.
Ու եթե զարկվել՝
տագնապի ժամին ահազանգի պես.
Ու եթե զրկվել՝
ապա սուտ փառքից, ոչ թե ամոթից.
Ու եթե լլկվել՝
բաժանման ցավից, ոչ թե թշնամուց.
Ու եթե լալկվել՝
արհամարհանքից և ոչ թե վախից.
Ու եթե ծլկվել՝
ինչպես անձրևը ճաքճըքած արտում.

Իսկ թե իմանալ՝
ինչպես արևը իր ծագման պահը.
Ու թե զարմանալ՝
ո՛չ թե լավ բանից, այլ միայն վատի՜ց.
Թե ընդարմանալ՝
որպեսզի նորի՛ց, կրկին թարմանալ.
Թե ընդդիմանալ՝
նաև անցողիկ հաջողությանը.
Ու թե դիմանալ՝
ապա դիմանալ
ժամանակների խիստ քննությանը...

Երգե՜լ ու... մեռնե՜լ,
Ու եթե մի օր կասկած հարուցել,
Ապա բուրավետ այն հոտերի՛ պես,
Որ մի ժամանակ սուր են զգացվել,
Դրա համար էլ արդ չեն զգացվում.
Ու եթե մի օր դժվար հասկացվել՝
Ապա հինավուրց այն տոտեմի՛ պես,
Որ մի ժամանակ լավ էր հասկացվում։
Ու եթե մաշվել՝
Ապա հեսանվող մի դանակի՛ պես.
Եթե ետ քաշվել՝
Հաղթանակ տարած մի բանակի՛ պես.
Եթե չհիշվել՝
Չքնաղ լեգենդի հեղինակի՛ պես...
Ու եթե հիշվել՝
Ժողովրդական եղանակի՜ պես...

Gago
21.07.2010, 12:07
Խոստանում եմ
Լինել ո՛չ թե հարկահավաքը,
Այլ զավա՜կը
Դժվար դարի,
Ինչպես նրան՝ և ինքըս ինձ
Հավե՜տ մնալ հավատարիմ.-
Թեկուզ կրել և մահացու ցավը դարի,
Թեկուզ նույնիսկ կյանք արժենա դավը դարի,
Մեռնելիս էլ ո՛չ թե տանել,
Այլ կտակե՜լ լավը դարի.
Լինել բոցը նրա հրի,
Բերք հասցընող նրա տոթը,
Ո՛չ թե նրա անցնող քամին ու մոխիրը.
Լինել նրա ո՛չ չորացած,
Ոչ էլ անգամ կանաչ խոտը,
Որով սնվում,
Որին նաև կոխկըրտում է հոծ նախիրը.
Լինել նրա բո՜ւյրը, հո՛տը,
Հոտը,
որին
Ո՛չ մի սմբակ,
Ո՛չ մի կճղակ
Կամենա էլ՝ չի՜ տրորի...

Խոստանում եմ
Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին։
Ինչի՞ համար.
Էլի՛ պատը կմնա պատ,
Կպակասի մի լավ ճակատ։

Խոստանում եմ
Չբարձրանալ ու չքայլել ձիգ տարիներ
Իմ ոտերի
Խեղճ թաթերին։
Ինչի՞ համար.
Այն, որ չկա՝
Չի՜ երևա...

Համաձայն եմ, որ սագերը նկատելի
Ինչ-որ բանով ազգակից են և բադերին։
Բայց սագը՝ սագ,
Բադը բադ է։
Ինչո՞ւ խփվել պատեպատ էլ.
Մի՞թե աչքի արձակուրդ է
Կամ ուղեղի հանգըստյան օր...

Լավ չ՞է արդյոք ապաստանել հին լաթերին,
Քան նորաձև հագուստ կոչված այն անտերին,
Երբ որ մարդուն բարձրահասակ
Հագցընում են մանկան թասակ,
Մի համառոտ անդրավարտիք,
Քաղվածքի պես նեղ է գալիս և շապիկը,-
Ա՛յ շան որդիք,
Մա՞րդ ենք կոչվում,
Թ՞ե կապիկ ենք...

Կարգ ու կանոն պահպանելու մտքից մղված՝
Ընդդեմ գոռող-անկարգապահ անհատների՝
Չե՛մ ստիպի ճնճղուկներին ու ծտերին
Աշնան վերջին չվել հարավ,-
Էհ, ի՜նչ դառավ.
Ծիտը ես եմ՝ չե՜մ կամենում...

Նաև պիտի ձեզ խոստանամ
Երբեք հոգով, ձեռքի նման, չկոշտանալ.
Թե շատ թանկ եմ ու շատ դժվար՝
Չէժանանալ ու հեշտանալ.
Խաբվածության խումից հետո
Ինչպես պետք է զգաստանալ
Ու դրանից չվշտանալ.
Չխստանալ հնազանդի, խոնարհի դեմ.
Հանգստանա՛լ,
Բայց ոչ երբեք այլոց մեջքին.
Ճամփա՛ բանալ
Եվ հույսի դո՛ւռ,
Դավադրությո՛ւն
Ու փակ աչքե՜ր.
Տքնել-ջանալ՝
Ո՛չ թե փողով կամ պատվերով,
Այլ ակամա ինքն իրենից անջատվելով՝
Ինչպես հրից ջերմությունը...

Ի՞նչ խոստանամ,
Եթե լեռ եմ՝ դա՛շտ չեմ դառնա,
Ոխերիմ եմ՝ հա՛շտ չեմ դառնա,
Թե սրբության ավազան եմ՝
Ի՜նչ լվացքի - և խմորի՜ տաշտ չեմ դառնա...

Չե՛մ խոստանում,
Որովհետև համոզված եմ, հաստա՛տ գիտեմ,
Որ երբևէ կոխ չեմ բռնի կամ չեմ պարի
Ուրիշների դեռ նոր թաղած
Կամ չքաղած
Մարգերի մեջ ու բոստանում...
Չե՛մ խոստանում,
Որովհետև համոզված եմ, հաստա՛տ գիտեմ,
Որ ինձ նման մարդը երբեք
Չի զրպարտում - ամբաստանում
Անմեղ տեղը և ո՛չ մեկին,
Մինչև անգամ... մարդանման գինու տկի՜ն...

Բայց, ա՜յ, խնդրե՛մ.
Խոստանում եմ պարապ մնալ
Եվ կամ տրվել խաղ ու պարի,
Քան թե դառնալ ագիտատոր
Վնասակար գաղափարի։

Խոստանում եմ զրկվել նաև
Սուրբ անունից ուղղափառի,
Քան թե կորցնել ոտքերիս տակ
Մարդկայնության հողը բարի։


Եթե անգամ դառնալ թռչուն՝
Բո՛ւի նման, չղջիկի՛ պես
Ապրել թեկուզ մթին որջում,
Քան թե դառնալ սիրված... թութակ։

Ո՛չ մեղ դրեք,
Ո՛չ համարեք հիմար կատակ.
Որովհետև շա՜տ են խաբել միամիտիս
(Լավերն անգամ վատացել են),
Որովհետև երկրի վրա
Դրամանենգ մարդիկ այնքա՜ն շատացել են՝
Ստիպված եմ ոսկին փորձել,
Ատամներո՛վ ոսկին կրծել,
Նույնիսկ ոսկի՜ն,
Էլ ո՜ւր մնաց թե հավատամ
Դեռ ոսկու տեղ ծախվող խոսքին...
Հանդիսավոր խոսք եմ տալիս
Քեզ ուրագե՜լ
Ու կացինե՜լ,
Տմարդությո՛ւն,
Իսկ քեզանով, ճշմարտությո՛ւն,
Իսկ քեզանով սի՜րտ վարակել,
Անձրև ու ջուր թե բարակեն՝
Եվ իմ արյա՛մբ քեզ ոռոգել-
Վերստեղծել ու նորոգել...

Խոստանում եմ
Ոմանց նման իզուր տեղը չխոստանալ...

Համլետ
29.07.2010, 08:03
Եթե մեռնե՜լ...
Թո՛ղ որ մեռնեմ հուր-կայծակից՝
Միանգամի՛ց, մի վայրկյանո՛ւմ, հանկարծակի՛,
Այնքա՜ ն արդար,
խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից...

Եթե մեռնե՜լ...
Թող սպանվե՛մ, թող կործանվե՛մ
Այնպես ապրած և բան արած,
Որ նորածին մանուկների տեսքով նորից վերածնվեմ՝
Իմ անունո՛վ կնքեն նրանց...
Եթե գամվել՝ փարոսի՜ պես,
Արնաքամվել՝ հերոսի՜ պես,
Ու քրքրվել՝ դրոշի՜ պես...

Եթե մեռնե՜լ...
Բայց առայժմ ապրե՛լ է պետք:

Պարույր Սևակ

nazelka
07.08.2010, 22:55
ԳԻՇԵՐՆ ՈԻ ԵՍ

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտրվոլթյուն:
Իսկ ես չունե՞մ

Ու ջնջում եմ
էլեկտրական լամպագրի այն խորհուրդը,
Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում»
(Փող ունենամ՝
Կհասկանամ
Առանց և այդ լամպագրի)...

... Ու բացում եմ
Փակ դռները գիշերային խանութների.
Ընդամենը հարկավոր է ծխելու բան,
Որ կուզեյի ինձ վաճառեր
Ա՛յն աղջիկը,
Որի աչքերն ունեն ինչ-որ անորոշ գույն,
Որի անունն անհայտ է ինձ,
Որի սիրտը փակ է իմ դեմ`
Ինչպես խանութն այս լեփլեցուն,
Եվ ի՞նչ ճաշակ ունի արդյոք,
Ես չգիտեմ,
Բայց կուզեի,
Շա~տ կուզեի,
Որ նա սիրել կարողանար
Նաև... տգեղ տղամարդու...

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտվություն
Իսկ ես չունե՞մ

... Եվ ասում եմ ա՛յն խոսքերը,
Որ երբևէ չէի կարող ասել կյանքում...
... Բաց եմ անում
Եվ արգելված — հայհոյական բառերն ամեն`
Իրենց թաքուն պոեզիայով,
Որ կուտակվել Է դարեդար...

... Ներս եմ մտնում ա՛յն դռներից,
Որ միշտ փակ են եղել իմ դեմ
Ու միշտ բաց են նրա՛նց առաջ,
Որոնց եղածն ու չեղածը ես լա՜վ գիտեմ,
Բայց լեմ ասի նաև այսօր,
Այսօ՛ր,
Երբ ես կարծես ունեմ թույլտվություն...
... Ներս եմ մտնում
Եվ խոսքերիս ա՛յն իրավունքն եմ ես տալիս,
Որ կինն ունի՝
Երբ այդ կինը
Ոչ թե արդեն Էլ չի սիրում իր ամուսնուն,
Այլև շա~տ լավ է հասկացել,
Թե չի սիրում ինչի՛ համար:
Ա՛յն կինը, որ գիտի մի բան
Եվ չգիտե ևս մի բան.
Նա չգիտի,
Որ աշխարվում
Կարելի է ապրել նաև առանց սիրո,
Եվ լա՛վ գիտի,
Որ երբևէ,
Ի~նչ էլ լինի ու չլինի՝
Անկարող է դավաճանել...

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտվություն
Իսկ ես չունե~մ...

nazelka
07.08.2010, 23:05
Պոեմներ
Անլռելի Զանգակատուն
Եռաձայն Պատարագ

Հայտնի բանաստեղծություններ
Մոր ձերքերը
Անքնություն
Մարդ էլ կա,մարդ էլ
Քիչ ենք, բայց հայ ենք
Ծերանում ենք

Տպագություններ

Սևակ, Պարույր (1987), Սայաթ Նովա (1ին ed.), Երևան: Սովետական գրող

Ֆիլմ

Պարույր Սևակ - Կամ «Եղիցի լույս» Սցենարի հեղինակ Շահե Տատուրյան, Ռեժիսոր Լևոն Մկրտչյան - (Ողջ Ֆիլմի ընթացքում հնչում է Պարույր Սեվակի ձայնը, որը կարդում է իր բանաստեղծությունները:) Հայֆիլմ, Կինոստուդիա (1984)

Այցելեք նաև

Պարույր Սևակ․ Զուտ սովետական սպանություն

Գրականություն Պ/ Սևակի և նրա ստեղծագործությունների մասին

Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1974, 448 էջ:
Հովիկ Չարխչյան, Սիրում եմ քեզ (նամականի), Վեդի, 1991։
Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 1, Երևան, 2004։
Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 2, Երևան, 2004։
Հովիկ Չարխչյան, Սևակի մահվան առեղծվածը, Երևան, 2005։

Աղբյուրներ

Հախվերդեան, Լեւոն (1981), Պարոյրը. իմ յուշերում, իր նամակներում ու գործերում (1ին ed.), Պէյրութ: Ալթափրէս

նյութը բերված է wikipedia-ից

Siran
16.08.2010, 02:22
Դե ինչպես կարող եմ անտարբեր մնալ այս հեղինակի ստեղծագործություններին: Ուղակի հրաշք է..................

Ռուզանկա
31.08.2010, 11:21
Դե ինչպես կարող եմ անտարբեր մնալ այս հեղինակի ստեղծագործություններին: Ուղակի հրաշք է..................

Սիրում եմ ես կյանքը,մանավանդ եթե լավ է
այն,
Բայց Ազատությունը սիրում եմ էլ ավելի…
Անկաշկանդ իմ հոգուն ոչ ոք կարող է ավարի,
Թեկուզ և բռնկվի աշխարհում Վեզուվյան
լավան:
Եվ քանզի հայրենի երկիրն իր խոր
Ազատության
Օվկիանն է կրում իր հոգում,քան երբևիցե,
Եվ քան մի այլ հող…և այդ նույն անխառն
կավից է,
Արդ, կերտված անկաշկանդ իմ հոգին`
աննյութ դաշնությամբ,-
Ապա ես ամենայն սիրով և ուրախությամբ խոր
Կըգնամ դեպի մահ,դեպի սև կործանումը
բութ,
Որ բոլորի մահով երկրի ամեն մի խորշ
Ըստանա Ազատությունը,հանց պարգևած
Օգուտ,
Որ բոլոր անկաշկանդ սրտերին հրճվանքը
ձյունի,
Գալիքի պոետն էլ անկաշկանդ նվագներ ծնի…

Ռուզանկա
31.08.2010, 11:22
Անկեղծ ասած` այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս,որ քեզ սիրել և օգնել եմ.
Ձեռք եմ պարզել , հույս եմ տվել,
Վատըդ թողած` լավըդ թվել,
Հավատացրել , հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել `
Չտեսնըված, չեղած մի դուռ:
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր:
Անկեղծ ասած` ոչինչ չկա, և ոչ էլ կար:
Անկեղծ ասած` դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար,
Ու՞ր ես, ասա՛, դու ինձ մղել:
Ճիշտ ճամփից ես միայն շեղել:
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ:
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ:
Անկեղծ ասած` քո տվածից ես հոգնել եմ:
Ինքդ գիտես` որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու ... որ դու նման լինես իմ երազին:
Իսկ դու գիտե՞ս` ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»:
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ...
Դու` հեքիաթում հրաշք աղջիկ.
Այնինչ կյանքում` ինչ-որ... չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...
Անկեղծ ասած` զուր էր ամբողջ այս աղմուկը:
Անկեղծ ասած` նեղանում ես, թե լրջանում,
Մե՜կ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ` հեքիաթն ինչով է վերջանում:
Ցած է ընկնում երեք խնձոր -
Մեկ` ասողին,
Մեկ` լսողին,
Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին...
Անկեղծ ասած` հեքիաթներից ես հոգնել եմ.....

anush
01.09.2010, 11:48
ԱՏՈՒՄ ԵՄ

Ատում եմ ձյունը՝
Թե նա տեղում է ամառվա կեսին,
Եվ մահն եմ ատում՝
Թե հյուր է գալիս աղջըկատեսին,
Մահից ոչ պակաս՝
Եվ այն քողարկված մենատնտեսին,-
Նրան ու նրա՜նց,
Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝
Իրենց պետք եկած գերանի համար,
Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝
Մի բուռ չհասած ծիրանի համար.
Ովքեր համայնքի ծովից են խոսում,
Բայց դեպի իրենց լճակն են հոսում...

Ատում եմ նաև այն խելոք սուսիկ-փուսիկությունը,
Որտեղ դջվար է տարբերել անգամ երեսն աստառից,
Եվ այն հարկադի'ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը,
Որ ստացվում է... ցած առաստաղից:

Ատում եմ նաև այն նեղ կոշիկը,
Որ աքցանի պես ոտքերդ է բռնում,
Իսկ հոգուդ վրա կոշտուկ է դառնում...

Ա'յն գործն եմ ատում,
Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,
Ա'յն փորձն եմ ատում,
Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք,
Ա'յն դավանանքը,
Որ վերջ ի վերջո փոխվում է դավի,
Գլխացավանքը,
Որ փոխարկվում է սուր գլխացավի...

Խավարն եմ ատում, եթե խավարում
Ո'չ միտք է ծնվում, և ո'չ էլ զավակ:
Եվ լույսն եմ ատում, թեկուզև պայծառ,
Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք...

Ի՞նչ խոսքեր ասեմ այն ձեռագըրին,
Որ չի հասկացվում, բայց կարդացվում է:
Ասե՞մ, թե խղճամ այն տարեգըրին,
Որ նյութ է սարքում,
Ոչ թե հավաքում:
Խղճա՞մ, թե ատեմ այն տարագըրին,
Որ միշտ ապրում է... իր հայրենիքում...

Թու՜հ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,-
Ես չգիտեի...
Պարույր Սևակ

Սահակյան Սահականուշ
21.09.2010, 19:42
Չես հավատում

Ես տեսնում եմ՝ չես հավատում ո՛չ քո, ո՛չ իմ անցյալին.
Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին։

Դու կարծում ես, որ ամեն ինչ, ողջը սուտ էր մեր միջև,
Ճիշտ էր միայն երկար ճամբան՝ լիքը փշեր ու խճեր:

Ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն -
Իզու՜ր էին մեր սրտերը սպասումից թփրտում։

Ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,–
Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո պղինձ, վերջը՝ կավ...

Ես տեսնում եմ ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո,
Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով։

Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,
Քեզ ամեն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր։

Քեզ թվում է, որ մենք իզու՜ր հանդիպեցինք մեկմեկու,–
Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում՝ մեծ բեկում...

Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո
Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով...
Պարույր Սևակ

Արմեն
19.12.2010, 21:03
http://www.youtube.com/watch?v=hUOwqXkLBo8&feature=related

Tatev*
11.01.2011, 19:51
ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

... Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ այ- այ մարդ Է գալու:
Դա եթե սուտ չէ,
Ապա բարություն Է,
Որ ծնվել Է միայն խեղճությունից:
Իմոնք Էլ են սառում
Սակայն դու չես գալու
Դու չես կարող Գիտեմ
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ`
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի :

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի`
Այդ դեպքում ես
Ինչպես անեմ.
Կո՛ւժ չեմ,
Կուժկոտրուկ եմ.
Չե՛մ կոտրվում, միայն փետրվում եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն Է հոգնել իմ ջանքերից`
Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող Է նո՛ւյնքան ինձ թարգմանել
Որքան թարգմանում Է ինքնաթիռին հավը...

Սուտ կա, որ ճիշտ արժե:
Ու ես հավատամ եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:

Վախ կա, որ մահ արժե
Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում

Բայց հոգնել եմ արդեն
Եվ Հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչինչ,
Ցավ չեմ զգում անգամ

Այ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Ավրորա
12.01.2011, 18:24
Ղազարյան Պարույր Ռաֆայելի, բանաստեղծ, մշակույթի գործիչ: Ծնվել է 26.1.1924, գյուղ Չանախչի (այժմ գյուղ Զանգակատուն) Հայաստանի Արարատի մարզում, գյուղացու ընտանիքում:
Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է գյուղում:
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (1945), Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը (1955), որտեղ և դասախոսել է 1955-59-ին:


Բանասիրական գիտությունների դոկտոր (1970):
1963-71-ին՝ ավագ գիտաշխատող ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-71-ին՝ Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղար:
Մահացել է ավտովթարից, 1971 թվի հունիսի 17-ին, թաղված է ծննդավայրում:


ԱՏՈՒՄ ԵՄ

Ատում եմ ձյունը՝
Թե նա տեղում է ամառվա կեսին,
Եվ մահն եմ ատում՝
Թե հյուր է գալիս աղջըկատեսին,
Մահից ոչ պակաս՝
Եվ այն քողարկված մենատնտեսին,-
Նրան ու նրա՜նց,
Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝
Իրենց պետք եկած գերանի համար,
Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝
Մի բուռ չհասած ծիրանի համար.
Ովքեր համայնքի ծովից են խոսում,
Բայց դեպի իրենց լճակն են հոսում...

Ատում եմ նաև այն խելոք սուսիկ-փուսիկությունը,
Որտեղ դժվար է տարբերել անգամ երեսն աստառից,
Եվ այն հարկադի'ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը,
Որ ստացվում է... ցած առաստաղից:

Ատում եմ նաև այն նեղ կոշիկը,
Որ աքցանի պես ոտքերդ է բռնում,
Իսկ հոգուդ վրա կոշտուկ է դառնում...

Ա'յն գործն եմ ատում,
Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,
Ա'յն փորձն եմ ատում,
Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք,
Ա'յն դավանանքը,
Որ վերջ ի վերջո փոխվում է դավի,
Գլխացավանքը,
Որ փոխարկվում է սուր գլխացավի...

Խավարն եմ ատում, եթե խավարում
Ո'չ միտք է ծնվում, և ո'չ էլ զավակ:
Եվ լույսն եմ ատում, թեկուզև պայծառ,
Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք...

Ի՞նչ խոսքեր ասեմ այն ձեռագըրին,
Որ չի հասկացվում, բայց կարդացվում է:
Ասե՞մ, թե խղճամ այն տարեգըրին,
Որ նյութ է սարքում,
Ոչ թե հավաքում:
Խղճա՞մ, թե ատեմ այն տարագըրին,
Որ միշտ ապրում է... իր հայրենիքում...

Թու՜հ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,-
Ես չգիտեի...

Chuk
14.01.2011, 11:59
Տեղեկացնում եմ, որ Պարույր Սևակին նվիրված նորաբաց թեման միացվել է արդեն գոյություն ունեցող թեմային:

Ավրորա
14.01.2011, 16:59
Լիովին համաձայն եմ ձեզ հետ,Սևակը մեծ փիլիսոփա է և հոգի գերող հոգեբան: Համլետ Կարճիկյանը Սևակի մասին գրել է.

Ոչ միայն քո կյանքով,դու քո մահով անգամ
Ստիպեցիր մարդկանց,որ արթնանան քնից,
Եվ զարմանքով ահա թոթովախոս մանկան
Նրանք կարդում են քեզ,որ Մարդ ծնվեն նորի՜ց...

Ավրորա
16.01.2011, 00:52
Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս,-
Հասակակից կանանց արդեն մենք նայում ենք եղբոր պես,
Նկատում ենք մատղաշներին,
Որոնք մեզ չեն նկատում.
Ամեն մի նոր ծանոթություն չի վերջանում էլ սիրով,
Ոչ էլ երգով մի անարվեստ, բայց պոռթկուն ու կրակված…

Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.-
Մեր ապստամբ մազերն արդեն կա՛մ պատըժվել են մահով,
Կա՛մ իշխանաց իշխան սանրի խեղճ հպատակ են դարձել.
Մեր խռովկան մատներն արդեն դարձել են հեզ ու լսկան,
Իսկ դավադիր մեր ոտքերը՝ ընտանեսեր- տնասեր…

Ծերանում ենք, Պարու՛ր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.-
Մե՛կ օր խմում
Եվ երկու՛օր արդեն խումար ենք ընկնում,
Մե՛կ ժամ քայլում
Եվ երկու՛ ժամ խոսում դրա օգուտից
Կամ վնասից,
Եվ ըստ որում խոսում այնպե՜ս լրջորեն,
Կարծես մի մեծ գյուտ ենք արել
Կամ հերքում ենք մի հին գյուտ.
Եվ «բուժվել» կամ «հիվանդություն» բառերն արդեն օրեցօր
Հոլովվում են ու խոնարհվում ավելի շատ և նույնիսկ
Առավել քիչ դժգոհությամբ,
Քան թե թաքուն պարծանքով…

Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.-
Թափառելու ժամ չի մնում,
Չենք հասցնում ձանձրանալ.
Քիչ ենք թախծում մենք անառիթ,
Շատ ենք տխրում առիթով.
Քիչ ենք կարդում, շատ ենք գրում,
Շատ ենք խորհում, քիչ քնում,
Որովհետև «անքնություն» բառը դարձել է սոսինձ
Եվ ուզում է մեր քրքրված ջղերն իրար կպցնել…

Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս,
Ծերանում ենք, սակայն կարծես
Դարձյա՛լ խելքի չենք գալիս.-
Դեռ հիմա ՜ էլ զարմանում ենք.
Դեռ կարո՜ղ ենք զարմանալ
Ժամացույցի սլաքները ետ ենք տալիս մտովին,
Ի՜նչ է թե մեր արդեն չարածն իբր անենք աշխարհում.
Անկարելի հաղթանակի ելք ենք ճարում ինչ- որ կերպ.
Երբեմն էլի այս աշխարհն ենք դեռ չափչփում հուսալից
Դոն- Կիխոտի ոտքեր կոչված նո՛ւյն կարկինով ծայրամաշ.
Իսկ երբ մեկը խոր քնի մեջ մեր երազն է կոխկրտում,
Առաջվա՛ պես… առաջվա՜ պես վեր ենք ցատկում ճչալով…


Ծերանում ենք, Պարո՛ւյր Սևակ,
Սակայն… խելքի չե՜նք գալիս…

Կ.Մարգարյան
31.03.2011, 23:15
Ամառ էր՝1939 թվականի շոգ օրերից մեկը:Օդում տիրում էր յուրօրինակ մի անհանգստություն. զգացվում էր մոտալուտ Երկրորդ աշխարհամարտի շունչը:Երևանի համալսարանի պատերի մոտ հավաքված էին աղջիկներ ու պատանիներ,որոնք սրտատրոփ անհանգստությամբ եկել էին ընդունելության քննություններ հանձնելու:Դիմորդները,առանձին-առանձին խմբերով կանգնած,մտազբաղ ու անհանգիստ զրուցում էին և ուսումնասիրում միմյանց:Ինքնաբերաբար կազմված խմբերը տարբերվում էին միմյանցից թե՛ հագուստ-կապուստով,թե՛ խառնվածքով:Առավել համարձակ էին մայրաքաղաքի դպրոցներից եկած դիմորդները:Գյուղական վայրերից եկած ամաչկոտ աղջիկները աչքի պոչով նայում էին քաղաքացի իրենց հասակակիցների հագուստներին և նրանց հետ աշխուժորեն զրուցող պատանիներին:Իսկ վերջիններս էլ երբեմն-երբեմն հարևանցի հայացքներ էին նետում մյուս խմբերի վրա,միմյանց ականջի ինչ-որ բան շշնջում և անհոգ ծիծաղում:

Բոլորից առանձնացած ու մեկուսի,համալսարանի պատին հենված՝կանգնել էր գռուզ մազերով, հաստ շուրթերով,խափշիկանման արտաքինով մի պատանյակ:Նա բոլորովին լուրջ էր՝ընկղմված խոհերի մեջ և ասես չէր նկատում,թե ինչ է կատարվում շուրջը:Հագուստն էլ պարզ էր ու անշուք:Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա.նույնիսկ գյուղերից եկած աղջիկներն իրենց գաղտուկ հայացքներն անտարբերությամբ էին սահեցնում նրա վրայով:

շարունակելի...

Կ.Մարգարյան
01.04.2011, 23:47
սկիզբը՝ նախորդ գրառման մեջ

Կարճ ժամանակ անց նրանք,ում բախտ վիճակվեց ուսանող դառնալ,հաճելի զարմանք ապրեցին՝նկատելով,որ արտաքինից կոշտ ու կոպիտ այդ պատանին,որ եկել էր լեռների գրկում ծվարած Չանախչի գյուղից,ունի նուրբ ու քնքուշ հոգի,մեղմ ու դիպուկ հումոր ,դրսևորում է խոր նվիրվածություն ընկերների և ասպետական վերաբերմունք՝դասընկերուհիների նկատմամբ:Բոլորը հրապուրված ու սիրահարված էին իրենց այդ դասընկերոջը՝Պարույր Ղազարյանին:
Աղջիկների միջև յուրօրինակ մի մրցակցություն ծավալվեց նրա ուշադրությանը,ինչու չէ,նաև սիրուն արժանանալու համար:Համալսարանից ոչ հեռու գտնվող ուսանողական հանրակացարանի այն սենյակը,ուր ապրում էր Պարույրը,դարձել էր գաղափարակից ու համախոհ ուսանողների հավաքատեղին,ուր տեղի էին ունենում գրական տաք բանավեճեր,կրքոտ քննարկումներ և պարզապես հետաքրքիր զրույցներ:Բոլոր դասընկերներից ավելի հաճախ այդ հավաքներին ներկա էր գտնվում Սուսաննա Բաբայանը:Պարույրի և նրա մտերմությունը գուցե թե կարելի է որակել պլատոնական:Շաբաթը մեկ-երկու անգամ Սուսաննան գալիս էր տղաների սենյակ,մասնակցում զրույց-քննարկումներին,իսկ վերջում դուրս քշելով սենյակից բոլորին, կատակով նրանց սպառնալով ավելով՝կարգի էր բերում դասընկերների սենյակը:Տղաներն էլ պարտքի տակ չէին մնում.գյուղից բերված լավագույն մրգերն ու քաղցր գաթան լուռ ու անխոս մի պայմանավորվածությամբ նրա համար էին պահում,նրան էին հյուրասիրում:
Սովորաբար նման հանդիպումներից հետո դասընկերուհուն տուն էր ուղեկցում Պարույրը:
Մի օր էլ,երբ հերթական անգամ նրանք դուրս էին եկել հանրակացարանից,Սուսաննան հարցնում է,թե Պարույրը,որ այդքան հրաշալի գրականություն գիտի,ծանոթ է ռուս և արտասահմանյան լավագույն բանաստեղծների գործերին,չի՞ փորձել ինքը երբևիցե գրել:

շարունակելի

Կ.Մարգարյան
02.04.2011, 21:25
սկիզբը նախորդ գրառումներում

Պարույրը պատասխանում է,որ բանաստեղծություններ գրելու համար ինքը դեռ շատ գիտելիքներ ձեռք բերի և շատ բաներ ունի սովորելու:
Աղջիկը տղայից աննկատ բազմանշանակ ժպտում է.այդ օրը տղաների անկողինը հարդարելիս նա Պարույրի բարձի տակ մոմլաթե կազմով մի հաստ տետր էր տեսել, չէր կարողացել զսպել հետաքրքրությունը ,թերթել էր և կարդացել այնտեղ գրված բանաստեղծությունները,որոնք դուր էին եկել նրբաճաշակ և հրաշալի ասմունքող աղջկան:
Հաջորդ այցելության ժամանակ աղջիկը վերցնում է հիշյալ տետրը և պատրվակ բռնելով ՝իբր շտապում է,թույլ չի տալիս,որ Պարույրն ուղեկցի իրեն, իսկ ինքը շտապում է մոտակա հրատարակչություն՝Հայպետհրատ:Հայպետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչն էր Ռուբեն Զարյանը:Սուսաննան ուղիղ գնում է նրա մոտ:Պատմում է Ռուբեն Զարյանը.
«Դժվարին տարիներ էին:ՄԻ կերպ փրկվել էի բանտարկվելու վտանգից:Պատճառը ապաշնորհ մի մարդու «թխած» ոտանավորներսը չտպագրելս էր:Ինչպես պարզվեց,այդ մարդը 1905 թվականին կուսակցական էր եղել:Ինձնից բողոքել էր կոմունիստական կուսակցության կենտկոմ:Այնտեղից հնչած հեռախոսազանգը սպառնալից էր:......................................
Ահա այդ պահին մեղմորեն թակում են դուռը.ներս եմ հրավիրում և սաստիկ զարմանքով նայում դեռատի աղջկան,որը,թևի տակ մի ընդհանուր տետր սեղմած,ներս է մտել մի տեսակ անհանգիստ ու վախվորած՝ասես արծվից հետապնդվող աղավնի:Կանխազգացումս ինձ չխաբեց:Քիչ անց դուռը շրխկալով կրնկի վրա բացվեց, և ներս ընկավ բռունցքները բարձրացրած,
խափշիկի դիմագծերով մի պատանի:Երևում էր ,որ նա ինչ-որ պատճառով հետապնդում էր աղջկան:Ես,որ առանց այդ էլ անտրամադիր էի,բավականին սրտնեղեցի և ուզեցի հանդիմանել նրանց «բռնոցի» խաղալու համար:Աղջիկն անմիջապես կանխեց ինձ՝հայտնելով,որ տղան իր համալսարանական դասընկերն է,բանաստեղծություններ է գրում,սակայն անհարմար է զգում ինձ ներկայացնել և իմ կարծիքն իմանալ,ուստի աղջիկն ինքն է բերել:
Ես զսպեցի ինձ.մի հայացքով չափեցի տղային և,այնուամենայնիվ,դեռևս բարկացած ձայնով ասացի.
_Շա՛տ լավ,տվե՛ք տետրն ինձ և մի քանի օրից անցեք:

շարունակելի

Ավրորա
03.04.2011, 16:51
Շատ հետաքրքիր էր,անհամբեր սպասում եմ շարունակությանը,հարգելի Դեսղձանիկ:

Կ.Մարգարյան
04.04.2011, 16:28
(սկիզբը՝ նախորդ գրառումներում)
... Մի երկու օր անց դարձյալ մի տհաճ հանդիպումից առաջ սպասումս կարճելու համար որոշեցի գրասեղանս կարգի բերել:Քաշեցի գզրոցը.այնտեղ դրված էր աղջկա բերած տետրը,որի մասին նույնիսկ մոռացել էի:Թերահավատորեն վերցրի տետրը,բացեցի,կարդացի առաջին ոտանավորը: Անծանոթ էր,բայց ,չնայած որոշ փոքրիկ թերություններին,նրա մեջ կար հույզ, զգացում և ոչ սովորական մտածողություն:
Աչքի անցկացրի առաջին էջն ու այլևս չպոկվեցի,մինչև չհասա վերջին էջին:Հայտնվել էր մի բանաստեղծ,որի հնարավորությունների սահմանը չէր երևում:Ըստ խառնվածքի՝հախուռն. տողերը միմյանց էին հաջորդում վարարող գետի պես,տրամադրությունը հուզախռով էր,պատկերները՝ համարձակ ու անսպասելի...
Հեղինակը,թեև գյուղացի,բայց նրա տողերում ...ասես քաղաքապաշտ հոգում ծնված ապրումներ էին:.....................Չանախչի գյուղից եկած 17-ամյա Պարույրի առաջին իսկ բանաստեղծությունների մեջ գեղջկական ոչ մի հետք չկար:
...Նրա մտքերը աշխարհի ու մարդկության ճակատագրի շուրջն էին..Տպավորությունն այնպես էր,ասես իր ուսերին է առել մարդկության բախտի ծանրությունը:
Կարծիքս ավելի քան դրական էր.իմ առջև կանգնած էր,ինչպես հին մարդիկ կասեին,Աստծո ողորմածությամբ մի բանաստեղծ:
Երբ եկան աղջիկն ու տղան ,ես անմիջապես վերցրի տետրն ու ասացի.
-Արդեն կարդացել եմ:
Եվ դադար տվեցի:Պատանին լարվեց.նա կարծես քանդակված համակ ուշադրություն լիներ: Նրա աչքերի մեջ կարդացի մտահոգ սպասում:
-Բայց(տղայի դեմքը ձգվեց,լարվեց,աչքերի մեջ մռայլ անհանգստություն ցոլցլաց) մի խնդրանք ունեմ.ուզում եմ այս ամիս լույս տեսնելիք «Խորհրդային Հայաստան» ամսագրում բանաստեղծություններիցդ մի քանիսը տպագրել,թույլ կտա՞ս:
Պատանու աչքերում արագորեն միմյանց փոխարինեցին զարմանքը,ուրախությունը,հոգու ներքին ալեկոծությունը:Ու մինչ ուշքի կգար իրեն պատած հուզումից,աղջիկը խանդավառ ձայնով բացականչեց.
-Իհա՛րկե,իհա՛րկե,թույլ կտա:
-Այդ դեպքում մի կարգին գրական անուն պիտի ընտրենք քեզ համար:
Տղան մռայլվեց.հաստ շուրթերը ուռան,և նա դժգոհությամբ ասաց.
-Իսկ ինչով է վատ Պարույր Ղազարյան անուն-աղգանունը:
-Իսկ մի՞թե ավելի լավ չի հնչում՝Պարույր Սևակ:
-Չէ՛,համաձայն չեմ.ինչու պիտի ես Ռուբեն Սևակի ստվերում մնամ,-առարկեց պատանին՝հաճելիորեն զարմացնելով ինձ,քանի որ այդ տարիներին քչերը գիտեին եղեռնազարկ եղած մեր գրողներին,արվեստագետներին և առհասարակ մտավորականներին:
Պարույրը ոչ մի կերպ չհամաձայնեց իմ առաջարկին:Այնուամենայնիվ,օրեր անց,երբ մեքենագրուհին բերեց ընտրված բանաստեղծությունները,որոնք պիտի տպագրվեին,ես գիծ քաշեցի Ղազարյան ազգանվան վրա և ավելացրի Սևակ անունը»:
Այսպես ավարտեց իր զրույցը հարգարժան մտավորականը:Փաստորեն հենց նա է եղել Պարույր Սևակի գրական կնքահայրը:
(ըստ՝«Հետաքրքրաշարժ զրույցներ գրականությունից» ձեռնարկի)

Ավրորա
04.04.2011, 19:24
Շատ շնորհակալ եմ,շատ հետաքրքիր էր,միայն,թե ես կարդացել եմ,որ Պարույր Ղազարյանի առաջին մականունը եղել է,ոչ թե Սևակ,այլ`Արեգունի:

Կ.Մարգարյան
04.04.2011, 22:14
Սիրելի՛ Ավրորա,շնորհակալություն շնորհակալությունների համար,ապրես,որ կարդացիր:Երբեմն այսպիսի զրույցները օգտակար են լինում աշակերտների և ուսուցիչների համար,հետաքրքիր են դարձնում դասերը:Սևակը դպրոցական հասակում իր ոտանավորները տպում էր դպրոցական պատի թերթում՝Պարույր Արեգունի ստորագրությամբ:Նա նաև Շավարշ Հովհաննիսյան կեղծանունով է տպվել(մանավանդ՝ ոչ գեղարվեստական գործերը):

Ռուզանկա
19.04.2011, 14:44
Սիրելի Դեղձանիկ, շնորհակալություն այսքան հետաքրքիր տեքստեր տեղադրելու համար, ես ինքս Սևակի ամենամեծ "երկրպագուն եմ", ուստի մեծ սիրով ու ոգևորությամբ ընթերցեցի: Իսկ կարելի է իմանալ այդ նյութի աղբյուրը?

Ռուզանկա
19.04.2011, 14:45
ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապէս մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մենք‚ միայն մենք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապէս Դաւիթն այստեղ է կռուել։
Պարզապէս Նարեկն այստեղ է գրուել։
Պարզապէս գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ, եւ թռչուն՝ կաւից‚
Ուսուցման համար եւ աշակերտել
Գեղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լաւի˜ն…


Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մէկից չենք գերադասում
Պարզապէս մեր բախտն ուրիշ է եղել‚
Պարզապէս շատ ենք մենք արիւն հեղել:
Պարզապէս մենք մեր դարաւոր կեանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձեալ չենք ճնշել մէկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…

Պարզապէս մահն է մեզ սիրահարուել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրուել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ուր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամէնքի համար:
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամեն տեղ հերկել‚
Հասցըրել բերքեր‚
Ամենքին տուել միտք‚ առած‚ երգեր՝
Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚-
Ամեն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եւ նշխար՝ սրտից…

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչւում ենք հայ,
Գիտենք դեռ չանցած վէրքերից տնքալ‚
Բայց նոր խնդութեամբ ցնծալ ու հրճուել:
Գիտենք թշնամու կողը մխրճուել
Ու բարեկամին դառնալ աջակից:
Դուրս գալ մեզ արուած բարութեան տակից՝
Մէկի փոխարեն տասն հատուցելով…
Յօգուտ արդարի եւ արեգակի
Գիտենք քուէարկել մեր կեանքով նաեւ…
Բայց թէ կամենան մեզ բռնի վառել,
Մենք գիտենք մխալ եւ կրակ մարել:
Իսկ եթէ պէտք է խաւարը ցրել՝
Գիտենք մոխրանալ որպէս վառ կերոն.
Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին միշտ էլ յարգելով…

Մենք մեզ ոչ մէկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք –
Մեզ հայ են ասում։
Եւ ինչո՞ւ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ շատանա˜նք։

Կ.Մարգարյան
19.04.2011, 18:34
Ռուզանկա ջան,ես այդպիսի գրքեր շատ ունեմ.դեռ քո տարիքից ձեռքս ընկած փողը գրքերին էի տալիս:Այս մեկը վերջերս եմ գնել հրապարակի գրախանութից(այնտեղ երկու գրախանութ կա,չեմ հիշում՝որ մեկից),կոչվում է«Հետաքրքրաշարժ զրույցներ գրականությունից»,ուսումնաօժանդակ ձեռնարկ է:

Tatev*
12.06.2011, 14:01
Ախ, քեզ ինչպես ասել Պ. Սևակ

Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:

Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թախծում,
ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար,
Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում,
Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար:

Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ,
Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար…
Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ,
Եվ չցավել՞, ինչու՞, ինչի՞ համար:

Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել` նորից արի, արի՜,
Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար:
Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի,
Խոստոնովանե՞լ, ինչու՞, ինչի՞ համար…

Անուլիկ
15.06.2011, 16:33
Պաշտելու աստիճան սիրում եմ Սևակին....

Անուլիկ
15.06.2011, 16:39
Շնորհակալություն ամենաշնորհ Աստծուն, որ հայ ազգին Սևակ է պարգևել...
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հասկացել են նրան, հիշել ու մեծարել....

Անուլիկ
15.06.2011, 16:46
ԵՍ ԾՆՎԵԼ ԵՄ

Ես ծնվել եմ նրա համար, որ մոր սրտում կարոտ դառնամ,
Ու սպասված որդու նման հեռուներից վերադառնամ...

Ես ծնվել եմ նրա համար, որ ցավածին մխիթարեմ,
Ջահելների հարսանիքին ձեռքիս գինի` զվարթ պարեմ...

Նորածընի բերնով ճչամ, ու մոր բերնով ասեմ "նանիկ",
Տուն երազող զույգի համար դառնամ սիրո համեստ տանիք...

Ու թե շուրջս խավար լինի, մարդկանց համար փայլատակեմ,
Հասակով մեկ փռվեմ գետնին, վհատության ճամփան փակեմ....

A.G.
17.06.2011, 12:46
Սևակյան մարգարիտներ

Աչքս բաց`
Բայց էլի խաբեցիր-

Ոտքերս-ձեռքերս
Կապեցիր:
Հիմա էլ
Կտրում ես յոթ անգամ,
Բայց գոնե
Մեկ անգամ չափեցիր?:

A.G.
17.06.2011, 13:03
Աղաչում եմ-
Մի վախեցեք անկեղծ խոսքից,
Անկեղծ խոսքը չի սպանում,
Փակ խոցեր է միայն բանում
Պ.Սևակ

arman555
07.07.2011, 10:52
http://www.youtube.com/watch?v=oVfek971XeU&feature=player_embedded

arman555
07.07.2011, 10:54
http://www.youtube.com/watch?v=apX9OoR8YUI&feature=related

arman555
07.07.2011, 11:09
http://www.youtube.com/watch?v=NuG6o7t1PXE&feature=related

arman555
07.07.2011, 11:14
http://www.youtube.com/watch?v=WbV_9V7ZXbk

Արմեն
07.07.2011, 11:44
Ողբամ վաղամեռ մինուճար որդուն,
Առավել՝ նրա խեղճ մորը տրտում,
Եվ որդեկորույս մորից առավել՝
Վա՜յ տամ ու ողբամ այն թշվառ մարդուն,
Որ հավա՛տ ուներ - և ծովածավա՜լ,
Եվ հիմա չունի՛,
Մի՜ կաթիլ չունի...

Ստիպողական ժպիտըդ ողբամ,
Հարգանքըդ ողբամ, թե հարկադիր է,
Թե աղբյուրի պես սրտից չի բխում,
Այլ լիմոնի պես քամվում է վախից...

Եվ դողը ողբամ,
Եթե չի ծնվում նա ակնածանքից
Եվ կամ թե սրտում այն դեռահասի,
Որ իր կյանքի մեջ առաջի՛ն անգամ
Ծրար է բացում՝
Սիրային նամա՜կ։
Ա՛յն դողը ողբամ,
Որ զոռով-շառով որդեգըրվում է,
Եվ կնքահայր է դառնում Երկյուղը,
Եվ կնքամայր է դառնում Սարսափը...

Քե՛զ ողբամ, աստվա՛ծ,
Եթե սուտ ես դու։
Ողբամ, սո՛ւտ, և քե՜զ,
Եթե քո հագին
Դու ճշմարտության քղամիդ ունես.
Եվ քե՜զ քղամի՛դ,
Թե ուս ես ծածկում և ոչ թե քամակ...

Հիասթափությո՛ւն, քե՜զ ողբամ նաև,
Եթե գալիս ես և էլ չես գնում,
Ինչպես չի գնում հյուրը աներես։
Ողբամ և հյուրին, որ տանն օտարի
Իրեն պահում է տանտիրոջ նման,
Եվ տանտիրոջը՝ թե չի վռնդում,
Նրան թողնում է կնոջ հետ մենակ,
Աչքը դո՛ւրս կնոջ,
Որ շատ է սիրում արցունքով զինվել։
Արցունքն էլ ողբամ,
Եթե արցունքը՝ ցավը մեղմելով՝
Եվ քենն է փոխում հնազանդության.
Թող քենը գործե՜ր...

Վայ տամ ա՛յն գանգին,
Ուր ձմեռում է խելքը՝ արջի պես.
Նաև ա՛յն գանգին,
Որ ուսին դրված կաղամբ է ասես,
Եվ այդ կաղամբը այնտեղ է հասել,
Որ՝ օգտըվելով նմանությունից՝
Իրեն վիթխարի վարդ է հռչակում
Ու դեռ սոխա՜կ է պահանջում նաև,
Եվ հարցնող չկա,
Թե ո՞ւր է գույնըդ,
Բուրմո՞ւնքդ ուր է...

Ճիշտ այսպես՝
Նաև վայ տամ տականքի՛ն,
Որ իրեն յուղից թանկ է համարում
Լոկ այն պատճառով,
Որ ... ծանր է յուղից.
Ա՛յն արձագանքին,
Որ հոգնած «մեռա»-ն
Դարձնում է «ուռռա՜»...

Ճիշտ այսպես՝
Պիտի այն ցա՛նկը ողբամ,
Որ միայն ինքն է մնացել գրքից.
Այն վանքը ողբամ,
Որ վեր է ածվել բողկի պահեստի.
Այն վա՛նկը ողբամ, այն վա՜նկը, որին
Զրկում են միա՜կ իր ձայնավորից.
Նաև հավանգը,
Թե հավանգի մեջ լոկ ջուր են ծեծում.
Նաև սահանքը,
Եթե սահանքը... խելագարվել է՝
Բռնել է գրազ
Նույնիսկ ձկներին խեղդամահ անել,
Բռնել է գրազ
Եվ մտադիր է գրազը տանե՜լ...

Եվ ողբամ նաև...
Ինքըս ինձ ողբամ,
Թե այսպես պիտի ողբամ - վայ կանչեմ
Եվ իզուր տեղը ինքըս ինձ տանջեմ...

arm.150yan
07.07.2011, 11:45
Բարև

--Բա'րև,-

Մեկ հատիկ այս բառն եմ ասում`
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես:

-Բարև,-

Քե'զ
Ու
Ձե'զ,
Ծանոթ-անծանոթ իմ սիրելիներ:

Թո'ղ անկարելին դառնա կարելի
Աշխարհո'ւմ համայն,
Ամենքի'ս համար,
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
Դառնա կարելի մեկ բառով`

-Բարև...

Հարգելիներս, ընթերցելով և դիտելով տեսանյութերը, վերցրեցի Պարույր Սևակի "Եղիցի լույս" ժողովածուն, բացեցի պատահական էջ և կարդացի "Բարև" աշխատությունը: Որոշեցի միանալ ձեզ և գրել մի հատված...

Հարգանքով` Արմենուհի Հարությունյան
Գյումրու թիվ 15 դպրոց:

arman555
07.07.2011, 11:47
http://www.youtube.com/watch?v=C48z9w13b5Q

arm.150yan
07.07.2011, 11:50
Բարև

--Բա'րև,-

Մեկ հատիկ այս բառն եմ ասում`
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես:

-Բարև,-

Քե'զ
Ու
Ձե'զ,
Ծանոթ-անծանոթ իմ սիրելիներ:

Թո'ղ անկարելին դառնա կարելի
Աշխարհո'ւմ համայն,
Ամենքի'ս համար,
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
Դառնա կարելի մեկ բառով`

-Բարև...

Հարգելիներս, ընթերցելով և դիտելով տեսանյութերը, վերցրեցի Պարույր Սևակի "Եղիցի լույս" ժողովածուն, բացեցի պատահական էջ և կարդացի "Բարև" աշխատությունը: Որոշեցի միանալ ձեզ և գրել մի հատված...

Հարգանքով` Արմենուհի Հարությունյան
Գյումրու թիվ 15 դպրոց:

Արմեն
07.07.2011, 12:23
Թողություն տուր, Տե՛ր, ծանըր Խավարին,
Միայն թե թող Նա թողնի հեռանա։
Թող ծառե՛րն անգամ (առանց և քամու),
Հարգանքով Նրա առջև կեռանան,
Միայն թե թող Նա թողնի հեռանա։
Մենք պահանջ չունենք,
Մենք գոհ ենք նույնիսկ,
Միայն թե թող Նա թողնի հեռանա։
Մենք խոստանում ենք,
Եվ մենք իսկապե՛ս
Նրան չե՜նք կարող ու չե՛նք մոռանա,
Միայն թե թող Նա թողնի հեռանա...

Իսկ թե հա՛րկ լինի, նամանավանդ պետք,
Ես Խավարի հետ կմեկնեմ Ինքըս՝
Դառնալով Նրա թագավորության
Հին Հպատակն ու նոր Քաղաքացին՝
Անդարձ կմեկնեմ Խավարի հետ Ես,
Միայն թե մեր այդ մեկնումից հետո
Ժամանի ինքը Արշալո՜ւյսը,
Գա՛,
Ու եթե մի քիչ տխրի, որ չկամ,
Բայց մի քիչ հետո
Եվ ուրախանա՜, որ իմ կորստով
Կորել է նաև ինքը Խավարը...

Արշալո՜ւյսը գա,
Եվ իր կտրված պորտից պոկվելով՝
Նորածին օրը ալ-կարմիր շնչի
Եվ ինքն էլ զգա,
Որ իր այդ շնչով խոնավ ու տաքուկ
Այնպե՜ս է լցվում աշխարհը կրկին,
Ինչպես տկճորը՝ արնագույն գինով,
Եվ այդ լցումի թրթիռը հսկա
Մանրիկ անցնում է մեր իսկ ներքինով՝
Իբրև մի սարսուռ,
Որ մեզ կապում է անտես կապերով
Աստվածների հետ,
Դարձնում նրանց հետ մեզ հարաբերող,
Բայց և առնչում մեզ օվկիաններին,
Որոնց անվախճան ու տարուբերող
Մակընթացություն-տեղատըվությունն
Այլ բան չէ արդեն,
Քան թե աննշան մեր զարկերակի
Նշանակալից արձագանքը մեծ
Մեզնից սկսվող տարածության մեջ...

Arpine
07.07.2011, 15:25
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ

Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:
Նաև խղճում եմ,
Եթե զղջաում են։
Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ։
Նաև ատում եմ,
Եթե ստում են։
Բայց ամենի՛ց խոր
Ես հավատում եմ:
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատում եմ
Երկնի բացխուփիկ քողարկությանը,
Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը,
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը։
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատո՛ւմ եմ,
Որ անհնար Է արևը բանտել,
Երկնակամարի զարդերը քանդել,
Խմորի նման հունցել ու գնդել
Կապույտը ծովի,
Ատելի լուսնին բռնել վռնդել
Երկնքից ծավի...
Ինչո՞ւ թաքցնեմ.
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:
Ի~ նչ ասես չկա նրա փակ սրտում։
Գիտի կործանե՛լ,
Բայց և... գո~րծ անել,
Մատնություն գրած նո՛ւյն իր ձեոքերով՝
Աշխարհը լցնել շռայլ բերքերով:
Նույն այդ ձեռքերով`
Ե՛վ ճրագ մարել,
Եվ խարույկ վառել:
Նու՛յն այդ ձեռքերով`
Ե՛վ դանակ խրել,
Ե՛վ վեպեր գրել։
Նա գիտի զարկե՛լ
Ու զրկե~լ գիտի,
Բայց գիտի գրկե՛լ
Ու փրկե~լ գիտի։
Նա գիտի կեղծե՛լ
Ու սրբապղծե՛լ,
Առավել ևս՝
Գիտի ստեղծե~լ։
Ես նրան հաճախ դատափետում եմ,
Երբեմն նրան նույնիսկ ատում եմ,
Բայց, ամենից շատ, խոր հավատո~ւմ եմ։
Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը`
Ստորությա՛նը
Ու չարությա՛նը,
Այլ խորությա~նը
Ու բարությա~նը.
Ոչ ծերությանը,
Այլ նորությա՛նը՝
Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը,-
Ես հավատում եմ կենդանի մարդուն,
Առավել` նրա ծնվելիք որդուն ։
Ես ավատում եմ նրա անուրջին.
Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի,–
Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը։
Եվ Վեներայի լանջին կկառչի,—
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը...
Ես հավատում եմ նրա ծով խելքին
Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը,
Ամե~ն ինչ տեսնող աչքերի ցոլքին
Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը։
Ես հավատում եմ նրա մատների
Հար անհատնելի
ճարտարությանը,
Նրա ոտների
արդարությանը.
Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն՝
Էլի~ ճար կանեն,
Տե՛ղ կհասցնեն...
Ես հավատում եմ հավատի~ն մարդու`
Իմ ա՛յս հավատին...

Ավրորա
07.07.2011, 18:16
Ստիպողական ժպիտըդ ողբամ,
Հարգանքըդ ողբամ, թե հարկադիր է,
Թե աղբյուրի պես սրտից չի բխում,
Այլ լիմոնի պես քամվում է վախից...

Եվ դողը ողբամ,
Եթե չի ծնվում նա ակնածանքից
Եվ կամ թե սրտում այն դեռահասի,
Որ իր կյանքի մեջ առաջի՛ն անգամ
Ծրար է բացում՝
Սիրային նամա՜կ։
Ա՛յն դողը ողբամ,
Որ զոռով-շառով որդեգըրվում է,
Եվ կնքահայր է դառնում Երկյուղը,
Եվ կնքամայր է դառնում Սարսափը...



Եվ ողբամ նաև...
Ինքըս ինձ ողբամ,
Թե այսպես պիտի ողբամ - վայ կանչեմ
Եվ իզուր տեղը ինքըս ինձ տանջեմ...

Հենց այստեղ է կայանում Սևակի մեծությունը.ամբողջ մարմնով փշաքաղվեցի այս բանաստեղծությունից:
Շնորհակալություն Ձեզ այս գանձը տեղադրելու համար:

Suzi Malumyan
27.02.2012, 19:08
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում,թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան,թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ:
(Պարույր Սևակ)

Suzi Malumyan
27.02.2012, 19:14
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Լավ է չունենալ կյանքում տուն ու տեղ,
Քան թե արվեստում լինել տնփեսա:
-------------------------------------------------

Թե դատարկ է
Անցյալդ,
Ինչ իմանաս
Հուշն ինչ է:
-----------------------------------------------------------------
Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից:
Լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ:

Վանաձորի 27 դպրոց
27.02.2012, 20:13
Օգնիր ինձ
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,-
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի:
Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
Չասել, թե արթեն փառքին տիրեցի,
Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.
Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի
Եվ վաելում եմ տունս բախտավոր:
Չթվալ արդար՝ եղած մեղավոր,
Մեղավոր պահին՝ հանցանքը քավել,
Քավելու համար չըղձալ հատուցում
Եվ հատուցումով չհպարտանալ...
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ:
Պարույր Սևակ

Արեգ
29.02.2012, 00:47
Սուլամիթայի նամակը Պարույր Սևակին: Սևակի "Նամակ" բանաստեղծությունը գրվել է այս տողերի հիման վրա

Թանկագին իմ Սատանի Ճուտ
Բոլորն աշխատանքից գնացել են, և լուռ գրում եմ քեզ, ճիշտ է, տկտկում է գրամեքենաս, բայց և այնպես՝ մի փոքր, որպես ձայն …
Այսօր մեր Մոսկովյան բոլոր ցրտերի ցուրտն է: Սառչում է ամեն ինչ՝ և մուշտակի դրսինը, և ներսինը: Մուշտակն իմ էլի նույնն է … Ոտնաման-բեռնատարներս՝ նույնպես : Արդյոք ե՞րբ եմ քեզ տեսնելու: Ձմեռ և ամառ, գարուն և աշուն … Իսկ որտե՞ղ է տարվա հինգերորդ եղանակը: Շատ կարևորը, մեր եղանակը : Նկատե՞լ ես դու արդյոք, որ այնտեղ, ուր ամռանը դու հանգիստ անցնում էիր ծառերի ճյուղերի տակով, հիմա գրեթե անանցանելի է: Նրանք ցրտից սառչելով կուչ են գալիս, կռանում շատ ավելի ներքև, և եթե մթնշաղին անցնես, ճանկռոտում են դեմքդ: Իսկ եթե մտասույզ ես, դա կլինի հենց Աստծո պատիժ …Մենք հուզմունքից թաքցնում են ձեռքներս, անհարմարությունից՝ ոտներս, ինչո՞ւ մարդիկ երբեք չեն թաքցնում դեմքերը … միայն հուզմունքից՝ և այն էլ մի րոպեով …Շատ ցավալի է … Ցավալի է, որ քեզ ներկայացրել են մրցանակի … Նրանք, ովքեր կկարդան գիրքը, կասեն՝ ոչինչ, բա՜յց … Իսկ ովքեր կկարողանան կարդալ և հասկանալ «քեզավարի», նրանց մրցանակներ չեն շնորհում: Եվ կրկին դու՝ ապօրինի ծնունդ, ո՞վ գիտի …Գիրքդ չեմ կարողանում ձեռք բերել, մեզ մոտ խանութներում այն չի եղել, իսկ բազայի մի քանի օրինակները թրցրել են, այնպես որ սպասում եմ քո «հավատարմությանը»:Շուտով քեզ սկսելու են մեզ մոտ տպագրել, այնպես որ հատուկ ընտրիր մի ոչ մեծ շարք և ուղարկիր … կթարգմանեն կամ Մեժելայտիսը, կամ, բոլոր դեպքերում, որևէ մեկը լավագուններից: Դա կկոչվի «Ժողովուրդների Բարեկամություն» … Եվ դա կլինի քո առաջին երթը իմ ճանապարհներով դեպի ինձ:
Ես միշտ սիրում եմ քեզ, իսկ վերջերս քիչ մնաց խելքս թռցնեի … Դա, երբ դու ինձ հետ խոսում էիր ստուդիայից, քո բոլորին անհասկանալի լեզվով, այն հազարավոր առավոտներից մեկն էր, երբ ես միացնում եմ ռադիոն և, այնուամենայնիվ, լինում են հեքիաթներ … Իսկ ես լսում ու լալիս էի, հետո իմ աշխատակիցներն ասացին՝ բանաստեղծությունից չեն լալիս … Ո՞վ գիտի, ինչից են լալիս: Լաց են լինում արցունքներից – ահա այն, ահա՜ այն ձայնը, իսկ ռադիոն գրկե՞լը: Ի՞նչ է:
Քո ևս մի Նոր Տարին շնորհավոր, իմ առաջին ու վերջին:
Իմ նամակները բացահայտ կորում են, նոր հասցե ուղարկիր:

Վանաձորի 27 դպրոց
09.03.2012, 19:59
Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
"Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն...
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը..."

( Պարույր Սևակ-Նամակ)

Ավրորա
09.03.2012, 20:58
http://www.youtube.com/watch?v=8brePheSRE4

vanadzor27
09.03.2012, 21:24
http://www.youtube.com/watch?v=EDCs4bVH2-c&feature=related

Suqiasyan Ruzanna
09.03.2012, 23:42
http://www.youtube.com/watch?v=WbV_9V7ZXbk&feature=related

Ավրորա
09.03.2012, 23:56
Կարդում է Պարույր Սևակը
http://www.youtube.com/watch?v=7c2EEpFpduA

Վանաձորի 27 դպրոց
11.03.2012, 17:21
http://www.youtube.com/watch?v=ImZeqlCSI3Y&feature=related

Suqiasyan Ruzanna
11.03.2012, 18:52
Պոեզիան երբեք մանր-մունր բաներից չի ծնվում: Նորից եմ կրկնում. որքան էլ մարդ օժտված, տաղանդավոր լինի, միևնույն է, բանաստեղծ չի դառնա, եթե մեծ բաների մասին չի մտածում:
Պարույր Սևակ

Վանաձորի 27 դպրոց
11.03.2012, 20:58
http://www.youtube.com/watch?v=IRh7KelwHsQ&feature=related

Suqiasyan Ruzanna
12.03.2012, 18:26
http://www.youtube.com/watch?v=WbV_9V7ZXbk&feature=related

Վանաձորի 27 դպրոց
12.03.2012, 22:23
http://www.youtube.com/watch?v=-EpWbQW-uRE&feature=related

Suzi Malumyan
13.03.2012, 00:14
Իմ կաթնեղբայրը

Ես եղբա՛յր չունեմ,
Մայրս էլ մեղք չունի.
Ծնել է,
Սակայն ծնելը քիչ է,
Սնելն է դժվար,
Քանի որ հաճախ
Ե՛վ սով է լինում,
Ե՛վ գաղթ,
Ե՛վ ավեր:

Ես եղբայր չունեմ:
Ու եղբայրացար
Ինձ եղբայր դարձար,
Ո՛վ համբերություն:

Ես շատ եմ քայլել քեզ հետ միասին,
Դու իմ մանկության միա՜կ խաղընկեր,
Իմ պատանության միա՜կ գաղտնարան,
Իմ ջահելության լո՜ւռ խորհրդակից:

Փոքր էիր այնքան՝
Երբ փոքր էի ես,
Ինչքան մեծացա՝
Դու էլ մեծացար,
Երկվորյակի պես
Ետ չմնացիր
Ու չթողեցիր երբեք ինձ մենակ.
Երբ տատանվեցի՝
Դարձար ինձ նեցուկ,
Խեղանդամվեցի՝
Դարձար ինձ հենակ…

Ու դեռ քայլում ենք:

Իմ Համբի՛կ…Համբե՛ր…իմ Համբերությո՜ւն,

Դու էլ ես հոգնել,
Հոգնել ես, սակայն ծպտո՛ւն չես հանում,
Թե տրտընջում ես՝
Միայն ականջիս,
Որ շատ է լեցուն քո շշուկներով,
Ինչպես փչակը՝ շնչով հովերի
Եվ ա՛յն լռությամբ,
Որ քիչ է լինում,
Եվ ա՛յն լռությամբ,
Որ հասավ թե չէ՝
Ես վեր եմ թռչում,
Ասես խոցեցին,
Ինչպես այն քնած ջրաղացպանը,
Որ իր աղացի խոլ աղմուկի մեջ
Կարող է քնել մեռածի նման
Եվ խայթվածի պես իսկույն արթնանալ.
Երբ որ իջնում է մի պահ լռություն՝
Երբ չի աղմըկում իր ջրաղացը…

Իմ Համբի՛կ…Համբե՛ր…իմ Համբերությո՜ւն…

Վանաձորի 27 դպրոց
13.03.2012, 00:35
http://www.youtube.com/watch?v=6xi3l1ffQj8&feature=related

Suqiasyan Ruzanna
13.03.2012, 00:41
Պարույր Սևակ ծնունդը մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի պայծառ ՙՙԵղիցի լույսՙՙ:... Պ. Սևակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահ ժողովուրդներից մեկն է աշխարհի վրա:
Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոս

Վանաձորի 27 դպրոց
13.03.2012, 00:53
Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ եվ օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտիշ իր հույզերի լարը կգտնի:


Գրիգոր Խանջյան

Վանաձորի 27 դպրոց
20.03.2012, 23:00
http://www.youtube.com/watch?v=j7a_kcQIxS8&feature=related

vanadzor27
21.03.2012, 02:33
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=XggOcZPZb9s

vanadzor27
21.03.2012, 02:35
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ

Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:
Նաև խղճում եմ,
Եթե զղջաում են։
Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ։
Նաև ատում եմ,
Եթե ստում են.....................

Ավրորա
21.03.2012, 12:54
http://andradardz.files.wordpress.com/2011/06/paruir-sevak.jpg?w=243&h=300

http://www.paruyrsevak.org

Պարույր Սևակին նվիրված հիանալի կայք...

Suzi Malumyan
24.03.2012, 21:09
Ես էլ բառերի լվացարար եմ
Մաքրում եմ նրանց փոշին դարավոր,
Ազատում նրանց կեղտ ու բորբոսից,
Բառակեր ժանգից ու բառաքոսից,
Ջանում, որ նրանք չունենան ջրմուռ,
Եվ... շնորհակալ խոսքի փոխարեն
Ստանում եմ ես շատ հաճախ...մրմուռ:

Վանաձորի 27 դպրոց
25.03.2012, 18:59
http://www.youtube.com/watch?v=Xkqm8r2FmkA&feature=related

Ավրորա
09.04.2012, 00:29
Ես գիտեմ, կհանդիպենք դեռ,
Եվ դու էլ ինձ կանես հարցում.
«Էլ մի՞թե քո սրտում չկա
Իմ հանդեպ ոչ մի զգացում»:
Չեմ դիմել ատամնաբույժի,
Բայց հարցիդ պատասխանն ունեմ.
«Ինչքան էլ թանկ բան է ատամը,
Ցավելիս հանում են - գցում»...

Ավրորա
14.04.2012, 21:10
Գովերգում եմ այն խարույկը, որ բնավ չի մտահոգվում,
Թե իր մահն է իր իսկ բոցը:
Գովերգում եմ ես այն մորը,
Որը ծնում և չի հոգում,
Թե ուր պիտի տեցավորի առանց այն էլ նեղ սենյակում
Նորածընի օրորոցը:
Գովերգում եմ ես այն օրը,
Որը գալիս ու տալիս է,
Ինչ երազել- տենչացել են ձիգ տարիներ:
Գովերգում եմ ես այն նորը,
Որը ոչ ոք չի հորինել...


Գովերգում եմ ես այն լավը,
Որ մեռնում է նրա մասին չցավելուց,
Եվ այն ցավը,
Որ ծնվում է շատ սիրելուց.
Եվ այն սերը, որ ոչ կույր է,
Ոչ էլ դիտմամբ` ակնոցավոր.
Գովերգում եմ և այն լուսե գաղափարը,
Որ չի դառնում նեղ կաղապար.
Այն կասկածը, որ ծնվում է հեգնող ցավով,
Հետո դառնում մի անկասկած ճշմարտություն
Ու բաց անում նոր ճանապարհ...
Գովերգում եմ այն երաշտը, որ մղում է ջրանցք շինել,
Այն ջրանցքը, որ չի շինվում արյան գնով,
Այն արյունը, որ թափվելուց զուր չի թափվում,
Այն թափվելը, որ վերստին հավաքելու հնար ունի,
Այն հնարը, որ չի խաբում,
Այն խաբելը, որ մղում է չեղած ճիշտը որոնելու,
Որոնումը, որ ի վերջո չի հասցնում մոլորումի,
Մոլորումը, որ ակամա վերջանում է մի նոր գյուտով...
...Եվ վերջապես, գովերգում եմ գովերգումը:
Թող բան լինի գովերգելու...

sirvardik
18.09.2012, 19:05
Նամակ

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
"Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն...
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը..."

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
"Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև ... մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ...

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
"Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ...

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ...

sirvardik
18.09.2012, 19:14
Դու մի’ հարցրու.“Սիրո՞ւմ ես ինձ”:

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշի’ր,
Որ երբ իզուր հարց չեն տալիս`
Սուտ պատասխան չե~ն ստանում:
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի’ վշտանա,
Այլ մտածիր,
Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:
Դու մի’ հարցրու, իսկ ես ասեմ
Քո ուզածից շա~տ ավելին:


Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ,
Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա’ աստվածուհի:
Պաշտամունքի մի ծե~ս պիտի արվի այսօր,
Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

Դու` անծանոթ մի նոր աշխարհ,
Ես` մի հմուտ աշխարհագետ,
Որ վա՛տ գիտեմ, շա~տ վատ գիտեմ
Բազմախոստում տեղանքը քո:
Ու խոսում է մեջս կրկին
Մոլի ոգին հետազոտման.
Ուզում եմ քեզ անգիր անել,
Մտքով գծել քարտեզը քո,_
Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:
Եվ առավել լավ չէ՞ արդյոք,
Որ մարդու ո՜տքը սայթաքի,
Քան թե լեզո՛ւն:
Ուրեմն արի ոչ թե խոսենք,
Այլ մտովին քայլենք առաջ
Այս անծանոթ ճանապարհով,
Մինչեւ հասնենք հանգրվանի`
Հեքիաթական ինչ-որ մի տեղ,
Ուր չկա՜ տեր ու տիրական` մեզնից բացի,
Ու մենք պիտի լինենք թլվատ` ջրի՛ նման,
Եվ լինենք կույր` կրակի՛ պես,
Ուր` հակառակ մեր իմացած հին օրենքի`
Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
Այլ կծկըվո՜ւմ,
Եվ լուծվում են բոլոր հարցերն` աղի՛ նման,
Դառնալով համ մեր բերանում,
Մեր լարաթափ ջղերի մեջ,
Շփոթահար մեր դեմքերին...

Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ.
“Սիրո՞ւմ ես ինձ”:
Ե՛ս քեզ հարցնեմ`
Պտասխանիդ չսպասելով,
Այլ օգնելով, որ ստանաս
Նախկին տեսքըդ աստվածուհու,
Նախկին տեսքըդ ա՛յն աշխարհի,
Որ դեռ չուներ գծված քարտեզ:
Եվ իմ հարցին ի պատասխան
Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.
“Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:
Իսկ դու օգնում ես հագնըվել:
Դու ուրի՛շ ես:
Սիրո՜ւմ եմ քեզ”...

Երիտասարդ մանկավարժ
01.03.2014, 13:35
Պարույր Սևակն իր համամարդկային արվեստով նոր հիմքերի վրա դրեց հայ գրականությունը՝ նրբորեն միահյուսելով ազգային ու համաշխարհային նյութը:Նրա արվեստն ամբողջությամբ մարդկային բարձր բարոյաբանության օրինակ է ու կատարելատիպ: